 |
 |
|
| 11/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Խոստացել եմ ամեն ամսվա վերջում անդրադառնալ մեր թերթի էլեկտրոնային կայքի «քննարկում» բաժնին, բայց անցած ամիս դա, հասկանալի պատճառով (Երեւանի ավագանու ընտրություններ), չեմ արել: Այս անգամ, կարծես թե, ոչինչ չի խանգարում: Նախեւառաջ, եւս մեկ անգամ ուզում եմ ուրախությամբ նշել մեր թերթի ընթերցողների հիմնականում բարձր մտավոր մակարդակը: «Քննարկման» մեջ իրենց մտքերը նրանք արտահայտում են որոշակի տրամաբանության եւ մշակույթի սահմաններում՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք համաձայն են մեր հրապարակումների հետ, թե՝ ոչ: Կան, իհարկե, նաեւ խուլիգաններ (թեեւ փոքր թվով), որոնց գրածները մենք ստիպված ենք ջնջել: Բայց նման դեպքերը բացառություններ են, եւ դրանք էլ, բարեբախտաբար, գնալով քչանում են:
Բնականաբար, ինչպես եւ մնացած նմանատիպ ֆորումներում, մեզ մոտ էլ կա մշտական քննարկողների մի խումբ (խորհրդային լեզվով ասած՝ «ակտիվ»), որի հետ «Առավոտի» էլեկտրոնային կայքի ընթերցողները կարող են հանդիպել գրեթե ամեն օր: Չնայած այդ հեղինակները խիստ քննադատորեն են տրամադրված «Առավոտի» եւ անձնապես իմ հանդեպ, իմ մեջ արդեն հարազատության զգացում է առաջացել մեր այդ «թղթակիցների» նկատմամբ: Ավելին, ես արդեն մտքում նրանց իմ անուններն եմ դրել: Օրինակ, «Բեյրութցին» (վերջերս հանդես է գալիս «Mleh» կեղծանունով) հաճախ, տարբեր առիթներով հիշում է «հոկտեմբերի 27»-ը: Նա իրավացի է այնքանով, որ դա իսկապես շրջադարձային կետ էր մեր նորագույն պատմության մեջ: «Բեյրութցին» վստահ է նաեւ, որ եթե մեր թերթը ներկայացնում է, ասենք, Գալուստ Սահակյանի կարծիքը, դա նշանակում է, որ ես մտածում եմ ճիշտ Գալուստ Սահակյանի նման: Թեեւ դա այդպես չէ, բայց դարձյալ տեսակետ է, որը գոյության իրավունք ունի: «Առավոտը»՝ ընդհանրապես, եւ «քննարկում» բաժինը՝ մասնավորապես, տեսակետների ազատ ամբիոն է: Ունենք «ՀԱԿ-ի ֆանատ» (հաճախ ստորագրում է որպես «Edgar»), որն իմ խմբագրականներում պարբերաբար «իշխանության պատվեր» է տեսնում, բայց այդ երիտասարդի ընդհանուր գնահատականները հաճախ շատ դիպուկ են լինում: «Ագաթանգեղոս», «Ռաբինդրանատ Թագոր» եւ այլ անուններով հանդես եկող ընթերցողը (որին ես մտքումս անվանում եմ «Ворчун») մեր թերթում երբեմն կոպիտ սխալներ է գտնում, որոնք ես աչքաթող եմ արած լինում: «Ակտիվի» մեջ առանձնանում է Սեւակ Ա.-ն՝ միակ հեղինակը, որին անձամբ ճանաչում եմ: Թող ներեն ինձ մնացած քննարկողները, որոնց չեմ անդրադարձել տեղի սղության պատճառով. նրանց բոլորին, անկախ իրենց հայացքներից, ես թերթի բարեկամներն եմ համարում:
Վերջում երկու խնդրանք: 1/ «Առավոտի» «քննարկում» բաժնում copy-paste մի՛ արեք այլ լրատվամիջոցների նյութերը. չէ՞ որ դրանք էլ նմանատիպ բաժիններ ունեն՝ այնտեղ էլ մեջբերեք: 2/ Աշխատեք գրել հայերեն տառերով՝ օգտագործելով թեկուզ www.hayeren.am կայքը: Որքան շատ լինի ինտերնետում մեր մեսրոպյան այբուբենը՝ այնքան լավ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2009-06-30 |
| ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ |
| |

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նախորդ շաբաթ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին մեղադրել էր այն բանում, որ Հանրապետական պատգամավորը Սեւծովյան տնտեսական համագործակցության 31-րդ համաժողովի շրջանակներում ստորագրել էր Ադրբեջանի առաջարկությունների տակ, որոնցով Ղարաբաղը եւ այլ հակամարտություններ հռչակվում են «էքստրեմիստական եւ սեպարատիստական»: ԱԺ ֆինանսա-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առավոտին» ասաց, որ անցած տարի հունիսի 10-11-ը Աթենքում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության 31-րդ գլխավոր համաժողովի ժամանակ ստեղծված՝ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների դերի մասին» փաստաթղթում իրականում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ |
| |
Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը
- Ընդունելի՞ է Ձեզ համար ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մոտեցումը, ըստ որի՝ մեր երկրի ներքաղաքական հարցերին առնչվող փաստաթղթերի փոփոխությանը կարելի է ներգրավվել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների անդամներին:
- Ես այս երեւույթն ուրիշ տեսանկյունից եմ ուզում դիտարկել. Եվրոպայի խորհրդի անդամներ են Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ: Եվ ԵԽԽՎ պատվիրակներն այն քաղաքական գործիչներն են, որոնք պիտի ԵԽ անդամ իրենց պետությունների մեջ քաղաքական շատ որոշումներ կայացնելու օրինակ ցույց տան: Բոլորն էլ ասում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքացիական հասարակություն ձեւավորելու լուրջ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՀՔԾ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ Է |
| |
Մինչդեռ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները հավատում են Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված զեկույցին, որտեղ, ըստ էության, մատնանշված են հատուկ միջոցների զոհ դարձած 3 քաղաքացիներին սպանողների անունները:
Հունիսի 11-ին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ու արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի՝ ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը խորհրդարանական համանուն հանձնաժողովին էին փոխանցել մի փաստաթուղթ, որը կազմվել է դեռ խմբի գործունեության ընթացքում հավաքված փաստերի հիման վրա: Թվով երկրորդ այդ զեկույցը, որը անցյալ շաբաթավերջին հրապարակվեց մամուլում, վերաբերում է 2008թ. մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքներին: Հիշեցնենք, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Ե՛վ երկրի նախագահ, ե՛ւ գործարա՞ր |
| |
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում АФК, "Система" հանրային դիվերսիֆիկացված ձեռնարկության տնօրենների խորհրդի կազմում: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, միավորման բաժնետերերի տարեկան նիստում ընտրվել են տնօրինության խորհրդի 3 նոր անդամներ, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Հիշեցնենք, որ «հՌրՑպՎՈ»-ի հիմնական ակտիվներն են՝ ՄՏՍ-ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի 66 տոկոսը, Հայաստանում՝ WiMax-օպերատորը, «Cornet AM»-ը, բջջային օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ը (ապրանքանիշը Vivacell-MTS), «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ եւ այլն:
«Ա1+»-ի մատուցմամբ, դեռեւս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Ռուսները վիրավորվա՞ծ են |
| |
Հայաստանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանի հանձնումը Ռուսաստանում համարել են իրենց երկրին հասցրած վիրավորանք։ «tert.am»-ը, վկայակոչելով «region.ru»-ին, փոխանցում է ռուս քաղաքական գործիչների արձագանքը հիշյալ փաստի առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Գուսեւը ասել է, թե չի ընդունում Հայաստանի նախագահի քայլը։
«Դա վիրավորական է Ռուսաստանի համար։ Իսկական ընկերներն այդպես չեն վարվում»,- նշել է Գուսեւը՝ հավելելով, որ սա կարող է «ոչ հստակ մթնոլորտ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում»։
Դաշնային խորհրդի մեկ այլ ներկայացուցիչ Վադիմ Գուստովը դա համարել է «բացարձակ ոչ ընկերական քայլ Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաեւ արհամարհական վերաբերմունք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհվել են վրաց-օսական հակամարտությունում»։ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «Ոչ դաժան» մարդասպաններ |
| |
Tert.am-ը, հղում կատարելով Взгляд-Инфо-ին, գրում է, որ երեկ Սարատովի շրջանային դատարանի ատենակալներն ընթերցել են Լենինի շրջանի ոստիկանության երեք աշխատակիցների վերաբերյալ ներկայացված դատավճիռը, ովքեր մեղադրվում էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի դաժան սպանության մեջ։ Բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Սակայն ատենակալները համարել են, որ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Օգոլցովը եւ Չուրիկովն արժանի են ավելի մեղմ դատավճռի, քանի որ այն հանգամանքը, որ սպանությունը կատարվել է դավադրաբար, չի հաստատվել։ Դատարանը պետք է կայացնի վերջնական որոշում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը երեք ոստիկաններ աշխատանքային լիազորությունները կատարելիս ձերբակալել էին Հայաստանի քաղաքացի Գասպարյանին, ում մեղադրել էին գողության մեջ։ Ըստ քննության վարկածի՝ Գասպարյանին տեղափոխել էին ոստիկանության մաս, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ |
| |
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ 55 տարեկան։ Նախագահի համախոհները եւ ՀՀ քաղաքացիները շնորհավորում են Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում, որ պաշտոնավարման տարիների ընթացքում կարողանա իրականում քանդել հասարակության մեջ առկա անհանդուրժողականոության պատը եւ դառնալ բոլորի նախագահը։
«Առավոտը» միանում է շնորհավորանքներին։ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ |
| |
Այսօր Ադրբեջանի խորհրդարանին ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի առնչությամբ ահազանգում են իրավապաշտպանները: Վերջիններիս գնահատմամբ, այդ փոփոխությունները արտացոլում են նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը եւ է՛լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:
Վկայակոչելով «Ռոյթերզ»-ին՝ «Ազատություն» ռ/կ-ն փոխանցում է, որ օրենսդրական փոփոխության նախագծով առաջարկվում է, մասնավորապես՝ որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունները արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից ոչ ավելին, արգելվում է օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, եթե այն հիմնված չէ «համապատասխան միջազգային համաձայնագրի» վրա: Որեւէ թերթ կամ այլ հրատարակություն, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ «կողմնակալ հոդված» է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ |
| |
ՆԺԿ նախագահը վստահ է, որ կամ պետք է հարցաքննվեին Հայաստանի բոլոր նախագահները, կամ պետք է պարզ լիներ, թե ով է մեղավոր մարտի մեկի տասը սպանությունների համար:
- Մոտ ութ ամիս դուք մասնակցում եք անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ ընթացքում մշտապես ակնարկներ եք արել հանձնաժողովի գործունեության մասին: Խնդրում եմ հանգամանորեն ներկայացրեք եւ հիմնավորեք ձեր կարծիքը՝ Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեության մասին:
- Նախ նկատեմ, որ այդ հանձնաժողովը եւ իր ստեղծման որոշմամբ, եւ տրամաբանորեն այն միակ մարմինն է, որը այդ իրադարձությունների ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական ասպեկտը պետք է ուսումնասիրի եւ գնահատականներ հնչեցնի: Ես կարծում եմ, որ հանձնաժողովը ցայսօր իրավամբ չի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «Կիսատ-պռատի» արդյունքում |
| |
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է համաներմանը եւ դրա արդյունքում ազատության մեջ դեռեւս չհայտնվածներին: Նրա հաշվարկներով՝ 2008 թվականի ընտրական զարգացումների կապակցությամբ ազատազրկված 51 ընդդիմադիրներից 28-ի նկատմամբ համաներում կիրառվել է, 5-ի դեպքում գործընթացը արհեստականորեն ձգձգվում է, իսկ 18-ի վրա այն ընդհանրապես չի տարածվում:
«Մարզպետունի Այվազյանն ունի ֆինանսական պարտքուպահանջ պետության հետ՝ պետք է մարի, որից հետո անմիջապես դուրս կգա: Աշոտ Թադեւոսյանը նախկին ոստիկան էր, որը ձերբակալվել էր ամենավերջում՝ Հյուսիսային պողոտայում: Մի քանի ամիս առաջ ձեւակերպեցին, որ իբր նա ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել: Նրա դեպքում էլ պետք է տարածվի, բայց նա շարունակում է մնալ մեկուսարանում: Պատճառները անհասկանալի են»,- օրինակներ է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԻՍԿ ՍԱ՞ ԻՆՉ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼ |
| |
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում կայացած ասուլիսում հիշեցրեց, որ կոալիցիայի ներկայացուցիչները միջազգային ատյաններում քվեարկել են ոչ հայանպաստ փաստաթղթերի ընդունման օգտին: Օրինակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը 2008թ.-ի մայիսի 26-27-ին Կիեւում տեղի ունեցած ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել այն որոշմանը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը»: Իսկ 2008թ.-ի հունիսի 9-11-ին Աթենքում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական Գագիկ Մինասյանը կողմ է քվեարկել այն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԱԲՍՈՒՐԴ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
| |
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը ժամանակին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը՝ «Ժառանգության» պատվիրակի դեմ հարձակումների կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ցանկացածի համար պատիվ կլիներ պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, բայց նա պաշտպանության կարիք չունի՝ սովորաբար ինքն է պաշտպանում քաղաքական հայացքների համար հալածվողների շահերը եւ իրավունքները: Ես դա տեսել եմ սեփական աչքերով, թե ինչպես էր նա մարտի 1-ին եւ հետո փողոցում պաշտպանում մարդկանց»: Եվ ակնարկելով այն փաստը, որ մեր պատվիրակության կոալիցիան ներկայացնող անդամների առաջարկների ներքո ստորագրել էր նաեւ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակ Դմիտրի Վյատկինը՝ պրն Իգիթյանն ասաց. «Զարմանալի է, որ եթե դիկտատուրան ամրապնդող առաջարկը ստորագրում է Ռուսաստանը՝ դա համարվում է ազգասիրություն: Իսկ եթե ժողովրդավարությունը պաշտպանող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՑՈՒՑԱՀԱԴԵՍ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ |
| |
Հայաստանում առաջին անգամ կազմակերպված շքեղության ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների, միայն բարձրաշխարհիկ խավի համար էր:
Պարզվում է՝ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի մեծահարուստների բիզնեսի կողքով անգամ չի անցել: Դրա վկայությունը հունիսի 26-27-ը Երեւանում «Գոլդեն պալաս» հյուրանոցային համալիրում կայացած շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսն էր:
Ցուցահանդեսի մուտքը, իհարկե, ազատ չէր՝ միայն հրավիրատոմսերով կամ էլ 5000 դրամ արժողությամբ տոմսերով: Ամեն շարքային քաղաքացի չէր կարող ներս մտնել կամ թեկուզ աչքի պոչով դիտել ապրանքները, քանի որ մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցներն ամենայն ուշադրությամբ հսկում էին, որ պատահմամբ որեւէ անկոչ հյուր հյուրանոցի մուտքից ներս չմտնի:
Հասարակ երեւանցին միայն կարող էր 100 մետր հեռավորությունից հիանալ հյուրանոցի բակում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Տուբերկուլյոզը վտանգավոր հիվանդությունների ցանկում է |
| |
Պատճառներց մեկը՝ իշխանությունների կողմից ուշադրության պակասն է
Հունիսի 27-28-ը Ծաղկաձորում «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» թեմայով սեմինարի կազմակերպիչներն էին առողջապահության նախարարությունն ու Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի (ՏՊԱԾ) գրասենյակը, որի նպատակը հիվանդության մասին ԶԼՄ ներկայացուցիչներին ու նրանց միջոցով հանրությանը ճիշտ ինֆորմացնելն էր:
ՏՊԱԾ-ի գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանն ու նույն գրասենյակի համաճարակաբան Նարինե Հովհաննիսյանը մանրամասն նկարագրեցին, թե ինչ է տուբերկուլյոզը, որն է ՏՊԱԾ-ի նպատակը: Ն. Հովհաննիսյանն ու Ն. Մեժլումյանն անդրադարձան տուբերկուլյոզի բուժման արդյունավետ ռազմավարությանը, ներկայացրին վիճակագրական տվյալներ: Սեմինարի ընթացքում բացատրվեց տուբերկուլյոզի հայտնաբերման, ախտորոշման ու բուժման սկզբունքները: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է |
| |
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված տեղեկատվության, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, աշխարհի 106 երկիր եւ տարածաշրջան պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել՝ մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 55 հազար 867 դեպքի եւ 238 մահվան ելքի մասին: Առավել ռիսկային երկրներում հիվանդների թիվն անցնում է մի քանի հազարից:
Ավստրալիայում H1N1 վիրուսով հիվանդ է արդեն 2857 մարդ, Արգենտինայում՝ 1213, Կանադայում՝ 6457, Չիլիում՝ 4315, Մեքսիկայում՝ 7847, Մեծ Բրիտանիայում՝ 2905, ԱՄՆ-ում՝ 21 հազար 449: Հիվանդների բավականին մեծ թիվ է գրանցվել նաեւ Բրազիլիայում՝ 334 մարդ, Չինաստանում՝ 906 մարդ, Կոստա-Ռիկայում՝ 189, Սալվադորում՝ 160, Ֆրանսիայում՝ 170, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՈՒՄ ԵՆ ՏԱԼՈՒ $250 ՄԻԼԻՈՆԸ |
| |
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռուսական՝ $500 մլն վարկի միջոցներից 90 մլրդ դրամ ($250 մլն) գումարով երկրի տնտեսությունը վարկավորելու ծրագրին: Այս մասին այսօր «Արմինֆոյի» թղթակցին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում:
Նույն աղբյուրը տեղեկացրեց, որ ծրագիրը ուղղված է ՀՆԱ-ի աճի խթանմանը, մասնակիորեն բավարարելով տնտեսվարող սուբյեկտների վարկերի նկատմամբ ունեցած պահանջարկը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Միջոցների ամենամեծ բաժինը (60.5 մլրդ դրամ) կտրամադրվի երկրի ֆինանսա-բանկային համակարգի վարկավորմանը, 6.4 մլրդ դրամ՝ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը եւ 23.1 մլրդ դրամ՝ համակարգակառույց ձեռնարկություններին: Այս գումարից $44 մլն-ը կառավարության որոշմամբ կտրամադրվի լեռնաարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին՝ AMP մետալուրգիական ընկերությանը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է |
| |
Նախկին բարեգործի կարծիքով՝ մեղավոր են նախկին նախագահը, նախկին նախարարը, նախկին գրողը եւ ուրիշներ:
«Առավոտի» հունիսի 24-ի համարում տպագրված «Ջուղայի խաչքարերը չհուզեցին» լուրում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը պատմել էր, որ երբ 2006-ին խորհրդարանում կազմակերպվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկա էին ԵԽ 16 պատվիրակներ եւ մեր 131 պատգամավորներից ընդամենը 2-ը, որոնցից մեկն էլ, ֆիլմը սկսելուց րոպեներ անց, լքել էր դահլիճը:
«Առավոտի» հետ զրույցում նույն թեմայով իր նկատառումները հայտնեց նաեւ քաղաքական-հասարակական գործիչ, Հանրային խորհրդի «Կրոն, սփյուռք, միջազգային ինտեգրում» օղակի անդամ Խաչիկ Ստամբոլցյանը: Ավելին, նա հայտարարեց, որ Ջուղայի խաչքարերի սպանդի համար մեղավոր են կոնկրետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «Հայաստանը պետք է նշեր Ադրբեջանի 90-ամյակը» |
| |
Պնդում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:
«Իսպանացի, պորտուգալացի, իտալացի, ֆրանսիացի, անգլիացի տարբեր հեղինակներ դարերով գծել են իրենց անցնելիք եւ անցած ճանապարհների քարտեզները եւ նշել՝ «Արմենիա մինոր», «Արմենիա մաժոր»: Ու մենք չենք, որ այս տարածքը կոչել ենք Մեծ եւ Փոքր Հայաստան: Այդ քարտեզներից որեւէ մեկում, որեւէ եվրոպացի որեւէ դարաշրջանում Ադրբեջան բառը չի գործածել այս տարածաշրջանի համար»,- պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը: Ադրբեջանը, նրա խոսքով, Հյուսիսային Պարսկաստանի Ատրպատական նահանգի անունն է՝ Թավրիզ կենտրոնով, որ այսօր էլ կա:
Առաջին անգամ այս տարածաշրջանում Ադրբեջան բառը լսվել է 1918թ.-ից. «Մեր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «Հ1»-Ը՝ «ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ» |
| |
Մի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը կազմակերպել էր «Տհաճ եթեր 2008» մրցանակաբաշխությունը, որի արդյունքները երեկ «Հայացք» ակումբում հրապարակեց նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանը: Վերջինիս հավաստմամբ, մոնիտորինգն անցկացվել է այս տարվա փետրվար - մարտ ամիսներին՝ 110 մանդատավորված էքսպերտների կողմից, որոնցից մեծ մասը ճանաչված մտավորականներ են, հայկական հեռուստաալիքներում փորձ ունեցող անձինք: Մոնիտորինգի են ենթարկվել «ԱԼՄ», «Արարատ», «ԱՐ», «Արմենիա», «Արմնյուզ», «Ավետիս», «Դար 21», «Երկիր մեդիա», «Երեւան», «TV 5», «Կենտրոն», «Հայրենիք», «Հայ tv», «Հ1», «հ2», «Շանթ», «Շողակաթ» հեռուստաընկերությունները: Բաց քվեարկությամբ որոշվել է «Տհաճ եթեր 2008» մրցանակը հանձնել Հանրային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՍԻՐԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
«Ուրախ ենք մեր մշակույթը ներկայացնել մի երկրում, որի հետ ունենք բարեկամական լավ հարաբերություններ: Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը կնպաստեն ոչ միայն երկու պետությունների հարաբերությունների սերտացմանը, այլեւ երկու երկրների մշակույթի գործիչների փորձի փոխանակմանը»,- Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի առիթով երեկ Ազգային պատկերասրահում ասաց Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղան: Երկու երկրների մշակույթի նախարարները բարձր գնահատեցին իրենց երկրների վաղեմի բարեկամությունն ու մշակութային նմանությունները: Նրանց համոզմամբ, հենց մշակույթն է կամրջում երկու պետություններին: Հայաստանի մշակույթի նախարարի խոսքով, Հայաստանի ու Սիրիայի մշակութային հարաբերությունների առանձնահատկությունը պատմական ու մշտապես անխզելի հիմքի վրա լինելն է:
Մշակույթի օրերի կապակցությամբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «ԱՐԹՈՒՐ ԱՐՔԱՆ» ԱՍՊԵՏԱԲԱՐ ԽՆԱՅԵՑ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ |
| |
Նա կարող էր արդեն հինգերորդ ռաունդում Օրալին նոկաուտի ենթարկել, սակայն ոչ միայն դա չարեց, այլեւ նրա մարտավկաներին հասկացրեց, որ նրանք վաղուց պետք է սրբիչ նետեին ռինգ:
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նույն ինքը՝ «Արթուր Արքան», հունիսի 27-ին Բեռլինի «Max Schmeling Halle» մարզադահլիճում տասներորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի իր գոտին՝ 10-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով թուրք բռնցքամարտիկ, չեմպիոնական տիտղոսի կամավոր հավակնորդ Մահիր Օրալին: Այս հաղթանակն անպարտելի Արթուրի համար կրկնակի հոբելյանական էր: Նա ոչ միայն տասն անգամ ապացուցեց, որ աշխարհում հավասարը չունի իր քաշային կարգում, այլեւ տոնեց պրոֆեսիոնալ ռինգում 30-րդ հաղթանակը: Աբրահամի այցեքարտն այսպիսին է. 30 մենամարտ, 30 հաղթանակ, որոնցից 24-ը՝ նոկաուտով: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Նոկաուտ՝ Վանես Մարտիրոսյանի կատարմամբ |
| |
Աբրահամ-Օրալ մենամարտի օրը բռնցքամարտի հայաստանցի սիրահարների համար պակաս կարեւոր ու հետաքրքիր իրադարձություններ չէին կատարվում նաեւ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 69,855 կգ քաշային աբովյանցի Վանես Մարտիրոսյանը, որն արդեն երկար տարիներ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո (նա 2004 թվականին Աթենքի ամառային օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ԱՄՆ-ի սիրողական բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում) հանդիպում էր ծագումով ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ: Վերջինս ավելի վաղ է հաստատվել այնտեղ եւ շնորհիվ ռինգում իր համառ բնավորության, անզիջում պայքարի եւ տարած բազմաթիվ տպավորիչ հաղթանակների, մեծ համբավ ունի ամերիկացի մարզասերների շրջանում: Ասում են՝ ամեն ոք չէ, որ համարձակվում է նրա դեմ ելնել: Սակայն հանրահռչակ պրոումոթեր ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԲՈԴԻ ԲԻԼԴԻՆԳԸ ՀԱՅԵՐԻՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ |
| |
Այս սպորտաձեւով հետաքրքրվողները Հայաստանում շատ են, բայց դրանով լրջորեն զբաղվողները՝ քիչ
«Հայաստանում բոդի բիլդինգը դեռ անհասկանալի սպորտաձեւ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է բոդի բիլդինգի մարզիչ, շուրջ 22 տարի բոդի բիլդինգով զբաղվող Արթուր Մհերյանը:
Տարիներ առաջ բոդի բիլդինգի մասին կարելի էր լսել միայն հեռուստացույցով, կարդալ ամսագրերում եւ միայն երազանքներում պատկերացնել դրանով զբաղվողների պես՝ ուռուցիկ մկաններ, մեծ կուրծք, լայնաթիկունք մարմին ունենալու մասին... Ժամանակի ընթացքում բոդի բիլդինգը մուտք գործեց նաեւ Հայաստան, բայց երկար ժամանակ ներքնահարկերից չէր բարձրանում. մարզիչները պարապում էին գաղտնի, բոլորի աչքից հեռու: Շուտով բոդի բիլդինգը սիրվեց հայերի կողմից, սկսեց մեծ տարածում եւ մասսայականություն վայելել՝ դառնալով հայ տղամարդկանց առօրյայի մի մասը: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| «Փյունիկը» կրկին առաջինն է |
| |
Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: Կիրակի օրը՝ տուրի կենտրոնական խաղում, որը «Միկայի» ղեկավարության հրավերով սպասարկում էր Լիտվայի մրցավարական բրիգադը, Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», երեք անպատասխան գնդակ անցկացնելով աշտարակցիների դարպասը, մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան՝ վերադարձնելով միանձնյա առաջատարի դիրքը: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Կիլիկիա»-«Բանանց»՝ 0:2, «Գանձասար»-«Շիրակ»՝ 2:1, «Ուլիս»-«Արարատ»՝ 3:0: 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
1.Փյունիկ 13 10 3 0 30-6 33
2.Միկա 14 10 2 2 26-14 32
3.Բանանց 14 9 0 5 25-16 27
4.Ուլիս 14 8 2 4 22-11 26
5.Գանձասար 14 5 2 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Հունիսի 30 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Վայելեք ամառը, երեկոն անցկացրեք հաճելի միջավայրում:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրներով զարմացրեք ընտանիքի անդամներին:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին: Մտածեք ամառային արձակուրդներն անցկացնելու մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց թույլ չտաք, որ նրանց տրամադրությունը համակի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ |
| |
Թե ում վրա էր զայրացել վարչապետը՝ հայտնի չէ: Պարզվում է, որ նախարարներից գրեթե ոչ ոք արձակուրդ գնալու միտք անգամ չունի:
Հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ զայրույթ ու զարմանք հայտնեց, որ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում եւ ուզում են արձակուրդ մեկնել 1 ամսով, այն էլ՝ արտերկիր: «Կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասում լարված աշխատանք: Այս մոտեցումն անընդունելի է»,- ասել էր վարչապետը: Վարչապետի հանձնարարականը, ըստ էության, ուղղակի հրահանգ էր պետական պաշտոնյաներին, որպեսզի նրանք նախորդ տարիների նման չպլանավորեն հանգստանալ Կիպրոսում, Հավայան կղզիներում, Բուլղարիայում եւ այլուր: Բացի այդ, թերեւս, վարչապետը հույս ունի, որ պաշտոնյաների արձակուրդի վրա ծախսած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Հերթը հասավ Քարահունջին |
| |
Տեղի աստղադիտական համալիրում այժմ բազմալեզու վահանակներ եւ ուղեցույցներ կան
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ ԱՄԱՓ մշակութային հ/կ-ի համատեղ ջանքերով շաբաթ օրը «Ճանաչեք hայկական հուշարձանները» 2009թ. ծրագրում ընդգրկված հինգերորդ պատմամշակութային ժառանգության վայրում՝ Քարահունջի աստղադիտական համալիրում, կայացավ բացօթյա բազմալեզու վահանակների, ինչպես նաեւ ճանապարհային ուղեցույց-ցուցանակների շնորհանդես: Դրանց տեղադրման նպատակը Հայաստանի պատմամշակութային եւ բնական հուշարձանների ճանաչմանը, այցելուների գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելն է: Քարահունջը երկրագնդի ամենախորհրդավոր վայրերից մեկն է: Քարահունջում, որը հայտնի է նաեւ Զորաքարեր կամ Զորաց քար անուններով, կանգնած քարերի պատմությունը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՎԵԼ Է |
| |
«Լաերտ եւ Ռոբերտ» ընկերությունը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հայտնելով, որ իրենց ընկերությունը զբաղվում է «BMW» եւ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաների պահեստամասերի առուվաճառքով եւ վաճառակետի ցուցափեղկերում փակցված են այդ ավտոմեքենաների ֆիրմային նշանները: Դիմումում նշվել է նաեւ, որ իրենց է դիմել «Վիտտորիա» իրավաբանական ծառայություն» ընկերությունը, հայտնելով, որ ստանձնել է գերմանական «BMW» ընկերության իրավական շահերի պաշտպանությունը եւ նշել է, որ «BMW»-ին պատկանող ապրանքանիշը «Լաերտ եւ Ռոբերտի» կողմից օգտագործվում է ապօրինի, միաժամանակ պահանջել է դադարեցնել իրավախախտումը եւ այդ մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնել իրենց: «Լաերտ եւ Ռոբերտը» հայտնել էր նաեւ, որ հիմնականում զբաղվում է «BMW» ավտոմեքենաների պահեստամասերի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՓՈՂ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵՆ |
| |
«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրներին: Շատ այլ խնդիրների թվում, նշել էինք նաեւ այն, որ կոմբինատի ղեկավարությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը:
Կոմբինատի աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպել, նամակով դիմել էին ՀՀ կառավարությանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություն: Նախորդ շաբաթ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Ագարակ, հանդիպել եւ զրուցել է բնակչության հետ, ապա խորհրդակցություն է անցկացրել գործարանի ղեկավարության հետ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, վարչապետը կոմբինատի աշխատակիցներին հավաստիացրել է, որ պետության կողմից վարկի տրամադրումից հետո, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՑ |
| |
Բժիշկների գործը շարունակվում է
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավոր Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ) անցյալ շաբաթ անփոփոխ թողնվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների՝ Գագիկ Մելիքյանի եւ Յուրի Նասիբյանի կողմից Իջեւանի դատարանի կայացրած դատական ակտի դեմ բերած բողոքը: Այդ վերաքննիչ բողոքը չէր ուղարկվել բժիշկների դեմ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ, քաղաքացիական գործով հայցվոր Սվետլանա Աթոյանին:
Հիշեցնենք, որ բժիշկները դատապարտվել են, համապատասխանաբար, 5 տարի 3 ամիս եւ 5,5 տարվա ազատազրկման: 2005թ. հոկտեմբերի 1-ին նրանց մեղքով վիրահատական սեղանին մահացավ 8,5 ամսական հղի Կարինե Աթոյանը: Դստեր մահվանը չդիմացավ հայրը՝ հայտնի գեղանկարիչ Ռադիկ Աթոյանը, որը դատական նիստերից մեկից առաջ հանկարծամահ եղավ:
Քրեական գործով տուժողի ներկայացուցիչ, քաղաքացիական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Անվտանգության աշխատակցի դեմ |
| |
Թե ինչ պատահեց, երբ ՀՀ շարքային քաղաքացիները կարգի հրավիրեցին անվտանգության աշխատակցին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ներքին անվտանգության աշխատակից Վահան Ալոյանի դեմ մայիսի 11-ին հարուցվել էր քրեական գործ, որի դատաքննությունն այս օրերին ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
Ալոյանը մարտի 7-ին ոգելից խմիչք օգտագործած վիճակում Մարգարյանի ծննդատան մոտ (Մաշտոցի 22) «անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ» է տվել: Տեսնելով, որ հայհոյանքներին վերջ չի տալիս, նրան համարձակվել է դիտողություն անել արեւածաղկի սերմ վաճառող Հայկ Պետրոսյանը: Անվտանգության աշխատակցին վերջինիս դիտողությունը դուր չի եկել (գործի նյութերով՝ «արհամարհել է նրան»- Ռ. Մ.), եւ նա սկսել է քաշքշել ու հարվածել ժողովրդի ներկայացուցչին: Բարեբախտաբար, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Առաջարկել է ... ապօրինություններ չկատարել |
| |
Տավուշի մարզի գյուղապետարանների շենքերի առջեւ փակցված է Տավուշի մարզպետի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի գրությունը, որով մարզպետը գյուղապետերին առաջարկում է «արհեստականորեն բարեկեցիկ ընտանիքներին նպաստառու դարձնելու նպատակով» Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ կեղծ տեղեկանքներ չտրամադրել: Կեղծ տեղեկանքների տրամադրումը ինքնին ապօրինություն է, որը պատասխանատվություն է ենթադրում: Ինչո՞ւ եք օրինախախտներին կեղծիքից զերծ մնալու առաջարկ ներկայացնում, գոնե զգուշացնեիք: Մեր այս հարցին ի պատասխան, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ համայնքապետարանները ընտրովի մարմիններ են, ուստի ընտրովի մարմնի ղեկավարին դիմելիս ավելի ճիշտ է առաջարկ ներկայացնելը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
|
| |
ԴԻԱԿԸ՝ ԼՃՈՒՄ
Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը լճից դուրս է բերել Հոկտեմբեր գյուղի 15-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանի դին:
«ԲԵԼԱՋԻՈՅԻ» ՔԱՐԵՐԸ՝ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ
Երեւանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանին հարակից տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Մյասնիկյան պողոտայի երթեւեկելի մասում ընկել էր մեկ, իսկ հետիոտնային հատվածում՝ մի քանի քարաբեկոր:
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ
Օձի խայթոցով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչ Թելման Թովմասյանը:
ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՈՐՈՒՄ
Լոռու մարզի Ձորագետն էր ընկել «ՎԱԶ-2121» մակնիշի 36 ՏԼ 700 պետհամարանիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան:
ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Ըստ ԱԻՆ փրկարար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԿՐԿԻՆ ԱՎԵՐԻՉ ԱՆՁՐԵՎ՝ ԼՈՌԻՈՒՄ |
| |
Ախր ինչ է ուզում բնությունն էս լոռեցիներից
Այս տարվա ամառնամուտը դժվար թե ջնջվի լոռեցիների հիշողությունից։ Լոռու մարզը թիրախ ընտրած բնական աղետները դեռեւս չեն շտապում եզրափակել իրենց ավերածությունների շարանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի ու վարչապետի այցը Լոռու մարզ՝ բնավ էլ չմեղմեցին բնության քմայքները։
Հունիսի 15-ից սկսված աղետաբեր անձրեւներին գումարվեց հունիսի 28-ին մեկ ժամ տեղացած հորդառատ, Լոռու մարզպետի բնորոշմամբ՝ «անհասկանալի» անձրեւը եւ ավարտվեց հերթական ավերածություններով Լոռու մարզի Շահումյան, Գուգարք գյուղերում եւ Վանաձորի Երեւանյան ու Խնձորուտ թաղամասերում։
Եթե երկու շաբաթ առաջ անձրեւաջրերից վարարած գետերը, հունից դուրս գալով, ավերում էին ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Զիմ Կիլիկիա |
| |
Մինչ Երեւանում «Կիլիկիա» նավի համար տեղ չի ճարվում, մարզերը պատրաստ են «կռիվ տալ» առագաստանավի ու ծովային թանգարանի կառուցման համար:
Անցած շաբաթ էջմիածինցիները հրաժեշտ տվեցին «Կիլիկիա» առագաստանավին, որն ավելի քան մեկ ամիս «խարիսխ էր գցել» հոգեւոր մայրաքաղաքում: Նավը Էջմիածնում հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ շուրջերկրյա ճանապարհորդության վերջին «նավահանգիստը»՝ Մատենադարանին հարող տարածքը, էլ հարմար չէ «Կիլիկիային»: Իմանալով այդ մասին, Էջմիածնում գործող «Իմպերիալ տուր» ՍՊԸ նախագահ Գագիկ Բիշարյանը «Կիլիկիայի» հրամանատարությանը առաջարկել է առագաստանավը տեղափոխել Էջմիածին՝ իր ընկերության տարածք: Բիշարյանի առաջարկն ընդունվել է. «հենց իրենք՝ առագաստանավի տղաներն այն բերեցին Էջմիածին», -ասաց գործարարը:
Տեւական ժամանակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Եվ Նախշուն եւ 100-ամյա |
| |
Ասում են Տավուշի մարզի Սարիգյուղը երկարակյացների համայնք է: Գյուղապետի վկայությամբ, այսօր գյուղում 90-ը բոլորած 8 տատիկ է ապրում, բայց կան նաեւ ավելի տարեցներ՝ Նախշուն տատը, որ բոլորել է 100 տարին: Տատի 100-ամյակը նշելու համար տարբեր բնակավայրերից Սարիգյուղի հայրական տանն էր հավաքվել Նախշունի ամբողջ գերդաստանը` երեխաները, թոռները, թոռան թոռները` մոտ 100 հոգի: 100-ամյակը՝ 100 հոգով: 1909 թվականին ծնված Նախշունը Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից հարս է եկել Սարիգյուղ՝ Կոստանյանների ընտանիք, ունեցել 6 երեխա` երեք աղջիկ, երեք տղա: Կրտսեր որդին ընդամենը երկու օրական էր, երբ երկրորդ աշխարհամարտը սկսվեց ու Նախշունի ամուսինն էլ զորակոչվեց բանակ` մեծ գերդաստանի հոգսը թողնելով երիտասարդ կնոջ ուսերին: Հիմա 100-ամյա կինն ու նրա զավակները, որոնցից երկուսի կորստի ցավն էլ է արդեն Մեծ տատի ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Բիենալեի քմայքները |
| |
Հունիսի 7-ից արդեն 53-րդ անգամ բացվել է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 22-ը եւ կընդգրկի ողջ քաղաքը: Լավագույն էքսպոզիցիայի համար գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», բաժին է հասել ամերիկյան տաղավարին, որը ներկայացնում էր ճանաչված նկարիչ Բրյուս Նաումանը: «Ոսկե առյուծ» ստացած նկարիչը Տոբիաս Ռեբերգերն էր՝ Making Worlds նախագծով: «Արծաթե առյուծ» ստացավ երիտասարդ նկարչուհի Նատալի Դյուրբերգը: Այս տարի արվեստում ունեցած ներդրումի համար պարգեւատրվեցին նաեւ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն եւ կոնցեպտուալ կոմպոզիցիայի հեղինակ Ջոն Բալդեսարին: Ինչ վերաբերում է Յոկո Օնոյին, շատերի համոզմամբ, նա ընդամենը սարքովի կերպար է, եւ նրա դափնիների իրական «մեղավորը» հռչակավոր ամուսինն է: Նշենք, որ ինտերնացիոնալ ժյուրիի կազմում են ամերիկացի Ջեկ Բանկովսկին, Անջելա Վետեսը (Իտալիա), ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԱՄԻՐԱՂՅԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԸ |
| |
Նոյեմբերյանի քաղաքապետը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ՀՀ կառավարությունից արտոնյալ վերաբերմունք է ակնկալում՝ դրա ընտրությունը թողնելով վերջինիս:
1996 թվականից առայսօր Նոյեմբերյան քաղաքը ղեկավարում են Ամիրաղյանները: Մինչեւ 2002-ը՝ Սերյոժա Ամիրաղյանը: Դրանից հետո Վանուշ Ամիրաղյանն է մտել ընտրապայքարի մեջ, հաղթել Սերյոժային եւ երեք տարի ղեկավարել Նոյեմբերյանը: 2005-ին Սերյոժան է հաղթել Վանուշին ու քաղաքապետ աշխատել մինչեւ 2008 թվականը: 2008-ից այսկողմ՝ էլի Վանուշ Ամիրաղյանն է Նոյեմբերյանի քաղաքապետը: Ամիրաղյանը մեծ գերդաստան է, Սերյոժան ու Վանուշն էլ ազգականներ են: Սերյոժան Հանրապետական կուսակցության անդամ է: Վանուշը նախկինում եղել է հանրապետական, հետո, երբ Արտաշես Թումանյանը (Ռոբերտ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Ամերիկացիների արկածները՝ Ախթալայում |
| |
Գործատուն տեղեկանք տվել է, աշխատավարձ տալ չի ուզում
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում հունիսի 26-ին, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, քննվում էր Ախթալա քաղաքի բնակիչ Սերյոժա Ամիրխանյանի հայցը ընդդեմ «Ախթալա լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրինության՝ աշխատավարձի լրիվ վերջնահաշվարկ կատարելու պարտավորեցնելու պահանջի մասին: Շաքարախտով հիվանդ Սերյոժա Ամիրխանյանին «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատել են 2006 թվականին, սակայն առայսօր նա վերջնահաշվարկ չի ստացել, ինչը ապացուցվում է ընկերության տնօրեն Մ. Թաշճյանի եւ գլխավոր հաշվապահ Ա. Սոխակյանի ստորագրությամբ, 16.06.2007թ. թիվ 2791 տեղեկանքով, ըստ որի՝ չվճարված աշխատավարձը կազմում է 583 716 դրամ: «Նշված գումարը, համաձայն ՀՀ կառավարության որոշման, եղել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՄԱՅՐՈՒՂԻ՞, ԹԵ՞ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ |
| |
Հանրապետության ավտոմայրուղիների եզրերին հաճախ կարելի է հանդիպել գերեզմանաքարերի՝ տարբեր ոճերով, նկարներով՝ առանց նկարների, շատերը՝ գրեթե երթեւեկելի մասում: Ու սա վաղ թե ուշ դառնալու է մի նոր ավտովթարի պատճառ: Դրանից հետո նույն տեղում կարող է հայտնվել մեկ ուրիշի մահարձան: Երեւան-Գյումրի մայրուղու՝ Ուջանից մինչեւ Ներքին Բազմաբերդի հատվածն ընդամենը տասնմեկ կիլոմետր է: Հընթացս փորձեցինք հաշվել, թե այդ հատվածում քանի մահարձան է տեղադրված: Մեծ ու փոքր՝ տասնյոթ մահարձան: Հնարավոր է, որ մի քանիսն էլ չենք նկատել:
Եթե հաշվի առնենք, որ արագընթաց մեքենաների քանակն ու հոսքը հանրապետությունում օր օրի ավելանում է, ապա կարող է մի քանի տարի հետո մեր բոլոր մայրուղիների եզրերը վերածվեն գերեզմանոցների: Թող ներեն ավտովթարից զոհվածների հարազատները, բայց պետք է մտածել ոչ միայն երկրային կյանքը ավարտածների, այլ նաեւ՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՆՐԱՆՑ |
| |
Ստրասբուրգում կարողանում են տոն սարքել ոչնչից
Ստրասբուրգ անվանումը մեզ համար նույնականանում է Եվրոպայի խորհրդի, Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ քաղաքական այլ խնդիրների հետ: Մինչդեռ սա իրականում բավական գողտրիկ մի քաղաք է՝ ծառերի ու ծաղիկների մեջ թաղված, մաքուր փողոցներով ու ոչ բնության հաշվին գործող սրճարաններով, բավական բարեհամբույր բնակիչներով: Ստրասբուրգի պատկերը փորձենք փոխանցել լուսանկարչական այս ռեպորտաժով, որը հունիսի 21-ին նշված «Holiday music»՝ արձակուրդի երաժշտություն տոնի մասին է: Այդ օրը քաղաքի կենտրոնական փողոցներում Ստրասբուրգում բնակվող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչները կատարում էին իրենց երգերը: Բազմաթիվ էին հեղինակային կատարողները եւ ռոք խմբերը, նվագախմբերն ու երգչախմբերը: Կամ էլ ուղղակի հնչում էին դիսկոտեկային մեղեդիներ, ու մարդիկ փողոցում պարում էին: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ԶԱՐՈՒՀԻՆ ՀՐԵՇՏԱԿ է |
| |
Տարիներ առաջ, երբ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ըմբոստացավ անօրինականության դեմ, նրա վրա «քսի տվեցին» հոգին վաճառածներից մի քանիսին՝ փորձելով վարկաբեկել եւ ընդմիշտ լռեցնել նրան:
Միանալով ազնիվ լրագրողների բանակին, մի հոդված էլ ես գրեցի՝ «Մենք էլ պաշտպանենք մարդու իրավունքների պաշտպանին» վերնագրով: Բայց նրան աշխատանքից ազատեցին: Թվում էր, թե պարտվեցինք եւ չարը հաղթեց: Բայց ոչ, մարդիկ երախտամոռ չեղան, եւ ժողովրդի բարեկամը ժողովրդի ձայնով իր զինակիցների հետ բազմեց պատգամավորի աթոռին: Ժողովուրդը, ավելի ճիշտ՝ հոգին չվաճառածները, նրան չմոռացան, նա էլ՝ ժողովրդին:
Հիմա էլ կարծես կրկնվում է այդ նույն պատմությունը, փորձում են վարկաբեկել, ասպարեզից հանել մարդու իրավունքների նոր պաշտպանին, որը, ճիշտ է, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Լավ է քիչ, բայց՝ լավ |
| |
Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը
Երեւանի ավագանու ընտրությունների անցկացումից հետո կարելի է ասել, որ ավարտվեց ակտիվ քաղաքական պայքարի փուլը, եւ Հայաստանում գործող քաղաքական ուժերը կամաց-կամաց մտնում են ավելի պասիվ քաղաքական զարգացումների շրջափուլ: Նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հայտարարեց հանրահավաքների դադարեցման մասին: Սակայն վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում սկսվեց քննարկվել ՀՀ-ում նոր՝ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ստեղծման թեման: Մի կողմ թողնենք լրատվամիջոցների այն հրապարակումները, թե ինչ նպատակ ունի այս կուսակցության հիմնադրումը Հայաստանում: Փորձենք պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում պահանջարկ կա՞ նոր կուսակցության ստեղծման եւ առավել եւս կայացման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| 4500 ՏԱՐՎԱ ԳՏԱԾՈ |
| |
Tert.am-ը, հղում կատարելով ԾԼՀ հեռուստառադիոընկերությանը, գրում է, որ Երեւանից 30 կմ-ի վրա հայ հնագետները հայտնաբերել են հսկայական գերեզմանատուն։ Տեղացիներն այդ տեղանքը անվանում են «Ներքին նավեր», ինչը հին հայերենից թարգմանվում է որպես «Ստորին գերեզմանոցներ»։ Չնայած գերեզմանաթմբի դաշտը հայտնաբերել էին 1978թ., սակայն պեղումները սկսվել են ընդամենը յոթ տարի առաջ։ Արդյունքը գերազանցել է ակնկալիքները։ Գերեզմանաթմբի դաշտը գտնվում է Աշտարակից 4 կմ-ի վրա, պահպանվել է գրեթե այնպես, ինչ 4500 տարի առաջ։ Փորձառու հնագետները հայտնաբերել են հինավուրց հեթանոսական տաճար։ Նրանք առաջին վեց գերեզմանաբլուրներում հայտնաբերել են կերամիկական կենցաղային իրեր, բրոնզե ճկասուսեր, աղեղների վերջույթներ, հրաշալի ոսկերչական իրեր եւ կվարցի ապակի։ Հանելուկ է, թե ինչպես այդ ժամանակներում կարողացել են մշակել ոսկու նման բարակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| Ամառային տոն՝ Շենկանիում |
| |
Ամերիկացիների եռօրյա նվերը
Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում այս տարի եւս ամառային արձակուրդների սկիզբը երեխաների համար առանձնահատուկ էր: Երեխաների եռօրյա ուրախությանն ու ոգեւորությանը չխանգարեց նույնիսկ գյուղի ավանդույթը, ըստ որի՝ համագյուղացու անպատեհ մահը՝ գրեթե ամբողջությամբ եզդիներով բնակեցված գյուղի մեծերին ու փոքրերին ստիպում էր առնվազն 40 օր սուգ պահել:
Արդեն երեք տարի է, ինչ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից ամերիկացի բարերարներն այցելում են Շենկանի եւ այնտեղ եռօրյա բակային ճամբարներ կազմակերպում:
Մասնագիտությամբ իրավաբան Էրիկ Դելլը Հայաստանի մասին լսել էր ամերիկաբնակ հայ, արմատներով ապարանցի իր մտերիմ ընկերոջից: «Տիգրանը միշտ պատմում էր Հայաստանում հեռավոր ու աղքատ գյուղերի մասին, եւ երբ առաջին անգամ նրա հետ այցելեցի Հայաստան, շրջեցինք մի քանի գյուղերով, չգիտեմ ինչու, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2009-06-30 |
| ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՊԻՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԷԼ ԻՄԱՆԱ |
| |
Կարծում է պատանի ջութակահարուհի Զարուհի Ամիրաղյանը
Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի շրջանավարտ Զարուհի Ամիրաղյանն արդեն 17 տարի ջութակ է նվագում: Այժմ էլ կրթությունը շարունակելու է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի՝ Զարուհու ուսուցչի նախաձեռնությամբ, օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ջութակահարուհու մենահամերգը, որին երիտասարդ ջութակահարուհին կատարեց Բախի, Բեթհովենի, Արամ Խաչատրյանի, Բիզեի, Չայկովսկու, Պագանինիի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից: «Առավոտի» հետ զրույցում պարզվեց, որ պատանի ջութակահարուհու համար ջութակ նվագելը ոչ միայն մասնագիտություն է կամ ուղղակի որեւէ գործով զբաղվել, այլ իսկական երջանկություն: Մեզ հետ զրույցում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2009-06-30 23:58 |
| |
| |
ՐԱՖՖԻ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ. ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» նախորդ ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանն ... |
| |
 |
|
| 2009-06-30 23:57 |
| |
| |
ԿՈՎԵՐԸ՝ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏՈՒՄ
Հունիսի 24-ին Դովեղի սահմանագոտու Ջալաղ հանդամասում առանց հսկողության մնացած կովերը հայտնվել են ականապատ դաշտում: Սահմանապահ ... |
| |
 |
|
| 2009-06-30 23:56 |
| |
| |
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Երեկ ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք հունիսի 22-ին կայացած ռուսերենի միասնական ... |
| |
 |
|
| 2009-06-30 00:01 |
| |
| |
ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ ԿԳՐԻ
Դիտորդ անդամի կարգավիճակով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն ... |
| |
 |
|
| 2009-06-30 00:01 |
| |
| |
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ՞ ԳՆԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը երեկ ասուլիսում ... |
| |
 |
|
| 2009-06-30 00:00 |
| |
| |
ՇՈՓԻՆԳԻ ԿԱՄ ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Զարուհի Փոստանջյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում բացատրեց, թե ինչու են քիչ ստորագրություններ ... |
| |
 |
|
| 2009-06-30 00:00 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Դուրսբերման գործընթաց
ՄԱԿ-ի ռազմական դիտորդների առաջին խումբը այսօր կլքի Աբխազիան: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել են առաքելության շտաբից, ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել