 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
20-րդ դարի սկզբին այդ վերնագրով աշխատություն է գրել ռուսական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Ուլյանովը: Թե ինչից նա սկսեց եւ ինչով ավարտվեց՝ հայտնի է: Ցարական փտած ռեժիմը վերածվեց բոլշեւիկյան հրեշավոր ռեժիմի: Մարդկանց հավասարության եւ սոցիալական արդարության պայծառ գաղափարների պրակտիկ կիրառումը ձեռք բերեց արյունալի բռնապետության տեսք: Բոլշեւիկների առաջին, հեղափոխական սերունդը գուցեեւ ուզում էր ինչ-որ լավ բան անել, բայց ի վերջո հանգեց իր նախատեսածի համեմատ հակառակ արդյունքների, հաջորդ սերունդներն այլեւս որեւէ լավ բանի չեն ձգտել եւ ստանում էին իրենց նախագծած արդյունքը՝ իշխանություն եւ նյութական բարիքներ:
Իդեալիստ հեղափոխականների եւ պրագմատիկ «լափողների» փոխհարաբերությունը այս կամ այն չափով պահպանվել է մարդկության ողջ պատմության ընթացքում, այդ օրինաչափությունը դրսեւորվել է նաեւ Հայաստանի նորագույն պատմության մեջ: Եվ հիմա, երբ մոտենում ենք այդ պատմության գրեթե 20 տարվա եզրագծին, արժե, թերեւս, մի փոքր մտածել, թե որ ճանապարհով է պետք շարժվել առաջ: Բայց ո՞վ է մտածելու: Քաղաքական գործիչներից առանձնապես հույս չկա. նրանց երկխոսության իմաստը, եթե մի կողմ թողնենք պճնված բառակապակցությունները, հետեւյալն է. «Ինչքան կերել եք, հերիք է, թողեք՝ մենք էլ ուտենք» - «Չէ, չենք թողնի, ինչո՞վ եք դուք մեզնից լավը»: Երբ նրանց փորձում ես ինչ-որ հարց տալ մեր երկրի ապագայի մասին, նրանք նույնիսկ մի փոքր նեղանում են՝ իբր ինչ երկրորդական հարցեր ես տալիս, երբ մենք այստեղ կենսական խնդիր ենք լուծում, թե ով է ասելու՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Ստացվում է, որ «մտածելու» հետ կապված հույսերը կարելի է կապել ոչ քաղաքական շրջանակների հետ:
Եվ այսպես, թե ինչպիսի, մեղմ ասած, փոսի մեջ ենք մենք հայտնվել՝ դրա վերաբերյալ տարաձայնություններ, կարծես թե, չկան: Սովորական, շարքային միջոցներով այս իրավիճակից դուրս գալը բացառված է: Ուրեմն ի՞նչ՝ հեղափոխությո՞ւն: Իհարկե, ոչ: 1. Ինչպես արդեն ասվեց, հեղափոխական ռոմանտիկներին վաղ թե ուշ անխուսափելիորեն կփոխարինեն նույն «ավազակապետերը»: 2. Հեղափոխությունը մեր այսօրվա բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից մերժվում է: 3. Մեր ընդդիմության մեջ «մի խումբ ռոմանտիկներ», բարեբախտաբար, չկան: Ի դեպ, ամենավատն այսօրվա իրավիճակում այն է, որ եթե նրանք հայտնվեն, ապա հուսահատության եւ անելանելիության մեջ հայտնված մեր համաքաղաքացիները նրանց կսատարեն:
Հետեւաբար, միակ արդյունավետ ճանապարհը բարեփոխականն է: Եվ այստեղ նորից հարց է առաջանում՝ ինչի՞ց սկսել: Այդ հարցի վերաբերյալ ես մի քանի գաղափար ունեմ: Բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2010-02-03 |
| ՔՐՔՐՎԱԾ ԲԱՌԵՐ |
| |

Արտաշատի ճանապարհին կոռուպցիայի դեմ «պայքարող» այս պաստառը արժանացել է նույն ճակատագրին, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները: Դատարկ բառերը, հաճախակի կրկնության հետեւանքով, մաշվել են, քրքրվել եւ շուռ եկել գլխիվայր:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| «ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՒՄ» |
| |
Ասում է ՕԵԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արծրունի Աղաջանյանը
- Ձեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ դառնալը իրարանցում առաջացրեց պատվիրակության ներսում, ինչպե՞ս եք զգում այս իրավիճակում:
- Ես պատվիրակության անդամ հիմա չեմ դարձել, այլ 2009-ի հունվար ամսից: Մինչեւ այս նստաշրջանը եղել եմ փոխարինող անդամ, այժմ` հիմնական: Նրանց, ովքեր մոռացել են ամբողջ պատմությունը, հիշեցնեմ, որ պատմությունը հետեւյալն է: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը ներկայացնում էին «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Եվ այդ ժամանակ մեր փոխադարձ համաձայնության արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հիմնական անդամ, իսկ նախագահական ընտրություններից եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| «ՄԱՐՏԻ 1-Ի» ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ ԴԵՌ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ |
| |
Հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները
Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն՝ անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման մասին: Մտքերի փոխանակումից հետո համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն (ի դեպ, նա ներկա չի եղել հանձնաժողովի այդ նիստին) եզրակացրել են. «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ձգձգումների իրականացնեն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները՝ ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականների հետ միասին, բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Թուրքիայի մոտեցումը, իրոք, փոխվել է |
| |
Խոստովանում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ՝ ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Աղբյուրը, վկայակոչելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հաղորդագրությունը, փոխանցում է, որ Դավութօղլին հունվարի 29-ին, Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում, «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ի՞նչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ոլորտներում որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ» թեմայով զեկույց է ներկայացրել, որում նշել է, թե Հարավային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Կներգրավվեն ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքներում |
| |
Հայաստանի համալսարանների շրջանավարտների համար այս տարի նոր ծրագիր կմեկնարկի. նրանք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալ Եվրամիության քաղաքականությանն ու լավագույն փորձին: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան երեկ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբում երիտասարդ մասնագետների (պրակտիկանտների) ընդունման մասին:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ հուշագրի ստորագրմամբ Հայաստանի բուհերում լավ առաջադիմություն ունեցող երիտասարդներին հնարավորություն է տրվում ներգրավվել ՀՀ-ԵՄ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՁԱԽՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է |
| |
| ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարություններն ապացո՞ւյց են, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը ձախողվում է՝ ասաց. «Քաղաքականության մեջ լինում են անդառնալի եւ երկար գործընթացներ: Օրինակ, երբ որ մենք ասում ենք, թե Հայաստանը տանուլ է տվել, պարտվել ԼՂ գործընթացում՝ դա չի նշանակում, որ հենց վաղը պետք է վերադարձվեն ազատագրված հողերը եւ այլն: Գործընթացը երկարատեւ է, եւ շատ դժվար է կռահել, հասկանալ այն պահը, երբ որ դու արդեն ինչ-որ բան կորցրել ես: Ու այդ պատճառով մենք այսօր չենք տեսնում ըմբոստություն: Իմ կարծիքով, նաեւ այդ պատճառով են իշխանությանը սպասարկող ու քծնող գործիչներն ու փորձագետները շարունակում այս ամենը ներկայացնել իբրեւ դիվանագիտական հաղթանակ: Բայց չեմ կարող ասել, թե արդեն որոշ անշրջելի բաներ են տեղի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԳՈՐԴՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ |
| |
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների ավելի վաղ հրապարակած դիրքորոշումը՝ առ այն, որ «կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած ենք, որ սա հնարավորություն կտա երկու պետությունների միջեւ իրապես պատմական տարբերություններն այնպես հաղթահարել, որպեսզի երկու կողմն էլ կարողանան օգուտներ քաղել»,- ասել է Գորդոնը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵ՞Լ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ |
| |
Խորհրդարանականները բավականին ակտիվ էին բացառիկ միջազգային համաձայնագրի քննարկման ժամանակ
Խորհրդարանում միջազգային պայմանագրերը կամ ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագրերը սովորաբար քննարկվում են ձեւականորեն, եւ կառավարության կողմից ներկայացվելուց հետո դրանք կարծես մեխանիկորեն քվեարկվում են եւ ընդունվում: Սակայն ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը եւ նաեւ երեկ բացառիկ էին նրանով, որ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) քննարկվեց աննախադեպ երկար: Ելույթ ունեցողների թիվը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխին թափված ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Սաղաթելյանը վատառողջ է |
| |
Բայց նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում, որովհետեւ չի դիմել
«Մարտի 1»-ի գործով անցած եւս մեկ քաղբանտարկյալի առողջական վիճակն անհանգստացնող է: Միայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «ապօրինի կերպով», իբր, «սառը զենք» պահելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Դրանց մասին Սաղաթելյանն ինքը չի բարձրաձայնում, բայց հարազատների պնդմամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում նա գանգատվում է ստամոքսի ցավերից եւ արյան ճնշման պարբերական դարձած տատանումներից: Սաղաթելյանի որդու՝ Սեւակի ասելով՝ նա առողջական խնդիրներ միշտ էլ ունեցել է, բայց դրանք բանտային պայմաններում էլ ավելի են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԿՈԶԵՌՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ |
| |
Նրանք տարիներով սպասում են, թե երբ են իրենց տները իրացվելու
Արդեն 4 տարի է՝ Երեւանի Կոզեռն թաղամասը հայտարարվել է պետության գերակա շահի համար իրացվող տարածք, սակայն այստեղի բնակելի հատվածները մինչեւ հիմա չեն իրացվել: Կոզեռնը դեռ չի սեփականաշնորհվել որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից, ինչն էլ դարձել է իրացման ձգձգման պատճառ: Այս ձգձգումն էլ իր հերթին է խնդիրներ առաջացրել Կոզեռն թաղամասում բնակվողների համար: Նրանք չեն կարողանում բանկերի հետ կապված որեւէ գործարք կատարել, չնայած քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 2009 թվականի օգոստոսին տրված հանձնարարականով այս տարածքում բնակվողները կարող են ցանկացած գործարք կատարել՝ սկսած իրենց բնակարանների առք ու վաճառքից՝ մինչեւ գրավադրում ու կտակում:
Սա է պատճառը, որ երեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Առնվազն 400 հազար դրա՞մ բյուջեի համար |
| |
Շիրակցի գյուղապետերը դժգոհում են մարզպետարանի սահմանած «մաղարիչի» չափից
Օրերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», ահազանգ էին ստացել Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում վերջիններիս խնդրանքով) ու կուսակցություններից մեկի գրասենյակից՝ առ այն, որ մարզպետարանը խոչընդոտում է բյուջեի վերջնական հաստատումը, որի պատճառով էլ իրենք գանձապետարաններից չեն կարողանում գումար ստանալ, աշխատավարձեր փոխանցել ու գյուղի կարիքների համար նախատեսված հազար ու մի ծախսեր հոգալ: Բողոքավորների ներկայացմամբ՝ թեեւ գյուղի ավագանին հաստատել է բյուջեն, սակայն իրենք այն պարտավոր են ներկայացնել մարզպետին, որն էլ պետք է ուսումնասիրի բյուջեի համապատասխանությունը օրենքին, նամակ հղի գանձապետարան՝ այսպիսով թույլատրելով ստանալ գումարը: Դժգոհող գյուղապետերի խոսքերով, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ |
| |
Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի հարազատները: Նրանք նախագահից պահանջում էին, որ իրենց 2 տարվա նպաստները վճարեն: Հիշեցնենք, որ «ՅԱԿ-40» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերությունից պետք է ստանային 10 զոհվածների աշխատավարձը: Այդ գումարը, որպես իրավահաջորդ, զոհվածների հարազատներին պետք է վճարի մեր պետությունը, ինչը, սակայն, արդեն 2 տարի է՝ չի անում:
Բողոքի ակցիա կազմակերպած 3 կանանց ընդունեց նախագահական նստավայրի նամակների եւ բողոքների բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանը: Այս բաժնում նրանց ձեռքից վերցրել են իրենց ցուցապաստառը եւ նորից բողոք-նամակ են գրել տվել, որում կանայք կրկին գրել են, որ իրենք 24 ամսվա նպաստ չեն ստացել: Նրանց նամակը հանձնել են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆԿԻՐԹ ԵՆՔ |
| |
Արդյո՞ք դպրոցում էկոլոգիայի առանձին առարկայի դասավանդումը կփրկի իրավիճակը, երբ կայացվում են ոչ էկոլոգիական քաղաքական որոշումներ:
2001թ. դեկտեմբերի 17-ին ընդունված՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որպես պետական քաղաքականության սկզբունք՝ նշված է էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը: Օրենքի ընդունումից 8 տարի հետո գրված հայեցակարգն էլ կարեւորեց էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը, սակայն դրանից հետո ամենեւին չնվազեց քաղաքի աղտոտվածության աստիճանը, չդադարեցին անթույլատրելի անտառահատումները, անօրինական շինությունների հայտնվելը, քաղաքի կանաչ գոտիների հաշվին սրճարանների ու «քյաբաբախորովածանոցների» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| 15000՝ բավարարի համար |
| |
| Բուհերում քննական շրջանը մոտենում է ավարտին, ուսանողները փաստում են՝ այս տարի էլ կրթական համակարգում կոռուպցիան անպակաս չէր: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության (ԱՔՇ) ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ «Առավոտին» պատմեցին, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներ առարկան իրենց դասավանդող Սիրուշ Իսրայելյանը 15 հազար դրամ է պահանջել յուրաքանչյուր ուսանողից դրական գնահատական՝ 8 միավոր նշանակելու համար: «Ստուգարքը մեզ մոտ նշանակված էր դեկտեմբերի 18-ին, այդ օրը գրեթե ամբողջ մի կուրսի չնշանակեց, տարավ-բերեց՝ հասցրեց մինչեւ դեկտեմբերի ավարտը, կանգնեց ու բերանով պահանջեց 15 հազար դրամ, գերազանցիկ սովորող ուսանողին պատասխանելու դեպքում նույնիսկ «լավ» չնշանակեց, ես էլ հնարավորություն չունեի այդքան վճարելու, բայց ուրիշ ելք չկար, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՈԽԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ |
| |
Կոչ է անում հայ-թուրքական նվագախումբ հիմնելու մտահղացման հեղինակ Նվարդ Անդրեասյանը
Հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այսօր զբաղեցրել են հասարակական ու քաղաքական միտքը, բոլորովին այլ հարթություն են տեղափոխվում, երբ խոսք է գնում մշակույթների մերձեցման, մշակույթը որպես ուրույն դիվանագիտություն դիտարկելու մասին: Ասվածի հավաստումներից մեկն էլ անցյալ տարի հայ-թուրքական մշակութային երկխոսության փորձն էր, որի արդյունքում համախմբվեցին մի խումբ հայ եւ թուրք երաժիշտներ:
Այս օրերին Հայաստանում եւ Թուրքիայում ընթանում են երաժիշտների լսումներ՝ հայ-թուրքական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ հիմնելու նպատակով:
«Առավոտը» հյուրընկալեց այս ձեռնարկի հեղինակ, ծնունդով Ստամբուլից՝ դիրիժոր Նվարդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Անվանափոխված ու տեղափոխված գավառագիտականի մասին |
| |
Կամ՝ ի՞նչ է գործում հիմա թանգարանի նախկին շենքում
Արդեն քանի տարի է՝ Էջմիածնի Մյասնիկյան փողոցում ուշադրություն է գրավում կոտրատված ապակիներով կիսաքանդ մի շինություն: Հենց այստեղ էլ գործել է 1964 թվականին հիմնադրված Էջմիածնի գավառագիտական թանգարանը: Այսօր թանգարանը վերանվանվել է պատմաազգագրական եւ, ինչպես տեղեկացանք հիմնադիր տնօրեն Հասմիկ Հակոբյանից, 2009-ի հոկտեմբերից արդեն գործում է Էջմիածնի քաղաքապետարանի շենքում: Թանգարանը տեղահանվել է, որովհետեւ շենքը վաճառված է եղել:
«Այսօրվա վիճակով մեր թանգարանը լավագույններից է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնօրենը: Նրա խոսքով՝ արդեն հնարավորություն է ստեղծվել նմուշները ցուցադրել նորմալ պայմաններում եւ այցելուներ ընդունել:
Տիկին Հակոբյանը նշեց, որ նախկինում թանգարանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԱՐԴԵՆ 30 ՀԱՅՏ |
| |
«Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար Հայաստանից 30 հայտ է ստացվել: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու ցանկություն հայտնած ճանաչված կատարողների թվում են Ռազմիկ Ամյանը, Միհրանը եւ Էմմին, Եվա Ռիվասը եւ Հայկ Կասպարովը: Բացի այդ, մասնակցության հայտեր են ստացվել ԱՄՆ-ից, Կիպրոսից եւ Մեծ Բրիտանիայից: Ինչպես նշել է Դ. Մնացականյանը, մինչեւ փետրվարի 10-ը 30 հավակնորդից կընտրվի 10-ը, ովքեր էլ ուղիղ եթերում ելույթ կունենան փետրվարի 14-ին կայանալիք ընտրական փուլում: Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է մայիսի 25-29-ը՝ Օսլոյում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՎԱՀԵՆ՝ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ |
| |
Hetq.am-ի փոխանցմամբ, հունվարի 31-ին Նիդեռլանդների Մաասսլույս քաղաքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» հոլանդերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն թարգմանել է Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտարը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանչուհին, կենտրոնի տնօրենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը, իսկ հյուպատոսությանը՝ հոլանդերեն տպագրված բանաստեղծությունների ժողովածուի առաջին օրինակը:
Բանաստեղծությունների այս ժողովածուն վերջին տասնամյակների ընթացքում հոլանդերեն թարգմանված առաջին գիրքն է: Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտարը հոլանդերեն տպագրության է պատրաստել նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսը, որը լույս կընծայվի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| «ՆԱ/ՆԵ»-Ն ԱՄՓՈՓՎԵՑ |
| |
Երեկ տիկնիկային թատրոնում ամփոփվեցին «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքները: Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին անց են կացնում այդ մրցույթը, որի նպատակը քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի ու հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է։ Մրցույթի ժյուրին ստացել էր տասնյակ աշխատանքներ հետեւյալ անվանակարգերում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ եւ առեւտրային գովազդ: Առաջին մրցանակակիրները, իսկ այդպիսիք ոչ բոլոր անվանակարգերում էին, պարգեւատրվեցին արծաթե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ |
| |
Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկում են ձմեռային 21-րդ
օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Նրանց մասնակցության մասին ՀԱՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեից համապատասխան պաշտոնական գրություն ստացել է հունվարի 25-ին:
Գյումրեցի դահուկավազորդ Քրիստինե Խաչատրյանը հանդես կգա արագավազքում, Աշոցքը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը՝ 15 կմ-ում, իսկ լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանն ու ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը կպայքարեն հսկա ոլորավայրէջքում եւ ոլորավայրէջքում:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը նախարարության դահլիճում բարի ճանապարհ մաղթեցին մեր երկրի մարզական պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Կանանց բռնցքամարտը Հայաստանում ապագա ունի |
| |
Բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ հանդիպումների օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ ռինգում պայքարեցին նաեւ աղջիկների երեք զույգեր, որոնց հաղթողները նվաճեցին Հայաստանի կանանց բռնցքամարտի անդրանիկ չեմպիոնների կոչումը: Նրանք են. 57 կգ՝ Հայկուշ Նահապետյան, 69 կգ՝ Արմինե Սինաբյան եւ 75 կգ՝ Աննա Հովհաննիսյան:
Այսպիսով, Հայաստանում պաշտոնապես դրվեց կանանց սիրողական բռնցքամարտի հիմքը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջն է նաեւ: Հիշեցնենք, որ անցած տարի ՄՕԿ-ը որոշեց վերոնշյալ քաշային կարգերում Լոնդոնի օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկել նաեւ կանանց բռնցքամարտը: Այն ի՞նչ ճակատագիր է ունենալու Հայաստանում: Մեր զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Որոշվեցին օլիմպիական հավաքականների կազմերը |
| |
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ավարտից հետո մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրեց, որ երկրի նորընծա չեմպիոններ Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը կհամալրեն սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականների կազմերը: Այսպիսով, տղամարդկանց մեր ընտրանին կգլխավորի Լեւոն Արոնյանը: Նրա հետ մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Իսկ մեր աղջիկների թիմ ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Անահիտ Խառատյանը:
Ֆեդերացիայից տեղեկացանք նաեւ, որ վերոնշյալ շախմատիստները, բացի Լեւոն Արոնյանից, հանդես կգան Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկող Եվրոպայի անհատական առաջնությունում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Վիկի մրցակիցը կլինի Ռոդրիգո Գերրերոն |
| |
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գոտիները պաշտպանելու է մարտի 6-ին, ԱՄՆ-ի Ռանչո-Միրաժ քաղաքում՝ մեքսիկացի Ռոդրիգո Գերրերոյի հետ մենամարտում: Նույն օրը նույն վայրում կայանալու է նաեւ «The Super Six» (նկարում) մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Անդրե Դիրրելի մենամարտը:
Ավստրալիական թերթերը գրում են, որ Վիկի թիմն այս ընթացքում ավելի բարձրակարգ մրցակից էր որոնում, սակայն այդ աշխատանքներն արդյունք չտվեցին: Իսկ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն ասվածին ավելացրեց նաեւ, որ, իր ունեցած տեղեկություններով, հերթական անգամ իր սանի հետ ռինգում հանդիպելուց խուսափել է նաեւ Նոնիտո Դոները:
Այժմ վանաձորցի բռնցքամարտիկն Ավստրալիայում նախապատրաստվում է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Փետրվարի 3 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի, իսկ երեկոյան բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի ու բոլոր խնդիրների մասին:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք:
ԿԱՐԻՃ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՖԱՅԼԱԲԱԶԱՐՑԻՆԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ |
| |
Ֆայլաբազարում կանգնող բանվորներն իրենց համեմատում են մարմնավաճառների հետ. երկուսն էլ սկզբում գործն են անում, հետո էլ խոստացած գումարը կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում:
«Հայաստանում տնտեսական կրիզիսը ամենաշատը մեզ վրա է ազդել, թե առաջ օրական գոնե 1000-2000 դրամի մի գործ կպնում էր, հիմա էդ էլ չի կպնում: Մարդիկ փող չունեն, որ շինարարություն անեն, մեզ էլ գան բանվոր տանեն: Էսօր իշխանությունները դրել-մտածում են, թե ոնց անեն, որ սրա-նրա բիզնեսը զարգացնեն, տարածք վերցնեն՝ սուպերմարկետ բացեն, բայց ոչ մեկը չի մտածում՝ էս ֆայլաբազարի ժողովուրդը ո՞նց ա ամեն օր մատը ուտելով ապրում, մենակ հայտարարում են, որ շինարարությունը Հայաստանում մեռել ա՝ կրիզիսի պատճառով, բա մեկի մտքով չի՞ անցնում, որ շինարարության հույսին ապրող մարդիկ կան, որ իրանք էլ հեսա կմեռնեն: Թե՞ իրանք մտածում են մենակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Առաջնորդվում են միջնադարյան բարբարոսի հոգեբանությամբ |
| |
Իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ այս կարծիքին է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում իրենց դրեցին այնպիսի խոցելի դրության մեջ, որ ղարաբաղյան հարցում առաջացրին միջազգային ճնշումներ. «Ինչպես եւ զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապեց եւ կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանալու այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք կփոխեն այդ դիրքորոշումները»: Պարոն Զուրաբյանի խոսքով, «Ցյուրիխյան ուրացման» քաղաքականության արդյունքում ձախողվեց այն հաշվարկը, թե ղարաբաղյան հարցում կթուլանան ճնշումները. «Իրականում ղարաբաղյան հարցում ճնշումները տեղափոխվեցին Հայաստանի վրա, որի հետեւանքով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃԵԼ |
| |
2009-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 676,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 824,7 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության, նախորդ տարվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10,9%-ով կամ 82,8 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 15,9%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 2%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտների 77,2 %-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15,2 %-ը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6,4%-ը՝ այլ եկամուտների եւ 1,2%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2008-ի համեմատությամբ, հարկային եկամուտները նվազել են 15,9%-ով, ընդ որում՝ գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ՝ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:
Հարկերի ու տուրքերի հիմնական մասն ապահովվել է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԳՅՈՒՂԻ ՋՐԱԳԾԻ ՎՐԱ ՋՐԱՉԱՓ ԿԱ |
| |
Դատարան դիմելը՝ պարտքերը թոթափելու միակ տարբերակն է
«Առավոտը» հունվարի 16-ին անդրադարձավ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի բնակիչների բողոքին՝ կապված «Հայջրմուղկոյուղու»՝ դատարան ներկայացրած հայցերի հետ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը խոստացել էր հանդես գալ պարզաբանմամբ: Երեկ ստացանք պարզաբանումը:
Ըստ Ջ. Մարգարյանի՝ Շինուհայրի 475 բաժանորդից ընդամենը 28-ի դեմ է այս պահին հայց ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:
«Բաժանորդները պիտի ջրաչափեր տեղադրեն, չեն անում ու նախկին պարտքերը չեն ընդունում,- պարզաբանում է տնօրենը:- Եվ այդ ամենից ելք գտնելու միակ օրինական ճանապարհը դատարան դիմելն է: Այսպիսով՝ բաժանորդը նաեւ տեղեկանում է, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, որքան պարտք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Կալանավորին «ապահովել» էր մուրճ-աքցանով |
| |
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով նշանակվել է հերթապահության՝ նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ից մինչեւ նոյեմբերի 2-ի առավոտյան ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի 1-ին, ժամը 14-ի եւ 23-ի սահմաններում, Գ. Մովսիսյանը համապատասխան ծառայությունների կողմից խցերում առաջացած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Հուշագրության դասերը |
| |
Հետմահու լույս է տեսել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը:
«Հավանաբար, ես առաջին ավագ սպա-ֆիդային եմ, որ 1989 թվականից նվիրվել էի մեր ժողովրդի անհրաժեշտ պաշտպանության սրբազան գործին: Իմ մասնակցությունը հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը՝ սահմանափակվում է 1989-1992 թվականներով: Երբ 1992 թվականի աշնանը մեր Ազգային բանակի առաջին զորամասերը դուրս բերվեցին սահմանամերձ շրջաններ եւ իրենց վրա վերցրին երկրի պաշտպանության ֆունկցիան, ժողովրդիս հանդեպ պարտքս համարեցի պատվով կատարած եւ անցա իմ սիրելի խաղաղ աշխատանքին՝ երիտասարդության ուսուցմանն ու դաստիարակմանը», գրքի առաջաբանում գրել էր Դ. Բաղդասարյանը: Հեղինակը տեղեկացրել էր, որ գիրքը ծնվել է 1993-95թթ.՝ «դեռեւս չավարտված պատերազմի թարմ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԱԱԾ ՔՆՆԻՉԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ |
| |
«Առավոտի» տեղեկություններով, փետրվարի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի ձորն է ընկել «Ջիպ-ԲՄՎ» մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում են գտնվել 26-ամյա Արթուր Գագիկի Մելիքյանը եւ 27-ամյա Տիգրան Ռոբերտի Սինոյանը: Մեքենան պատկանում էր Ա. Մելիքյանին, որն էլ վարել է այն: Նրանք մարմնական վնասվածքներով երեկվա դրությամբ գտնվում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեր աղբյուրի, Տիգրանը կապի եւ տրանսպորտի փոխնախարար, Զեյթունի նախկին թաղապետ Ռ. Սինոյանի որդին է: Նա ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչ է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
|
| |
ԱՅՐՎԵԼ ԷԻՆ ԳՐՔԵՐ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը հրդեհ էր բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի թիվ 5 շենքի 2-րդ մուտքում:
Նկուղում այրվել են տնտեսական իրեր եւ գրքեր:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
Դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի 36-ամյա բնակչուհի Մարինե Քոչինյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:
ՀԱՑԱՏՈՒՆՆ ԱՅՐՎԵՑ
Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի Ավագյան փողոցի թիվ 11 տան բակում: Ամբողջությամբ այրվել էր Կ. Սահակյանին պատկանող հացատունը՝ 30 քմ մակերեսով: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| «ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՏՈՒՆ ՍԱՐՔԵՍ ՈՒ ՀԵՏՈ ԹՈՂՆԵՍ, ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵ՞Ս» |
| |
Ադրբեջանում հայերի ջարդերից փրկվածները 20 տարի անց էլ չեն մոռանում տեսածն ու տեղի ունեցածը

Լոռու մարզի Շահումյան գյուղի ծխամատյանում ներկայումս հաշվառված է 424 փախստական, որոնք մեծ մասամբ Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ եւ Կիրովաբադ քաղաքներից են։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մոտ 120-ն այժմ բնակվում է Հայաստանից դուրս, հիմնականում՝ Ռուսաստանում։ Ադրբեջանում հայերի ջարդերից ու հալածանքներից հետո 1988-89 թթ.-ին այս մարդիկ գաղթել են Հայաստան եւ բնակություն հաստատել Վանաձոր քաղաքին մերձակա գյուղում։ Ականատեսի իրենց պատմություններով՝ փախստականներն արժեքավոր մանրամասներ են հաղորդում ադրբեջանաբնակ հայերի ու նրանց խոշտանգումների մասին։
Ծնունդով ղարաբաղցի Բենիկ Մուսայելյանը, 1947 թվականին լքելով Ասկերանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ԴԵՌ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է |
| |
| «Առավոտը» բազմիցս է գրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված եւ այդպես էլ չբացահայտված խոշոր եղջերավոր անասունների գողությունների մասին: Վերջին մեկուկես ամսում այստեղ անասնագողություն չէր եղել: Ոստիկանության զինված խմբերը գիշերը պարեկում էին սահմանամերձ գյուղերում: Սակայն դա առայժմ արդյունք չի տալիս: Փետրվարի լույս 2-ի գիշերը սահմանամերձ Կոթիում առեւանգել են Գագիկ Գյանջալյանի 2 կովը: Կոթիի գյուղապետարանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը դեպի Ադրբեջանի սահմանագիծ են տանում: Կոթեցիներն ասում են, որ անասնապահությամբ զբաղվելու համար Գագիկ Գյանջալյանը բանկից վարկ էր վերցրել, հիմա ինչպե՞ս պիտի մարի այն: Երկու ամիս առաջ Կոթիում գողացել էին ուսուցիչ Հայկազ Բայրամյանի 2 կովը եւ 2 երինջը: Չբացահայտված տասնյակ անասնագողությունները սահմանամերձ գյուղերում սարսափի եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Գազի թանկացմանն ընդառա՞ջ |
| |
aysor.am-ը, հենվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացած տեղեկությունների վրա, տեղեկացնում է, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտեր են ներկայացրել: Ըստ օրենքի, հայտերը կքննարկվեն 90 օրվա ընթացքում:
«Նոր Ակունք» ՓԲԸ-ն 2004 թվականի սեպտեմբերի 1-ից ծառայություններ է մատուցում՝ 150,2 դրամ/խմ, «Շիրակ-ջրմուղկոյուղին»՝ 120,14 դրամ/խմ, իսկ «Լոռի-ջրմուղկոյուղին»՝ 121,16 դրամ/խմ սակագներով:
ՀԾԿՀ-ին ներկայացված հայտերում ընկերություններն առաջարկում են սակագներն ավելացնել. «Լոռի-ջրմուղկոյուղին»՝ 64 տոկոսով, «Նոր Ակունքը»՝ 65, իսկ «Շիրակ-ջրմուղկոյուղին»` 78.8 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Ղարաբաղի «խոշորները» քիչ են վճարում |
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հարկային ծառայությունից «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են, որ 2009 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտները, տուրքերը ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները կազմել են ավելի քան 19,280 միլիարդ դրամ, ինչը 1,995 միլիարդով կամ 11,5%-ով գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը:
Սակայն 2008 թվականի համեմատությամբ, հինգ խոշոր հարկատուների վճարած հարկերը կրճատվել են գրեթե 1,150 միլիարդով, իսկ ԼՂՀ խոշորագույն հարկատուի` «Բեյզ Մետալս» ընկերության վճարումները պետբյուջե՝ ավելացել է 300 միլիոնով:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Վասն հաշմանդամների |
| |
«Inter Orto» գերմանական օրթոպետիկ կազմակերպությունը ստեղծվել է 1990 թվականին եւ համագործակցել Հայաստանի հետ, երբ օգնության կարիք ունեին երկրաշարժից տուժած եւ ողջ մնացած հարյուրավոր հաշմանդամներ: Հետո հաշմանդամների քանակն աճեց՝ պայմանավորված պատերազմով: Այսօր էլ «Inter Orto»-ն աշխատում է, մասնավորաբար՝ ՀՀ Տավուշի մարզի հաշմանդամների հետ: Հերթական անգամ կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Տավուշ: Այցերը լինում են երեք տարին մեկ: Գերմանիայում վերապատրաստված եւ բարձր որակավորում ունեցող մասնագետները գալիս են վիրակապ փոխելու եւ գուլպաներ տրամադրում: Այս անգամ էլ հաշվառվել էր 15 հաշմանդամ, ովքեր գոհ էին կազմակերպության օգնությունից:
Այցից հետո «Inter Orto»-ի գլխավոր մենեջեր Գոհար Հարությունյանը հայտարարել է. «Հուսանք, որ հաշմանդամների թիվը գնալով կնվազի մեր հանրապետությունում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՌԴ հատուկ ծառայության սպաներն Ուկրաինայում ձերբակալվել են |
| |
| Ուկրաինայում ձերբակալվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հինգ սպա: Lenta.ru-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Նրա ասելով՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները փորձել են ինչ-որ ուկրաինացուց ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ: Գործակալի հետ հանդիպումը տեղի է ունեցել Օդեսայի մարզում, հունվարի 27-ին: Հենց այնտեղ էլ ռուսները ձերբակալվել են: Նրանցից առգրավվել է թվային ձայնագրիչ, տեսախցիկ-ինքնահոս, ինչպես նաեւ «բանալիների կախազարդում քողարկված թվային տվյալների «բեռնարկղ»: Թե՝ ռուս ուժայինները հատկապես ի՞նչ տեղեկատվություն էին ակնկալել ստանալ ուկրաինացի գործակալից, չի հաղորդվում: Փոխարենը հայտնի է, որ այդ տեղեկությունների համար նրան խոստացվել է 2 հազար դոլարի դրամական պարգեւատրում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Շվեդիան եւ Լեհաստանը Ռուսաստանին կոչ են արել |
| |
Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդն (նկարում՝ աջից) ու Ռադոսլավ Սիկորսկին (ձախից) Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել իր միջուկային զենքը Եվրամիության հետ սահմանակից գոտու շրջաններից: ԱԳ նախարարների կարծիքով, միջուկային զենքը չպետք է տեղակայվի մասնավորապես Կալինինգրադի մարզի եւ Կոլա թերակղզու տարածքում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները «The New York Times» թերթում հրապարակված իրենց հոդվածում ասել են, թե՝ հասկանում են, որ Ռուսաստանը եվրոպական տերություն է, «բայց մենք Մոսկվային կոչ ենք անում պարտավորվել իր միջուկային զենքը դուրս բերել ԵՄ անդամ երկրների հետ սահմանակից շրջաններից»: Նրանք նաեւ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին կոչ են արել էապես կրճատել Եվրոպայում տեղակայված իրենց միջուկային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Հռոմի պապը դեմ է հավասարության «բրիտանական տարբերակին» |
| |
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցականներին կոչ է արել հանդես գալ իրավահավասարության մասին օրինագծի դեմ, որը կարող է ստիպել եկեղեցուն՝ հրաժարվել բարձր պաշտոններում համասեռամոլների նշանակման վրա դրված արգելքից: BBC-ի մատուցմամբ, Բենեդիկտոս 16-րդը այդ մասին հայտարարել է Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ հոգեւորականների հետ Հռոմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նաեւ հաստատել է, որ մտադիր է ընթացիկ տարում այցելել Բրիտանիա: Դա կլինի 1982թ.-ից ի վեր Վատիկանի առաջնորդի համանման առաջին այցը:
Հիշեցնենք, որ Բրիտանիայի խորհրդարանում քննարկման առարկա դարձած օրինագծի համաձայն, երկրի տարածքում գործող կրոնական կազմակերպությունները պարտավորված են լինելու աշխատանքի ընդունել ինչպես համասեռամոլների, այնպես էլ տրանսսեքսուալների: Այդ կարգը, ի դեպ, չի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՀԱՅԻԹՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է |
| |
Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելրիվը «առեւանգիչներ» բառով է որակել ամերիկացի միսսիոներներին, որոնք փորձել են իր երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայիթիից դուրս բերել 2 ամսականից մինչեւ 12 տարեկան 33 երեխաների մի խմբի: Հիշեցնենք, որ ԱՄՆ Այդահո, Տեխաս եւ Կանզաս նահանգներում գործող բապտիստական եկեղեցու 10 ներկայացուցիչներ անցյալ ուրբաթ օրը ձերբակալվել էին այդ երեխաներին հարեւան Դոմինիկյան Հանրապետություն ապօրինաբար տեղափոխելու փորձի ժամանակ: Հայիթիի վարչապետը շեշտել է, որ այդ երեխաներից ոմանց ծնողները կենդանի են, եւ երկրի կառավարությունը փորձում է նրանց գտնել: Հիմա այդ երեխաները գտնվում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մանկատանը: «Ասոշիեյթեդպրես» գործակալությանը տված հարցազրույցում Ժան-Մաքս Բելրիվը նկատել է, որ եթե միսսիոներներն իսկապես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԱՄՆ-Ի ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է |
| |
| ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի անհաջող փորձարկման մասին: Պենտագոնի մատուցմամբ, այդ համակարգը կոչված է ետ մղելու Իրանի կողմից հրթիռային հնարավոր հարվածները: BBC-ի մատուցմամբ, հակահրթիռային պաշտպանության համակարգը փորձարկման նպատակով արձակվել էր կիրակի օրը, Մարշալի կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմական նավատորմի Կվաջալեյն հենակետից: Նախատեսվել է, որ արձակված հրթիռը պետք է հարվածի Կալիֆոռնիայի Վանդերբերգ ռազմական հենակետից բաց թողնված հրթիռ-որսիչին: Բայց փորձարկումներն անհաջողությամբ էին ավարտվել, իսկ ամերիկյան հրամանատարությունը դա բացատրել է ռադիոհաղորդիչ սարքի աշխատանքում եղած խափանումներով, որոնց պատճառների մասին, սակայն, չի հաղորդվում: Փոխարենը հայտնի է, որ անհաջող փորձարկումների փաստի առիթով հետաքննություն է սկսվել, եւ դրա նախնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԻՐԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ |
| |
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, փետրվարի 1-ին Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին ընդունել է այդ երկրում Թուրքիայի դեսպան Սալիմ Կարաօղլուին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն իր ելույթում շեշտել է, թե վերջին տարիներին Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են. «Թուրքիան եւ Իրանը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում մեծ հաջողությունների են հասել»: Մոթթաքին շեշտել է նաեւ թուրք դեսպանի անձնական ներդրումն այդ գործում՝ դրանք համարելով «անփոխարինելի»:
News.am-ն իր հերթին հաղորդում է, որ փետրվարի 2-ին Մոթթաքին է ժամանում Թուրքիա։ Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով, այցի նպատակը Անկարայում անցկացվող իրանա-թուրքական տնտեսական հանձնաժողովի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ |
| |
Մաեստրո Զավեն Վարդանյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

Կան դիրիժորներ, որոնք օժտված են արվեստագետի յուրահատուկ լուսաթաղանթով, խարիզմայով: Նրանց ազդեցությունը տարածվում է ոչ միայն անմիջական շրջապատի՝ գործընկերների, նվագախմբի երաժիշտների, ուսանողների, այլեւ՝ լայն ունկնդրողական լսարանի վրա: Այդպիսի երաժիշտ է Հայաստանում ներկայումս գործող թերեւս լավագույն դիրիժորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրածանոթ եւ սիրված մաեստրո Զավեն Վարդանյանը:
Նրա տաղանդի բազմակողմանիությունը, ստեղծագործական հետաքրքրությունների լայն շրջանակը եւ մասնագիտական վարպետությունը թույլ են տալիս հավասարապես համոզիչ եւ ներդաշնակ կերպով մեկնաբանելու ինչպես համաշխարհային դասականների գլուխգործոցները, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ԽՄԲԱԿԱՅԻՆ ՍԵՔՍԸ՝ ԷՔՍՊԵՐԻՄԵ՞ՆՏ |
| |
Կամ՝ դրանով զբաղվում էին թագավորները...
«Որպես կանոն, խմբակային սեքսով զբաղվող անձինք մեզ չեն դիմում»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ, ցավոք, դեռ չկա սեքսապաթոլոգներին այցելելու կուլտուրա: Յուրաքանչյուր առողջ տղամարդ էլ իր կյանքի ընթացքում ունենում է սեռականին վերաբերող հարցեր, որոնց պատասխանները կարող է տալ միայն սեքսոլոգը:
«Խմբակային սեքսը դարերի պատմություն ունի: Համոզվելու համար բավական է թերթել պատմության էջերը: Եթե խմբակային սեքսը դիտարկենք կենսաբանական տեսանկյունից, ապա այն, որպես այդպիսին, նորմ չի կարող համարվել: Քանի որ այն զուտ սեռական զվարճանքի համար է»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:
Ի դեպ, սեքսապաթոլոգը այն կարծիքին չէ, որ խմբակային սեքսը, ժողովրդական ոճով ասած, շեղված մարդկանց համար է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ |
| |
| Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ եւ ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողությունները երեւան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխաների սեռական օրգանը շոշափելիս նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մեջ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք, հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում են ձեռնաշարժությամբ, իսկ ավելի ուշ՝ խաղում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում հնարավորություն ունեն նայելու եւ շոշափելու միմյանց սեռական օրգանները։ Սեռական հասունացման տարիքում դիտվում է սեռական ցանկության զգալի աճ։ Սա պայմանավորված է մի կողմից սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ, մյուս կողմից՝ սեռական գեղձերի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-03 |
| ՖԱՆՏԱԶԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ |
| |
Էրոտիկ ֆանտազիաները քաղցր անուրջներ են, որոնք նույնիսկ երեխաների մոտ են լինում: Սեքսուալ երազները մեծ մասամբ կապված են այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որոնք էրոտիկ երազներն են տրամադրում, երեւակայությանը մեծ թափ են տալիս: Քանի որ ֆանտազիաները հնարավոր չէ հայտնաբերել, այդ պատճառով էլ մարդը բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ նա կարող է անել այն, ինչ ուզում է: Օրինակ, դեռահասը կարող է պատկերացնել, որ իր ընկերոջ ավագ քրոջն է փախցնում կամ էլ ուսուցչուհին պատկերացնում է, թե ինչպես է իր ամենահամեստ աշակերտին գայթակղում: Հորինվածքը պատասխանատվությունից ազատում է: Լիակատար պաշտպանվածությունը ֆանտազիաներն արգելակներից ազատում է:
Շատ հաճախ մենք էրոտիկ թեմաների շուրջ ֆանտազիաների գիրկն ենք ընկնում, որպեսզի սեքսուալ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-02-03 01:23 |
| |
| |
ԸՍՏ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ՝ ՄԱՐՏԻ 1-Ը ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԷՐ
ԵԽ-ն երեկ հրապարակել է այն տեղեկատվական հաղորդումը, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:22 |
| |
| |
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՅՈՒՐԻ՞Ն ՄՐՑԱԿԻՑ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանելով ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:22 |
| |
| |
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈ՞ՆԸ ԿՓՐԿԻ
«ՀՀ-ում գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, եւ այդ խորհրդում կա եւ գործում է հակակոռուպցիոն հանձնաժողով, ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:22 |
| |
| |
ՀՀԿ-ԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ, ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:21 |
| |
| |
ՂԱՐԱԲԱՂԸ ԵԱՀԿ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ Է
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը երեկ ԱՄՆ Հելսինկյան ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:21 |
| |
| |
ՆԻԿՈԼԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱ
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն «Առավոտին» ասաց. «Օրվա իշխանությունն իր քայլերով ... |
| |
 |
|
| 2010-02-03 01:18 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Օբամայի առաջարկը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է 2011 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել $40 ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել