14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ձեւավորված վերաբերմունք
 
  Ժամանակ առ ժամանակ արեւմտյան դիտորդները, պաշտոնական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գալիս են Հայաստան՝ իրենց «մոնիտորինգներն» անելու: Երբեմն նրանք ցանկություն են ունենում հանդիպելու նաեւ ինձ հետ: Ես այդ հանդիպումներից հնարավորինս խուսափում եմ: Պատճառները երկուսն են: Առաջին. իմ տպավորությամբ՝ նրանք իրենց առաքելությանը վերաբերվում են որպես մի ձանձրալի «հասարակական ծանրաբեռնվածության»՝ չնայած դրա համար հաստատ փող են ստանում: Նրանք տալիս են նախօրոք պատրաստված հարցերը (ենթադրենք, «ինչպիսի՞ն է մամուլի վիճակը Հայաստանում»), բայց պատասխանը ուշադիր չեն լսում. կամ արդեն գիտեն, թե ինչ եմ ես պատասխանելու, կամ էլ գիտեն, թե ինչ են իրենց հաշվետվություններում գրելու՝ անկախ իմ պատասխանից: Երկրորդ. չնայած ընդգծված քաղաքավարության դրսեւորումներին եւ ժպիտներին, ես զգում եմ, որ նրանք ինձ վերեւից են նայում: Մինչդեռ ինձ թվում է, որ ոչ ինտելեկտով, ոչ էլ կրթությամբ նրանք ինձ չեն գերազանցում: Այն հանգամանքը, որ նրանք ապրում են ավելի հարուստ, ավելի ժողովրդավարական, ավելի զարգացած երկրում, դեռեւս չի նշանակում, որ նրանք անհատապես մտավոր առումով մեզնից ավելի զարգացած են կամ կրթված:
Իհարկե, պետք չէ նսեմացնել Արեւմուտքի եւ, մասնավորապես, եվրոպական կառույցների նշանակությունը: Եթե դրանք չլինեին, Հայաստանում վաղուց կհաստատվեր թուրքմենականից կամ հյուսիսկորեականից ավելի վատ ռեժիմ: Այդ կառույցներն են, որ ստիպում են մեր իշխանություններին պահպանել ժողովրդավարական «ֆասադի» որոշ տարրեր: Մեր երկրում չկա որեւէ ներքին հասարակական դիմադրություն կատարյալ բռնապետություն հաստատելու դեմ. քաղաքական շարժումները, թեեւ իրենց դրոշներին «ժողովրդավարություն» են գրում, իրականում բացարձակապես այլ նպատակներ են հետապնդում, եւ այն զանգվածը, որը գնում է ապստամբների հետեւից, մտահոգված է ոչ թե ժողովրդավարությամբ, այլ սեփական սոցիալական խնդիրներով: Միակ զսպող օղակը Արեւմուտքն է. թե չէ՝ մեզ մոտ ընդդիմադիրներին ոչ թե կազատազրկեին մի քանի տարով, այլ հրապարակավ կգնդակահարեին, իսկ խորհրդարանը «դե յուրե» (ոչ թե այսօրվա նման՝ «դե ֆակտո») կնշանակվեր նախագահի կողմից:
Կարեւորելով, այսպիսով, Արեւմուտքի դերը՝ բացարձակապես պետք չէ նրա հետ ինչ-որ հավելյալ հույսեր կապել: Ասենք՝ ա՛յ, շուտով կգան Պրեսկոտն ու Կոլոմբիեն, կխորանան «մարտի 1-ի» գործի մեջ եւ կպարտադրեն մեր իշխանություններին բացահայտել այդ օրը տեղի ունեցած սպանությունները: Արեւմուտքին եւ, մասնավորապես, այդ պարոններին միանգամայն ձեռնտու է Հայաստանի ներկայիս վիճակը, մեր երկրի հետագա զարգացմամբ նրանք բացարձակապես շահագրգռված չեն եւ իրենց վերաբերմունքը վաղուց արդեն ձեւավորել են, իրենց զեկույցների լղոզված մտքերը վաղուց ձեւակերպել են: Եվ խնդիրը բացարձակապես այն չէ, որ Դավիթ Հարությունյանը նրանց կոնյակ է խմեցնում, եւ դրա ազդեցության տակ նրանք աչք են փակում հանցագործությունների վրա: Արեւմուտքից գործուղված մարդիկ միանգամայն սթափ վիճակում իրագործում են իրենց երկրների քաղաքականությունը: Այն է. «սրանք վայրենի են, միեւնույն է՝ նորմալ պետություն ստեղծողը չեն, այն, ինչ նրանք ունեն, նրանց բոլ-բոլ է՝ մի բան էլ ավելի»:
Գուցե մենք արժանի՞ ենք նման վերաբերմունքի:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՆՇԵԼ ԵՆ ՄՀԵՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
 

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Դավիթաշենում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում ՀՀ ոստիկանության ղեկավար կազմն ու բարձրաստիճան սպաները հավաքվել ու նշել են իրենց գործընկերոջ՝  մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված, ՀՀ ոստիկանապետի տեղակալ  Գեւորգ Մհերյանի սպանության մեկ տարին: Հիշեցնենք, որ թեեւ անցած մեկ տարվա ընթացքում բարձրաստիճան ոստիկանները պարբերաբար հայտարարում էին, թե Մհերյանի սպանության բացահայտումն իրենց համար պատվի խնդիր է, սպանությունն այդպես էլ չի բացահայտվել, ինչպես չեն բացահայտվել նաեւ անցած տարիների ընթացքում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի եւ ոստիկանության «Պահպանություն» միավորման վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանի դեմ մահափորձի դեպքերը:

 
 
Քաղաքականություն
«ՈՉ ՊՐԵՍԿՈՏԻ, ՈՉ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԵՎ ՈՉ ԷԼ ԵԽ-Ի ՀԱՄԱՐ»
 

«Մարտի 1»-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամները եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պնդում են, որ եթե տեղ էլ կա բարեփոխվելու, ապա այդ բանը պետք է արվի մեզ համար եւ ոչ թե ուրիշների:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հունվարի 27-ի նիստին ներկայացրած հաղորդման մասին, որում գրված էր, թե ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»: Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի մասին նաեւ նշված է, որ այն «բացառապես ընդդիմությանն է վերագրում բեւեռացված եւ ...

 
 
Քաղաքականություն
ԴԱՐՁԱՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
 

Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերի առիթով հարուցված երեք քրգործերից ոչ մեկի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Հունվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մի ծավալուն հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումներին ու ԶԼՄ-ների հրապարակումներին, նաեւ դրանց առնչությամբ հարուցված կամ նախապատրաստվող քրեական գործերին:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ներկայացրած տեղեկանքի համաձայն, քաղաքացիներից, կազմակերպություններից եւ թիվ 10 ԸԸՀ-ից ստացվել էր 13 հաղորդում ու ահազանգ, եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է ...

 
 
Քաղաքականություն
Մամեդովը ավարտում է իր կարիերան
 

Վստահ է Էդուարդ Շարմազանովը

Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի մեկնաբանությանը՝ Սոչիում կայացած հանդիպման մասին, նշեց, որ դրանք առնվազն անհեթեթ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ Մամեդովը, բանակցություններին չի մասնակցել: Ըստ Շարմազանովի, ինքնին Մամեդովի բացակայության փաստը եւ վերջինիս քաղաքական պասիվությունը վկայում են այն մասին, որ այդ անձնավորությունը, չնայած զբաղեցրած համեմատաբար բարձր պաշտոնին, Ադրբեջանի քաղաքականության մեջ էական դեր չի խաղում:
ՀՀԿ մամուլի խոսնակի կարծիքով, ադրբեջանական ղեկավարությունը, հավանաբար, ցանկանում է դուրս բերել Մամեդովին քաղաքական թատերաբեմից՝ նրան տեղյակ չպահելով վերջին բանակցությունների մանրամասներին: «Մամեդովը, հավանաբար, ցանկանում ...

 
 
Քաղաքականություն
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՆԱԼՈՎ՝ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԸ
 

ՀՅԴ-ին ակնարկելով՝ ասում է ԵԽԽՎ-ում 1996-1998-ին հատուկ հյուրի կարգավիճակ ունեցող Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

- Ուզո՞ւմ էիք քվեարկությամբ որոշվի, թե ով է Հայաստանում իրական ընդդիմությունը՝ դե որոշվեց. վերջին օրերին հեգնում են ՀՅԴ ղեկավարները: ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 29-ի քվեարկությունն իրոք ապացո՞ւյց դարձավ, որ այս մարմնի համար թերեւս առավել հասկանալի է այն «լեզուն» ու աշխատաոճը, որով այդ կառույցում հանդես է գալիս ՀՅԴ ներկայացուցիչը:
- Բոլորի համար պարզ է, թե Հայաստանում ինչ է նշանակում ընդդիմադիր լինելը: Միայն մի հարցով՝ արտաքին քաղաքական, եւ այն էլ վերջերս ի հայտ եկած տարաձայնություններ ունենալը չի նշանակում, թե ՀՅԴ-ն ընդդիմություն է: Եթե արձանագրությունները ...

 
 
Քաղաքականություն
Հիմա էլ խոչընդոտում են Լարիսա Ալավերդյանին
 

ԱԺ-ն միջոցներ չի հատկացնում նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ, այդ կառույցում «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանին երեկ հեռախոսով տեղեկացրել է, որ նա չի մեկնելու ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց տիկին Ալավերդյանը, որը, ինչպես եւ Զարուհի Փոստանջյանը, նույնպես պատվիրակության փոխարինող կազմում է: Եվ դարձյալ փոխարինողների չմեկնելու համար չեն գտնվել ֆինանսական միջոցներ: Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այդ պատճառաբանությունը համարում եմ արհեստական»:
Նա պատմեց. «Արդեն շուրջ 1,5-2 տարի է՝ դիմել եմ, որ ...

 
 
Սոցիում
ՎԱՆՈՅԻ «ՏՈՒՆԸ» ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
 

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների եւ գյուղապետի «հակամարտությունը կկարգավորեն» մարզպետարանն ու դատախազությունը:

ՀՀ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ գյուղի բնակիչների համբերության բաժակը լցվել էր. նրանք, թողնելով բանուգործ, հասել էին մարզկենտրոն Վանաձոր՝ Լոռու մարզպետարան, քանի որ 2 շաբաթ  առաջ մարզպետին ուղղված բողոք-դիմումին դեռ պատասխան չի ստացվել: Ու եկել էին  խնդրի մասին անձամբ տեղյակ պահելու:
Լեռնապատցիները արդեն 10 տարի բողոքում են գյուղապետ, հանրապետական Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով, անօրինական, անբարո գոծողություններից: Լեռնապատցիներից ոմանք  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում սովորող երեխաներ ունեն, իսկ գյուղապետը նաեւ ՎՊՄԻ-ի դասախոս է, «Լեռնապար» տարեցների համույթի գեղարվեստական ղեկավար: Բայց արդեն ...

 
 
Սոցիում
Նախ վճարիր, հետո՝ կտեսնենք
 
Հանրակրթական դպրոցների նման հարկադիր պարապուրդ-հանգստի գնացած երաժշտական ու արվեստի դպրոցներում կյանքը նորից բնականոն ընթացք է ստացել: Արմավիր քաղաքի մեկ երաժշտական ու մեկ արվեստի, Էջմիածնի երկու երաժշտական դպրոցները հունվարի 11-ից վերսկսել են ընդհատված պարապմունքները:
Մեկամսյա պարապուրդի ժամանակ երեխաները լավ հանգստացել էին: Ծնողներն էլ հույս փայփայել. երեխայի ուսման մեկ ամսվա վարձավճարը տնտեսելը էլի բան է: Սակայն ծնողներին հիասթափություն էր սպասում:
Դպրոց գնալուն եւ հազիվ մեկ-երկու դաս անելուն պես Էջմիածնի երաժշտական դպրոցների ուսուցիչները ուսման վարձն են պահանջել: Իսկ ծնողների հարցին, թե՝ հանգստի շրջանում, երբ պարապմունքներ չեն եղել, ինչո՞ւ պետք է ուսման վարձ վճարեն, դասատուները փոխանցել են երաժշտանոցի ղեկավարության պատասխանը՝ վարձավճարը գանձվում է հունիս ամսվա հավելյալ պարապմունքների ...
 
 
Սոցիում
ՏԵՐ ԳԵՂԱՐԴԸ՝ ՎԱՀԵ ՎԱՀՈՒՆԻ
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Գեղարդ աբեղա Վահունին` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Վահե Վահունի:
 
 
Սոցիում
ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
 
«Առավոտում» փետրվարի 2-ին «Կոռուպցիայի հոտ է գալիս» հրապարակման մեջ անդրադարձել էինք Ձորաղբյուրի ամառանոցների սեփականատերերի խնդրին: Այն առնչվում էր ընդհանուր օգտագործման ճանապարհը փակելուն եւ սեփականատերերի դատական պաշտպանության խնդրին:
Երեկ Հայաստանի ԿԱ անշարժ գույքի պետական կադաստրից տեղեկացրին, որ հոդվածում նշված Արմեն եւ Վահագն Վանցյանների անվամբ որեւէ գույքի, ինչպես նաեւ ճանապարհի նկատմամբ որեւէ անձի իրավունքի գրանցում չի իրականացվել:

 
 
Կրթություն
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ Է ՇԱՐԺՎԵ՞Լ
 

ԿԳՆ-ն փորձում է լուծել ուսումնարաններին ու քոլեջներին վերաբերող որոշ հիմնախնդիրներ

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության համակարգերում գոյություն ունեցող հիմնախնդիրներին: «Առավոտի» այս տարվա հունվարի 15-ի համարի «Ուսումնարանները երկրորդ-երրորդ պլանում են» հոդվածում եւս անդրադարձել էինք այս խնդրին, մասնավորապես ոլորտում գոյություն ունեցող օրենսդրական բացերին, նոր օրենքներից բխող որոշ ենթաօրենսդրական ակտերի, կարգերի բացակայությանը, այն խնդրին, որ այս ուսումնական հաստատությունները  չունեն անգամ միասնական գնահատման, պետական ավարտական քննությունների համակարգ, տիպային շենքեր:
Ուստի «Առավոտը» զրուցեց ԿԳՆ ...

 
 
Կրթություն
Ողջ տարին՝ Վ. Տերյանին
 
2010-ը տերյանական տարի է լինելու: Բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առիթով այս տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետի ղեկավարությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատվել բավականին հետաքրքիր միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 9-ից՝ գրողի ծննդյան օրվանից: «Կոմիտասի անվան այգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ամենամյա միջոցառումը, որն այս տարի առանձնահատուկ կլինի, հրավիրված է տերյանապաշտ հասարակությունը: Այս տարի կհրատարակվի նաեւ «Տերյան» հանրագիտարան՝ 900 էջից ավելի եւ 700 նկարներով, որը հայ գրականության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է, ռուսական գրականության մեջ նմանատիպ մի ...
 
 
Կրթություն
«ԼԵՎԻ» ԲՈՒՀ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
 
Ադրբեջանի վերաքննիչ դատարանում մի խումբ քաղաքացիների գործով դատավարություն է ընթացել: Նրանք մեղադրվում են դիմորդներին անօրինական ճանապարհով բուհ ընդունելու մեջ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ հղում կատարելով 1news.az ադրբեջանական լրատվական կայքին: Դատական գործընթացի մեջ ներգրավված են Բինագադինի շրջանի ոստիկանության վարչության օպեր-լիազոր Մուշֆիգ Մուրադովն ու Բանովշի Գաջիեւը, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտորի քարտուղարուհու եղբայրը՝ Էլշադ Աբդուլլաեւը: Նրանք երեքն էլ մեղադրվում են Բաքվի միջազգային համալսարան եւ մի շարք այլ համալսարաններ՝ դիմորդների անօրինական ընդունելության գործընթաց կազմակերպելու մեջ: 2005 թվականից սկսած՝ նշյալ քաղաքացիները հանցավոր համաձայնության են եկել: Նրանք, շրջանցելով ուսանողների ընդունելության պետական կոմիտեն, անօրինական ձեւով ուսանողներ են ...
 
 
Կրթություն
Բուհական կաշառակերությունը չի դադարում
 
«Առավոտը» հաճախ է տարբեր բուհերի ուսանողներից ստանում նամակներ, որոնցում նրանք պատմում են, թե ինչպես է այս կամ այն դասախոսը իրենցից կաշառք պահանջել: Սակայն հիմնականում չենք անդրադառնում այդ նամակներին, որովհետեւ դրանք լինում են անստորագիր, եւ գրված են լինում հատուկ այդ նամակն ուղարկելու համար բացված հասցեից (խոսքն էլեկտրոնային նամակների մասին է): Նման նամակներ ենք մենք ստացել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի, Ագրարային համալսարանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի, ԵՃՇՀ-ի ուսանողներից, եւ առաջատարն այս հարցում Երեւանի պետական մանկավարժական համալսարանն է: Համենայնդեպս, բողոքել են վերոնշյալ բուհերի եւ ֆակուլտետների դասախոսներից, իսկ թե ով է կանգնած եղել «անոնիմկայի» հետեւում՝ մենք չենք իմացել, այդ իսկ պատճառով չենք տպագրել այդ նամակներն ու չենք գնացել դրանց հետքերով: Հազվագյուտ դեպքերում, երբ ուսանողը ...
 
 
Մշակույթ
«ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ՄՆԱՄ»
 

Ասում է արտերկրից հայրենիք վերադարձած դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը:

«Եկել եմ որ մնամ». ահա այսպիսի հայտարարությամբ մեզ հետ իր զրույցը սկսեց ճանաչված դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը, որը նույնպես հեռացել էր, ինչպես ինքն է ասում՝ Իսպանիայից հրավեր ունենալու պատճառով: Դատելով իսպանական լրատվամիջոցներից (HERALDO DE ARAGON, LA GENTE DE ARAGON եւ այլն), քանիցս  հայ դաշնակահարը ուշադրության է արժանացել ոչ միայն որպես համերգային կատարող, այլեւ՝ CITTA DI ROMA կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ:
Հետաքրքրվեցինք՝ դժվա՞ր էր կարիերա սկսել օտար երկրում: Արվեստագետն ասաց, որ երբ 1995թ. մեկնել է Իսպանիա՝ տեղի կոնսերվատորիայի հրավերով, վաղօրոք պրոդյուսերական կազմակերպություններից մեկին ուղարկել էր նաեւ ...

 
 
Մշակույթ
Հասմիկ+Արեւ+Նառա՞
 
«Առավոտի» տեղեկություններով՝ փետրվարի 2-ին մշակույթի նախարարի ներկա խորհրդական, նախկին մամուլի քարտուղար եւ արվեստի վարչության նախկին պետ Նառա Եղիազարյանը հարցազրույցի է եղել վարչապետի մոտ, ու հնարավոր է  հայտնվի այն աթոռին, որը թափուր է մնացել նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանի հեռանալուց հետո: Ժամանակին Ն. Եղիազարյանը նույնիսկ դիմում էր գրել ու հեռացել հարազատ նախարարությունից, ասում են՝ պատճառն էլ թերթերից մեկում պարբերաբար իր «շեֆի» ու նրա «շեֆ» Արմեն Սմբատյանի հասցեին հայհոյախառն հոդվածներն էին, որոնց հեղինակը Նառայի հարազատ քույրն է: Հետագայում օգտագործելով «կոմպրոմատների» մեթոդը, Եղիազարյանը կրկին հայտնվել է մշակույթի նախարարությունում, եւ այժմ նրա լոբբինգով, ասում են, անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանն է զբաղվում: Ի դեպ, Նառան երբեք չի փայլել ոչ մամուլի քարտուղար, ոչ էլ ...
 
 
Մշակույթ
Ռիվասը՝ «Apricot stone» երգով
 
«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը: Երգչուհու պրոդյուսերն է նույն ընկերության հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը: «Արմենիա փրոդաքշնի» նախաձեռնություններից են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, Նունե Եսայանի «Նունե Եսայան LIFE» եւ Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ» համերգային ծրագրերը Ռուսաստանում, «Քեզ համար, Հայաստան» գալա համերգը, «Հայաստանի տարվա երգը» եւ  այլն:
Հավելենք, որ 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը ծնվել է Ռոստով քաղաքում: Նա մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» մրցույթներին: 5 տարի շարունակ ռուսական շոու-բիզնեսում հանդես ...
 
 
Մշակույթ
Քեշիշյանը, Բանգլադեշն ու աստղերը
 
bravo.am-ին «Հ1»-ի պրոդյուսեր, ռեժիսոր եւ քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը հայտնել է, որ առաջիկայում եթերում կհայտնվեն «Բանգլադեշ» եւ «Երգ երգոց» ծրագրերը, պատրաստ կլինի նաեւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը: Անդրադառնալով «Բանգլադեշին»՝ վերջինս ասել է, թե այն հումորային ծրագիր է. «Հայ աստղերի մասնակցությամբ 100 տոկոսանոց իմպրովիզացիա է սպասվում: Շատ վառ, գեղեցիկ, հետաքրքիր դեկորացիաներով, հետաքրքիր մարդկանցով շոու կլինի: Գլխավոր կերպարներն են Լեւոն Հարությունյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արմեն Մարգարյանը: Ամեն հաղորդում կունենա իր celebrity հյուրերը, ովքեր կհայտնվեն ոչ սովորական իրավիճակներում»: Ինչ վերաբերում է  «Երգ երգոցին», Քեշիշյանը bravo.am-ին ասել է, թե այն երաժշտական մեծ շոու է. «Մասնակցելու են բոլոր աստղերը, բայց ոչ միայն նորերն ու նրանք, ում սովորաբար տեսնում ենք էկրաններին, այլեւ ...
 
 
Մշակույթ
Վանաձորի զորամասը՝ 18 տարեկան
 
Փետրվարի 2-ը Վանաձորի թիվ 63853 զորամասի կազմավորման 18-ամյակի օրն է: ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 28-ի որոշմամբ՝ Վանաձորում տեղակայված թիվ 606 շինվարչության բազայի վրա ստեղծված զորամասը հանձնվեց ՀՀ ՊՆ-ի ենթակայությանը, կազմավորվեց առաջին մոտոհրաձգային գունդը, առաջին հրամանատար նշանակվեց գնդապետ Ալեքսանդր Թազագուլյանը, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 1992թ. փետրվարի 2-ին գունդը վերանվանվեց թիվ 63853 զորամաս: Գնդի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ զորամասի հրամանատարական կազմը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց զորամասում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթողին, զիվորների կատարմամբ հնչեց Հայաստանի օրհներգը, զորամասի հոգեւոր խորհրդական Էդգար սարկավագն օրհնության խոսք ասաց, հնչեցրեց տերունականը: Զորամասի հրամանատարի տեղակալ, ...
 
 
Սպորտ
Մերոնք՝ Վանկուվերում
 
Արդեն տեղեկացրել ենք, որ Վանկուվերում փետրվարի 12-ին մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես է գալու չորս մարզիկ, որոնք իրենց մարզիչների հետ Կանադա են մեկնում արդեն վաղը: Այժմ ներկայացնում ենք, թե մեր մարզիկ-մարզուհիները ե՞րբ եւ ո՞ր մրցաձեւերից են մասնակցելու:
Դահուկավազք:
Սերգեյ Միքայելյան, 15 կմ՝ փետրվարի 15-ին:
Քրիստինե Խաչատրյան, արագավազք՝ փետրվարի 17-ին:
Լեռնադահուկ:
Անի-Մաթիլդա Սերեբրակյան, հսկա ոլորավայրէջք՝ փետրվարի 4-ին, եւ ոլորավայրէջք՝ փետրվարի 26-ին:
Արսեն Ներսիսյան, հսկա ոլորավայրէջք՝ փետրվարի 21-ին, եւ ոլորավայրէջք՝ փետրվարի 27-ին:
Հայաստանի հավաքականն օլիմպիական խաղերում հանդես է գալու «Ասիքս» ֆիրմայի մարզահագուստով:
Հանրային հեռուստատեսությունը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ օլիմպիական խաղերը լուսաբանելու է ուղիղ հեռարձակմամբ: Այդ ...
 
 
Սպորտ
Տարին սկսվեց նահանջով
 
Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2010 թվականի անդրանիկ ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը, համեմատած անցած տարվա դեկտեմբերի հետ, նահանջել է երկու հորիզոնական՝ հայտնվելով 102-րդ տեղում: Իսկ առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Բրազիլիա, 3. Նիդեռլանդներ, 4. Իտալիա, 5. Պորտուգալիա, 6. Գերմանիա, 7. Ֆրանսիա, 8. Արգենտինա, 9. Անգլիա, 10. Եգիպտոս:
Ըստ այս ցուցակի, մերոնք նահանջել են նաեւ ՈՒԵՖԱ-ի այս տարվա մեկնարկային ցուցակում եւ զբաղեցնում են 43-րդ հորիզոնականը:
 
 
Սպորտ
Գոտին պաշտպանեց առանց ջանքերի
 
Մինչեւ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխված հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած բոլոր 21 մենամարտերում էլ հաղթանակ է տարել (13-ը՝ ժամկետից շուտ), օրերս Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում գրեթե առանց ջանքերի պաշտպանեց WBO-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին: Գայանացի Շոն Կորբինի հետ մարտում Կարոյից դրա համար պահանջվեց ընդամենը երկու ռաունդ: Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը հարկադրված եղավ կանխել դեպքերի հավանական տհաճ զարգացումը՝ Կարո Մուրադի հաշվին գրանցելով տեխնիկական նոկաուտ:
 
 
Սպորտ
Հաղթելու ենք
 

Պայքար, պայքար մինչեւ վերջ

«Play City» ժամանցային կենտրոնը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել: Կենտրոնի նոր «Կորպորատիվ մրցույթներ» նախաձեռնության շրջանակներում հունվարի 23-ին եւ 30-ին 13 լրատվամիջոցներ մասնակցեցին բոուլինգի մրցումների նախնական փուլին: «Առավոտին» տրամադրած կենտրոնի տեղեկատվությունում նշվում է, որ նախաձեռնությունը՝ 2010 թվականի համար «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» հատուկ մշակված ծրագրի մի մասն է կազմում:
Մրցման նախնական փուլի արդյունքներով լավագույն չորս ցուցանիշ ունեցող լրատվամիջոցները՝ «Առավոտ» օրաթերթը, «El Stile» ամսագիրը, «Դար 21» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները փետրվարի 6-ին պայքարելու են գլխավոր մրցանակի՝ «Բոուլինգի գավաթի» համար: «Առավոտը», որ սպորտային բոլոր նմանատիպ ...

 
 
Սպորտ
ԳՐԵԹԵ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴ
 
Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնության օրերին կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում ընդունվել է մի որոշում, որն ամենայն հավանականությամբ կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Նիստի  օրը միաժամանակ միջազգային վարպետի կոչում է շնորհվել մի ընտանիքի երեք անդամների: Խոսքը Լիպեցկում բնակվող մեր հայրենակիցներ, քույր եւ եղբայրներ Տաթեւիկ, Գոռ եւ Գեւորգ Հայրապետյանների մասին է:
 
 
Սպորտ
Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում
 
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման հիմնական նախադրյալներից մեկը մասսայականությունն է, իսկ մասսայական ֆուտբոլը՝ հատկապես դպրոցականների եւ տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Մասսայական ֆուտբոլը ներառում է տարատեսակ այնպիսի ձեւեր, ինչպիսիք են մանկապատանեկան, սիրողական, կանանց, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ֆուտբոլը եւ այլն: Հետեւաբար, նաեւ մեծապես այս մարզաձեւից է կախված բնակչության տարբեր սոցիալական խավերին մասսայական սպորտ ներգրավելու գործի կազմակերպումը:
ՀՖՖ-ում այս խնդիրներով զբաղվում է մասսայական ֆուտբոլի բաժինը, որի ծավալած գործունեությունը մի տեսակ դուրս է մնում հանրության ուշադրությունից: Ֆեդերացիայի այս ստորաբաժանման կատարած աշխատանքներից, ...
 
 
Սպորտ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՎՍ ՈՒԹ ՇԱԽՄԱՏԻՍՏ՝ ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ
 
Մարտ ամսին Խորվաթիայում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող հայաստանցիների թիվն ավելացել է՝ ընդհանուր առմամբ հասնելով 17-ի: Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը:
 
 
Սպորտ
ՆԱԵՎ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
 
2009 թվականի սեպտեմբերի 9-ին՝ «Կայանները դեռ քիչ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հայաստանում հակակարկտային կայանները դեռ քիչ են ու Հայաստանում կարկուտի դեմ համալիր պայքարի համար պետք է ունենանք 250 հակակարկտային կայան, որը ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի: «Մեդիամաքսի» համաձայն, ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը անցկացրել է ԼՂՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել է հայաստանյան «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը: Ղարաբաղում վստահ են, որ «Վիասֆերի» մշակած եւ Հայաստանի տարբեր մարզերում տեղադրված հակակարկտային կայանները կարող են կիրառվել նաեւ Արցախում: Ըստ Բակո Սահակյանի, հարկ է մինչեւ անձրեւների սկսվելը ԼՂՀ-ում մի քանի հակակարկտային կայաններ տեղադրել եւ փորձարկել:
 
 
Աստղագուշակ
Փետրվարի 4
 
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: Մի կաշկանդվեք, ամեն ինչ դեռ առջեւում է:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթներ ստանալով: Մի քիչ էլ մտածեք ձեր անձնական կյանքը կարգավորելու մասին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք՝ դիմեք նրանց:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր սիրելիի հանդեպ ցուցաբերած ձեր անտարբեր ...
 
 
Տնտեսություն
ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԷԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀԻՄՆԵՆ
 

Նրանց խոսքերով՝ եթե կառավարությունը տեղը-տեղին չբավարարի իրենց պահանջները, ապա  «տաքսիստների» պայքարը սոցիալականից կվերածվի քաղաքականի:

Վերջերս Գյումրիի 824 անհատ տաքսու վարորդներ բողոք-նամակ էին հղել մի շարք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու Գյումրիից ընտրված Ազգային ժողովի 9 պատգամավորի, դատապարտելով կառավարության՝ իրենց հարկային դաշտ մտցնելու «քմահաճ ու անտրամաբանական» որոշումը ու պահանջելով անհապաղ փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ: Վարորդները, բնականաբար, նաեւ իրենց առաջարկներն էին ներկայացրել՝ հստակ նախազգուշացնելով, որ եթե իրենց հետ հաշվի չնստեն, ապա ստիպված կլինեն Թուրքիայի դռները ծեծել:
Մի քանի օր առաջ բողոքավորներից մի քանիսին ընդունել էր նախագահի վերահսկողական ...

 
 
Տնտեսություն
Գազալցակայանն ու բազալտի հանքը անհամատեղելի են
 

«Առավոտի» խմբագրություն դիմած Փարաքար գյուղի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ իրենց գյուղում կառուցվող գազալցակայանի շինարարությունը կանխելու համար:

«Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներս, դիմում ենք ձեզ, վստահ լինելով, որ դուք կկանխեք Փարաքարի ճանապարհին կառուցվող եւ հասարակության համար խիստ վտանգ ներկայացնող մի այնպիսի գազալցակայանի կառուցումը, որը որեւէ քաղաքաշինական նորմով եւ տեխնիկական անվտանգության կանոններով չի թույլատրվում: Նշենք, որ ապօրինի գազալցակայանի կառուցապատողը «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը տարբեր գերատեսչություններից գազալցակայանի համար փաստաթղթեր ձեռք բերելիս, աջ ու ձախ շահարկում է ձեր անունը՝ իբր ՀՀ նախագահը տեղյակ է: Մինչդեռ մենք վստահ ենք, որ դուք չեք թույլատրի մի օբյեկտի կառուցումը, որի ...

 
 
Տնտեսություն
ԱՂՋԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ
 
Այս ցուցապաստառը տեղադրված է Ազատության պողոտայում: Այնտեղ պատկերված են «Հատիս» բասկետբոլի թիմի աղջիկները, որոնք վերջին շրջանում մեծ հաջողությունների են հասել մրցաշարերում: Ի դեպ, պաստառի վրա պատկերված բասկետբոլիստների մեծ մասը օտարերկրացի աղջիկներ են: Չնայած դրան, պաստառի վրա հետեւյալ մակագրությունն է. «Մեր անունն է հայկական բանակ»: Քաղաքի այլ մասերում տեղադրված նման պաստառներում «Հայկական բանակ» անունն են կրում նաեւ Սիրուշոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, այլ երգիչ-երգչուհիներ: 

Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
 
 
Տնտեսություն
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԼՈՌԻՈՒՄ
 
Աշխատանքային ճանաչողական այցով փետրվարի 2-ին Վանաձորում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ նախարարության ենթակայության տակ գործող հաստատությունների կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին: Նախարարը եղավ Վանաձորի մանկատանը, ծերանոցում, Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Շրջայցերի ընթացքում Մ. Մնացականյանը ուշադրություն էր դարձնում հատկապես առողջության համար կարեւոր կետերին՝ խոհանոցին եւ բուժկետին: Իր տպավորությունների մասին խոսելիս նա նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է տիրող իրավիճակից. «Ես որպես ոլորտի նոր պատասխանատու, պետք է ծանոթ լինեմ նախարարությանը պատկանող կենտրոնների սոցիալական վիճակին: Խնդիրներ, իհարկե, կան, եւ դրանք պետք է լուծվեն ըստ անհրաժեշտության»: Վերջում նա ...
 
 
Տնտեսություն
ՁԿՆԱՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ԵՆ
 
Սիգի պաշարները վերջին 3 տարիներին մնում են ցածր մակարդակի վրա՝ մոտ 170-180 տոննա: Բացի այդ, Սեւանա լճի ձկնային պաշարների, արդյունագործական տեսակների վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Այս մասին երեկ տեղեկացրեց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ներկայացմամբ՝ արդյունագործական մյուս տեսակի՝ կարասի պաշարները 2008-ի համեմատ նվազել են: Դրա պատճառներն են որսի ակտիվացումը եւ վարակվածության աճը. «Այդ 2 պատճառը բերեց նրան, որ 2009-ին նկատեցինք նաեւ կարասի պոպուլյացիայի եւ պաշարների նվազում»:
 
 
Իրավունք
«ԱՐՅԱՆՍ ՓՈՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ»
 

Ասում է փողոցում հայտնված դոնոր Անտոնյանը

Ժաննա Անտոնյանին կարող ենք տեսնել ամեն օր՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց կիտրոն վաճառելիս:
Նա 2002-ից մինչ օրս համարվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի դոնորը: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանի փետրվարի 2-ին տված պաշտոնական տեղեկանքի՝ շարքային այս հայուհին վերջին անգամ արյուն է հանձնել այս տարվա հունվարի 19-ին:
Սակայն Ժ. Անտոնյանին հիշելն ամենեւին կապ չունի նրա դոնորական-մարդասիրական գործունեության հետ: Խնդիրն առնչվում է պետության մեկ այլ «դոնորական» կազմակերպության՝ իրավապահ մարմինների անգործունեության հետ:
Ժ. Անտոնյանը 2008թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2009թ. հոկտեմբերը վարձակալության հիմունքներով, ամսական 25 000 դրամ վարձավճարով բնակվել է Շենգավիթ համայնքի 2-րդ փողոցի 31 ...

 
 
Իրավունք
Եվս մեկ իրացման գոտի
 

Այս անգամ Մոսկվայում

«Սոկոլ» ամառանոցային ավանը, որը հայտնի է որպես Նկարիչների ավան եւ կառուցվել է 1921 թվականին, կարող է դառնալ հերթական քանդման ենթակա ավանը Մոսկվա քաղաքում, գրում է «Կոմերսանտը», վկայակոչելով  Հյուսիսային վարչական կենտրոնի (ՀՎԿ) ոստիկանապետ Օլեգ Միտվոլյային:
Ոստիկանապետի տվյալներով, «Սոկոլում» մոտավորապես 100 բնակելի շենքերից 50-ը համարվում է «նոր ինքնակամ»: «Ինձ չի հետաքրքրում, թե ով է այնտեղ ապրում: Կարեւոր է, թե այս գործը օրենքո՞վ է արվում, թե՝ ոչ: Այժմ մենք մեծ հնարավորություն ունենք քաղաքի այս հատվածը կարգի բերելու»,- ասել է Միտվոլյան:
Բացի այդ, քոթեջները գնահատվոմ են նվազագույն գներով՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով տասը հազար ամերիկյան դոլար: Այնինչ, ինտերնետային հայտարարություններում «Սոկոլ» ավանի տների գները տատանվում ...

 
 
Իրավունք
ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը
 
Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործերն են (ԻԱԿ-ն՝ ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի), որոնց դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կանգնել է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու անհնարինության առաջ:
Այսպես, ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին վարչական պատասխանատվության ...
 
 
Իրավունք
ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Ստամբուլ
 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմեկնի Ստամբուլ` Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերում (ISAF) ներկայացված երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ստամբուլում փետրվարի 4-5-ը կայանալիք ֆորումի ընթացքում Սեյրան Օհանյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:
Հայ խաղաղապահների 40 հոգանոց զորակազմը ներկայումս վերապատրաստվում է Գերմանիայում, որից հետո պետք է մեկնի Աֆղանստան: Հայկական զորախումբը ծառայությունն անցնելու է Կունդուզ նահանգում, գերմանական հրամանատարության ներքո` Հյուսիս տարածաշրջանային հրամանատարության կազմում: Հայ զինծառայողների հիմնական խնդիրը լինելու է Կունդուզի ...
 
 
Իրավունք
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐ
 
Փետրվարի 2-ին Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոցի 45/11 հասցեում հայտնաբերվել է 90-ամյա Մանյա Ղամբարյանի դին:
Իսկ Երեւանի Թամանյան 3/6 հասցեում հայտնաբերվել է 56-ամյա Օ. Գրիգորյանի դին:
Երեւան քաղաքի ոստիկանությունից  էլ տեղեկություն է ստացվել, որ Ե. Քոչարի 1/56 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 81-ամյա Նադեժդա Ղուկասովայի դին:
 
 
Իրավունք
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳՏՆՎԵՑ
 
Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին եւ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին ներկայացրին խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Արթուր Գրիգորյանին։
Գրիգորյանը վարձակալական հիմունքներով բնակվել է մի տարեց կնոջ տանը, չարաշահել նրա վստահությունն ու խաբեությամբ տիրանալով կնոջ անձնական օգտագործման ավտոմեքենային` օտարել է այն՝ տուժողին պատճառելով 2 միլիոն դրամի նյութական վնաս։
 
 
Մարզեր
«ՎԵՐՋԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԸ»
 

Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, մանկավարժ Զավեն Պետրոսյանը

«Ո՞վ է Զավեն Պետրոսյանը, որ վերջերս մարզային թերթում այդքան խորիմաստ հոդված էր գրել»,- հարցրեց Տավուշի մարզի անտառտնտեսություններից մեկի տնօրենը, ով ընթերցասեր է, սեղանին մշտապես թերթեր կան: Ներկայացրի, որ Զավեն Պետրոսյանը նկարիչ է, բանաստեղծ, մանկավարժ, լրագրող եւ... պարզապես բարի մարդ: Զավենն ու չարությունն անհամատեղելի են: Նրա կյանքն արվեստին է նվիրված, միշտ առօրյայից վեր, ավելի լուսավոր միջավայրի մեջ է, ուր բացակայում են գորշն ու ճղճիմը:
1990-ական թվականների առաջին կեսին միասին շրջանային թերթում էինք աշխատում: Ձմռան առավոտները մրսած մտնում էինք խմբագրություն: Դեռ վառարանը չվառած՝ Զավենը ձեռքն էր առնում մատիտը եւ սառած մատներով մի ձմեռային բնանկար ...

 
 
Մարզեր
Լոլիկով՝ ընդդեմ ճգնաժամի
 
ՀՀ Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արմավիրի մարզային խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՄԱՊ ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանը եւ հայտարարել, թե ընկերությունը նախատեսել է ընթացիկ տարում մթերել 25000 տոննա բերք՝ 12000 տոննա խաղող, 10000 տոննա լոլիկ եւ այլ բանջարեղեն։
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով հանրապետության կառավարությունը փորձում է ամեն ինչ անել ազգաբնակչության պահանջը տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքով ապահովելու համար, հնարավորինս պակասեցնել գյուղմթերքի ներկրումը, ավելացնել արտահանման ծավալները:
Ի գիտություն գյուղացիների՝ Ա. Այվազյանը հայտարարել է, որ ...
 
 
Մարզեր
Համայնքապետերը խաբել են մարզպետին
 
Երեկ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Օրակարգի հիմնական հարցը 2009 թվականին կատարած աշխատանքների մասին՝ մարզպետի հաշվետվությունն էր:
Թեեւ մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր ցուցանիշները ներկայացրեց վառ գույներով, սակայն հարց ու պատասխանից պարզվեց, որ դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, ասվում էր, որ նախորդ տարիներին համայնքապետարանները կուտակել են 117 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, սակայն այդ թիվը հարյուր միլիոնով ավելի է: Պարտքեր կուտակած համայնքները մարզում 20-ն են (մարզում կա 114 համայնք), սակայն մարզպետը չցանկացավ թվարկել դրանք: Իսկ Արմեն Գեւորգյանի հարցին, թե ինչո՞ւ նախապես մարզպետը տեղյակ չէ այդ մասին, Սարգիս Սահակյանն ասաց, որ ...
 
 
Միջազգային
«Սեյֆ Իսլամը» վրացիների գործակա՞լն էր
 
Օրերս Դաղստանի Բուտլիխի շրջանում տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում սպանված գրոհայիններից մեկը, որը գլխավորել է «Իմարատա Կավկազ» ռազմական ապօրինի խմբավորումների գլխավոր շտաբը, Եգիպտոսի քաղաքացի է եղել: Նա համարվել է Հյուսիսային Կովկասում «Ալ-Քաիդայի» ցանցի կազմակերպիչը: Սպանված Մոհմադ Մոհամադ Շաբաանը, որը հայտնի է եղել «Սեյֆ Իսլամ» մականունով, եգիպտական իշխանությունների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Այդ մասին «Ինտերֆաքսին» փոխանցել են Դաղստանի Հանրապետության հարցերով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից:
Նույն ծառայությանը վկայակոչելով, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը փոխանցում է, թե Շաբաանը դիվերսիաներ, այդ թվում՝ երկաթգծի, էլեկտրական հոսանքի գծերի, գազի եւ նավթի խողովակների պայթեցումներ իրականացրել է ...
 
 
Միջազգային
Պակիստանում դպրոց է պայթեցվել
 
Չորեքշաբթի օրն առավոտյան, Պակիստանի Ներքին Դիր մարզում, Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող աղջիկների դպրոցի մոտ տեղի է ունեցել հերթական պայթյունը, որն իրականացվել է պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելու արդյունքում: BBC-ի փոխանցմամբ, ամենաքիչը 10 մարդ զոհվել եւ մոտ 70-ը վիրավորվել են: Աղբյուրի տվյալներով, զոհվածների թվում կան նաեւ ԱՄՆ-ի երեք զինծառայողներ, թեեւ Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:
Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլվել է դպրոցի տանիքը, որի տակ, հնարավոր է, որ մարդիկ կան: Այստեղ եւս ամենաքիչը երեք աշակերտուհի է զոհվել, եւս 63-ը վիրավորվել է: BBC-ն հաղորդում է նաեւ զոհված չորս օտարերկրյա լրագրողների եւ վիրավորված երեք տեղացի լրագրողների մասին: Պակիստանի ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկիչների թիրախը եղել են հենց օտարերկրացի լրագրողները: ...
 
 
Միջազգային
Իրանը տիեզերք է ուղարկել առայժմ մեկական մուկ, կրիա եւ որդեր
 
Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ձախողված փորձարկման, հաջողությամբ փորձարկել է իր սեփական արտադրության «Սիմորգ» հրթիռակիրը: Փորձարկմանը մասնակցել են նաեւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Իրանի ռազմական հրամանատարությունը: «Newsru»-ի մատուցմամբ, Իրանը երեկ նաեւ հաջողությամբ տիեզերք է բարձրացրել «Կավեշգյար-3» («Հետազոտող-3») հրթիռը, որը տիեզերք բարձրացված իրանական թվով երրորդ հրթիռն է: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Կավեշգյար-3»-ը տիեզերք է հասցնելու «փորձարարական կապսուլ», որը միաժամանակ «կենդանի բեռ» է պարունակում՝ մուկ, կրիա եւ որդեր:
Ի դեպ, սա Իրանի՝ տիեզերք բիոլոգիական կապսուլ արձակելու առաջին փորձն է: Իրանական նախորդ երկու՝ «Կավեշգյար-1» եւ «Կավեշգյար-2» տիեզերական հրթիռների՝ 2008թ. փետրվարին եւ նոյեմբերին ...
 
 
Միջազգային
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ
 
Բելառուսում ուժի մեջ է մտել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից համացանցի կարգավորման մասին հրամանագիրը: Ըստ այդմ, հուլիսի 1-ից ցանցը պետք է դառնա «կառավարելի եւ թափանցիկ»: «Newsru»-ի մատուցմամբ, հրամանագրի նախագծի համեմատ, որը դեռ դեկտեմբերի վերջին հրապարակվել էր համացանցում եւ թեժ բանավեճերի առիթ դարձել, ստորագրված հրամանագիրը որոշակի փոփոխություններ է պարունակում: Օրինակ, հրամանագրում խոսք չկա տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասին: Նորարարությունների թվում է նաեւ պետական մարմիններին տրված ցուցումը՝ համացանցում տեղադրել իրենց մասին անհրաժեշտ տեղեկություններ, նաեւ պահանջ կա համացանցում ապահովել հեղինակային իրավունք: Բացի այդ, հրամանագիրը պարտադրում է Բելառուսում տեղեկատվական դաշտում գործող բոլոր ռեսուրսներին գրանցվել ազգային դոմեն գոտում՝ by, եւ գրանցվել կապի ...
 
 
Միջազգային
ԱՄՆ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
 
Ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմից ԱՄՆ-ի դեմ ուղղված նոր ահաբեկչական ակտն անխուսափելի է: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ դա պարզվել է ԱՄՆ Կոնգրեսում Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի մասնակցությամբ տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնք եղել են Միացյալ Նահանգների անվտանգության սպառնալիքների ամենամյա տեսության շրջանակներում: Այդ լսումների ժամանակ ելույթ են ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրենները, նաեւ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը (նկարում), որը, ի դեպ, քննադատել է ամերիկյան հետախուզական բոլոր 16 գերատեսչությունների ...
 
 
Միջազգային
ՖՐԱՆՍԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՄԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԻ
 
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել է քաղաքացիություն տալ մի օտարերկրացու՝ դա հիմնավորելով նրանով, որ վերջինս ստիպում է իր կնոջը փարաջա կրել եւ ամբողջովին ծածկել դեմքն ու մարմինը: Թե ո՞ր երկրից է եղել այդ օտարերկրացին, ըստ BBC-ի, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրա կինը ֆրանսուհի է, եւ Ֆրանսիայի քաղաքացիությունը օտարերկրացուն անհրաժեշտ է եղել կնոջ հետ ամուսնանալու եւ նրա հետ Ֆրանսիայում բնակություն հաստատելու համար:
Ներգաղթի հարցերով ֆրանսիացի նախարար Էրիկ Բեսսոնը մերժումը բացատրել է նրանով, որ օտարերկրացին զրկել է կնոջը ազատ եւ բաց դեմքով տեղաշարժի իրավունքից: Նախարարը նաեւ շեշտել է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է ցուցաբերի այդ երկրում «ինտեգրվելու ձգտում»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ֆրանսիացի ...
 
 
Հայդ պարկ
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ
 

Ըստ փորձագետների՝ պատերազմի մասին խոսակցությունների ակտիվացումը պայմանավորված է բանակցային գործընթացում սպասվող բեկումային փոփոխություններով:

2008թ. վրաց-օսական պատերազմից հետո բոլոր քաղաքական կենտրոնները միաձայն հայտարարեցին, որ տարածաշրջանի հակամարտությունները ռազմական լուծում չունեն, եւ որ նման երկրորդ պատերազմ միջազգային հանրությունը թույլ չի տա: Դրա արդյունքում առժամանակ նվազեց նաեւ հարեւան Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, որը, սակայն, նոր թափով վերսկսվեց հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Եվ եթե մինչեւ հունվարի 25-ի Սոչիի հանդիպումը պատերազմի վերսկսման սպառնալիքները բացառապես ադրբեջանական ծագում ունեին, ապա անցած մի քանի օրերի ընթացքում պատերազմի վերսկսման ...

 
 
Ժամանց
Ե՞ՐԲ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
 

2010 թվականի ամուսնությունների հորոսկոպը բացահայտում է հարսանիքների լավ ու վատ ամիսները

Մեր երկրում ամուսնանալ ցանկացող զույգերը հաճախ Տիառն ընդառաջի օրն են որոշում հարսանիք անել: Մարդիկ այս դեպքում լուրջ  խնայողություն են անում. երկու ծախսը միացնում են եւ մի սեղանով թե՛ հարսանիքի, թե՛ Տիառն ընդառաջի արարողության տակից դուրս են գալիս: Ի տարբերություն հայերի, օրինակ՝ ռուսները, հարսանիքի օր նշանակելու հարցում շատ ավելի սնահավատ են եւ չեն կարող մեզ պես, ասենք, առաջիկա շաբաթ օրը նշանակել ամուսնության օր: Նրանք մանրամասն ուսումնասիրում են տվյալ տարվա ամուսնությունների հորոսկոպը, տեսնում, թե որ ամսվա որ օրն է առավել հաջող՝ ընտանիք կազմելու համար, ճշտում, թե այդ օրը լուսինը քանի օրական է՝ նոր որոշում կայացնում: 
Ընդհանրապես, շատ երկրներում առավել ընդունված է ...

 
 
Ժամանց
Արհեստակա՞ն, թե՞ բնական
 

Այս է խնդիրը...

Մեր օրերում սեքս-սիմվոլի նման կուրծք ունենալը շատ հեշտ է, վիրահատվիր՝ ու այդպիսին կունենաս:  Բայց մինչեւ հիմա էլ բժիշկները թաքցնում են, որ այդ իմպլանտանտները հաճախակի պետք է փոխել, եւ նման վիրահատությունը քաղցկեղային գոյացությունների առաջացման պատճառ կարող է դառնալ:
Կրծքային  իմպլանտանտները մի քանի տեսակի են լինում՝ գելային, սիլիկոնային, ֆիզիոլոգիական լուծույթով: Վերջինները ամենաանվտանգն են, քանի որ նույնիսկ  պայթելու դեպքում՝ օրգանիզմում բնական նյութ կլցվի, իսկ եթե գելով  իմպլանտանտը պայթի (առաջ գելն ուղղակի կրծքի մեջ էին ներարկում)՝  հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում ձեթի հետ, երբ այն ջրով լի բաժակի մեջ են լցնում՝ շարժվող կաթիլներից գոյացություններ են առաջանում, որոնց չափսը, ձեւն ու բնույթը կառավարել հնարավոր չէ: ...

 
 
Ժամանց
ԱՊԱԿՈԴԱՎՈՐՎԵԼ Է ԳԼԽՈՒՂԵՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔԻ ԳԵՆՈՄԸ
 
Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ Լոս Անջելես քաղաքում գլխուղեղի չարորակ ուռուցքի՝ գլիոբլաստոմայի բջիջների ամբողջական գենոմային հետազոտություն են անցկացրել: Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվեց ստեղծել տարատեսակ մուտացիաների մի պատկեր, որոնք խթան են հանդիսանում չարորակ նորագոյացության զարգացման եւ գլխուղեղի հյուսվածքներում տարածման համար: Հետազոտական նախագծի համակարգող Ստեն Նելսոնի խոսքերով, հետազոտության մեջ բարձրակարգ եւ ցածրակարգ մեթոդների ներդրման շնորհիվ, գլխուղեղի չարորակ ուռուցքի գենոմի ապակոդավորման ծախսերը ընդամենը $35000 են կազմել: Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ մարդկային գենոմի ամբողջական ապակոդավորման ֆինանսավորումը գերազանցել էր միլիարդ դոլարը: Հետազոտության մեջ օգտագործվել են U87 ...
 
 
Ժամանց
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՔԱՇԻ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՆՎԱԶՈՒՄ
 
Ամերիկյան գիտնականները գրանցել են երկրում նորածինների միջին քաշի նվազում: Հետազոտությունն իրականացրել է Հարվարդի բժշկական համալսարանի մասնագետների խումբը՝ Էմիլի Օկենի գլխավորությամբ:
Հետազոտությունների ընթացքում մասնագետները ուսումնասիրել են շուրջ 37 մլն երեխաների բժշկական քարտերը, որոնք ծնվել են ԱՄՆ-ում 1990-2005թթ. ընթացքում: Արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ժամանակահատվածում նորածին ամերիկացիների միջին քաշը նվազել է 52 գրամով: Ինչպես նաեւ գիտնականները նկատել են այդ ցուցանիշի բարձրացում այն կանանց շրջանում, ովքեր չեն ծխում, ունեն բարձրագույն կրթություն, ծննդաբերությունը տեղի է ունեցել նորմալ, առանց բարդությունների: Այդպիսի կանանց նորածինների միջին քաշը 1990-2005թթ. ընթացքում նվազել է 79 գրամով: Օկենը նշել է, որ հետազոտողները չեն կարողացել հայտնաբերել քաշի այդպիսի նվազման պատճառները: Գիտնականները չեն ...
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-02-04 01:29
 
 

ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ ասուլիսում ...

 

2010-02-04 01:28
 
 

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

«Բոլոր մոնիտորինգները դրսից պետք է փոխարինենք ներսի մոնիտորինգով. ինքներս պետք է մեր առջեւ խնդիրներ ...

 

2010-02-04 01:28
 
 

«ՔՆՆՉԱԿԱՆԸ» ՉԻ ՈՐՈՇԵԼ՝ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԻ՞, ԹԵ՞ ՈՉ

Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ...

 

2010-02-04 01:27
 
 

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵԼ Է ՕՐԵՆՔՆԵՐ ԿԱՐԴԱԼ

Երեկ ԱԺ-ում հարկային փաթեթի քննարկման ընթացքում, որով 2011 թվականի հունվարի 1-ից կառավարությունն ...

 

2010-02-04 01:27
 
 

ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ-2

«Հայ-թուրքական հարաբերությունների գնացքը կանգ է առել»,- երեկ ասուլիսում ասել է ՀՅԴ բյուրոյի Հայ ...

 

2010-02-04 01:26
 
 

ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Երեկ կայացել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 1076-րդ նիստը, որտեղ ըստ օրակարգի՝ պետք է ...

 

2010-02-04 01:26
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Մասսայական  ծեծկռտուք

Ուկրաինայի Գերագույն ռադայում երեկ ամբիոնի մոտ քաշքշուկ է սկսվել եւ ...

 

2010-02-04 01:26
 
 

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԽՈՍՏԱՑԱՎ

Երեկ կառավարությանը շատ հարցեր ուղղեցին՝ 28 հարց, սակայն գազի գնի բարձրացման հարցը ամենեւին էլ առաջնային դիրքերում ...

 

2010-02-04 01:25
 
 

ԴԵՄ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ ասաց, թե ինքը համամիտ չէ մեր այն տպավորությանը, թե Դաշնակցությունը դեմ խոսելով՝ կողմ է ...

 

2010-02-04 01:25
 
 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵ՞Ծ Է

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի ...

 

2010-02-04 01:24
 
 

ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ ԲՀԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

«Առավոտի» տեղեկություններով, սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արմեն Գրիգորյանի ...

 

2010-02-04 01:24
 
 

ՍԵՎ ԱՄՊԵՐ՝ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում խորհրդակցություն ...

 

2010-02-04 01:24
 
 

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԷԼԻ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ

«Մարտիմեկյան» դեպքերի առնչությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news