Հայ-թուրքական հարաբերություններում մեր հարեւան երկրի վարքագիծն ինձ հիշեցնում է հայ (գուցե նաեւ թո՞ւրք) արհեստավորների «մարտավարությունը»: Մեզանից յուրաքանչյուրն իր բնակարանը վերանորոգել է եւ ծանոթ է դրա հետ: Աշխատանքը սկսելուց առաջ նրանց հետ ինչ-որ մի գին ու ժամկետ ես պայմանավորվում, եւ նրանք իրենց բոլոր սրբություններով երդվում են, որ դրանք չեն խախտի՝ «բա մենք տենց տղե՞րք ենք», «կարո՞ղ ա, մի օրվա մարդ ենք», «ամեն ինչ չյոտկի ա» եւ այլն: Բայց աշխատանքը սկսելուց 3-4 օր հետո վարպետները սկսում են նվնվալ, թե՝ աշխատանքը շատ է, «մատերիալը» քիչ է, եւ ձեր վերանորոգման գինը սկսում է սրընթաց բարձրանալ՝ առնվազն մեկուկես, եթե ոչ երկու անգամ: Եթե դուք հանդգնություն եք ունենում նրանց հիշեցնելու, որ «մենք այդպես չենք պայմանավորվել», արհեստավորները սկսում են ուշ գալ աշխատանքի, շուտ «շաբաշ» անել, իսկ այնուհետեւ գալիս են օրումեջ՝ պատճառաբանելով բաջանաղի հորեղբոր թաղումը կամ մորաքրոջ աղջկա կնունքը: Եվ դու կանգնում ես ընտրության առաջ՝ կամ դուրս անել այդ բրիգադը, կամ վճարել նրանց ուզած գինը, կամ էլ համբերել, որ նրանք մի կերպ վերանորոգումն ավարտեն: Արեւելյան մշակույթը ենթադրում է, որ պայմանավորվող կողմերը հստակ «այո» կամ «ոչ» չեն ասում, այլ գերադասում են՝ «հաստատ կլինի, երեւի» եւ նմանատիպ ձեւակերպումներ: Երբ այդ մենթալիտետի մարդուն ասում ես՝ «մենք խոսացել ենք այս գնի մասին, եթե այս գինը քեզ ձեռ չէր տալիս, ու հավելյալ գին էիր ուզելու՝ հենց սկզբից էլ ասեիր՝ ես կհամաձայնեի կամ ոչ», նա պատասխանում է՝ «բան չունեմ ասելու, բայց...», եւ սկսում է պատմել իր աներձագի եւ հորեղբոր թոռան մասին:
Հայ-թուրքական հարաբերություններում մոտավորապես նույն վիճակն է. գոյություն ունի պայմանագիր (արձանագրություններ)` հստակ տեքստով, որում նշված է գինը: Վերջինս բավականին բարձր է, բայց, իմ կարծիքով, ընդունելի: Ընդդիմության մի մասն ասում է՝ «արհեստավորները փողը վերցրել ու փախել են, իսկ իշխանություններն այնքան միամիտ էին, որ փողը գլխանց էին տվել»: Որոշ վերլուծաբաններ էլ կարծիք են հայտնում, որ այն, ինչ գրված է (ենթահանձնաժողով եւ այլն), դա, այսպես ասած, «սպիտակ փողն է»: Բայց, բացի դրանից, մեր իշխանությունները թուրքերի հետ պայմանավորվել են նաեւ «չորնի նալի» մասին (Ղարաբաղ), եւ քանի որ մերոնք հիմա դա չեն տալիս, դիմացիններն էլ իրենց պարտավորությունները չեն կատարում: Դաշնակցականներն էլ ասում են՝ քանի որ բոլոր արհեստավորները խաբեբա են, տունը ընդհանրապես պետք չի վերանորոգել՝ հարկավոր է ապրել 19-րդ դարի «բաղդադե» պատերով ազգային-ազատագրական բնակարանում:
Ինձ առավել իրատեսական է թվում առաջին բացատրությունը: Թուրքերն իրենց ուզածը վերցրեցին եւ այժմ մեջտեղ են բերում իրենց ադրբեջանցի «բաջանաղներին»: Հիմա «փողը հետ ուզելու» եւ պայմանագիրը խզելու ժամանակն է՝ որքան շուտ, այնքան լավ: Եթե, իհարկե, ստացվի: Իսկ եթե չստացվի՝ պետք է գոնե դիմել ամերիկացիներին կամ ռուսներին՝ «էս ո՞ւմ եք այստեղ ուղարկել»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
voter viparmenia.com05/03/10 [08:42]
Հիանալի դիպուկ համեմատություն է հայ-թուրքական ու արևելյան եվրորեմոնտի բրիգադի միջև։ Իսկապես փողը հետ ուզելու ժամանակն է։
Բայց այստեղ մի մանրունք կա որ կանգնելու է բոլորի բգին և հայ ու թուրք իշխանության և հայ ու թուրք ընդիմության, այն որ ստացվում է բոլորը ԱՊԱՇՆՈՐՀ են, իրենց գլխից մեծ գործ բռնող ու կազմակերպչական հարցեր լուծելու անընդունակ։ Նրանք ովքեր գործ են բռնել ապաշնորհ անգրագետ ու առանց փորձի վարպետների հետ այն էլ կանխավճարով այլևս վստահելի չեն լինի նոր գործի համար մարդ ճարելու ու պայմանագրեր կնքելու համար իսկ մյուսների վրա այլևս հուս չի լինի դնել, որ նոր օրհասական պահերի կկարողանան արգելել, ձեռքները բռնել, որ գոնէ կանխավճարը չտան։ Այսինք ամեն ինչ դադարեցնելուց հետո խոսել մեկի կամ մյուսի հայության համար արժեք լինելուց այլևս իմաստ չի ունենա, ինչն էլ հիմք է, որ ընդհամենը հավերժ ձգձքեն պատրանք սստեղծելով, որ հայ հայ փողը հետ են բերելու կամ գործը արվելու է...
Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում հերթապահություն կատարող
մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից սպանվել է պետական
սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից մեկը:
Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ
գողացել Մեսրոպ Մանթաշյանի (նկարում) 4 խոշոր եղջերավոր անասունը: Կարդացեք
Ռումինիայի մայրաքաղաքում այս օրերին «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հանդիպումներ այս երկրի համանման կառույցի, ինչպես նաեւ շահերի բախման, էթիկայի կանոնների եւ հակակոռուպցիոն խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների եւ պետական պաշտոնյաների հետ:
Հայաստանից հանդիպումներին մասնակցում են կառավարության իրավաբանական վարչության ղեկավարը, ՀՀ նախագահի օգնականը եւ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը «Թրանսփերենսի ինտերնեյշնլ–Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Բացի նրանից, որ մենք շարունակաբար քննադատում ենք իշխանություններին, նաեւ ուզում ...
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում ԵԺԿ նախագահը ընդգծել է ԲՀԿ առաջնորդի դերը եվրոպական արժեքների տարածման ու հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ իրենց համագործակցությունը լուրջ հեռանկարներ է ունենալու։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարեւորել է Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը՝ նշելով այդ ճանապարհին կատարված աշխատանքն ու այն խնդիրները, որոնք Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում են։ ...
Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը՝ 3 կովը եւ երինջը: Մանթաշյան ընտանիքի անդամները գիշերը կասկածելի աղմուկ չէին լսել, բացի այն, որ կեսգիշերին անհանգիստ հաչել էր շունը, ու սովորաբար ագրեսիվ շունը առավոտյան թմրած է եղել: Սարիմանը անասնագողության վտանգից տեղյակ լինելով՝ գոմի մուտքին երկու երկաթյա դուռ էր սարքել, սակայն անասնագողերը մուտք էին գործել տան մուտքի կողմից, իսկ անասունները հանել՝ հակառակ կողմից, գոմից: Սարիմանի որդին՝ երեք երեխաների հայր 41-ամյա Մեսրոպ Մանթաշյանը, դեպքից հետո շատ հուզված էր, խոսելիս արտասվում էր. «Մի ամսվա մեջ մեր ընտանիքում երեք վիրահատություն է կատարվել, երկու անգամ՝ ստամոքսի խոցից եւ ճողվածքից վիրահատվել է հայրս, կինս էլ գինեկոլոգիական վիրահատություն է տարել: Բանկից տոկոսով փող ենք ...
Նրանց մի մասը որոշել է քաղաքապետի ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավային եւ նույնիսկ հայալեզու երգ է հորինել՝ «Ուգուլավան լավ ա», մյուս մասը հակված է պաշտպանելու ընդդիմադիր թեկնածուի:
Մայիսի 30-ին Թբիլիսիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Թբիլիսցիներն ընտրելու են ավագանի, եւ առաջին անգամ տեղի է ունենալու քաղաքապետի ուղիղ ընտրություն (մինչ այս Թբիլիսիի քաղաքապետն ընտրվել է քաղաքի պատգամավորների՝ ավագանու կողմից): Քաղաքապետի պաշտոնի համար պաշտոնապես թեկնածուներ դեռ առաջադրված չեն, բայց Թբիլիսիի հայ համայնքը թեկնածուի ընտրության հարցում միասնական դիրքորոշում չունի եւ երկփեղկված է: Եթե հավատանք Վրաստանում ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանին, ապա հայերն այս անգամ ...
Ռումինացի պաշտոնյաները խորհուրդ էին տալիս այսպես ազատվել խորհրդարանում գործարար-պատգամավոր
ունենալու պարտադրանքից:
Եթե Հայաստանի խորհրդարանի պատգամավորների գործարար-պատգամավորական շերտը այս օրերին գտնվեր Ռումինիայում եւ մասնակցեր «Թրանսպերենսի ինտերնեյշնլի» կազմակերպած հանդիպումներին, վստահ եմ՝ նրանց նյարդերը շատ արագ տեղի կտային, եւ պատգամավորները կլքեին հանդիպումների սրահը եւ անմիջապես ետ կվերադառնային Երեւան՝ փորձելով տեղում հասկանալ, թե իրենց գլխին ինչ է սարքվում: Իսկ մեր կարծիքով՝ «սարքվում» է բավականին հետաքրքիր մի բան՝ վերջապես փորձ է արվելու կատարել սահմանադրական նորմը՝ գործարարությամբ զբաղվող պատգամավորները այլեւս չեն կարողանալու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ եւ պարտավոր են լինելու թողնել այս դաշտը պրոֆեսիոնալներին, եթե ընդունվի ...
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծում այս փոփոխությունը կարող է հանգեցնել ուղեւորավարձի աճի:
Անցած շաբաթ խորհրդարանը սկսեց քննարկել կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերելու է հանրապետությունում առկա շուրջ 410 հազար ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին:
Այս նախաձեռնության վերաբերյալ նախապես անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որոնց շնորհիվ նախագծում արդեն իսկ արվել են որոշ էական փոփոխություններ: Դրանք մեզ ներկայացրեց օրինագծի հարակից զեկուցողը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ...
Մարքսիստն առաջարկում է ազգայնացնել «ՀայՌուսգազարդը»
Եվ՝ ոչ միայն
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը նույնպես գտնում է, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին այսօր անհրաժեշտ է սկզբունքորեն նոր տնտեսական քաղաքականություն: Նրա համոզմամբ, սակայն, այս բնագավառում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը «հեղափոխական գաղափարներ բացարձակապես չեն առաջարկում», նկատի ունի նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ վերջերս հրապարակած առաջարկները: Իսկ իր՝ մարքսիստի հեղափոխական տնտեսական առաջարկները հետեւյալն են. «Պետության կողմից տնտեսության վերահսկում եւ կանոնավորում. հատկապես, գների եւ գնագոյացման գործընթացների վրա պետական վերահսկողության սահմանում, մասնավորաբար, հարաբերական գնագոյացման ոլորտում: Բոլոր միջնորդ, շահարկող, հանցագործ օղակների գլխատում: Սկզբունքորեն նոր տիպի շուկայի ձեւավորում, որը ներառում է ...
Չինովնիկական «մախինացիաներն» այնքան շատ են, որ մարդիկ հիասթափվում են Հայաստանում ներդրումներ անել ու բիզնես ծավալել:
Հայաստանում գործարար լինելն այնքան էլ դյուրին չէ, հատկապես, եթե տանիք չունես: Սա գիտի ամեն շարքային քաղաքացի ու կարծես թե այս երեւույթին ազգովի հարմարվել ենք: Բայց երբ մոտ 20 տարի Հայաստանում բիզնես ծավալող գործարարն ամեն քայլափոխի մեծ հիասթափություն է ապրում՝ դա արդեն ՀՀ իշխանություններին լուրջ մտածելու հիմքեր պետք է տա:
«Առավոտի» հետ զրույցում «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը քայլ առ քայլ ներկայացրեց, թե չինովնիկական քաշքշուկների, մեր երկրում առկա կոռուպցիայի պատճառով գործարարների բիզնեսն ինչ վնասներ է կրում, որի արդյունքում տուժում է նաեւ Հայաստանի տնտեսությունը: «Կոռուպցիայից խոսում են նույնիսկ ...
Այսօր մայրաքաղաքի, ինչու չէ՝ նաեւ հանրապետության այլ փողոցներում, բացակայում են մի շարք կարեւոր ուղեցույցներ: Առաջին հերթին խոսքը բժշկական կենտրոնների ուղեցույցների մասին է: Եթե քաղաքում նորեկ ես կամ ուղղակի քաղաքի հիվանդանոցների գտնվելու վայրը չգիտես, ապա բավական ժամանակ է պետք, որպեսզի դրանք գտնես: Մինչդեռ երբեմն անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել կոնկրետ որեւէ հիվանդանոց՝ ոչ թե տաքսիով կամ շտապօգնության մեքենայով, այլ քո սեփական փոխադրամիջոցով: Միջազգային պրակտիկայում որպես բժշկական հաստատության նշան օգտագործվում է կամ կապույտ H տառը, որը նշանակում է հոսպիտալ կամ կարմիր խաչը, որի նշանակության մասին բոլորը գիտեն: Այս նշաններից որեւէ մեկը տեղադրվում է պողոտայում կամ մայրուղում, որտեղից սլաքի ուղղությամբ կարճ ճանապարհը կարող է հասցնել հիվանդանոց: Մայրաքաղաքի Բաղրամյան եւ Պռոշյան փողոցներում ...
ՀՀ Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի առողջապահական համակարգի կադրային ներուժի համալրման եւ նորացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համագործակցության առաջարկով դիմել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին: Տավուշ է այցելել համալսարանի ուսումնական մասով պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը եւ հարցը քննարկել մարզպետի, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչյա Ներսիսյանի, «Իջեւանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանի հետ:
Կողմերը մտադիր են կնքել պայմանագիր, ըստ որի, վերջին կուրսում եւ վերամասնագիտացման փուլում գտնվող ուսանողի մասնագիտացումը իրականացվի անվճար, պայմանով, որ նա ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատի Տավուշում: Բացի այդ, համալսարանի ...
Թբիլիսիի «Նախալովկա» թաղամասի բակերից մեկը մտնելիս հաճախ լսվում է 75-ամյա դերձակ Արեւ Կարապետյանի կարի մեքենայի ձայնը: Փոքրիկ սենյակը, որտեղ նա բնակվում է, բավականին հարմարավետ է:
Տիկին Արեւը, որին բոլորը «կուկլա» են ասում՝ նրա գեղեցկության համար, միշտ նստած է մահճակալի վրա, իսկ նրա առջեւ դրված է սեղանը, որի վրա էլ կար է անում: Ծանոթանալով այդ կնոջ հետ ու տեսնելով նրա աշխուժությունը, ինչով էլ նա կարողանում է հմայել բոլորին, առաջին հայացքից չես պատկերացնի, որ այդ կինն արդեն 68 տարի չի քայլում: Տիկին Արեւը 7 տարեկանից կորցրել է քայլելու ունակությունը: Մեզ հետ զրույցում նա պատմեց. «7 տարեկան էի: Գնացի գետում լողալու: Երկու շուն էին գետի ափին նստած: Նրանք բարձրացան եւ եկան դեպի ինձ: Նրանցից մեկը սպիտակ էր, մյուսը՝ սեւ: Սպիտակը 3 անգամ պտտվեց շուրջբոլորս ...
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Երեւան համայնքի բյուջետային մուտքերն ապահովվել են 92%-ով, այդ թվում՝ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 102%։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական կայքից: Մարտի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարական է տվել հարկային եկամուտների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։ Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝ մայրաքաղաքում կահավորված 330 կանգառասրահ կա, անհրաժեշտ է տեղադրել եւս 370-ը, հարցի վերաբերյալ առաջարկը քննարկվում է ճանապարհային ոստիկանության հետ։
«Երքաղլույս» ընկերությունը, ըստ այդ ընկերության տնօրենի, նորոգել ու թարմացրել է մալուխային ցանցի՝ ձմռանը վնասված հատվածը, շարքից դուրս եկած լապտերները փոխարինվել են նորերով։ Կոմունալ վարչության պետը ներկայացրեց գարնանային ...
Իսկ մեծահասակներին, կրթություն ստանալիս, դեռ կշարունակեն խաբել
Հայաստանում տարեկան ոչ ֆորմալ կրթություն են ստանում տասնյակ հազարավոր անձինք՝ տարբեր կրթական կազմակերպությունների, կրկնուսույցների կազմակերպած դասընթացներով: Դաշտը կանոնակարգված չէ, նույնիսկ հաշվառված չէ, թե քանի կազմակերպություն է գործում եւ այլն: Կրթության բնագավառին վերաբերող որեւէ օրենքում կամ այս ոլորտին առնչվող որեւէ հարակից օրենսդրական փաստաթղթում մեծահասակների կրթության մասին ակնարկ չկա, այնինչ, այն երեւույթը, որ բազում անձինք ներկայումս ավելի լավ վարձատրվող կամ պարզապես աշխատանք գտնելու համար մասնակցում են դասընթացների, կոչվում է մեծահասակների կրթություն, ինչը մեծ տարածում ունի զարգացած երկրներում: Որոշ ՀՀ քաղաքացիների բախտը բերել ...
Կամ «Լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:
«Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքում հոդվածների տեսքով ներկայացված է դեպքերի փաստական կողմը, կան նաեւ հետազոտություններ Հայաստանի եւ միջազգային օրենսդրության համատեքստում: Գրքի նախաձեռնությունը «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ինն էր:
Երեկվա ասուլիսում «Հետք» պարբերականի փոխխմբագիր Լիաննա Սայադյանն ասաց, որ գրքում փորձել են տալ իրավական գնահատականներ, եզրակացություններ՝ մեղադրանք հարուցած դատական գործերին. «Ըստ միջազգային լրագրողական կազմակերպությունների՝ աշխարհում վերջին երկու տարիներին 1456 բռնության դեպք է արձանագրվել, երկու տարվա ընթացքում ողջ աշխարհում 76 լրագրող է ...
Թրաֆիքինգը առկա է նաեւ ՀՀ-ում: Հայաստանը համարվում է «արտահանող երկիր»: Այս աղետի դեմ պայքարելու գործին է լծվել նաեւ հոգեւորականությունը: Գուգարաց թեմի Գուգարքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ՝ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը Լոռու մարզի 13 գյուղերում եւ Վանաձորի բուհերում ու մանկատանը անց է կացնում «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով սեմինար-քննարկումներ: «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի» ֆինանսավորմամբ՝ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:
Թրաֆիքինգի կանխարգելման գործում եկեղեցու դերի եւ դրա զոհերին ցուցաբերվող վերաբերմունքի ու աջակցության մասին զրուցեցինք տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի հետ:
Նրան խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցին ...
Ըստ թատերագետ Անուշ Ասլիբեկյանի՝ պատճառը թատերագիտական ոլորտում համախմբվածության պակասն է
Այսօր Գրողների միությունում կկայանա թատերագետ Անուշ Ասլիբեկյանի առաջին՝ «Բարի գալուստ, իմ հեքիաթ» գրքի շնորհանդեսը:
«Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով ժողովածուն, հեղինակն ասաց, որ այն վերջին տասը տարիների իր աշխատանքի ծաղկաքաղն է, ուր զետեղված են 27 պատմվածք եւ մեկ պիես: Հավելեց նաեւ, որ հիշյալ ժողովածուն 2004թ. «սառեցված» եւ միայն անցյալ տարի կյանքի կոչված «Պետական աջակցություն» ծրագրի առաջին քայլն է. «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր աչքի են ընկել գրական մամուլում տպագրված գրական երկերով, հանրությանը ներկայանալ գրքով»: Ի դեպ, մարտի 19-ին ...
Ըստ Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանի՝ իր պապին Հայաստանում ավելի պակաս են գնահատում:
«Սարյանին ճանաչելու խնդիր ունենք ավելի շատ Հայաստանում, քան՝ երկրից դուրս»,- երեկվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նա գտնում է, որ Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող հանրապետությունում պետք է հարց դրվի ՀՀ ԿԳ նախարարության առջեւ, որպեսզի դպրոցներում դասավանդվի «Համաշխարհային գեղարվեստական մշակույթ»:
Տնօրենը ընդգծեց, որ, ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանի գրեթե բոլոր հայտնի հավաքածուներում կան մեծանուն նկարչի գործերից. «Բացի Ռուսաստանից ու Հայաստանից, աշխարհի մյուս երկրների միայն մասնավոր հավաքածուներում է, ոչ մի թանգարանում Սարյան չկա: Սա մեծ խնդիր է»: Ռ. Սարյանը նշեց, որ Վարպետի թանգարանն այժմ զբաղված է Սարյանի ...
Գարնան շունչը առաջիկա օրերին կթեւածի Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները օրերս ներկայացրին իրենց բնության թեմայով աշխատանքները: Մոտ 50 աշակերտների ավելի քան 300 ստեղծագործություն ցուցադրվեց: Ցուցադրությունը մեկնարկեց «Միհր» թատրոնի սաների պարային կատարմամբ:
«Առավոտի» հետ զրույցում արվեստի դպրոցի տնօրեն Լեւոն Քինակցյանն իր ղեկավարած դպրոցի օրինակով ասաց. «Վերջին տարիներին սաները փայլում են վառ երեւակայությամբ, անցյալի դառն օրերի հետ անցավ նաեւ ստեղծագործող երեխաների՝ ավելի մութ ու մռայլ գունապնակ նախընտրելու միտումը, հիմա նախընտրում ու արտահայտվում են փայլուն երանգներով, դա նաեւ տրամադրության հետ կապ ունի»: Պարոն Քինակցյանն ասաց նաեւ, որ իրենց դպրոցի սաները հանրապետական մրցույթների առաջատարներ են. «Վերջին ...
Մարտի 17-24-ը Երեւանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այն առաջին անգամ տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 18 ներկայացում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: Թատերասեր հանրության դատին կհանձնվի Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ...» պիեսը՝ ճանաչված դերասան Գենադի Խազանովի մատուցմամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգա նաեւ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը՝ Ռիմաս Տումինասի «Խելագարի ...
102 տարեկանում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը՝ հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներտան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Նա հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի: Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության մասին՝ «Հայրենի երկիր» ֆիլմում: Վարպետի հուղարկավորությունը՝ մարտի 4-ին, ժ. 14-ին, հասցեն՝ Մաշտոցի պողոտա 54, բնակարան 16-ից:
Վանկուվերի մրցասպարեզներից շատերը օլիմպիական խաղերի մասնակիցների բնութագրմամբ մարզիկների համար մահապարտների կամ ինքնասպանների փորձադաշտ էին: Այդ մասին լրատավամիջոցներում բազմաթիվ անդրադարձեր են եղել: Մարզասերներն էլ, անկասկած, սեվեռված են առաջին հերթին սահնակային սպորտի վրա, որում եղան եվ մահվան եւ նման ելքից մազապուրծ դեպքեր:
Բայց նմանատիպ անակնկալները պակաս չէին նաեւ մյուս մրցաձեւերում, մանավորապես, գեղասահքում, մարզաձեւ, որտեղ, անգամ աննշան վիրպումները, նման մակարդակի մրցումներում, որպես կանոն, բացառվում են: Այս առումով, Վանկուվերն ստանձնեց բացառությունների հիմնադիրի դերը: Վկա ներկայացվող դրագները:
Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը (նախորդի հետ համեմատած՝ մեկ աստիճան ցածր): Իսկ լավագույն տասնյակը կազմել են հետեւյալ երկրները՝
1 Իսպանիա
2. Բրազիլիա
3. Հոլանդիա
4. Իտալիա
5. Գերմանիա
6. Պորտուգալիա
7. Ֆրանսիա
8. Անգլիա
9. Արգենտինա
10. Հունաստան:
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անսպասելի կլուծվեն բոլոր ֆինանսական հարցերը:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ժամանակն է տեղավորվեք որեւէ կայուն աշխատանքի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Սիրո հարցում հաջողություններ կունենաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Զերծ մնացեք չմտածված քայլեր կատարելուց:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ռոմանտիկ ...
ՄԵՏԱՂԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ
Երեկ Հանրային խորհրդի ֆինանսական եւ բյուջետային հաձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի 32 անդամները էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ երկու ժամից ավելի տեւած քննարկմանը ներկայացրել են իրենց առաջարկները՝ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծում լրացումներ անելու շուրջ: Ըստ Հանրային խորհրդի մամուլի ծառայության՝ հնչած առաջարկներից են՝ արդյունաբերությունը Հայաստանում ամրագրել որպես տնտեսության հիմք եւ գերակա ուղղություն. վերականգնման ենթակա գերակա ճյուղեր սահմանել քիմիական արդյունաբերության վերականգնումը «Նաիրիտի» բազայի վրա, գունավոր մետալուրգիայի վերականգնումը՝ հանքանյութերի վերամշակման ճանապարհով՝ մինչեւ վերջնական պրոդուկտի մշակում, սեւ մետալուրգիայի վերականգնումը՝ մետաղի թափոնների վերամշակման ճանապարհով, քարի ...
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը կարեւորել է գիտելիքահենք տնտեսության զարգացման առաջնայնությունը՝ այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում: Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը, անդրադարձ է արվել լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին: Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային ...
Քաղաքապետարանի տրամաբանությամբ, գոտիավորվելու արդյունքում ծայրամասերի կրպակատերերը կնախընտրեն օղի ու սիգարետ չվաճառել:
Ո՞վ է երբեւէ լսել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Քեսաբցիների փողոցի մասին: Պարզվում է՝ դա ինչ որ կորած-մոլորած փողոց չէ, մայրաքաղաքի այն փողոցներից է, որն իր կարեւորությամբ հավասար է Կենտրոնի Այգեստան թաղամասին, Փարպեցու կամ Մհեր Մկրտչյան փողոցին եւ նույնիսկ Կարեն Դեմիրճյան պողոտային: Այդպես է կարծում Երեւանի ավագանին, որը ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանելիս N 46-Ն որոշմամբ գոտիավորել է մայրաքաղաքի փողոցներն ըստ կարեւորության եւ Քեսաբցիների, Սարի թաղի համար սահմանել նույն դրույքաչափերը, ինչ Օրբելի, Ֆրիկի փողոցների կամ Կարեն Դեմիրճյան պողոտայի համար: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, գոտիավորման նպատակը եղել է տարանջատել ...
Եվրոպական հարեւանության եւ գործընկերության քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը 2011-2013 թթ. Հայաստանին 157,3 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: «Արմինֆո» գործակալությունը հաղորդում է, որ համաձայն նույն հաղորդագրության՝ ԵՄ հարեւան երկրների շրջանում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 5,7 մլրդ եվրո: Ուկրաինան կստանա 470,1 մլն եվրո, Մոլդովան` 273,1 մլն եվրո, Վրաստանը` 180,3 մլն եվրո եւ Ադրբեջանը` 122,5 մլն եվրո:
Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, ըստ panorama.am-ի՝ ասել է. «Լայնաշերտ ազգային ցանցի ստեղծումը սահմանված է «ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգով»: Այն լինելու է հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց եւ ներդրվելու է մինչեւ տարեվերջ: Մեր գերնպատակն է յուրաքանչյուր տուն մինչեւ 100 մեգաբիթ հզորությամբ ինտերնետ կապով ապահովելը»:
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Ո՞վ է ամենաազնիվ նախարարը» լուրի մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի անունը պատահաբար դարձել է... Գեւորգ Պետրոսյան: Ազնվորեն հայցում ենք նախարարների ազնվության վարկանիշային ցանկում վերջից չորրորդ տեղը գրաված Գուրգեն Սարգսյանի ներողամտությունը եւ մաղթում, որ հաջորդ անգամ ավելի լավ տեղ գրավի:
Ըստ «Արմինֆոյի»՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ս. Տոնոյանը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով Արփա գետով կամրջի վերականգնմանը՝ Հայաստանի մասնակցության մասին ասել է. «Մենք չենք մասնակցում այդ աշխատանքներին եւ չգիտենք, թե արդյոք այդպիսիք իրականացվում են: Այդ կամրջի վերականգնումը մեր ծրագրերի մեջ դեռ չի մտնում»: Թուրքական «Հյուրիեթը» գրել էր, որ հիշյալ նախաձեռնությունը պատկանում է Տնտեսական քաղաքականության բնագավառում հետազոտությունների թուրքական հիմնադրամին (TEPAV), եւ այն իբր արժանացել է ՀՀ եւ Թուրքիայի նախագահների հավանությանը:
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում երեկ սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1»-ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը պահանջում է Ն. Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Բացի պաշտպանական կողմից, բողոք էր բերել նաեւ մեղադրանքի կողմը, որը առաջարկում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքին հավելել «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հոդվածը: Ի դեպ, այս վերջին հոդվածով արդարացման դատավճիռ էր կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Երեկ Ն. Փաշինյանի պաշտպաններ Լ. Սահակյանը եւ Ե. Վարոսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող Սերժիկ ...
Նախաքննական մարմինը առերես հարցաքննությունները մերժում է
Երկու անհայտ անձանց կողմից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Արման Սարգսի Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը:
Նոյեմբերի 30-ին Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Քրգործի նախաքննության ընթացքում Ա. Պողոսյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ այս տարվա փետրվարի 8-ին նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ այն բանի համար, որ նա նախկինում հափշտակություն կատարելու համար 3 անգամ դատապարտված լինելով, դատվածությունը չմարած, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ...
Նախկինում դատվել եմ չորս անգամ: Որեւէ մեկին չեմ բողոքել, մեղադրանքները եղել են ճիշտ: Մեղադրել եմ ինքս ինձ: Վերջին դատվածության ժամանակ գիտակցել եմ, որ էդ կյանք չի, որ ես եմ բռնել, երեխաները մեծացել են, ու ամաչելու շատ բան կա: Դուրս եմ եկել, երդվել ու երդմանս տեր կանգնել մինչ օրս: Դրա ապացույցը իմ գործունեությունն է, որը զարմանք էր պատճառել ամբողջ Սիսիանի ժողովրդին:
Կալանավայրից վերադառնալուց հետո որոշեցի զբաղվել անասնապահությամբ եւ մինչեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտնվելս, արդեն ունեի ձեւավորված ֆերմա՝ անասուններով եւ աշխատակազմով: Ունեի 50 գլուխ կթու կով, ամսական «Աշտարակ կաթին» եմ հանձնել 5 տոննա կաթ: Ունեմ «Աշտարակ կաթի» տնօրինության կողմից ասվածը հաստատող փաստաթուղթ: Գյուղի պայմաններում եւ այդ ծանր ժամանակներում ստեղծել եմ ...
Օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս անձնական ստուգման է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանը: ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ստուգման ընթացքում նա ներկայացրել է իր համազգեստի վերնաշապիկի տակ թաքցրած ծխախոտի տուփը, որի մեջ հայտնաբերվել են ծխախոտի երկու գլանակ՝ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 2.9 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, մանրացված, յուրահատուկ հոտով զանգվածով:
Գ. Հարությունյանը հայտնել էր, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը նա պետք է 35 000 դրամի դիմաց փոխանցեր նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձ Արթուր Սմբատյանին, ում հետ նախօրոք եկել էր հանցավոր համաձայնության: Կատարվում է հետաքննություն:
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ճանապարհային ոստիկանության 4 տեսուչների նկատմամբ: Նրանցից 2-ին Կենտրոնի ոստիկանությունը ճանաչել էր որպես տուժող: Իսկ 2 երիտասարդների մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում 2009 թ. հունիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի կողմից իշխանության ներկայացուցչի` ոստիկաններ Արման Չուխաջյանի ու Հակոբ Ջանյանի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
Ա. Չուխաջյանն ու Հ. Ջանյանը քրեական գործով զեկուցագրեր են գրել եւ որպես տուժող ցուցմունքներ են տվել ...
Քաղաքական հարթությունում տարաձայնությունները տեղափոխվում են տնտեսական դա՞շտ
Եթե ողջ աշխարհում, ինչպես ցանկացած Ամանոր, այնպես էլ 2010-ը նոր հույսեր եւ սպասումներ բերեց, ապա Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի բնակիչներին՝ նաեւ նոր իրավիճակ: 2010-ի հունվարի վերջից Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները փոխել են իրենց կայանման հասցեն: Վարորդների ասելով՝ քաղաքապետարանի պարտադրանքով: Մինչ օրս միկրոավտոբուսները կանգնում էին Մայր տաճարի մատույցներում, այգու մուտքի մոտ: Այժմ՝ էլի նույն փողոցում, բայց մի 50 մետր դեպի ետ: Ըստ վարորդների, սրա արդյունքում իրենք «կլիենտ» են կորցրել եւ կորցնում. շատերը չեն էլ փորձում մի քիչ ավել քայլել՝ հասնել նոր կայանատեղի, եւ Երեւան են գնում՝ 250 դրամանոց միկրոավտոբուսի ...
ՀՄՀ-Հայաստան մրցույթներում ամենաշատը հաղթել է հանրապետական պատգամավորի ընկերությունը
Թեեւ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների եւ դրանց առնչվող զարգացումների ժամանակ հենց ՀՀ այսօրվա իշխանությունների եւ իշխանավորների գործողություններն էին, որ չէին համապատասխանում ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին ու դրա արդյունքում «Հազարամյակի մարտահրավերներ» ԱՄՆ ծրագրով Հայաստանին հատկացվեց 180 միլիոն դոլար՝ խոստացված 235 միլիոնի փոխարեն, սակայն սա չի խանգարում իշխանավորներին, որ մասնակցեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ու դեռ անձնական օգուտներն էլ ունենան:
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ ՀՀ կառավարության միջեւ համաձայնագիրը ստորագրվեց 2006-ի մարտի 27-ին, ուժի մեջ մտավ 2006-ի նոյեմբերի 29-ին: Դրանից հետո մինչ օրս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ...
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը եւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «հաշվի առնելով պետական կառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում», կոռուպցիայի դեմ պայքարի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ավելի վաղ նման հուշագիր էր ստորագրվել Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի եւ մարզի 4 քաղաքապետարանների միջեւ:
Իջեւանում Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) բացվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Կենտրոնը (տնօրեն՝ Վահագն Թամրազյան) իրավաբանական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին, լսում կոռուպցիային վերաբերող բողոքները, օգնում դրանք ձեւակերպել՝ ...
Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունը պաշտոնանկ արվեց
Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ քննարկել է Յուլիա Տիմոշենկոյի կառավարության վստահության հարցն ու քվեարկել է հօգուտ կառավարության պաշտոնանկության: Տիմոշենկոյի կառավարության պաշտոնանկության օգտին անհրաժեշտ 226-ի փոխարեն քվեարկել է 243 պատգամավոր, այդ թվում՝ նախկին կոալիցիոն խմբակցություններից: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, մինչեւ նոր կառավարության անդամների նշանակումը պաշտոնանկ եղած կառավարությունը՝ իր անդամներով որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակելու է կատարել իր պարտականությունները:
Քվեարկությունից առաջ իրեն հատկացված 45 րոպեի փոխարենը ընդամենը 15 րոպեանոց ելույթով հանդես է եկել Տիմոշենկոն եւ ասել, որ եթե Ռադան ընդունի կառավարության պաշտոնանկության մասին որոշում, իր նախարարներն անմիջապես հրաժարական կտան իրենց պաշտոններից: Նա իր ...
Հայդարաբադում տեղի ունեցած միջազգային ավիացիոն ցուցահանդեսի հենց առաջին օրը Հնդկաստանի ռազմածովային ուժերին պատկանող եւ «Hindustan Aeronautics»-ի կողմից արտադրված HJT-16 Kiran Mk2 ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել եւ ընկել բնակելի մի շենքի վրա: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ինքնաթիռի երկու օդաչուներն ու շենքում գտնված առնվազն մեկ մարդ զոհվել են, կան նաեւ վիրավորներ, վնասվել է երեք շենք: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, քանի որ ինքնաթիռի անձնակազմը վթարից առաջ չի էլ հասցրել որեւէ հաղորդագրություն փոխանցել: Մյուս ինքնաթիռների օդաչուները, տեսնելով, որ ցուցադրության մասնակիցը վթարի է ենթարկվում, նրա հետ երկնքում չբախվելու համար ստիպված են եղել տարբեր ուղղություններով թռչել:
Տեղեկություններ կան, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել շոուից 15 րոպե ...
Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին (նկարում) ներողություն է հայցել Սիրիայի ղեկավարությունից՝ նախկինում իր երկրի կողմից Սիրիային ուղղված՝ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություններ ունենալու հայտարարության համար: Նա առաջին իրաքցի բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որ ողբերգական այդ ահաբեկչությունից հետո այցելել է Սիրիա:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ ալ-Հաշիմին հայտարարել է, թե Իրաքը մտադիր է «նոր էջ բացել» երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ «վերադառնալ ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու նախագծի քննարկմանը»: Ալ-Հաշիմին քննադատել է իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին՝ «իրաքցի հարյուր հազարավոր փախստականներին ապաստան տված Սիրիայի» դեմ բազմաթիվ անգամ հնչեցրած մեղադրանքների եւ ...
Թուրքիան պատրաստ է վերսկսել իր միջնորդական առաքելությունը՝ Սիրիայի եւ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Կահիրեում, եգիպտացի իր գործընկերոջ՝ Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցությունների արդյունքում: «Եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք ցուցաբերեն, ապա մենք պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել»,- ասել է Դավութօղլուն: Սիրիա-իսրայելյան անուղղակի խորհրդատվությունները, որոնց որպես միջնորդ մասնակցում էր Անկարան, ընդհատվել էին 2008թ. վերջին՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում, «Ձուլած արճիճ» ռազմական գործողության մեկնարկի հետ կապված: Այն ժամանակ Իսրայելի գործողությունները խստորեն քննադատվեցին նաեւ թուրքական իշխանության կողմից: Իր հերթին Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր ...
Իտալիայի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է 9 անձանց, ովքեր կասկածվում են Իրանին զենքի ապօրինի մատակարարման մեջ: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությունը ձերբակալվածների անունները չի նշել, բայց հայտնի է, որ մաքսանենգների թվում կան ե՛ւ իտալացիներ, ե՛ւ իրանցիներ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը արգելանք է դրել Իրանին զենքի մատակարարման վրա: Սպասվում է, որ Իտալիայի իշխանության ներկայացուցիչները հրապարակելու են ձերբակալության հետ կապված մանրամասնություններ: Իտալիան ԵՄ անդամ երկրների շարքում Իրանի հետ ամենախոշոր առեւտրային գործընկերություն հաստատած երկիրն է, բայց միաժամանակ հանդես է գալիս միջուկային ծրագրերի հետ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին: Արեւմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու փորձերի համար, մինչդեռ Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ միջուկային իրենց ծրագիրը բացառապես ...
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԲԻՆԻԱՄԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ
Դուբայի ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դահի Խալֆան Թամիմը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին եւ Իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսսադի» ղեկավար Մեյրա Դագաին: Նա դիմել է Դուբայի դատախազին՝ առաջարկելով այդ երկու անձանց ձերբակալելու թույլտվություն տալ: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, ավելի վաղ Դուբայի ոստիկանապետը հրապարակայնորեն հայտարարել էր, թե գործնականում վստահ է, որ Դուբայի հյուրանոցներից մեկում պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդ Մահմուդ ալ-Մաբուհի սպանության պատասխանատուն իսրայելական հատուկ ծառայությունն է: Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե Իսրայելը «ծանր վիրավորանք» է հասցրել Դուբային եւ արեւմտյան այն երկրների կառավարություններին, որոնց անձնագրերն օգտագործելով՝ «Մոսսադի» գործակալները հատել էին Արաբական Միացյալ Էմիրությունների ...
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԱԶԵԼՈՎ ՀԱՏԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության զինծառայողներից մեկը վազքով հատել է աշխարհում ամենախիստ հսկվող՝ Հարավային Կորեայի հետ սահմանն ու անցել է այդ երկրի տարածք: Արդեն Հարավային Կորեայի տարածքում իրեն ձերբակալած սահմանապահներին զինծառայողն ասել է, թե ուզում է մնալ այդ երկրում: Ռազմական հակահետախուզության մարմինները քննություն են սկսել՝ զինծառայողի փախուստի պատճառներն ու նրա երթուղին պարզելու համար:
Հայաստանում լենինեան դեկրետի առաջին ներդրողները եղան նախկինում լուսժողկոմ (լուսաւորութեան նախարար) եւ ապա կենտկոմի քարտուղար դարձած Աշոտ Յովհաննիսեանը, Մոսկուայից հրաւիրուած ու նոր լուսժողկոմ նշանակուած Պօղոս Մակինցեանը եւ գրականագէտ Մանուկ Աբեղեանը, ում «լեզուագիտական գագաթնակէտը» խեղագրական ռեֆորմն էր՝ Մաշտոցին հաւասարուելու մարմաջով: Լուսժողկոմ Ա. Յովհաննիսեանի առաջարկով ուղղագրական ռեֆորմը, ինչի համար ստեղծուած էր յանձնաժողով, մշակեց եւ ներկայացրեց Աբեղեանը: Ինչպէս վկայում է Աբեղեանը, Յովհաննիսեանը «հաճեց ռեֆորմի խնդիրը կառավարութեան առաջ ամբողջութեամբ ներկայացնել՝ կանգնած լինելով այն տեսակէտի վրայ, որ եթէ ռեֆորմ է ...
Իսկ դաշնամուր կամ շեփոր պահելու համար չե՞ն հարկելու
Ինչպե՞ս է միայնակ թոշակառուն իր շան համար 5000 դրամ վճարելու
Շատ զարմացա, երբ կարդացի «Առավոտի» փետրվարի 24-ի համարում տպագրված հոդվածը, որում պատմվում է նոր օրենքի մասին, ըստ որի՝ նախատեսվում է ընտանի կենդանիներ պահողներից հարկ գանձել: Հոդվածի հեղինակը շատ ճիշտ է նշում, որ հարցը այդ 5000 դրամը չէ, այլ՝ փող կորզելու նորանոր տեսակներ հորինելը: Ես՝ որպես շուն պահող եւ այդ կենդանուն արդեն որպես տան լիարժեք անդամ վերաբերվող, չեմ ափսոսա նրա համար գումար ծախսել: Եվ ես հենց այդպես էլ վարվում եմ. հավատացեք, պատվաստումներն ու անասնաբույժի այլ ծառայություններից օգտվելը էժան հաճույք չեն:
Ճիշտ է, այսպիսի հարկ գոյություն ունի գրեթե ողջ աշխարհում: Օրինակ, Արեւմուտքում բոլոր ընտանի կենդանիները գրանցվում են անասնաբուժական կլինիկաներում, սակայն նրանց տերերը դրա համար ոչինչ չեն վճարում, իսկ ձեռնասուն ...
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասեր երիտասարդներին համախմբել էին բլուլահար Նորայր Քարտաշյանի վարպետության դասերը: Պարոն Քարտաշյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բլուլը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ փող, սրինգ. «Սա պարզ գործիք է. ուղիղ փողի միջոցով դու ես ստանում ձայնը... Բլուլը մեր առաջին հայկական գործիքներից է: Այս նվագարանն ընդունված էր հատկապես հովիվների շրջանում եւ կիրառվում էր արոտավայրերում՝ հոտը համախմբելու նպատակով, ավելի ուշ տարածում գտավ նաեւ ժողովրդական եւ գուսանական երաժշտության ոլորտներում»: Բլուլահարի խոսքով՝ այլ ազգերն էլ ունեն նմանատիպ գործիք, բայց ուրիշ անվանումներով, օրինակ՝ բուլղարացիները այն կոչում են կավալ...
Պարոն Քարտաշյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդական երաժշտությունն այսօր ունի լսարանի խնդիր. «Այս եւ ...
Գերմանացի եւ ամերիկացի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից արեւմտյան հասարակության մեջ մարդը դառնում է կատարելապես երջանիկ՝ 74 տարեկան հասակում: Պարզվել է, որ եվրոպացիների մեծամասնությունը սկսում է կորցնել երջանկության զգացումը 15 տարեկանից, եւ այդ գործընթացը շարունակվում է ընդհուպ մինչեւ 40 տարեկանը: Այս տարիքը համարվում է ճգնաժամային, քանի որ մարդը սկսում է գնահատել իր կյանքի անցած ուղին: Այնուհետեւ երջանկության մակարդակը կայունանում է, իսկ 46-ից հետո սկսում է բարձրանալ: 74-ում հասնում է իր գագաթնակետին: Այս տարիքում մարդիկ իսկապես սկսում են գնահատել կյանքը՝ երիտասարդության «մղձավանջից» եւ միջին տարիքի «հիասթափություններից» հետո: Կյանքի 7-րդ տասնյակը թեւակոխելուց հետո մարդն ...
(Սկիզբը՝ նախորդ համարում)
Հիմք ընդունելով «Շամիրամ» գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում, բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել «Շամիրամի բարդույթ»: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով ...
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել
Հիանալի դիպուկ համեմատություն է հայ-թուրքական ու արևելյան եվրորեմոնտի բրիգադի միջև։ Իսկապես փողը հետ ուզելու ժամանակն է։ Բայց այստեղ մի մանրունք կա որ կանգնելու է բոլորի բգին և հայ ու թուրք իշխանության և հայ ու թուրք ընդիմության, այն որ ստացվում է բոլորը ԱՊԱՇՆՈՐՀ են, իրենց գլխից մեծ գործ բռնող ու կազմակերպչական հարցեր լուծելու անընդունակ։ Նրանք ովքեր գործ են բռնել ապաշնորհ անգրագետ ու առանց փորձի վարպետների հետ այն էլ կանխավճարով այլևս վստահելի չեն լինի նոր գործի համար մարդ ճարելու ու պայմանագրեր կնքելու համար իսկ մյուսների վրա այլևս հուս չի լինի դնել, որ նոր օրհասական պահերի կկարողանան արգելել, ձեռքները բռնել, որ գոնէ կանխավճարը չտան։ Այսինք ամեն ինչ դադարեցնելուց հետո խոսել մեկի կամ մյուսի հայության համար արժեք լինելուց այլևս իմաստ չի ունենա, ինչն էլ հիմք է, որ ընդհամենը հավերժ ձգձքեն պատրանք սստեղծելով, որ հայ հայ փողը հետ են բերելու կամ գործը արվելու է...