18/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Նորի՞ց բարելավել
 
  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը պահանջել է մեր իշխանություններից մինչեւ մարտի 17-ը ներկայացնել ժամանակացույց: Դրանում պետք է արտացոլված լինի այն միջոցառումների ցանկը, որոնք բխում են «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի առաջարկներից: Իշխանություններն էլ դրան դրականորեն արձագանքեցին՝ «ժամանակացույցն ի՞նչ է, որ չներկայացնենք»: Թուղթը, ինչպես հայտնի է, չի կարմրում. այստեղ կարելի է գրել, օրինակ՝ «6 ամսից կբարեփոխենք ընտրական օրենսգիրքը, 8 ամսից՝ ոստիկանության մասին օրենքը, իսկ 10 ամսից կբարելավենք ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը»: Հավանաբար, վերջին կետի կատարմանն է նպաստելու գազի գնի բարձրացումը, որի բացասական հետեւանքները վերացնելու մասին վարչապետը տվեց բացատրություններ, որոնք առանց կես լիտրի հասկանալը հնարավոր չէ: Ավելին՝ վստահ եմ, որ այն, ինչ կապված է «օրենքների բարեփոխման» հետ, թղթի վրա չի մնա, այլ... կտեղափոխվի մեկ այլ թղթի վրա, որը կոչվելու է «օրենսդրական փոփոխություններ»:
Առանձնակի հուզիչ է, իհարկե, ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խոստումը: Կատարելությունը, ինչպես հայտնի է, սահման չունի, եւ վերջին 18 տարում այդ օրենսգիրքը անընդհատ ու անվերջ կատարելագործվում է, սակայն դրա արդյունքը սպասվածից տրամագծորեն հակառակն է լինում՝ վատ ընտրություններից ավելի վատը, եւ ավելի վատից՝ այլանդակը: Միակ արդար ընտրությունները անց էին կացվել կոմունիստական չափազանց անկատար օրենքով, ինչպես նաեւ անկախության առաջին ամիսներին: Այնուհետեւ սկսվեցին վայրագություններն ու քաղաքացիների ցինիկ ստորացումը: Ամեն մի նման այլանդակությունից հետո իշխանությունները խոստանում էին՝ «մենք կբարելավենք ընտրական օրենսգիրքը»: Եվ իսկապես «բարելավում են», ինչ-որ կետեր են մտցնում, «ընդլայնում են վստահված անձերի իրավունքները» կամ «գործընթացը դարձնում են առավել թափանցիկ», բայց այդ բոլոր բառերը սոսկ օդի ցնցում են, որոնք իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Գործող «ոչ կատարյալ» օրենքով նախատեսվա՞ծ է, որ ընտրողները պետք է տեղամաս հասնեն քուչի խուժանի շարքերի միջով, որ վերեւների պատվերը կատարող այդ քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ պետք է տեղամասից դուրս շպրտեն ընդդիմության ներկայացուցիչներին եւ հարձակվեն այդ փաստերը արձանագրող լրագրողների վրա, որ նույն «տղերքը» պետք է ներխուժեն տեղամասեր եւ քվեաթերթիկներ լցոնեն: Արդյո՞ք այդ ամենը բացատրվում է ընտրական օրենսգրքի բացերով, որոնք անհրաժեշտ է լրացնել:
Նման դեպքերում քաղաքական գործիչները խորիմաստ տեսք են ընդունում եւ եզրակացնում. «Այո՜, խնդիրը քաղաքական կամքն է»: Բայց այդ եզրահանգումը նույնքան սնամեջ է, որքան «օրենքը բարելավելու» խոստումները: Եթե ընտրություններ կեղծելու միջոցով ես ապահովում եմ իմ իշխանությունը, իմ բարեկեցիկ եւ նույնիսկ շռայլ կյանքը, ապա ինչպիսի կախարդական ուժ պետք է ստիպի ինձ՝ «քաղաքական կամք» դրսեւորել եւ հրաժարվել կեղծելուց: Ինձ կարող է ստիպել միայն հասարակական անհանդուրժողականությունը, բայց ոչ միայն ընտրությունները կեղծելու, այլեւ ցանկացած ապօրինության, ցանկացած խաբեության, խարդախության, ցանկացած կեղծիքի նկատմամբ: Կա՞ այսօր այդ անհանդուրժողականությունը: Հարցի պատասխանը դուք գիտեք:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ
 

Երեկ խորհրդարանում «Ա1+»-ը ՀՀ նախագահի եղբորից՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են ճիշտ լուրերն այն մասին, որ ինքն է տավարի միսը Թուրքիա արտահանում, եւ այդ պատճառով էլ այսօր մսի գինը կտրուկ աճել է:
Ի պատասխան՝ Սաշիկ Սարգսյանն ասել է, թե՝ ինքն այդքան էժան մարդ չի, որ անասուն արտահանի, ու հավելել է. «Դա հերյուրանք է, ես ոչ մի դեպքում նման գործարքների մեջ չեմ մտել եւ չեմ մտնի: Ուղղակի քաղաքական հերյուրանք է, որ ընդդիմությունը թափում է իմ վրա»: Իսկ ինչո՞վ է պատգամավորը  պայմանավորում մսի գնի նման աճը: Ալեքսանդր Սարգսյանը դժվարացել է պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե «չեմ կարող ասել, որովհետեւ ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ գիտեմ դրա մասին»: Ի դեպ, «Ա1+»-ը տեղեկացնում է, որ պատգամավոր Սարգսյանը ...

 
 
Քաղաքականություն
ԱՌԵՐԵՍՎԵԼ ԵՆ
 

Երեկ ՀՔԾ-ում առերես հարցաքննվել են ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը:


Զադոյանին բերեց շտապօգնությունը:


ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող եւ 2009թ. հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ այդ միջադեպի «գլխավոր հերոսները» ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր եւ Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը, որի ուղղությամբ պատգամավորը իր մոտ եղած «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր, ու դա բացատրել էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ:
Երեկ առավոտյան Կ. Կարապետյանն ու Ա. ...

 
 
Քաղաքականություն
ՄԱՐՏԻ 1-Ը ՍԱՀՄԱՆ Է
 

Ի հեճուկս իշխանական շատ գործիչների, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ մարտի 1-ի էջը հնարավոր չէ փակել:

- ՀՀ իշխանությունները տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հայտարարում են, որ մարտի 1-ի էջը փակված է: Իսկ Հայաստանի հարցով համազեկուցողները նախօրեին հերթական անգամ հայտարարեցին, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի եւ բարեխիղճ դիտարկում-ուսումնասիրություն պետք է անցկացվի: Եվրոպայում իսկապե՞ս սկսել են մտահոգվել Հայաստանում մարդու իրավունքների վիճակով, թե՞...
- Իշխանությունների ու տարբեր կարգի գործիչների հայտարարություններից անկախ՝ մարտի մեկի էջը փակել հնարավոր չէ: Այն հնարավոր չէ փակել անգամ այդ գործի բոլոր նրբությունները բացահայտելուց հետո, անգամ իրական մեղավորներին հայտնաբերելուց ու պատժելուց հետո: Ժողովուրդների ...

 
 
Քաղաքականություն
Վարչապետի բլոգը մեռնո՞ւմ է
 

Սակայն Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել հուղարկավորությունը

Հունվարի 14-ից գործում է Հայաստանի վարչապետի բլոգը http: //tigransargsyan.livejournal.com/ հասցեում (Տիգրան Սարգսյանն իր էջն ունի նաեւ «Facebook»-ում՝ http://www. facebook.com/pages/Tigran-Sargsyan/43211285887 հասցեով): Հիշեցնենք, որ վարչապետն իր բլոգը ստեղծելու նպատակն էր հռչակել. «Ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում», եւ ցանկանալով ուղղակիորեն հաղորդակցվել, ներկայացնել իր խոհերն ու գաղափարները. «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ»:
Սակայն բլոգի ստեղծման օրվանից մինչ օրս վարչապետն ավելի շատ հարցեր է ստացել, քան պատասխանել դրանց: Հունվարի 20-ին բլոգում տեղադրվել են նրա «Պատմությունը գրվում է ապագայից» դիտարկումները: Դրանից հետո տեղադրվել են միայն երեք տեսանյութեր՝ կառավարության նիստում Տիգրան Սարգսյանի ելույթներից ...

 
 
Քաղաքականություն
ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 
Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝  Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ, թերեւս, ջրհեղեղից առաջ նույնպես:
Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին: Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, նա միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել: Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը, մեզ թողնելով մեն-մենակ ...
 
 
Քաղաքականություն
ԴՀՈԼԻ ՏԱՇԵՂՆԵՐԸ ԴՀՈԼԻ ՆՄԱՆ ՍՏԱԽՈՍ ԵՆ
 

Վերջերս Դհոլի հայտնի տաշեղը որոշեց պաշտպանել հայոց աշխարհի ընտրակեղծարարների հավաքական ջանքերով ԱԺ պատգամավոր հռչակված Դհոլի անհայտ տաշեղին՝ որպես միջոց ընտրելով «դհոլահարազատ» ստախոսությունը: Իսկ ինչո՞ւ պետք է ձեռնպահ մնար ստախոսությունից, եթե ինքը՝ Դհոլը, կարող էր Պետրոսի հետ «գալաջի» անելիս հայտարարել, որ 2004 թվականի ապրիլյան օրերին ծեծել են ոչ թե անկախ կամ ընդդիմադիր, այլ իշխանական թերթերի լրագրողներին՝ մոռանալով խորհրդարանի ամբիոնից ժամանակին իր իսկ կողմից հրապարակված մեղադրանքները, թե ինչպես էին «իշխանության սափրագլուխները ոստիկանների թողտվությամբ ծեծում չքնաղ Աննա Իսրայելյանին»: Ճիշտ նույնպես էլ հայտնի տաշեղը «մոռացել է», թե ինչու ես հեռացա իրենց «դհոլաբանությունից»: Հիշեցնեմ, որ դա տեղի ունեցավ 2004թ.-ի փետրվար ամսին՝ այն նույն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ...

 
 
Քաղաքականություն
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՆԱՆՑ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ
 
«Առավոտին» պարզաբանելով, թե ինչու ԱԺ-ն այժմ էլ գումարներ չի հատկացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այդ նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցն է՝ «Իրավիճակը Աֆղանստանում»: Նկատենք, որ նստաշրջանի օրակարգում, իհարկե, կան նաեւ այլ հարցեր: Ասենք, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւն է ելույթ ունենալու եւ պատասխանելու հարցերին, նաեւ հանդես է գալու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը եւ այլն:
«ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամները կմասնակցեն  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին»,- հայտնեցին ԱԺ վարչությունից: Ու նաեւ մեջբերում արեցին ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությունից. ...
 
 
Քաղաքականություն
«ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԲՍՏՐԱԾԻՆ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ»
 

Խորհրդարանը երեկ բավականին ակտիվորեն հակադրվեց կառավարությանը, թեպետ նաեւ ընդունեց, որ կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունները բարեփոխումներից հետո կարելի է ընդունել:

Կառավարության փոփոխություններով նախատեսվում է մի շարք նոր հարկատեսակներ մտցնել, որոնք պատգամավորների զարմանքն էին հարուցում: Օրինակ, նախատեսվում է հարկեր սահմանել վաճառված ավտոմեքենայի, չօգտագործվող հողի, ավտոմեքենաների կայանման, հյուրանոցային, հանրային տարածքների օգտագործման, կիսակառույցների եւ ինչ-որ անհասկանալի այլ բաների համար: Ի դեպ, նախորդ օրը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր հարցը քննարկել, սակայն քվեարկությունը հետաձգել 15 օրով, մինչեւ հաջորդ նստաշրջան: Ընդ որում, ընդդեմ կառավարության այս նախագծի էին խոսում ոչ միայն «Ժառանգությունը» եւ ...

 
 
Քաղաքականություն
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔԸ
 
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների առաջնորդները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրել նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին: Մասաչուսեթսի հայկական համայնքի տրամադրած տեղեկատվության համաձայն, նամակով կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ ճանաչել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 252-րդ բանաձեւը:
«Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող ակցիա է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետդեպարտամենտում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում` հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական ...
 
 
Քաղաքականություն
ՄԱԿ-Ը ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՈՉ ՈՒՂՂԱԿԻ
 
Հայաստանյան լրատվական կայքերի փոխանցմամբ՝ «Trend News»-ին տված բացառիկ հարցազրույցում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, պատասխանելով թուրք լրագրողների հարցին՝ թե քանի որ մինչեւ հիմա Հայաստանը չի կատարել «գրավյալ» տարածքների ազատագրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, կարծում եք՝ արժե՞ ձեռնամուխ լինել կազմակերպության շրջանակներում հակամարտության կարգավորման նոր մեխանիզմների, ասել է. «ՄԱԿ-ը ԼՂ-ի խնդրի կարգավորման մեջ ներգրավված է ոչ ուղղակի, այնտեղ առաջատար դերակատարումը պատկանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, եւ այդ հակամարտության վերաբերյալ հարցը պետք է ուղղել հենց ԵԱՀԿ-ին»։
 
 
Քաղաքականություն
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
 
ԵԽԽՎ-ի նորընտիր եւ ազգությամբ թուրք նախագահին՝ Մեւլութ Չավուշօղլուին իր ծննդավայր Անթալիայում ծաղիկներով են դիմավորել։ Թուրքական «Haberalanya»-ին վկայակոչելով՝ «news.am»-ը տեղեկացրել է, թե Անթալիայի օդանավակայանում նրան դիմավորել են Անթալիայի նահանգապետը, Անթալիայի քաղաքապետը եւ տեղի մի շարք պաշտոնյաներ։
Չավուշօղլուն անդրադարձել է փետրվարի 2-ի Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարբած վիճակում ելույթ ունենալով՝ նաեւ վարչապետի կնոջ հասցեին էր հեգնական արտահայտություններ արել, ու ափսոսանք է հայտնել, որ հարազատ երկրի խորհրդարանում նման տհաճ միջադեպեր են լինում։ Չավուշօղլուն նշել է, որ արդեն 7 տարի է՝ աշխատում է ԵԽԽՎ-ում եւ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել այդ ընթացքում։
Ի դեպ, ...
 
 
Քաղաքականություն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
 
Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
«Էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ո՛չ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ,- ասել ...
 
 
Սոցիում
ՄԱՆԿԱՏՆԻՑ ՀԵՏՈ ԸՆԿԵԼ Է ԴՌՆԵԴՈՒՌ
 

Արմեն Ստեփանյանին բնակարան չտրամադրելը գերատեսչությունները պատճառաբանում են նրանով, որ նա, մանկատան սան լինելով, մանկատան շրջանավարտ չի դարձել:

Մինչ մեր պետությունը կորոշի մանկատան 25-ամյա շրջանավարտ Արմեն Ստեփանյանին բնակարան տրամադրելու է, թե՝ ոչ, նա մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում վարձով է բնակվում ու տնային աշխատանքներ է կատարում հենց նույն տանը, որպեսզի տան վարձի գումարը կիսով չափ վճարի: Պետությունից ստանում է ընդամենը 18 հազար դրամ նպաստ, որից 10 հազարը վճարում է տան վարձ: Արմենը երկկողմանի ծնողազուրկ է: 12 օրական է եղել, երբ նրանից մայրը հրաժարվել է, եւ ծննդատնից Արմենին ուղիղ մանկատուն են տեղափոխել՝ սկզբում Խարբերդ, հետո Քանաքեռ, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց: Քանի որ նա մանկատնից դուրս ...

 
 
Սոցիում
Լոռին անտեսում են
 

Լոռեցիները կառավարությունից պահանջում են, որ իրենց մարզում էլ հակակարկտային կայաններ տեղադրեն:

Արարատի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում հակակարկտային կայաններ են տեղադրվել: Սա հարուցել է Լոռու մարզի բնակիչների դժգոհությունը: Լոռեցիների համոզմամբ՝ վերը նշված մարզերում կարկուտների հաճախականությունն այնքան շատ չէ, որքան իրենց մարզում, մինչդեռ կարկտառատ Լոռիում մինչ օրս ոչ մի կայան չի տեղադրվել:
2009 թ.-ին բնության կամայականությունների պատճառով մարզի գյուղատնտեսությունը կրել է 1,2 միլիարդ դրամի վնաս: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը հավաստիացնում է, որ կարկուտի հետեւանքով վնասի նման ցուցանիշ գրանցվում է ամեն տարի, եւ անցնող տարին գյուղոլորտում մարզի համար միջին տարիների ցուցանիշն ապահովող տարի էր: Ընդհանրապես Լոռու մարզի բնակլիմայական պայմանները՝ ...

 
 
Սոցիում
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ
 
«Առավոտի» հունվարի 20-ի՝ «79 տարեկան կնոջը մատների վրա խաղացնում են» հոդվածի առնչությամբ Կադաստրի պետական կոմիտեից օրերս մեզ պարզաբանեցին, որ Արցախի փողոցի 8-րդ շենքի 7,7 քմ մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես համայնքային սեփականություն, գրանցվել է դեռեւս 2004 թվականին եւ դրա համար տրամադրվել է վկայական: Դրանից հետո, թաղապետարանի ավագանու որոշմամբ այդ տարածքը օտարվել է ազատամարտիկ Լուսյա Գեւորգյանին, եւ վերջինիս նկատմամբ եղել է իրավունքի գրանցում, ու նրան է տրվել այդ անշարժ գույքը: Կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ այլ նշանակություն ունեցող խնդիրներով իրենց չեն դիմել: Ինչ վերաբերում է Լ. Գեւորգյանի՝ ոչ բնակելի տարածքը բնակելի դարձնելու խնդրին, ապա կոմիտեից ասում են, որ ըստ «Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու ...
 
 
Սոցիում
ՏԱՐԵԿԱՆ 5000 ՄԱՀ՝ ՔԱՂՑԿԵՂԻՑ
 
Մեր երկրում հաշվառված է քաղցկեղով հիվանդ 29 հազար մարդ: ՀՀ-ում տարեկան հայտնաբերվում է 7000 հիվանդ: Միջին հաշվով այդ հիվանդությունից մահանում է տարեկան 5000 մարդ: Սրանից կարելի է եզրակացնել, որ գոնե 2000 մարդ տարվա ընթացքում բուժվում է քաղցկեղից, ինչը, ըստ մասնագետների, բավականին հաջող ցուցանիշ է: Ըստ Առողջապահության նախարարության կայքէջի, երեկ՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը նշել է, որ մեր երկրում տարեցտարի քաղցկեղը ավելի ու ավելի է տարածվում: Հիվանդության տարեկան աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 3%: Աճի տեմպերը բարձր են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ամեն տարի 7 մլն քաղցկեղով հիվանդ է մահանում աշխարհում, եւ հայտնաբերվում է մոտ 12 միլիոն քաղցկեղի նոր ...
 
 
Կրթություն
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՄԱՍԱՄԲ Է ԼՍԵԼԻ
 

Այս առումով Կովկասյան տարածաշրջանի երկրներում դեռ անելիքներ կան  

«Ո՞րն է մեր դերը». երեկ «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում ՌԴ-ի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՀՀ-ի ուսանողները, որոնք մասնակցում էին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» միջազգային համաժողովին, շարունակ միմյանց այս հարցն էին տալիս: «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հ/կ-ի հրավերով ՀՀ ժամանած ուսանողների շահերն ու նպատակները,  երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնելու առումով, համընկնում էին:
Անկախ քաղաքական հակամարտություններից, ռուս եւ վրացի, հայ եւ թուրք երիտասարդները համակարծիք էին, որ իրենց երկրներում երիտասարդների ձայնը լսելի դառնալու ճանապարհին դեռ անելիքներ կան: «Առավոտը» նշված ...

 
 
Կրթություն
Աներեւույթ որոշում
 
«Առավոտն» առիթ է ունեցել անդրադառնալու «Այբ» կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնության՝ «Հայկական դպրոցի» ստեղծման ճանապարհին առաջացած խոչընդոտներին («Առավոտ», 28.11.09, «Երազանքների դպրոցն իրականություն կդառնա՞»): Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ավելի քան 1,5 տարի ձգձգում էր այդ դպրոցին ըստ էության հատկացված տարածքի իրավական կարգավիճակի լուծման հարցը: Սակայն երեկ «Այբ»-ից ստացանք ուրախալի լուրը. «Կառավարությունը այս տարվա իր առաջին նիստին որոշում է կայացրել՝ «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երեւանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը՝ հիմնադրամի համար առանցքային նշանակություն ունեցող «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար: Սա նշանակում է, որ մեր գործերն ու մտադրությունները, ...
 
 
Կրթություն
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԷ-Ի ՀԵՏ
 
Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գիտատեխնիկական ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ կատարել գիտահետազոտական աշխատանքներ: Կպատրաստվեն նաեւ գիտական կադրեր, կկազմակերպվեն գիտնականների եւ մասնագետների փոխայցելություններ: Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար նորագույն եւ եզակի փորձարարական կայաններից եւ սարքերից օգտվելու մատչելիության ապահովմանը:
 
 
Մշակույթ
ԻՆՉՊԵՍ ԶԱՏԵԼ ԷՐՈՏԻԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻՑ
 

Այս եւ այլ թեմաներով էր քննարկումը ՀՌԱՀ հերթական նիստում

Նախորդ տարվա ապրիլին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով ՀՌԱՀ-ին իրավունք է վերապահվել սահմանել էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Նախագծի իրականացման համար ստեղծվել էր 20 հոգանոց աշխատանքային խումբ: Երեկ ՀՌԱՀ անդամները այդ թեմայով քննարկում էին կազմակերպել հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտնեց, որ նախագծի մասին տեղեկացվել է բոլոր հեռուստաընկերություններին, բայց մինչ օրս ...

 
 
Մշակույթ
Վանաձորի դրամատիկական ստուդիան նորից գործում է
 
Խորհրդային տարիներին, երբ կրթությունն ու մշակույթն ամբողջությամբ պետության հովանու ներքո էին, հանրապետության շատ վայրերի նման՝ Վանաձորում էլ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական պետական թատրոնին կից գործում էր դրամատիկական ստուդիա: Նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով ստեղծված ստուդիայի սաներն էին աշխատանք գտնում թատրոնում: Այսօր էլ թատրոնի դերասանների մեծ մասը վերոնշյալ ստուդիայի նախկին սաներն են: 1990-ականների սկզբի դժվարին տարիները, սակայն, խաթարեցին նաեւ թատրոնների ու դրանց կից կառույցների բնականոն գործունեությունը: Անկախության առաջին տարիներին գոյությունը մի կերպ պահպանելով, հետագայում՝ ֆինանսական եւ այլ խնդիրների պատճառով գործունեությունը դադարեցրեց նաեւ դրամատիկական ստուդիան: Անուշադրության մատնված ստուդիայի շենքն էլ շուտով այլ սեփականատեր ունեցավ ու այսօր ծառայում է ...
 
 
Մշակույթ
Միհրանը ժամանեց
 
Երեկ գիշեր երկու պարողների հետ Երեւան է ժամանել Միհրանը, տեղեկացնում է Bravo.am-ը: Հիշեցնենք, որ  Էմմին եւ Միհրանը դուետով մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում մեր երկիրը կներկայացնեն Օսլոյում: «Երկու ամիս է՝ ԱՄՆ-ում աշխատում էինք, ժամանակն էր գալ այստեղ  ու ցույց տալ մեր արածը: Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք, մարդիկ էլ կտեսնեն՝ ինչ ենք պատրաստել: Այս վերջին երեք օրը չեմ էլ քնել, ամեն օր աշխատում էի, որ հասցնեի»,-  Bravo.am-ին ասել է Միհրանը, նաեւ խոստովանել, որ Էմմիի՝ Հայաստան վերադառնալուց հետո իր  գործն էլ ավելի է դժվարացել. «Երգերը գրել- վերջացրել էինք, հիմա էլ պետք է մտածեինք` շոուն ինչպես բեմադրել, PR-ի մասը... որոշում էինք, որ երգերը պետք է միքս անենք: Շատ գործ կա անելու»:
 
 
Մշակույթ
Աշխատակազմի նոր ղեկավար
 
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան եւ մաղթել բեղմնավոր աշխատանք։
 
 
Սպորտ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
 
WBO-ի վարկածով թեթեւ՝ մինչեւ 61,2 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը (նա, ըստ տեղեկությունների, ձեռնոցները կախել է պատից), որը ներկայացնում է Ուզբեկստանը, որոշել է ռինգ վերադառնալ: Նա համաձայնել է ռեւանշ մրցամարտի հնարավորություն ընձեռել Մեթ Զեգանին, որին 2003 թվականին Գերմանիայում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արթուրի մրցակիցը հանուն այս մենամարտի հրաժարվել է բրիտանացի ճանաչված բռնցքամարտիկ Կեւին Միտչելի հետ հանդիպումից: Գրիգորյան-Զեգան մենամարտը կայանալու է մարտի 6-ին՝ Լեհաստանի Կատովիցե քաղաքում:
 
 
Սպորտ
Հաղթողին կորոշի վերջին տուրը
 
Ջիբրալթարում ընթացող շախմատի «The Gibtelecom Chess Festival Masters» բաց մրցաշարի նախավերջին տուրում Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ պարտության մատնելով Հունաստանի ներկայացուցիչ Ստելիոս Հալկիասին, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի (Իսպանիա), Մայքլ Ադամսի (Անգլիա) ու Յան Գուստավսոնի (Գերմանիա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաղթողի ճակատագիրը որոշվելու է եզրափակիչ տուրում, որում հանդիպելու են չորս առաջատարները: Վճռորոշ փուլում զույգեր կազմել են Գուստավսոնն ու Մովսիսյանը, Վալյեխո-Պոնսն ու Ադամսը:
 
 
Սպորտ
Բոլոր հարցերին գորգը կպատասխանի
 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հավաքականների մարզական կենտրոնում նախապատրաստվում է փետրվարի 13-14-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Երեկ «Առավոտը» այցելեց նրանց՝ տեղում ծանոթանալու ըմբիշներին տրամադրված պայմաններին եւ ուսումնամարզական հավաքի ընթացքին:
Զրուցեցինք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:
- ՖԻԼԱ-ն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավեր ուղարկում է ութ ուժեղագույն ազգային հավաքականներին: Ու դա պատիվ է ցանկացած երկրի համար: Բայց այս անգամ ինչ-որ դժվարությամբ են այդ երկրները հավաքվում: Սկզբում Ադրբեջանը հրաժարվեց, հետո՝ Ուզբեկստանը: Ինչո՞վ եք դա բացատրում:
- Հարցն ինձ բացարձակ չի վերաբերվում: Որոշողը ՖԻԼԱ-ն է: Ասեմ միայն, որ աշխարհի ...

 
 
Սպորտ
ՀԻՄԱ ԷԼ՝ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
 
Այն բանից հետո, երբ հունահռոմեական ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը պաշտոնապես հրաժարվեց փետրվարի 13-14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդ թափուր տեղը լրացնելու համար ընտրեց Ուզբեկստանի ընտրանուն: Այդ մասին տեղեկացրին բոլոր լրատվամիջոցները: Սակայն աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի՝ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կազմակերպման պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը տարածել է մի նոր հաղորդագրություն, ըստ որի՝ Ուզբեկստանի թիմը նույնպես չի կարողանալու ժամանել Երեւան, քանի որ այն հանդես է գալու նախապես պլանավորած մեկ այլ միջազգային մրցաշարի եւ չի հասցնի դրանից հետո ներկայանալ Հայաստան: Ըստ այդմ, ՖԻԼԱ-ն կայացրել է նոր որոշում՝ այս անգամ հայտարարելով սկանդինավյան երկրների ...
 
 
Սպորտ
Ո՞վ է Վանեսի հաջորդ մրցակիցը
 
Առաջին միջին քաշային կարգում WBO/
NABO/NABF վարկածների գոտիների տիրակալ Վանես Մարտիրոսյանը, որը բնակվում եւ մարզվում է Ամերիկայում՝ պաշտպանելով ԱՄՆ-ի դրոշի պատիվը, հնարավոր է հերթական մենամարտն անցկացնի պուերտոռիկացի Կառլոս Կինտանայի հետ: Համենայնդեպս, արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ բռնցքամարտիկների լիազոր ներկայացուցիչները ներկայումս այդ հարցի շուրջ բանակցում են:
 
 
Սպորտ
Նորամուտը վատ չէր
 
Ֆրանսիայում՝ Մոնբլան լեռան ստորոտում ընթացող լեռնադահուկային սպորտի (մինչեւ 20 տարեկաններ) աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է մեր հանրապետության ներկայացուցիչ Յուրա Մանուկյանը: Նա ոլորավայրէջքում 1. 59,74 արդյունքով 128 մասնակիցների մեջ գրավել է 52-րդ տեղը, իսկ հսկա ոլորավայրէջքում 2. 50,10 ցուցանիշով բավարարվել 77-րդ հորիզոնականով: Նկատի առնելով, որ սա Հայաստանի նորամուտն է նմանատիպ մրցումներում, Յուրա Մանուկյանի մրցելույթները միանգամայն կարելի է բավարար համարել:
 
 
Աստղագուշակ
Փետրվարի 6
 
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դրանք կարող են նյարդայնացնել ղեկավարությանը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Պետք չէ առանձնանալ բոլորից:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր զուգընկերը ձեր օգնության կարիքն ունի, պետք չէ նրան մենակ թողնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր բարձր տրամադրություն ...
 
 
Տնտեսություն
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է
 

Այս մարզի ընտրովի պաշտոնների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին, ԲՀԿ-ն իրենով է արել

2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 27 եւ թիվ 28 ընտրատարածքներում առաջադրված էին ԲՀԿ-ական մեկական թեկնածուներ՝ գործարարներ Մելիք Մանուկյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար, նրանք էլ ընտրվեցին պատգամավորներ: Թիվ 26 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էին ՀԵԿ-ական Հովհաննես Հայրիկյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը եւ ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը, պատգամավոր ընտրվեց ԲՀԿ-ական թեկնածուն: Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել էին ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը: Ձայների ոչ շատ մեծ տարբերությամբ՝ 235 քվե, հաղթեց Սասուն Միքայելյանը: Թեեւ Հարությունյանը համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ, սակայն պաշտոնապես բողոք ...

 
 
Տնտեսություն
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
 
Սյունիքի մարզում գործազրկության աճ է գրանցվել: Նման կանխատեսումները սկսվեցին դեռեւս անցած տարի, երբ մարզի տարբեր ձեռնարկություններում ֆինանսատնտեսական ճգնաժամը պատճառ բերելով՝ սկսվել էր աշխատատեղերի կրճատման մեծածավալ գործընթաց, ինչն էլ բերեց գործազուրկների շարքերի ընդլայնմանը: 2009 թվականին Սյունիքում գործազրկությունը աճել է 0,8%- ով՝ հասնելով 11.9%-ի, որն էլ, ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տեղեկատվության, հանրապետական միջինից բարձր էր 4.8%-ով: Թեեւ անցած տարի եղել են նաեւ աշխատանքի տեղավորվողներ, այնուամենայնիվ, գործազրկության բարձր ցուցանիշը պահպանվել է: «Մեկ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 756 մարդ, հիմնականում՝ արդյունաբերության ոլորտում, իսկ աշխատաշուկայում անմրցունակ համարվող 13 գործազուրկ տեղավորվել է աշխատանքի՝ «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում» ծրագրով»,- նշում է ...
 
 
Տնտեսություն
«Հայփոստը» նաեւ «մաքսատուն» է
 
ՀՀ կառավարությունը երեկ լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ըստ որի՝ փոստային կապի ազգային օպերատորը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, կարող է մաքսային միջնորդական գործունեություն իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ որոշմամբ ակնկալվում է «Հայփոստ»  ՓԲԸ-ի մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասել է, որ մինչեւ հիմա ծանրոցներ ստացող քաղաքացիները ստիպված էին լինում մաքսազերծումը կատարել սեփական ուժերով, ինչը շատ ժամանակատար էր, իսկ «Հայփոստին» այս ծառայությունը թույլատրելը կհեշտացնի քաղաքացիների կողմից ծանրոցների ստացման գործընթացը, քանի որ մաքսազերծումը կիրականացվի տեղում։
2009 թվականին ...
 
 
Տնտեսություն
«Տեր կանգնեք ձեր խոստմանը»
 
Երեկ կառավարության շենքի մոտ կրկին ցույց էին անում Աջափնյակ համայնքի Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամները: Նրանք բողոքում էին, որ կառավարությունն իրենց զրկել է օրվա հացից եւ խլել իրենց պատկանող հողերը: Հիշեցնենք, որ երբ դեռեւս 1991-ին կոլտնտեսությունները լուծարվեցին, ՀՀ կառավարությունը շուրջ 400 ընտանիքի հետ վարձակալության պայմանագիր կնքեց: Վերջին 5 տարիներին Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամների հետ պայմանագրեր չեն կնքվել, քանի որ այդ տարածքը՝ 150 հա հողատարածքը, որտեղ տարիներ շարունակ մարդիկ ծիրան, խաղող են մշակել, վաճառվել է ինչ-որ մի ընկերության եւ, հետեւաբար, կոլտնտեսության նախկին անդամների ողջ աշխատանքը ջուրը լցվել: Ցուցարարները դժգոհում էին, որ վճարել եւ մինչ օրս էլ  վճարում են պետության կողմից սահմանված հողի, ջրի բոլոր հարկերն ու տուրքերը, ուստի այդքանից հետո իրենց հողերն օտարել՝ ...
 
 
Տնտեսություն
«ԳեոՊրոՄայնինգը» ներդրումներ կանի
 
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստվում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում լրացուցիչ միջոցներ ներդնել։ Ներդրումների ծավալներն առայժմ ճշգրտվում են։ Վերջնական գումարի չափը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որը նախատեսվում է ավարտին հասցնել մոտ երկու տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է tert.am լրատվական կայքէջը:
Ընկերությունից վստահեցրել են, որ վերջին շրջանում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը զգալիորեն ավելացրել է ընկերության շահույթը, եւ դա ընկերության ներդրումների իրականացումը առավել հեռանկարային է դարձրել։ Նշենք, որ ընկերությանը 14 մլն դոլար բյուջետային վարկային միջոցներ է տրամադրել ՀՀ կառավարությունը՝ 4 տարի մարման ժամկետով։ Վարկային միջոցների մի մասն օգտագործվել է ...
 
 
Իրավունք
ԳԵՎՈՐԳ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
 

Ընդամենը մի կյանք

Հազարավոր տարիներ իրենց հողերում նույնիսկ մրջյուններին չվնասելով ապրած, հնագույն արմատներ ունեցող մի հայ ընտանիքի 1915 թ. ցեղասպանության ժամանակ Տեր Զորի անապատներում հրաշքով ողջ մնացած միակ որդի Ծերուն Հացպանյանի անդրանիկ զավակը հանդիսացող, իր ապրած կյանքին մեր հայրենակիցների բառապաշարով իբրեւ հետաձգված աքսոր բնութագրված, 3 հատ գաղթ էլ իր հերթին տեղավորած սերնդին էր պատկանում Գեւորգ Հացպանյանը:
Այս աշխարհում հայ մարդու տեղն ու գոյի պատճառը հասկանալու մտատանջող հարցադրումների պատասխանը փնտրելով անցկացրած իր կյանքում ապրած բոլոր վայրերում անվերջ կռիվներ տալու բազմաթիվ օրինակներով լի կենսագրությամբ, «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող քաղաքացիների դեմ կիրառած ...

 
 
Իրավունք
Խորհուրդը փակել է իր գրասենյակը
 

«ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունը մերժել է 12 794-ին, բայց...

«Առավոտը» վերջին մեկ շաբաթում ստանում էր բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կապված «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին տրվելիք գումարների բաժանման հետ:
Արդարադատության նախարարությունը, որը օժանդակել էր ժառանգների դիմումների հավաքման ժամանակ, ասելիք չուներ եւ տեղյակ չէր, թե ինչ ժամանակացույցով պետք է բաժանվեն այդ գումարները: Թեեւ անցյալ տարի ակնարկվել էր հուլիս եւ սեպտեմբեր ամիսների մասին:
Իսկ ահա Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» ամսագրի խմբագրությունը նոր տեղեկություններ է հաղորդվել «ԱՔՍԱ» (AXA) ապահովագրական ընկերության վերաբերյալ. «Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին ...

 
 
Իրավունք
Քրեական գործ՝ մշակույթի նախարարի խորհրդականների դեմ
 
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերը, հարուցել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ:
Նա ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանի հիման վրա հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Ա. Հայրապետյանը կազմակերպել է նախարարության եւ 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մայիսի 11-ի իրավական ...
 
 
Իրավունք
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
 
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, 2008 թ. ընթացքում արձանագրվել է վրաերթի 753 դեպք, որոնց հետեւանքով 136 մարդ մահացել է, 684-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2009 թ. ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 675 576 արձանագրություն, որոնցից 3229-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, 44 691-ը՝ ամրագոտի չկապելու, 6876-ը՝ հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ ՃՈ պահպանվող տարածք բերման է ենթարկվել 15 197 տրանսպորտային միջոց, որից 6220-ը՝ Երեւան քաղաքում։ 2009 թվականին երթեւեկության մասնակիցների կողմից ոչ սթափ վիճակում գտնվելու հետեւանքով արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 13 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 78 մարդ: Նշված ...
 
 
Իրավունք
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
 
Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով դատարանը՝ Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան կազմով, պետք է լսեր «Օգոստոս» գործակալության բողոքը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 11-ին կայացրած վճռի դեմ: Դատարանը պատշաճ ծանուցել էր պատասխանողներին՝ «Գինդ» տպարանին, «Կողմնակի անձանց» ՍՊԸ-ին նիստի տեղի եւ ժամանակի մասին, սակայն դատարան էր ներկայացել միայն «Օգոստոսի» ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը: Դատարանը հետաձգեց նիստը, քանի որ նախագահող Ա. Պետրոսյանը հայտարարեց, որ պատասխանողներին հարցեր ունեն տալու: Նիստի օրվա մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
 
 
Մարզեր
«Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ»
 

Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Վանանդի հոգսաշատ առօրյան

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցն այնքան վանող  ու ցուրտ  էր, որ վառարանների առկայությամբ նույնիսկ աշակերտները վերարկուներով էին: Դպրոցի հսկայական շենքի մի հատվածն է միայն օգտագործվում-աշխատում. գյուղում ծնելիության թվի անկումն ու արտագաղթը հարվածել են առաջին հերթին դպրոցին: Դա էր պատճառը, որ կրթօջախի մասնաշենքերից մեկը մյուսից անջրպետել էին միջնորմով՝ այդկերպ արգելափակելով ելումուտը:
Այս դպրոցում զարմանալու շատ բան կար: Երբ մուտքի մոտ մեզ ընդառաջ եկած եւ դպրոցի աշխատող ներկայացած տարեց կնոջից խմելու ջուր խնդրեցինք՝ մերժեց: Բայց ոչ թե՝ որ ժլատ էր, այլ՝  Վանանդում մեկ բաժակ ջուրն անգամ դժվար է ճարվում: Թամարա Մարտիրոսյան ներկայացած կինը, ի պատասխան մեր զարմանքի՝ ասաց, որ արդեն 20 տարի  ջուրը ...

 
 
Մարզեր
«Պատերազմից տուժածները»
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձեւավորում» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նկարահանվել է «Պատերազմից տուժածները» ֆիլմը: Ժապավենի հայկական  շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 3-ին՝ Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են մինչեւ 25 տարեկան լրագրողներ՝ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից:
«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի» համակարգող Նաիրա Բուլղադարյանը՝ նկարահանման աշխատանքները մինչեւ 25 տարեկան լրագրողներին վստահելը բացատրեց  «հնարավորինս անկողմնակալություն ապահովելու» նպատակով: Կարծիք կա, որ 25-ից բարձր տարիք ունեցող լրագրողները հայ-ադրբեջանական ...
 
 
Մարզեր
Նոր դպրոց՝ Արծնի գյուղին
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ հիմնադրամը հիմնանորոգում է Լոռու մարզի Արծնի համայնքի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջ մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Շուտով կսկսվի մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումը:
Դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանի խոսքով՝ վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված դպրոցում ուսումնառությունը դարձել է թույլ եւ անհրապույր, իսկ նոր պայմաններում աշակերտներն արդեն հաճույքով կհաճախեն դպրոց: «Գյուղացին այսօր համայնքում տեսնում է շինարարություն, ինչը նրան հույս է ներշնչում, թեեւ գյուղում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված»,- հայտարարել է ...
 
 
Մարզեր
Երկրորդը՝ Վաշինգտոնում
 
Policy Forum Armenia (PFA) կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, այս տարվա փետրվարի 28-մարտի 2 հատվածում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կանցկացվի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» երկրորդ համաժողովը:
Հավաքի ժամանակ քննարկվելու են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջեւ ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրներ:
Համաժողովին հրավիրված են մտավորականներ, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչներ:
Հիշեցնենք, որ Policy Forum Armenia-ն (PFA) անկախ, փորձագետների շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը նպատակ ունի տնտեսական, ազգային անվտանգության եւ այլ հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու միջոցով Հայաստանի շահերից բխող քաղաքականության մոդել ձեւավորել:
Ֆորումի անդամների մեջ կան ԱՄՆ-ի, Շվեդիայի, Քուվեյթի, Արաբական ...
 
 
Միջազգային
Վաշինգտոնը հրաժարվել է Իրանի հետ փոխանակում անել
 
Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկությունը՝ ԱՄՆ-ի բանտերում գտնվող իրանցի դատապարտյալներին՝ Իրանի իշխանությունների կողմից ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկների հետ փոխանակելու մասին:
news.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ հավելելով, որ իրանական իշխանությունները պարտավոր են միակողմանի բաց թողնել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ չեն վարում, եւ զբոսաշրջիկները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ մարդասիրությունից դրդված: Քլինթոնն անարդարացի է անվանել նրանց լրտեսության մեջ մեղադրելը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հանդես գալով տեղական հեռուստաալիքով, հայտարարել էր, թե Իրանում քննության տակ գտնվող ամերիկյան քաղաքացիները կարող ...
 
 
Միջազգային
Գերմանիայում հայտնաբերվել են ծայրահեղականների ցանցեր
 
Գերմանիայի ոստիկանությունը զանգվածային շուրջկալներ է իրականացրել՝ իսլամիստներին հայտնաբերելու համար: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել է 300 ոստիկան: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, խուզարկություններ են կատարվել 43 բնակարաններում: Բադեն-Վյուրտեմբերգի քրեական գործերով զբաղվող գերատեսչության տվյալներով, ստուգման է ենթարկվել 24-59 տարեկան 39 տղամարդ, որոնք, գերմանական դատախազության տեղեկություններով, հավաքագրվել են ահաբեկչական նորաստեղծ կազմակերպությունների կողմից եւ նպաստել են «ավելի քան 100 մարդու՝ իսլամի եւ արմատականության ուղին բռնելուն»: Նրանցից 7-ին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավորությանն առնչություններ ունենալու համար, եւս երեք հոգի ձերբակալվել է: Գերմանական իրավապահ մարմինների մատուցմամբ, «հավաքագրվածները» պետք է մեկնեին դպրոցներից մեկը՝ Ղուրան եւ արաբերեն ...
 
 
Միջազգային
Տիմոշենկոն սպառնում է «Մայդանով»
 
Ուկրաինայի վարչապետ եւ այդ երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն սպառնացել է, թե իր կողմնակիցներին կոչ կանի բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել, եթե օրենքի ուժ ստանան Գերագույն Ռադայում ընդունված «Ընտրությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունները, որոնցով չեղյալ է համարվել ընտրական հանձնաժողովների նիստերի անցկացման համար քվորումի առկայության անհրաժեշտությունը:
«Եթե մեզ չհաջողվի տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքով ապահովել մարդկանց կամարտահայտության եւ դրա արդյունքների արձանագրման ազնվությունը, մենք մարդկանց ոտքի կհանենք: Դրանում ոչ մի կասկած չկա»,- lenta.ru-ի մատուցմամբ հայտարարել է Տիմոշենկոն՝ հավելելով, որ եթե գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն վավերացնի նախօրեին ընդունված օրենքը՝ «դա կլինի ...
 
 
Միջազգային
ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԴԱՏԱՐԿԵՆ ԻՐԵՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԸ
 
Բրիտանական համայնքների պալատի պատգամավորներին, որոնք սեփական կարիքները հոգալու համար պետական միջոցներ են մսխել, իսկ հետո դրանց փոխհատուցումը պետությունից էին պահանջել, կստիպեն պետբյուջե վերադարձնել ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ: Բրիտանական խորհրդարանում հայտնաբերվել են պետության բյուջեին պարտապան՝ թվով 350 պատգամավորներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ փոխհատուցման համակարգում ծախսերի չարաշահման հետաքննությունը վարող անկախ հանձնաժողովի ղեկավար սըր Թոմաս Լեգգը սուր քննադատության է ենթարկել պատգամավորներին, որոնց թողտվությամբ զանգվածային օրինախախտումներ են տեղի ունեցել: Ավելի վաղ Լեգգը խորհրդարանի անդամներին հարյուրավոր նամակներ էր ուղարկել՝ պահանջելով փոխհատուցել այն գումարը, որոնք պատգամավորները ստացել են կեղծ անդորրագրեր ներկայացնելով կամ ծանրակշիռ բացատրություններ տալ իրենց ծախսերը հիմնավորելու ...
 
 
Միջազգային
ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ
 
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի շուրջ սեքսուալ սկանդալ է ծագել: Երկրի ներսում իր անձնական կյանքի շուրջ դրսեւորված հետաքրքրության համար նա պարտական է աշխարհ եկած իր հերթական երեխային: Սկզբնական շրջանում Զուման չէր մեկնաբանում արտամուսնական կապի արդյունքում մի 39-ամյա կնոջից երեխա ունենալու մասին շշուկները, բայց, ի վերջո, ստիպված էր եղել խոստովանել դա:
BBC-ի մատուցմամբ, երկրի նախագահը ստիպված էր եղել պատմել իր արտամուսնական կապերի մասին, երբ դրանք դարձել էին քաղաքական գործիչների, ժողովրդի եւ ԶԼՄ-ների կողմից իրեն ուղղված քննադատության առանցքը:
Այսպես, ՀԱՀ-ի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Քեննետ Մեշոեն հայտարարել է, թե նախագահի վարքագիծը հակասում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ոլորտում կառավարության քաղաքականությանը եւ Զումային ...
 
 
Միջազգային
ԱԴԱՆԱՅՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
 
Փետրվարի լույս 3-ի գիշերը Թուրքիայի Ադանա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսության վրա: news.am-ի փոխանցմամբ, թուրքական iha.com.tr կայքէջը տեղեկացրել է, որ հարձակվողները ավտոմեքենայից կրակահերթ են բացել ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ: Դեպքի վայրից հանցագործները դիմել են փախուստի, սակայն Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին եւ առգրավել նրանց օգտագործած զենքերը: Պարզվել է, որ ձերբակալվածները ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամներ են:
Հիշեցնենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» անդամակցության մեջ կասկածվող մի քանի տասնյակ անձինք, որոնց մոտից հայտնաբերվել են քարտեզներ՝ ...
 
 
Հայդ պարկ
20. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
 


Ստեփան Սարգսյան


Տեսարան Սարի թաղից:


- Մենք հարեւան թշնամիներ ունենք:
- Բայց գլխավորը, կործանարարը ներքին թշնամին է,-  ասաց Նորայր Ասատրյանը,- մի՞թե չեք տեսնում գների խելացնոր տատանումները: Հազար խորանարդ մետր գազը բերում են $153-ով, մինչեւ մեզ է հասնում՝ դառնում է $300: Ատոմակայանի մեկ կալորիա էներգիայի ինքնարժեքը երկու դրամ է, մեզ է հասնում 30 դարձած: Սա է թշնամությունը: Էլեկտրացանցը, երկաթգիծը, օդակայանը, հանքերը պետք է պետության ձեռքին մնար: Սիլաչիի գինետնից էն օրը մի գեներալ դուրս եկավ, հարբած, հայհոյում էր. «Ես դրա մերը..., ես դրան կգյուլլեմ...»: Ո՞վ է նրան գեներալի աստիճանի հասցրել: Ուզում եմ պետկադաստրից իմ բնակարանի սեփականության վկայականը վերցնել, թե՝ հարեւանի հետ ...

 
 
Ժամանց
ՕԾԱՆԵԼԻՔԸ ՍԵՔՍԻ ԽԹԱՆԻՉ ՉԷ
 

Բայց բույրերը երբեք չեն մոռացվում…

«Ամեն մարդ ունի իր հոտերի պատմությունը»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Պարզվում է՝ մարդու հիշողությունից ոչինչ չի ջնջվում: Նույնիսկ հոտերը, ինչպես՝ հաճելի, այնպես էլ՝ տհաճ: Ավելին, հիշողության միջից, որպես կանոն, չեն հեռանում անցյալում այդ հոտի հետ վերապրած էմոցիաները:
Հարցրի, թե կարո՞ղ է, արդյոք, չսիրած ճաշի հոտը դառնալ սթրեսի պատճառ՝  Մ. Մադաթյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է: Օրինակ, շատերը փոքր հասակում տանել չեն կարողանում տապակած սոխի հոտը: Եվ եթե տվյալ անհատի մոտ այդ խնդիրը շատ սուր է դրված եղել ընտանիքում եւ անգամ եղել են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, ապա հասուն տարիքում տապակած սոխի հոտը հաստատ դրական էմոցիաներ չի տա մարդուն»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է մարդու վրա ազդում օծանելիքի ...

 
 
Ժամանց
Միասեռականները եւ տրանսսեռականները չեն փրկվելու
 
Միասեռականները եւ տրանսսեռականները «երբեք չեն մտնի Աստծո արքայություն»,- հայտարարել է առողջապահության ոլորտի աշխատողների մասին հովվական խնամքի գծով Պապական խորհրդի նախկին նախագահ, կարդինալ Խավյեր Լոսանո Բարրագանը: Մեքսիկացի կարդինալն իր հայտարարության մեջ հղում է արել Պողոս առաքյալի խոսքերին՝ «ամոթալի կրքերի մասին»՝ ասված հռոմեացիներին ուղղված թղթի առաջին գլխում:
Բարրագանն ընդգծել է, որ «միասեռական չեն ծնվում, այլ դառնում են: Միգուցե՝ ոչ իրենց մեղքով, բայց միեւնույն է, գնալ ընդդեմ բնության եւ ոտնահարել մարմնի արժանապատվությունը՝ նշանակում է վիրավորել Աստծուն»:
 
 
Ժամանց
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի յուրահատուկ ձեւ
 
Այն ֆրանսիացիները, ովքեր պայքարում են ՁԻԱՀ-ի եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների դեմ, պլանավորել են օդ բարձրանալ հսկայական պահպանակի ձեւ ունեցող օդապարիկով եւ շրջել աշխարհի 5 մայրցամաքներով՝ մոտ 40 մետր բարձրությունից: Օրերս Կոնդոմֆյեր անունը կրող օդապարիկի նախնական մոդելը ներկայացվել էր հանրությանը: Նախագծի շնորհանդեսին մասնակցել էին բժշկության եւ ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուազա Բարրե-Սինուսին, ով նաեւ զբաղվում է սեռավարակների ուսումնասիրությամբ, եւ Միշել Կազաչկինը, ով հանդիսանում է ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդի նախագահը: Սպասվում է, որ օդապարիկի առաջին թռիչքը կկայանա այս տարի Փարիզում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այնուհետեւ, 3 տարվա ընթացքում, Կոնդոմֆյերը կներկայացվի ...
 
 
Ժամանց
Անձնասպանական վարքի գենետիկ պատճառները
 
Գիտնականները պարզել են, որ անձնասպանական վարքը պայմանավորված է գենետիկ գործոններով: Այս եզրահանգմանն են եկել Գերմանիայի հետազոտողների մի խումբ՝ Մարտին Կոլիի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Մայամիում գտնվող Ջոն Հասսմանի գենոմիկայի համալսարանի մի շարք աշխատակիցներ: Գիտնականները փորձել են գտնել այն գենետիկ գործոնները, որոնք պայմանավորում են մարդու մոտ առաջացող ընկճախտը եւ հանգեցնում են ինքնասպանության: Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են NTRK2 գենի զանազան տարբերակներ, որոնք կոդավորում են ուղեղի նեյրոգրաֆիկական գործոնի ընդունիչը, այսինքն՝ այն սպիտակուցը, որը պատասխանատու է նյարդային բջիջների ձեւավորման եւ ակտիվության համար: Գիտնականներն ուսումնասիրել են 394 ընկճախտով տառապող հիվանդների գենոմը, որոնցից 113 հիվանդ փորձել էր ինքնասպան լինել: Ստացված տվյալները նրանք համեմատել են 366 առողջ կամավորների ...
 
 
Ժամանց
Տուգանք՝ զգացմունքները վիրավորելու համար
 
Այս տարի Իռլանդիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով դրամական տուգանք է սահմանված կրոնական զգացմունքները վիրավորելու համար:
Այս նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել արդարադատության նախարար Դերմոտ Ախերնը: Նա որոշել է համապատասխանեցնել օրենսդրությունը երկրի սահմանադրության հետ, որը պահանջում է աստվածանարգությունը պատժել ըստ օրենքի: Սակայն դատարանները մինչ օրս դա չեն արել, քանի որ ոչ Հիմնական օրենքում, ոչ էլ 1961թ. ընդունված Դիֆֆամացիոն ակտում չկա աստվածանարգության սահմանում:
Նոր օրենքով սահմանված գերագույն պատիժը՝ հավատացյալների զգամունքները վիրավորելու համար, 25 հազար եվրոյի չափով տուգանք է:
Կրոնական որոշ գործիչներ քննադատել են Ախերնի նախաձեռնությունը: Օրինակ, անգլիկան եպիսկոպոս եւ հայտնի աստվածաշնչագետ Նիկոլաս Ռայթը կարծում է, թե նման օրենքները հակասում են քրիստոնեության էությանը:
 
 
Ժամանց
 

Դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ Զիմբաբվեում բնակվող դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: Հետազոտությունն իրականացրել են Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության լոնդոնյան համալսարանի մի խումբ մասնագետներ` Ռաշիդա Ֆերրանդի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են 10-18 տարեկան՝ ավելի քան 300 հոսպիտալացված հիվանդների տվյալներ, ովքեր պատասխանել են գիտնականների տված հարցերին եւ հանձնել են բոլոր անհրաժեշտ անալիզները` ՄԻԱՎ վարակինը ներառյալ: Վերլուծելով ստացված տվյալները` գիտնականները պարզեցին, որ հետազոտված մասնակիցների 46%-ը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: Դրա հետ մեկտեղ, սովորական հերպեսի վիրուսի երկրորդ տեսակով վարակված էր միայն 4 հոգի (1,3%): Բացի դրանից, հաստատվել է նաեւ, որ ՄԻԱՎ վարակակիրների 73%-ի մոտ ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-02-05 01:35
 
 

«ԱՅՍՕՐՎԱ ԿՅԱՆՔԻՆ ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԱՊԱԳԱՅԻՑ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում հունվարի 20-ին գրել է. «Եթե մենք ապագայի մասին ...

 

2010-02-05 01:34
 
 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԹԱՔՑՆԵԼ

«Եթե անգամ Եվրոպա մեկնող մեր պատվիրակությունների բոլոր անդամներն էլ բոլոր հնարավոր ...

 

2010-02-05 01:34
 
 

ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

«Իհարկե, ողջունելի է, որ Ազգային ժողովի տրամադրությունները նկատի ունենալով՝ Ազգային ժողովի նախագահը ...

 

2010-02-05 01:34
 
 

ԳԱԼՈՒՍՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼ

«ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում, որտեղ անդրադարձ է եղել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս ...

 

2010-02-05 01:33
 
 

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է նամակով դիմել ԱԺ ...

 

2010-02-05 01:33
 
 

«ԲԱՑ ԴՌՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երեկ ԱԺ էին այցելել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցականների ներկայացուցիչները: ...

 

2010-02-05 01:33
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Ավանդական փառատոն

«Los Angeles Times» օրաթերթի փետրվարի 13-ին մեկնարկող  զբոսաշրջության ավանդական ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news