18/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Անդունդի եզրին»
 

«Հայաստանը կործանվում է», «մենք անդունդի եզրին ենք», «երկիրը փոսի մեջ է», «եթե կտրուկ փոփոխություններ չարվեն, աղետն անխուսափելի է», «ժամն է մեր օրհասական»: Իրավիճակի այս գնահատականը մենք լսում ենք ամեն օր՝ սկսած 1988-ից: Որքան գիտեմ, նմանատիպ տագնապներ մշտապես հնչել են հայ իրականության մեջ 19-րդ եւ 20-րդ դարերում՝ Արեւելյան Հայաստանում՝ մինչեւ 1920 թվականը, երբ բոլշեւիկներն ընդհանրապես արգելեցին որեւէ տագնապ հնչեցնել՝ հրահանգելով փառաբանել «սոցիալիզմի կառուցումը», իսկ այնուհետեւ՝ «զարգացած սոցիալիզմի» վայելքները: Իսկ մնացած ժամանակաշրջաններում եւ իրավիճակներում, երբ կար խոսքի ազատության գեթ նվազագույն հնարավորություն, հասարակական միտքն առաջնորդվում էր վերոհիշյալ խուճապային տրամադրություններով: Իհարկե, երեւույթն ունի խորը պատմական եւ մշակութային արմատներ, որոնց բացահայտումը մասնագետների գործն է: Սակայն զուտ լրագրողական տեսանկյունից ինձ թվում էր, որ 1991-ի սեպտեմբերի 21-ից հետո այդ «ավանդական» խուճապը կփոխարինվի սառը պրագմատիզմով եւ նրանով, ինչ Արեւմուտքում կոչվում է realpolitik: Դա տեղի չունեցավ, եւ մենք շուրջ 18 տարի շարունակում ենք գտնվել «անդունդի եզրին»:

Բնականաբար, «անդունդի», «փոսի» եւ «կործանման» թեման այս տարիներին զարգացրել է նախեւառաջ ընդդիմությունը: Եթե մենք չենք կործանվում, ապա էլ ինչո՞վ հիմնավորել նախագահի անհապաղ հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացումը, որն այս ժամանակահատվածում բոլոր ընդդիմությունների առանցքային պահանջն է: Թե 90-ականներին, թե հիմա եթե լրագրողը սխալմամբ հարցնի ՍԻՄ-ին, ԱԺՄ-ին, Դաշնակցությանը, իսկ այժմ՝ Կոնգրեսին՝ «ներեցեք, ո՞րն է Հայաստանի զարգացման ձեր առաջարկած մոդելը», նրանք այդ հարց տվողին կնայեն որպես իշխանության գործակալի, որը շեղում է ժողովրդի ուշադրությունը կենսական խնդիրներից (որոնցից ամենակենսականն, իհարկե, իշխանափոխությունն է) եւ կպատասխանեն. «Ի՞նչ մոդելներ այս օրհասական պահին, երբ երկիրը անդունդի եզրին է: Քանի Լեւոնը (Քոչարյանը, Սերժը) իշխանության գլխին է, նման խոսակցություններն անիմաստ են: Սկզբից ազատվենք այս հանցագործներից, հետո կխոսենք մոդելներից»:

Ընդդիմության՝ մոտ երկու տասնամյակ տեւող նման կեցվածքը թեեւ չի փայլում, մոդայիկ լեզվով ասած, «կրեատիվությամբ», բայց ընդհանուր առմամբ, հասկանալի է: Բայց երբ իշխանությունն է նույն այդ «անդունդի եզրը» օգտագործում՝ իր քաղաքական նպատակների համար, դա արդեն փոքր-ինչ զավեշտական է: Իշխանությունների փաստարկումը հետեւյալն է. «Պահն օրհասական է. Ադրբեջանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել: Ցանկացած քննադատություն մեր հասցեին ջուր է լցնում ադրբեջանցիների ու թուրքերի ջրաղացին»: Հիրավի, եթե այդ ադրբեջանցիները եւ թուրքերը չլինեին, նրանց արժեր հնարել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՁԵ՛Զ ՆԱՅԵՔ
 

«Մի՞թե Հայաստանի նախկին արտգործնախարարը չէր, որ ազատագրված տարածքները
հայտարարեց օկուպացված, ո՞ր մեկդ է այդ ժամանակ խոսել դավաճանության մասին։ Ո՞վ է ձեզանից ասել, որ այն քարտեզները, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները աղավաղված են ներկայացված, մինչեւ անգամ Երեւանի կենտրոնում փակցված պաստառների վրա, եւ որոնք հզոր զենք են դարձել Ադրբեջանի ցանկացած քաղաքացու ձեռքին՝ դավաճանություն են»,- երեկ մամուլի
ասուլիսում ասաց «Ժառանգությունը» ներկայացնող ԱԺ պատգամավոր
Լարիսա Ալավերդյանը՝ հակադարձելով բոլոր նրանց, ովքեր արդեն երկու օր բանուգործ թողած կենտրոնացել են Զարուհի Փոստանջյանին՝ «դավաճանության» մեջ մեղադրելու վրա:

 
 
Քաղաքականություն
«ԿՆՈՋ ՍԵԹԵՎԵԹԱՆՔ»
 

Այդպես է գնահատել իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան գործունեությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի քայլը՝ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցերում ներքաշել թուրքերին եւ ադրբեջանցիներին, իրարանցում է առաջացրել քաղաքական իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մեջ: Կարելի է կարծել՝ տիկին Փոստանջյանը Վարդան Օսկանյանի «կեղտոտ լվացքն է» հանել դրսում լվանալու: Համենայնդեպս, դատելով իշխանական ուժերի արձագանքներից, իրենք այդպես էլ ընկալում են կատարվածը: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից արդեն իր կարծիքն է ուղարկել, ըստ որի՝ ԵԽԽՎ-ում հնաբնակները անգամ ...

 
 
Քաղաքականություն
Ո՞Վ Է ԴԱՎԱՃԱՆԸ
 

Ինչո՞ւ հայաստանյան պատվիրակության անդամները չէին միացել Զարուհի Փոստանջյանի առաջարկներին

Իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում, թերեւս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդքան չէր արժանացել հայկական հեռուստաալիքների ուշադրությանը, որքան ԵԽԽՎ ընթացող նստաշրջանում իր գործունեության մի դրվագի համար: Ամբողջ հարցն այն էր, որ պատգամավորը սեփական առաջարկներն էր ներկայացրել՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթում ընդգրկելու համար: Առաջարկները, բնականաբար, անտեսվեցին մեր պատասխանատու հեռուստաընկերությունների կողմից: Փոխարենը՝ այն, որ դրանց տակ ստորագրելու համար նա դիմել էր նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին, Փոստանջյանի համար ճակատագրական դարձավ: Դրա արդյունքում հայկական ...

 
 
Քաղաքականություն
FIDH-ը զեկուցեց
 

Ու կոչ արեց ՀՀ իշխանություններին

Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հրապարակել է «Արդար դատավարության իրավունքի իրականացումը ՀՀ-ում» վերտառությամբ իր նախնական եզրակացությունները «2008թ. մարտի գործերով դատավարությունների դիտորդության եւ օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա»:

Հիշեցնենք, որ FIDH-ը եւ իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետեւել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության եւ ընդդիմության բախումների գործերով ձերբակալված անձանց դատավարություններին։ Զեկույցում FIDH-ը մտահոգություն է հայտնել «ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող դատավարությունների ժամանակ վկաների նկատմամբ բռնությունների բազմաթիվ հաղորդումների վերաբերյալ» արձանագրելով, որ «դատարանի կողմից անօրինական ճանապարհով ստացված վկայությունների ...

 
 
Քաղաքականություն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԴԱՏՎԻ
 

Ինչպես փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանին առաջադրված մեղադրանքը եւ դատախազության կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկվել դատարան:

Սպանության փորձ կատարելու համար դատապարտված Ա. Աղաբաբյանի՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից 2009 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանն անցել է իր լիազորությունների սահմանը՝ այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված արարք:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Մուրադյանը, ...

 
 
Քաղաքականություն
FIDH ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
 

Երեկ Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը իր գործընկերների հետ այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող եւ քաղբանտարկյալների ցուցակը համալրած Արշալույս Հակոբյանին։ Վերջինս Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկն է, ով դիտորդի կարգավիճակով մասնակցել էր մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին:

Հիշեցնենք, որ FIDH-ը Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) եւ մի շարք հայկական իրավապաշտպան կազմակերպությունների հետ հունիսի 12-ին հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց խորը մտահոգությունն են հայտնել իրավապաշտպանի նկատմամբ անօրինական ձերբակալության ընթացքում ...

 
 
Քաղաքականություն
ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ԻՐՈՔ ԿԱ
 

Ընդունում է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը


ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽ-ում
Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

- ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի վերաբերյալ քննարկման ընթացքում ամենաշատը հնչած արտահայտությունն էր, որ թեեւ քաղաքական կյանքի կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, բայց արդեն իսկ կա առաջընթաց: Արդյոք, կվիճարկե՞ք այս գնահատականը:

- Չեմ էլ ցանկանում վիճարկել այդ գնահատականը, քանի որ դժվար կլինի պնդել, թե ընդհանրապես չկա որեւէ առաջընթաց: Մեզ կսկսեն լուրջ չվերաբերվել, եթե նման պնդում անենք, քանի որ 30 քաղբանտարկյալի ազատ արձակելն իսկապես առաջընթաց է: Այլ հարց է, որ դա բավարար առաջընթաց չէ կամ, որ սա ...

 
 
Քաղաքականություն
Համաներումը պարտադրված քայլ էր
 

ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանություններ ը ստիպված էին համաներում հայտարարել, իսկ իշխանության ներկայացուցիչը հակադարձում է՝ մենք ՀԱԿ-ին չենք հաճոյացել, այլ կատարել ենք հասարակական պահանջը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, ամփոփել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման վերաբերյալ իր ներկայացուցիչների, նաեւ՝ հենց «համաներված» քաղբանտարկյալների կողմից մինչ այս հնչեցված գնահատականները: Հայտարարված համաներումը, ըստ Կոնգրեսի, վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, առավել եւս՝ ոչ էլ մարդասիրության դրսեւորում: «51 քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր, արդյունք՝ Հայ ազգային կոնգրեսի հետեւողական ու գրագետ քաղաքական աշխատանքի, ամենալայն զանգվածների համառ ու անտեղիտալի ...

 
 
Սոցիում
ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ ԵՆ «ԼԵՎԻ» ԴԵՂԵՐՈՎ
 

Չնայած այդ դեղերը պետականորեն գրանցված չեն, բայց շատ բժիշկներ իրենց պացիենտներին հենց դրանք են խորհուրդ տալիս:

Հայաստանում ինքնաբուժմամբ զբաղվելը սովորական երեւույթ է: Եթե ոչ յուրաքանչյուր, գոնե ամեն 2-րդ մարդն ինքնազգացողության վատթարացման դեպքում առաջին հերթին ոչ թե բժշկի է դիմում, այլ հարեւան-բարեկամի, լավագույն դեպքում՝ դեղատան աշխատակցին եւ միայն ծայրահեղ դեպքում՝ բժշկի: Գլխացավի կամ ատամի ցավի դեպքում դեռ ոչինչ, բայց որ հայ կանայք «իրենց ուժերով» են կազմակերպում հղիության արհեստական ընդհատումը, դա արդեն բժիշկ մասնագետները խիստ մտահոգիչ են համարում: Այսօր մայրաքաղաքի մի շարք դեղատներից առանց դեղատոմսի կարելի է ձեռք բերել արհեստական վիժեցման համար նախատեսված միջոցներ:

Բավականին լայն տարածում ունի հատկապես սայտատեկ դեղամիջոցը, որը, ինչպես «Առավոտի» հետ ...

 
 
Սոցիում
Կառավարությունը՝ Սյունիքում
 

Պաշտոնյաները խոստացան վերականգնել Տաթեւի վանքը, մարզն ապահովել ինտերնետով, «Զորաց քարերն» էլ պատմամշակութային արգելոց դարձնել:

Երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած կառավարության արտագնա նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Իսկ որ դրան ըստ արժանվույն էին փորձել պատրաստվել մարզպետարանում, նկատվեց հենց առաջին իսկ հայացքից. նիստերի դահլիճը միանգամայն այլ տեսք էր ստացել. հյուրերի համար նոր սեղաններ ու աթոռներ էին նախապատրաստել, թեեւ այդ նոր աթոռները քիչ էին, քանի որ նիստն արդեն սկսվում էր, իսկ լրագրողները, ինչպես տեղական, այնպես էլ մայրաքաղաքից ժամանածները, կանգնած էին մնացել, եւ բոլորը գրեթե նույն բողոքն ունեին՝ «Եթե հրավիրել եք, ապա բարի լինեիք մեզ համար էլ տեղ հատկացնեիք»: Այս հարցը լուծվեց միակ ...

 
 
Սոցիում
ԻՏԱԼԱՑԻ ԳՐՈՂԸ՝ ՀԱՅԵՐԵՆ
 

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել իտալացի ժամանակակից գրող, արձակագիր, բանաստեղծ, կատակերգակ, վիպագրության ասպարեզում ավելի քան 80 գրական մրցանակ ստացած Ռոբերտո Կուրատոլոյի «Ստվերի եզրերին» վեպը: Երկար տարիներ Միլանում բնակվող, մասնագիտությամբ բժիշկ Ռ. Կուրատոլոն նաեւ իտալացի բժիշկ-գրողների միության ներկայացուցիչ է: Գիրքը մեծ հաջողությամբ ներկայացվել է Պրահայում եւ Ամստերդամում: Վեպում երկու տղամարդ եւ մի կին հանդիպում են Եվրոպայի հարավ-արեւելքում՝ մի շարք արկածային զուգադիպությունների արդյունքում: Իրադարձությունները զարգանում են Օտրանտոյի եւ Ստամբուլի խճանկարների գեղեցկությանը եւ Օմար Խայամի քառյակներին զուգընթաց:

Երեկ «Գրքերի աշխարհ» խանութում հայերեն գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ գրքի հեղինակը եւ Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հայ իրականությանը ...

 
 
Կրթություն
ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
 

30 տեղը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, անսպասելի ցուցանիշ է

Ասպիրանտուրայի ընդունելության քննություններից հետո այս տարի ՀՀ բուհերի շրջանում առաջացել է 30 թափուր տեղ: Այս ցուցանիշը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար անսպասելի է: «Ոչ թե մեկ, երկու, տասը, այլ՝ երեսուն...»,- մի առիթով զարմանք հայտնեց Ա. Աշոտյանը: Նախարարը թափուր մնացած 30 տեղերի գոյությունը պայմանավորում է այն բանով, որ ասպիրանտուրայի դիմորդները պետք է հանձնեին նաեւ օտար լեզվից քննություն, ինչը կատարվում է արտասահմանյան ծրագրերով, որոնք հայ դիմորդների համար բավականին դժվարհաղթահարելի են: Մյուս կողմից էլ Ա. Աշոտյանը կարծում է, որ թափուր մնացած 30 տեղերը վկայում են այն մասին, որ ասպիրանտուրան ոչ միշտ է բանակից խուսափելու միջոց դառնում: Ըստ նախարարի՝ 30 ...

 
 
Կրթություն
Հավակնությունների աստիճանը
 

Հավաքարար Մարուսը նույնպես կարող է ճանաչվել «լավագույն գիտնական»

Կարդալով ձեր թերթի համարում «Հայ գիտնականը՝ աշխարհի լավագույններից» հոդվածը, մի պահ ուրախություն եւ գոհունակություն զգացի: Մեր հայ գիտնականը ճանաչվել է Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից լավագույն 100 գիտնականներից մեկը: Ուղղակի հրաշք է: Փոքր երկրի համար, որտեղ հիմա այդքան պրոբլեմներ կան լուծելու, որտեղ այդքան հեշտ չի տրվում գիտությունը, մեր հայ գիտնականը ճանաչվել է 100 լավագույններից մեկը: Սա նույնիսկ կարելի է վերադասել ազգային հաղթանակի, եթե իսկապես հնչում է այնպես, ինչպես իրականում է:

Մի փոքր հետազոտություն կատարելուց հետո, սակայն, ես մեծ հիասթափություն ապրեցի: Ալեքսանդր Գեւորգյան գիտնական, եթե կա էլ, ապա նա նույնիսկ չունի որեւէ արժանահավատ աշխատություն, որը ցիտվի Scopus-ի կամ Tomhson Reutersi ISI վեբ-կայքում: ...

 
 
Մշակույթ
«ԻՆՁ ԱՆԿԻՐԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ»
 

«Ալմաստ» օպերայի բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանը հիասթափված է hայ չինովնիկներից


Գ. Իսահակյանի համոզմամբ, չպետք է տնտեսել մշակույթի հաշվին:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ այսօր եւ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կայանալիք Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան հետաձգվում է: Նշել էինք նաեւ, որ այդ փաստը հարուցել է օպերայի բեմադրող ռեժիսոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Իսահակյանի վրդովմունքը: Նա ձեռնպահ մնաց իր «Ալմաստի» մասին խոսելուց, ընդամենն ասաց. «Սխալ է, երբ ռեժիսորը դատում է՝ ինչ է ստացվել, պետք է հանդիսատեսն ասի: Դա նույնն է, թե ծնողին հարցնեն՝ երեխադ ...

 
 
Մշակույթ
«Վատ նպատակով չեմ ոտք դնում քաղաքապետարան»
 

Իր ոչ արտիստական գործունեության մասին ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

Հայաստանցի ռեժիսոր Արմեն Ռոնովի՝ Լեւ Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանած 29 րոպեանոց «Աննան եւ Կարենինը» ֆիլմը հունիսի 15-22-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Ուղերձ մարդուն» վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմերի 21-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «Դասական կինոյի ասպարեզում ունեցած ներդրումի համար»: Երեկ այդ մասին «Տեսակետ» ակումբում հայտարարեցին ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսեր Գուրգեն Գադաչիկը:

Փառատոնի մասին Արմեն Ռոնովն ասաց. «Ուրախալին այն էր, որ փառատոնի շեշտադրությունը դրված էր դասական կինոյի վրա: Հենց այդ անվանակարգում էլ դիպլոմ ստացա»: Ըստ Ա. Ռոնովի, փառատոնին մասնակցել ...

 
 
Մշակույթ
ՊԱՏՎԵՑԻՆ ԷԴԳԱՐՅԱՆԻՆ
 

Բարերար, երաժիշտ եւ բանաստեղծ, Հայաստանի Գրողների միության անդամ Հովիկ Էդգարյանը 84 տարեկան է: Նրա պատվին երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Երաժշտագիտական գրադարանի եւ Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառումը, բացի հարազատներից ու ընկերներից, պատվել էր ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհամադ Ռեզա Շաքիբան: Աշխարհի տարբեր երկրներում ուսանած եւ աշխատած Հ. Էդգարյանը ստեղծագործել է հայերեն, պարսկերեն, անգլերեն եւ իտալերեն: Նրա գրվածքները տարբեր ժողովածուներում ու պարբերական հրատարակություններում լույս են տեսել Հայաստանում, Իրանում, Բեյրութում, Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ում, Վենետիկում: Հովիկ Էդգարյանի բանաստեղծական աշխարհը, որը նրա ընթերցողները եւ արվեստի ու գրականության հետ կապված մարդիկ որակում են որպես անկեղծ ու ...

 
 
Մշակույթ
ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ
 

Վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլը կներկայանա հոբելյանական համերգով


Ա. Կարապետյանը (ձախից) ու Է. Չանչուրյանը:

Ազգային օպերային թատրոնում հունիսի 30-ին կկայանա երեկո-համերգ՝ նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի կեսդարյա հոբելյանին:

Դեռ 50 տարի առաջ, երբ բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ նրանց համախոհները ձեռնամուխ եղան Պարի պետականի ստեղծմանը, թերահավատները շատ էին: Ավելին՝ նրանցից շատերը գտնում էին, որ ազգային պարարվեստը չի կարող ներկայանալ առանձին անսամբլով, քանի որ հայկական պարը մշտապես ուղեկցվել էր երգով՝ իր մեջ կրելով շուրջպարի գաղափարը: Գործի նախանձախնդիրները (Վ. Խանամիրյան, Ա. Ղարիբյան, Ս. Չանչուրյան եւ այլք) ապացուցեցին, որ մեր ...

 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասներեքերորդ

 ԻՐԻԿՆԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ

 Եվ Ալիկն ինձ հարցրեց՝ «էլի ստավկա ե՞ս դնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պատահում ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞ւմ վրա ես ստավկա դնում», եւ ես ասացի՝ «էսօր «Բարսելոնայի» վրա եմ դրել», եւ Ջավախյանը ծիծաղելով Ալիկին ասաց՝ «դու Լեւոնի վրա ես ստավկա դրել, Արմոն էլ՝ «Բարսելոնայի» վրա», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ինձ ասաց՝ «շատ ճիշտ ես արել. վերջերս «Բարսան» էլի սկսել ա լավ խաղալ», եւ ես ժպտալով ասացի՝ «բասկետբոլի՛ «Բարսելոնայի» վրա եմ դրել», ...

 
 
Սպորտ
ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԼԻՏՎԱՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ
 

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Փյունիկ» (Երեւան) - «Միկա» (Աշտարակ) հանդիպումը սպասարկելու է Լիտվայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը լինելու է Պաուլյուս Մալզինսկասը, եզրայինները՝ Արտուրաս Պիպիրասը եւ Ալեքսանդր Յակուբովսկին:
Ո՞ւմ նախաձեռնությամբ է որոշվել դրսից մրցավարներ հրավիրել եւ ի՞նչ պատճառով: Այս հարցերի մեկնաբանությունը ստացանք «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանից: Նա երեկ մեզ ասաց. «Նախաձեռնությունը «Միկայի» ղեկավարությանն է: Բայց ոչ այն պատճառով, որ հայաստանցի մրցավարներին չենք վստահում: «Միկան» ներկայումս գլխավորում է երկրի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ իր առջեւ դեռ մինչեւ մրցաշրջանի մեկնարկը շատ լուրջ խնդիրներ էր դրել, որոնց իրագործումն այսօրվա դրությամբ, կարծես, վատ չի ...

 
 
Սպորտ
...ԵԹԵ ՀԱՍՆԻ 12-ՐԴ ՌԱՈՒՆԴ
 

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (72,6 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մրցակից, ծագումով թուրք Մահիր Օրալը հայտարարել է, թե հունիսի 27-ին կայանալիք մենամարտում «Արքա Արթուրից» գոտին վերցնելու լուրջ մտադրություն ունի: «Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս ես սրանից ավելի լավ կարող եմ պատրաստ լինել մենամարտին: Կարեւոր չէ, թե այն ինչպես կավարտվի: Պարտվողի համար արդարացում չի կարող լինել: Ես պատրաստ եմ 12 ռաունդ պայքարի եւ վստահ, որ եթե այդպես ստացվի, հաղթողը ես եմ լինելու: Ես կվերցնեմ Աբրահամի տիտղոսը: Լսել եմ, որ մեր մենամարտից հետո Արթուրը պատրաստվում է տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Այնպես որ, գոտին նրան, միեւնույն է, պետք չէ»,- լրատվամիջոցներին ասել է Օրալը:

 
 
Սպորտ
ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ՄԵՐ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ
 

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ինտերնետային կայքէջում ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղադրած տեղեկատվության, ՈՒԵՖԱ-ն որոշել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հուլիսի 23-ին կայանալիք «Մակկաբի» (Նետանյա, Իսրայել)-«Սլիմա-Ուոնդերերես» (Մալթա) պատասխան հանդիպման սպասարկումը վստահել Հայաստանի մրցավարական բրիգադին, որի կազմում ընդգրկվել են. գլխավոր մրցավար՝ Կարեն Նալբանդյան, եզրային մրցավարներ՝ Արշակ Կնյազյան եւ Էրիկ Արեւշատյան: Չորրորդ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ն նշանակել է Արարատ Ճաղարյանին:

 
 
Սպորտ
«ԴԺՈԽԱՅԻՆ» ՍԵՐ
 



«Առավոտի» շաբաթօրյա համարներից մեկում տպագրել էինք ֆուտբոլի համաշխարհային աստղերի կանանց եւ կյանքի, հաճախ՝ ժամանակավոր, ընկերուհիների լուսանկարները, որոնք, ըստ երեւույթին, այնքան էլ չեն քաշվում ֆոտոխցիկի առջեւ իրենց մարմնի բարեմասնությունները ցույց տալ: Նայելով այդ գեղեցկուհիներին՝ ենթադրվում էր, որ ֆուտբոլիստները, որպես կանոն, նախասիրում են մեծ կուրծքը:

Այսօրվա մեր հերոսուհիները, որոնք անհամեմատ ավելի համեստ կանանց տպավորություն են գործում, իրենց երիտասարդ կյանքը կապել կամ ցանկանում ...

 
 
Տնտեսություն
«ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԱՎԵԼԻ ԷՖԵԿՏԻՎ Է, ՔԱՆ ՀԵՏԱԳԱ ԲՈՒԺՈՒՄԸ»
 

Անչափահասների՝ խաղատներ ու խաղասրահներ մուտքն արգելելու մասին նման կարծիք ունի ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետ Լեւոն Խալիկյանը:

«Մեր ստուգայցերի ժամանակ խաղատներում հայտնաբերել ենք կենդանի՝ «պոկեր», «պտուտակախաղ» (ռուլետկա), «բլեք ջեք» խաղերի կանոնների խախտումներ: Խաղասրահներում ավտոմատները պետք է 86% շահում ապահովեն՝ հօգուտ խաղացողի, մեր ստուգումների արդյունքում նաեւ այս տոկոսն է խախտված եղել: Եղել է, որ ստուգման ժամանակ մեր աշխատանքներին խաղասրահի աշխատակիցները խոչընդոտել են, ինչի համար մենք կազմել ենք համապատասխան արձանագրություն: Սակայն հիմնականում հանդիպում ենք մեկ այլ խախտման, երբ խաղասրահներն ավելի լուրջ կազմակերպության տպավորություն թողնելու համար իրենց մուտքի մոտ ...

 
 
Տնտեսություն
Բժշկական թափոնները կոչնչացվեն
 

Հայաստանում տարիներ շարունակ բժշկական թափոնների վնասազերծման խնդիրը մնացել է չլուծված: Հիմնախնդիրը սրվել է տարեցտարի, քանի որ գնալով մեր երկրում ահռելի քանակությամբ ժամկետանց, այսինքն օգտագործման համար ոչ պիտանի դեղեր են կուտակվել:

Խնդրի լուծման համար Էջմիածին քաղաքում կառուցվեց հատուկ բժշկական թափոնների ոչնչացման համար նախատեսված գործարան: Գործարանը կառուցվել է «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ընկերության նախաձեռնությամբ: Ընկերության տնօրեն Անժելա Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գործարանը նախատեսված է ժամկետանց դեղերի, տարբեր վիրակապերի, միանգամյա օգտագործման ներարկիչների, լաբորատոր մնացորդների, մարդկային ախտահարված ներքին օրգանների եւ այլ ոչ պիտանի իրերի ոչնչացման համար: Ըստ Ա. Մովսիսյանի, այդ ամենը առանց վնասազերծման աղբանոց նետելը՝ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության ...

 
 
Տնտեսություն
Համաձայնել են աշխատել անվճար
 

«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության 800 աշխատակից տնօրինության հետ համաձայնության է եկել աշխատել առանց աշխատավարձի՝ կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Հղում անելով «Սքայ նյուզին»՝ գրում է «Panorama.am»-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ, եւս յոթ հարյուր աշխատակից համաձայնել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվեն, իսկ 6940 մարդ էլ կգնա չվճարվող արձակուրդի:

Հիշեցնենք, որ վերջերս ավիաընկերության ղեկավարությունը իր 40 հազար աշխատակիցներին էր դիմել՝ խնդրանքով, որ նրանք համաձայնեն գոնե մեկ ամիս անվճար աշխատել, կամ էլ իրենց աշխատավարձերը կրճատվեն:

«Բրիտանական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը պարզաբանել է, որ նրանք, ովքեր կընտրեն անվճար աշխատելու տարբերակը, արտոնություններ կունենան հետագայում հաստիքների ...

 
 
Տնտեսություն
ՍՏԱՑԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ
 

Երեկ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման՝ 90 մլրդ դրամի ծրագիրը, որը նպատակ ունի խթանել ՀՆԱ-ի աճը՝ տնտեսվարողների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով: Ընդհանուր առմամբ, 90 մլրդ դրամ բյուջետային վարկերը կտրվեն ֆինանսաբանկային համակարգին, ՓՄՁ-ներին եւ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ բացի այդ, ՌԴ վարկից 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, իսկ մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում:

Կառավարությունը որոշել է նաեւ հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը՝ $15 մլն, 5 տարի մարման ժամկետով, «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությանը՝ դարձյալ ...

 
 
Իրավունք
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ԹՐԱՖԻՔԻՆԳ»
 

ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք են բերել ոստիկանության մի շարք աշխատակիցներ:

Մինչ «Առավոտին» դիմելը, նրանք դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն հարցը որեւէ լուծում չի ստացել: ԶԼՄ օրենքի համաձայն, աղբյուրի խնդրանքով չբացահայտելով ոստիկանների ինքնությունը, հրապարակում ենք բողոքն ամբողջությամբ:

«Արդեն 3-րդ ամիսն է լրանում՝ ինչ մեր աշխատավարձերը չեն վճարում, նույնիսկ ում ուզում, նրան են տալիս:

Պահակետում 4-ի փոխարեն 3 հոգի է ծառայում, ինչը նշանակում է, որ ծառայողը օրենքով յուրաքանչյուր 4-րդ օրը աշխատանքի գնալու փոխարեն գնում է 3-րդ օրը, այսինքն՝ 1 ամսվա կտրվածքով 8 աշխատանքային օրվա փոխարեն աշխատում են 12 օր եւ դրա դիմաց չեն վարձատրվում:

Համազգեստ չեն տալիս, բայց փոխարենը պահանջում ...

 
 
Իրավունք
Լրագրողներին խոչընդոտեցին
 

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ի պաշտպանություն «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, բողոքի ցույց էին կազմակերպել լրագրողները: 3 տարի առաջ նույն այս օրը զորակոչից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման ենթարկվեց Ա. Բաբաջանյանը: Երեկ, սակայն, լրագրողները չկարողացան ակցիան շարունակել, քանի որ ոստիկանները խոչընդոտում եւ թույլ չէին տալիս նրանց իրենց պահանջները ներկայացնել: «Oգնության» եկած քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պառկեց նույնիսկ մայթին, քանի որ ոստիկանները լրագրողներին «ուղեկցում» էին դեպի Սիրահարների այգի, որեւէ պարզաբանում չտալով իրենց գործողությունների համար:

 
 
Իրավունք
Լուծեք ցմահների խնդիրը
 

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հանրահավաք էին կազմակերպել 80 ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք պատրաստել էին նամակ, որն ուղղված էր ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ու նախագահականին կից գործող Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին: Նամակին կից ցմահ ազատազրկվածների հարազատները կցել էին 12 500 ստորագրությամբ դիմում: Նրանք գտնում են, որ ցմահների խնդիր մեզանում կա եւ դրա լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք:

 

 
 
Իրավունք
Հրդեհները սկսվեցին
 

Նախորդ երեկոյան հրդեհ էր բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռան Օյլ» բենզալցակայանի տարածքում: Իսկ Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում այրվել էր «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող՝ թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը՝ 360 քմ մակերեսով: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Աճառյան 2-րդ փակուղում՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում: Ըստ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության, ամբողջությամբ այրվել էր դեղորայքի պահեստը: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Գեղարքունիքի մարզից: Երեկ ժամը 02.45-ին հրդեհ է բռնկվել «Հարսնաքար» համալիրի տարածքում: Ամբողջությամբ այրվել էր «ԲՄՎ» մակնիշի 11 ՏՕ 186 պետհամարանիշի ավտոմեքենան:

 
 
Իրավունք
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՓՈՍԸ

Կենդանաբանական այգի հաճախած 5-ամյա երեխայի կոշիկը հայտնվեց պատահական բացված այս փոսում: Փոսը դեպի «սեւ կարապներ» տանող արահետի վրա էր: Երեխայի տատն ու հորաքույրը կանչեցին այգու աշխատակիցներին, որպեսզի նրանք օգնեն կոշիկը փոսից հանել: Այգու աշխատակիցները հրաժարվեցին, պատճառաբանելով, թե փոսի տակ 5 մ խորությամբ ճահիճ է եւ ոչնչով չեն կարող երեխային օգնել: Տատն ու հորաքույրը ելքը գտան. տժժացող արեւի տակ երեխայի ոտքին ցելոֆանե տոպրակ հագցրին:

Այս փոսն ու ճահիճը երեկվա դրությամբ դեռ «դիմավորում» են երեխաներին, վտանգում նրանց: Սակայն այգու տնօրինությունը ոչինչ չի ձեռնարկում վտանգավոր անցուղու մասին գոնե նախազգուշական ցուցանակ ...

 
 
Իրավունք
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել Մոսկվայի շրջանի Նեկրասովկայի ավտոտնակներ կառուցող թիվ 8 կոոպերատիվի անդամները, որոնց ավտոտնակների քանդման մասին որոշում է կայացրել Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը, գրում է yandex.ru-ն: Դատարանը որոշում էր կայացրել նրանց զրկել ավտոտնակների սեփականության իրավունքից: Չնայած սեփականության իրավունքի առկայությանը, Նեկրասովի շրջանում քանդվել է 640 ավտոտնակ:

Դատական որոշումը չի համապատասխանում քաղաքացիական կոդեքսին, փոխարենը քաղաքացիներին վճարել են շուկայականից երկու անգամ պակաս գումար: «Սա այն դեպքն է, երբ քաղաքացիները հույսները կորցրել են հայրենի դատարաններում եւ փորձում են իրենց պաշտպանությունը գտնել Ստրասբուրգի դատարանում,- ասում է «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Սերգեյ Միտլոխինը:- Ես շատ ցավում եմ, որ այսպիսի խնդիրների ...

 
 
Իրավունք
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՆ
 

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել կալանավոր Ալեքսանդր Բախմուտսկին: Դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Բախմուտսկուն որպես փոխհատուցում վճարել 42 հազար 600 եվրո, հաղորդում է BBC-ն: Բախմուտսկին ծնվել է 1969 թվականին եւ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Ռոստովի շրջանի ուժեղացված ռեժիմի գաղութում՝ խաբեության, մարդկանց առեւանգման եւ գողության մեղադրանքով:

Բախմուտսկին դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «ահավոր պայմանների», անօրինական պատժաչափի ժամկետների, ինչպես նաեւ՝ իր գործում սկզբնական դատական պրոցեսների սխալների համար:

Դատարանը, ուսումնասիրելով բողոքը, խոստովանեց, որ, իսկապես, կալանավորը գրեթե 6 տարի գտնվել է քննչական մեկուսարանում այլ կալանավորների հետ, քնել եւ նրանց հետ օգտվել է նույն զուգարանախցից եւ ունեցել է 1 քմ-ից պակաս որպես սեփական ...

 
 
Միջազգային
ԿԱ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
 

Երեկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական՝ թվով չորրորդ ելույթն է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում: Ելույթը ներկայացնում ենք ըստ «Ժառանգության» հաղորդագրության:

Հարգելի գործընկերներ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբի անունից ցանկանում եմ ողջունել զեկուցող Սեսիլիա Կեավենիի հրաշալի աշխատանքը: Ողջունում եմ իռլանդացի մեր լավ գործընկերոջը, ով դժվարին գործ է կատարել եւ համալիր մտածողություն ցուցաբերել այնպիսի բարդ խնդրի վերաբերյալ, ինչպիսին հակամարտության պատմության դասավանդումն է բուն հակամարտության գոտիներում: Թե Իռլանդիայում ու Անգլիայում, թե Բոսնիայում ու Հերցեգովինայում եւ թե Կիպրոսում ու Թուրքիայում տիկին Կեավենին հույսի ու առաջընթացի վկայություն է արձանագրել: Նաեւ նրա անսահման ջանքերի ...

 
 
Միջազգային
Մահացավ փոփի արքան
 

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 50 տարեկան հասակում Լոս-Անջելեսում, Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց փոփի արքա, մի քանի սերունդների երաժշտական կուռք դարձած Մայքլ Ջեքսոնը: Նրա արվեստը որքան հանրամատչելի, նույնքան էլ օրիգինալ էր: Նա իր տեսակի մեջ անկրկնելի էր:

Ջեքսոնի մահվան նախնական պատճառը ցավազրկող դեղերի չարաշահումն էր: Հուլիսի 13-ին սկսվելու էին Ջեքսոնի լոնդոնյան 50 համերգները, որոնք ազդարարելու էին փոփի արքայի վերադարձը շոու-բիզնես: «Ահա եւ ամենը» կոչվող շոու ծրագիրն այնքան մեծ աժիոտաժ առաջացրին Մայքլ Ջեքսոնի երաժշտության սիրահարների մոտ, որ նախատեսված 10 համերգների փոխարեն դրանց քանակը հինգ անգամ ավելացավ: Սպասվում էր, որ Լոնդոնում Ջեքսոնի համերգները դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 1 ...

 
 
Միջազգային
Աստղագուշակին ձերբակալել են գուշակության համար
 

Շրի-Լանկայում ձերբակալվել է այդ երկրում բավականին ճանաչված աստղագուշակ Չանդրասիրի Բանդարան, որը կանխագուշակել էր երկրի նախագահ Մահինդա Ռաջապակսեի մոտալուտ հրաժարականը: Նա ասել էր, թե սեպտեմբերին Ռաջապակսեն կթողնի նախագահի պաշտոնը, որը կզբաղեցնի վարչապետ Ռաթնասիրի Վիկարամայկեն: Իսկ վերջինիս աթոռը կտրվի ընդդիմությանը: Այս կանխագուշակումը Բանդարան արել էր ընդդիմության հետ հանդիպման ընթացքում, ավելին՝ հրապարակել էր տեղական թերթերից մեկում:

Արդյունքում՝ իշխանությունները որոշել են ձերբակալել աստղագուշակին, որպեսզի պարզեն՝ ինչի՞ վրա են հիմնված նրա կանխատեսումները: Նկատենք, որ Բանդարան ամենշաբաթյա հաղորդումներ է վարում շրիլանկյան հեռուստաեթերում, բացի այդ՝ իր կանխատեսումները հրապարակում է նաեւ ընդդիմադիր թերթերից մեկում:

Շրի-Լանկայում քաղաքական գործիչները շատ լուրջ են վերաբերվում ...

 
 
Միջազգային
Մոսկվան պատասխանատվություն է կրում
 

Ղարաբաղյան հակամարտության առաջացման մեջ մեղավոր է Սովետական Միությունը, մեղավոր է ստալինյան ազգային քաղաքականությունը, մեղավոր է Միխայիլ Գորբաչովը, ով 80-ականների վերջում իրավիճակն իր վերահսկողությունից բաց է թողել: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ինքներդ դատեք» հեռուստահաղորդման վարող Մաքսիմ Շեւչենկոն: «ԽՍՀՄ քաղաքացիների միջեւ գործը պատերազմի հասցնելու համար պետք էր հատուկ ջանք գործադրել, դա պետք էր կարողանալ անել: Մոսկվայում այդ ժամանակաշրջանում այն աստիճան գործից գլուխ չէին հանում, որ սկսեցին հակասական հայտարարություններ անել, որոնք արմատապես հակասում էին առողջ մտածողությանը: Որոշները պաշտպանում էին Ադրբեջանին, որոշները՝ Հայաստանին, արդյունքում դա բերեց այն բանին, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձավ Սովետական Միությունը փլուզող հակամարտություններից առաջինը»,- ...

 
 
Միջազգային
ԳՐՈՀ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ
 

Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց կայացած ցույցի ընթացքում ցուցարարները՝ մոտ 150 հոգի, որոնցից շատերը՝ դիմակներով, սկսել են քարեր նետել դեսպանատան շենքի վրա, ապա նույնիսկ փորձել են ներխուժել դեսպանատուն: Երեկ, Երեւանի ժամանակով 23.30-ի տվյալներով, դեռ հայտնի չէր՝ նրանցից որեւէ մեկին հաջողվե՞լ է հայտնվել դեսպանատանը, թե՞ ոչ: Անկարգությունների վայր է ժամանել ավելի քան քսան ոստիկան եւ սկսել կարգի հրավիրել տաքացած ամբոխին: Նախորդ մի քանի օրերին այդ նույն տեղում կայացել են խաղաղ հավաքներ:

ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների իրանական դեսպանատների առջեւ, հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո, պարբերաբար ցույցեր եւ պիկետներ են կազմակերպում իրանական քաղաքացիություն կամ արմատներ ունեցող անձինք: Նրանք բողոքում են Մահմուդ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009-06-27 03:32
 
 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՄԵՂՄ ԲԱՆԱՁԵՎԻ ԳԻՆՆ ԷՐ

ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանն «Առավոտին» տված հարցազրույցում նշեց. «ԵԽԽՎ 1677 ...

 

2009-06-27 03:31
 
 

ԱՀԱԲԵԿՈՒՄՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում Հայաստանի հարցի լսումների վերաբերյալ հայտարարություն է տեղադրված, որի՝ Երեւանի ավագանու ...

 

2009-06-27 03:30
 
 

ՐԱՖՖԻ՞Ն Է ՄԵՂԱՎՈՐ

Զարուհի Փոստանջյանի, իր կարծիքով, սխալ արարքների համար երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեղադրեց առաջին հերթին՝ «Ժառանգություն» ...

 

2009-06-27 03:30
 
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել ...

 

2009-06-27 03:29
 
 

ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Երեկ Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը «Ա1+»-ին ասաց, որ չի վստահում ԵԽԽՎ-ում ՀՀ-ի հարցով ...

 

2009-06-27 03:29
 
 

11-ը՝ ԽԱՂԱՐԿԱՅԻՆՈՒՄ

Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկվել է 11 ֆիլմ, այդ թվում՝ Օզջան Ալփերի «Աշուն» ...

 

2009-06-27 03:29
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Չի հաստատում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը չի հաստատում Նիկոլա Սարկոզիի Երեւան այցի մասին հաղորդումները:

Դատապարտել են ...

 

2009-06-27 03:29
 
 

ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԳԻՏԻ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՋՂԱՅՆԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գիտի ամերիկահայերի «հիասթափության» եւ «ջղայնության» մասին՝ ապրիլի 24-ին ...

 

2009-06-27 03:28
 
 

ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԹՇՆԱՄԱՆՔԸ

Հակամարտության եւ թշնամանքի պայմաններում տարբեր մակարդակների քարոզչություն գոյություն ունի հակամարտության բոլոր կողմերում: Դրանում ...

 

2009-06-27 03:27
 
 

ԳԱԶԱՏԱՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵՑԻՆ

Երեկ ավարտին են հասցվել Գորիս-Ստեփանակերտ գազատարի նորոգման աշխատանքները: Այս խողովակաշարի միջոցով գազ էր մատակարարվում Լեռնային ...

 

2009-06-27 03:27
 
 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ

Ազգային պարկերը կդառնան գիտաճանաչողական, ուսումնական եւ զբոսաշրջության զարգացման կենտրոններ: Երեկ նման որոշում է կայացրել ՀՀ ...

 

2009-06-27 03:26
 
 

ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ներկայումս գտնվող՝ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս ...

 

2009-06-27 03:25
 
 

ՄԵԿՆՈՒՄ...

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ կայքէջը՝ Աթենքի Հայ կապույտ խաչի Ջենեզյան վարժարանի սաները, ովքեր մասնավոր այցով գտնվում էին Հայաստանում, երեկ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news