09/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Ինքնապաշտ- պանություն
 

  Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգը եղել է 94 թվականից սկսած, կա այսօր եւ կլինի վաղը, քանի ԴԵՌ չի կնքվել խաղաղության համաձայնագիրը եւ երաշխիքներ չեն ստեղծվել, որ այդ համաձայնագիրն իրագործվի: Պատմությունից հայտնի է, որ պատերազմները կարող են տեւել տասնամյակներ, հիշենք թեկուզ Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ «հարյուրամյա պատերազմը» (1337-1453): Դա չի նշանակում, որ այդ հարյուրամյակի ընթացքում երկու երկրների միջեւ ամեն օր մարտական գործողություններ են տեղի ունեցել. պարզապես առկա էր կոնֆլիկտ, որն այդ ընթացքում իր լուծումը չէր գտել ու պարբերաբար հանգեցնում էր մեծ կամ փոքր բախումների: Մեր եւ ադրբեջանցիների միջեւ այդ կոնֆլիկտը առկա է, եւ այն ամեն օր կարող է վերածվել բախումների:

Այդ ֆոնի վրա երբեմն հնչում են մտքեր, որոնք ինձ, եթե խիստ բառ չփնտրենք, տգեղ են թվում: Իբր՝ «որ կռիվ սկսվի, էլ ոչ ոք չի գնա, որովհետեւ այս իշխանությունը անօրինական է, կոռումպացված է, մտածում է միայն իր կերածը վայելելու մասին՝ թող իրենց որդիներին ուղարկեն եւ այլն»: Իշխանությունների հասցեին որակումները, իհարկե, ճիշտ են, բայց ընդհանուր առմամբ նման դատողությունները վկայում են այն մասին, որ դրանց հեղինակների հոգում ինչ-որ անառողջ, փտած բան կա: Խնդիրն այն է, որ այստեղ նժարների վրա են դրվում իրենց արժեքով տարբեր, անհամեմատելի բաներ:

Ի՞նչ է հայ ժողովրդի համար ղարաբաղյան պատերազմը: Ոմանք ասում են՝ ազգային-ազատագրական պայքար, ուրիշները դա անվանում են պատմական հողերի ազատագրում: Բոլոր այդ բնորոշումների մեջ ճշմարտության հատիկ կա: Բայց ինձ համար դա նախեւառաջ ինքնապաշտպանություն է: Եթե ադրբեջանցիները կրկին հարձակվեն Ղարաբաղի վրա, դա նշանակում է՝ նրանք կհարձակվեն ինձ վրա, իմ տան, իմ ընտանիքի վրա: Երբ հրոսակները ներխուժում են ձեր տուն, արդյոք դուք այդ պահին մտածո՞ւմ եք, թե ովքեր են նստած պալատներում ու դղյակներում, որքան են նրանք գողացել եւ ինչպես են իրենց գողացածը վայելում: Ավելին՝ քանի որ մենք այս պատմական ժամանակահատվածում, բարեբախտաբար, հասցրել ենք ինքնակազմակերպվել պետության ձեւով եւ ունենք մեր զինված ուժերը, ապա պատերազմի վերսկսման դեպքում մենք պարտավոր ենք կատարել այդ ուժերի գլխավոր հրամանատարի հրամանները՝ ինչպիսին էլ լինի նրա անուն-ազգանունը, ինչպիսի քաղաքականություն էլ նա վարեր խաղաղ ժամանակ, ինչպիսի ահավոր մարդկային թերություններ էլ ունենա: Շուտով նշվելու է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակը: Հայերն այդ հաղթանակում, ինչպես հայտնի է, մեծ լումա ունեն: Արդյո՞ք մեր պապերը կռվում էին հանուն կոմունիզմի կամ Ստալինի: Ոչ, նրանք պաշտպանում էին հայրենի հողը, նաեւ՝ մեր հանրապետությունը, որովհետեւ պատերազմում պարտվելու դեպքում Հայաստան ընդհանրապես չէր մնա: Դրանով ենք մենք այսօր մեր վետերանների սխրանքը արժեւորում:

1923 թվականին Ֆրանսիայում ապրող, ծնունդով շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանը ստեղծել էր իր «Հաղթանակ» քանդակը՝ Նիկա աստվածուհու պատկերով: Նշանավոր արվեստագետը երազում էր, որ այն փորագրվի Շուշիի ժայռերի վրա: Չգիտեմ, թե որ հաղթանակը նա նկատի ուներ, բայց դա, իմ կարծիքով, ինտուիտիվ մարգարեություն է, որով հաճախ են օժտված լինում տաղանդավոր մարդիկ: Գուցե արժե՞ իրականացնել Գյուրջյանի այդ երազանքը՝ ընդգծելու համար, թե ինչը եւ հանուն ինչի ենք մենք պաշտպանում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈ՞ՒՆ Է
 

«Պատերազմի վերսկսման մասին լուրերը ծնվում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ կոչերից: Չեմ կարծում, թե այդ կոչերը պետք է հիմք հանդիսանան պատերազմի վերսկսման մոտալուտ սպառնալիքների մասին եզրակացությունների համար»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, այդ մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» ծրագրին հարցազրույցում: «Այսօր պատերազմի վերսկսման մասին խոսելու հիմք չկա, քանի որ հրադադարի կնքման պահից իրավիճակն առաջավոր գծում ոչ մի կերպ չի փոխվել: Այժմ ԼՂՀ պաշտպանության բանակն առաջավոր գիծը վերահսկում է ավելի վստահ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկում`ի պատասխան ադրբեջանական զինված ուժերի քայլերի»,- ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ...

 
 
Քաղաքականություն
ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄ
 

ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը նաեւ նախկին քաղկալանավորներին հնարավորություն կտա պահանջելու, որ իրենց նկատմամբ կայացվեն արդարացման որոշումներ:

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումները՝ Հայաստանի Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն՝ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր ...

 
 
Քաղաքականություն
ԾՈՎԻ ԱՄԲՈՂՋ ՋՈՒՐԸ ՉՊԻՏԻ ԽՄԵՍ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ՈՐ ԱՅՆ ԱՂԻ Է
 

Արդարադատության ներկայացուցիչների պնդումներին, թե դատական համակարգի վերաբերյալ զեկույցներում առանձին բացթողումներ մատուցվում են որպես ընդհանուր օրինաչափություններ՝ այսպես է հակադարձում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնպես էլ դատական համակարգի դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պարունակում են կարեւոր եւ արժեքավոր երաշխավորություններ, որոնք հիմք կծառայեն արդարադատության համակարգի վերաբերյալ գործունեության ծրագիր մշակելու համար: Սակայն այդ հայտարարությունից ընդամենը 6 օր անց արդարադատության նախարարության կայքէջում տեղադրվեց նախարար Գեւորգ Դանիելյանի հաղորդումը ...

 
 
Քաղաքականություն
Մեղադրեց բոլորին
 

Սամվել Բաբայանի կարծիքով՝ մեր քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է թոշակի գնացած լիներ:

«Այո, ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը: Այն լկտիությունը, որը ունի Ադրբեջանը՝ որեւէ բան չտալ, ամեն ինչ ստանալ, խոսում է այն մասին, որ նա տանում է դեպի պատերազմ: Այո, վտանգավոր է իրավիճակը: Այո, ցանկացած րոպե կարող է վերսկսվել պատերազմը»,- երեկ «Սլաք» մամուլի ակումբում հայտարարեց ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա նաեւ սխալ է համարում Արցախի հարցում այս փուլում փոխզիջումների մասին խոսելը, քանի որ համոզված է. «Այդ հայտարարությունները հակառակորդին վերին աստիճանի լկտիացնում են, իսկ մեզ՝ նվաստացնում: Ադրբեջանը որեւիցե փոխզիջումից չի խոսում։ Նա խոսում է՝ այսօր, անմիջապես ու ամբողջովին վերադարձնելու մասին։ Նման դեպքում, երբ որ բանակցող մյուս կողմը նման կերպ է ...

 
 
Քաղաքականություն
ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ
 

Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ամփոփվել է 2009 թ. ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ. «ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում 2009-ին զգալի աշխատանք է կատարվել: Հանձնաժողովի շրջանակում ստեղծվել են շուրջ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, մշակվել եւ հաստատվել են 10 հայեցակարգ, մեկ ռազմավարություն եւ ազգային 4 ծրագիր: Ամփոփելով կատարված աշխատանքները՝ կարող ենք արձանագրել, որ նախանշված գործողությունների 33 տոկոսը կատարված է ամբողջությամբ ...

 
 
Քաղաքականություն
ԸՆԴԴԵՄ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ
 

Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել ստամբուլահայերի շրջանում: Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ մի խումբ ստամբուլահայեր հայտարարություն են տարածել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, թե՝ իբր, հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են իրենց զգում: Ստամբուլահայերի խումբը, ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, որում ասվում է. «Եթե Շիրինօղլուն նշում է, որ հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են ապրում, ուրեմն՝ մենք այլ Թուրքիայում ենք ապրում: Հայերը այս երկրում ենթարկվում են ազգայնական հարձակումների եւ ազգային խտրականության: Հայերը Թուրքիայի համար միջազգային հարաբերություններում ծառայում են որպես առեւտրի առարկա: Մենք սպասում ...

 
 
Քաղաքականություն
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
 

«Ժառանգությունը» երեկ հետեւյալ կոչով դիմել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին. «Ժառանգություն» կուսակցությունը, բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր: Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան՝ «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող ...

 
 
Քաղաքականություն
ԳԱԼՈՒՍՏԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է
 

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրենք ավելի կոշտ են Ղարաբաղի հարցում, քան առաջին իշխանությունները:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, պարզվում է, բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Ըստ Գալուստ Սահակյանի. «Ոչ միայն բավարարեց. ասեմ հետեւյալը՝ այդ տարիներին, երբ ասում էին, որ Ղարաբաղը կողմ էր, դա միջոցառումների բնույթ էր կրում, այսինքն՝ չկար որեւէ իրեղեն փաստաթուղթ, որ բանակցությունները պիտի գնային եռակողմ: (94 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը պրն Սահակյանը, հավանաբար, նման փաստաթուղթ չի համարում– Մ. Ե.): Պարզապես Հայաստանը, որպես միջնորդ եւ երաշխավոր, հանդես է եկել անընդհատաբար, եւ նաեւ՝ ԼՂ կողմի ...

 
 
Քաղաքականություն
«Հնչակյանները դուռը չեն փակելու»
 

Էռնեստ Սողոմոնյանը պերկուպերկյանական հնչակյանների համար էլ է «փակված թեմա»

«Չնայած ինձ են մեղադրում իշխանամետության մեջ, բայց տիկին Սարգսյանի հայտարարություններն առ այն, որ կասկած չունի, թե դատավճիռը հօգուտ իրեն չի լինելու՝ այլ մտածմունքների տեղիք են տալիս»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նորընծա հնչակյան ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ տիկին Սարգսյանն իր հայտարարություններում հենվում է առկա իրավական հիմքերի վրա, մեր զրուցակիցը հակադարձեց, որ, ըստ իրենց, Լ. Սարգսյանի կատարած խախտումներն ավելի շատ են, քան ներկայացված են իրենց հայցում: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը պնդում է, որ հարկ եղած դեպքում իրենք կռիվ կտան բոլոր դատական ատյաններում: Իսկ ի՞նչ են անելու հավանական պարտության դեպքում. «Համենայնդեպս, հնչակյան կուսակցության դուռը չի ...

 
 
Քաղաքականություն
ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆՀԵՐՔԵԼԻՆ
 

Ինչպես երեկ արդեն հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել էր Ստեփանակերտում արած իր հայտարարությունն առ այն, թե՝ հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ, եւ որ՝ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ բացի 4 կետերից:

Երեկ, թերեւս, ի պատասխան այս հերքման, «Ազատություն» ռ/կ-ն իր կայքում տեղադրել է Մերզլյակովի, նրա ասելով՝ իբր, «խեղաթյուրված» հայտարարության ձայնագրությունը, որը հաստատում է լրագրողների փոխանցած տեղեկության ճշմարտացիությունը: Հավելենք միայն, որ այդ հայտարարությունն անելուց հետո ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը նաեւ հավելել էր. «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, ...

 
 
Քաղաքականություն
ԱՊՐԻԼԻ 13-Ը՝ ՎՃՌՈՐՈՇ ՕՐ
 

ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համար վճռորոշ ամսաթիվ է լինելու ապրիլի 13-ը: Այդ մասին news.am-ի մատուցմամբ, գրել է CNNTurk-ը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին նվիրված վերլուծական հոդվածում: «Անկարան Երեւանից, իսկ Երեւանն էլ Անկարայից է սպասում որոշակի պարտավորությունների ստանձնում: Կարգավորման ցավոտ գործընթացի համար վճռորոշ ամսաթիվը ապրիլի 13-ն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Միացյալ Նահանգներում եւ հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ այդ հանդիպումից հետո Հայաստանը որոշում կկայացնի արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու կամ չկանչելու առնչությամբ: Երեւանն Անկարայից ակնկալում է, որ վերջինս, պատճառաբանելով ներքին խնդիրները, կհայտարարի, որ ժամանակավորապես դադարեցնում է արձանագրային գործընթացը»,- գրել է CNNTurk-ը՝ ավելացնելով, թե՝ ...

 
 
Քաղաքականություն
ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՄՆԱ ԵՄ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ
 

«Թուրքիային Եվրամիություն չեն ընդունում, որովհետեւ մահմեդական երկիր է»,- «Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, երեկ նման վերնագրով հոդված է տպել ամերիկյան «Wall Street Journal» թերթը: «Թեեւ եվրոպացի չինովնիկները բարձրաձայն չեն ասում, որ հիմնական պատճառը Թուրքիայի՝ մահմեդականություն դավանելն է, սակայն դա ամենամեծ խոչընդոտն է անդամակցության ճանապարհին»,- գրում է թերթը՝ նշելով, որ ԵՄ առաջնորդները երկյուղում են, որ, ԵՄ անդամ դառնալով, Թուրքիան կդառնա Գերմանիայից հետո երկրորդ երկիրը եւ ծանրակշիռ ձայն կունենա կառույցում: «Բացի դրանից` քանի որ քրիստոնեական արժեքները Եվրոպայում արժեզրկվում են, Թուրքիայի նման խոշոր մահմեդական երկրի մուտքը ԵՄ կփոխի այդ կազմակերպության առաջնահերթությունները: Այդ պատճառով Թուրքիան դեռ երկար կմնա ԵՄ դռների մոտ»,- գրում է թերթը:

 
 
Սոցիում
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԷԼ ԿՄՆԱՆՔ
 

Քանի դեռ մեր երկրում աղքատի հաշվին անվճար վիրահատվում կամ բուժօգնություն է ստանում նախարարը, ԱԺ պատգամավորը կամ պետական որեւէ չինովնիկ, սոցիալական ոլորտներում բարեփոխումներ անելու մասին ՀՀ իշխանությունների վստահեցումները պարզապես անիրական են:

Մի անգամ Բրյուսելի փողոցներից մեկով անցնելիս նկատեցի, թե ինչպես են 3-4 բուժաշխատող մեծ համբերատարությամբ համոզում սուպերմարկետի պատի տակ կուչ եկած մի «բոմժի», որպեսզի նրան տանեն կլինիկա եւ բուժօգնություն ցուցաբերեն: Նկատելով զարմացած հայացքս՝ մեր խմբին ուղեկցող եվրոպացի գործընկերս բացատրեց, թե անկախ նրանից, որ Բելգիայում անօթեւանների համար բարվոք պայմաններով հազար ու մի ժամանակավոր կացարաններ են գործում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք էությամբ «բոմժ» են եւ գերադասում են փողոցում ապրել: Այդ երկրի իշխանություններն էլ, այսպես ասած, ...

 
 
Սոցիում
ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԵՆԶԱԿԱԼՈՆԿԱ» ՏԱՏԻԿՆԵՐԻՑ
 

Այս օրերին մայրաքաղաքում, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մի քանի տատիկներ նոր բիզնես են սկսել. նրանք հերթով մտնում են տարբեր օբյեկտներ՝ խանութներ, սուպերմարկետներ, սրճարաններ, խորովածանոցներ, ու վարորդներին առաջարկում գնել իրենց կողմից շշալցրած բենզին: Սրտից թույլ վարորդները, հաշվի առնելով, որ վաճառողը տարեց կին է՝ տեղի են տալիս ու գնում են պլաստմասսայե շշով բենզինը: Սակայն օգտագործելուց հետո են միայն վարորդները պարզում, որ այդ բեզինի մեծ մասը, մեղմ ասած, անհայտ ծագման հեղուկ է, որը մեքենան գործի գցելուց հետո որոշ ավտոմասեր շարքից հանում է:

Այդ տատիկների գործունեությունից արդեն տուժածներ կան:

Երեկ «Առավոտին» էր դիմել մի քաղաքացի՝ պատմելով իր գլխին եկածը: Նա նույնպես տատիկին խղճալով էր բենզինը գնել, սակայն, ինչպես ինքն ասաց, այդ հեղուկն օգտագործելուց հետո ավտոմեքենային 40 հազար ...

 
 
Սոցիում
ՀԱՆՈՒՆ ՍԵՎԱՆԻ
 

Սեւանա լճի մաքրությունն ապահովելու նպատակով, 2009-ի սեպտեմբերից Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Ջերմուկ քաղաքներում սկսվել են կոյուղագծեր եւ մաքրման կայաններ կառուցվել: 2010 թվականի մարտի 22-ի դրությամբ նախատեսված 21 հազար գծամետր կոյուղու խողովակաշարից արդեն կառուցվել է 12 հազար մետրը, որից 3 900 մետրը՝ Սեւանում, 2 200 մետրը՝ Գավառում, 950 մետրը՝ Վարդենիսում, 2 250 մետրը՝ Մարտունիում, 2 700 մետրը՝ Ջերմուկում: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից: Ըստ նույն աղբյուրի, շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ տարի անց: Այս տարվա օգոստոսից կմեկնարկեն նաեւ վերոնշյալ 5 քաղաքներում մաքրման կայանների կառուցման աշխատանքները, որին զուգահեռ՝ լրացուցիչ կկառուցվի եւս 18 000 մետր կոյուղագիծ:

 

 
 
Սոցիում
ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ ՏԵՂՅԱ՞Կ ԵՆ
 

Ի պաշտպանություն երեխաների իրավունքների, երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության մեծ դահլիճում ներկայացվել են «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Նպատակն է եղել ուսումնասիրել, թե մեր երկրում երեխաները որքանով են իրազեկված թրաֆիքինգ երեւույթի մասին: Հետազոտությունն իրականացվել է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից: Ըստ միջոցառման կազմակերպիչների, ուսումնասիրության ժամանակ թրաֆիքինգի դեպքերի հայտնաբերման խնդիր չի դրվել: 1200 տնտեսությունների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է: Թիրախային խմբերի հետ հարցումների արդյունքները ցույց են տվել, որ իրազեկվածության ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել ընդհանուր բնակչության, քան երեխաների ...

 
 
Կրթություն
ՎԱՌ ԳՈՒՅՆԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ
 

Հայ ուսանողներն ու աշակերտները նման պայմաններում են ուզում պարապել

«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկումները: Երեկվա հանդիպումը ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների հետ էր, մասնակիցների մեծ մասը օլիմպիադաներում ակտիվորեն հանդես եկածներն են: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը «Առավոտին» ասաց, որ հանրային քննարկումների շարքից հետո որոշակի դասեր կքաղվեն, եւ այս տարվա հունիսին կլինի ամփոփիչ կոնֆերանս: «Դպրոցը պետք է լինի տեղ, որտեղ երեխան սովորում եւ սովորեցնում է, այդ պրոցեսը չի կարող զանգով սկսվել ու ավարտվել: Երեխաներն էլ իրարից սովորելու շատ բան ունեն: Կարեւոր է խմբակների, ակումբների աշխատանքը: Այդտեղ կարեւորվում է նաեւ ծնողների դերը, ովքեր այսօր մասնակից չեն դպրոցական կյանքին»,- նշեց ...

 
 
Կրթություն
«Պետությունը եւ տալիս է, եւ պահանջում»
 

Կամ՝ ինչու պետք չէ տագնապ հնչեցնել

Չնայած ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի հարցազրույցի միայն վերջում է («Առավոտ», 20.03.2010 թ., «Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում»), որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետեւ պետությունը եւ տալիս է, եւ պահանջում:

Պետությունը մասնավոր դպրոցներին ցուցաբերում է զանազան օգնություն՝ անշարժ գույքի անհատույց եւ վարձակալական հիմունքներով հատկացում, նվիրատվություններ, դրամաշնորհային ծրագրերի մասնակցություն, ազատում է ավելացված արժեքի հարկից եւ, ինչպես նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքում՝ աշակերտների թվով ֆինանսավորում, որին մասնավոր դպրոցները սպասում են: Ուրեմն պետությունը տալիս է... Այժմ ...

 
 
Կրթություն
«Առանձնահատուկ» Արագածոտնը
 

Օրերս ԿԳ նախարար Ա. Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Արագածոտնի մարզում, տեղեկանում ենք edu.am-ից: Նա փաստել է, որ այստեղ շատ են թերկոմպլեկտավորված դպրոցները, ինչը ազդում է աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության վրա, որը հանրապետությունում ամենացածրն է այս տեսակետից՝ 7/1 հարաբերակցությամբ: Ի դեպ, դրա հետեւանքով լուրջ խնդիրներ են առաջացել՝ դպրոցների ֆինանսավորման հետ կապված: «Ներկայումս մշակվում է 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ուր հաշվի է առնվել նաեւ Արագածոտնի մարզպետարանի հայտը: Նախարարությունն ուրվագծել է մոտակա տարիների քաղաքականության հիմնական մոտեցումները, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այն առաջարկին, որ լեռնային, բարձրլեռնային համայնքների դպրոցները եւ համայնքում միակը համարվող եւ մինչեւ 400 աշակերտ ունեցող դպրոցները պետք է ֆինանսավորվեն ավելի բարձր գործակցով: 2012-2013թթ.-ից փորձ կարվի ...

 
 
Կրթություն
ԿԳՆ-Ն ՈՒ Հ/Կ-ՆԵՐԸ
 

ՀՀ ԿԳ նախարարությունում մարտի 29-ին տեղի է ունեցել նախարարի հրամանով ձեւավորված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր նախարար Արմեն Աշոտյանը: Վերոնշյալ խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կառույցների առաջարկով: «Յուրաքանչյուր երեխայի եւ յուրաքանչյուր դպրոցի խնդիրը պետք է լինի բոլորիս սեփականությունը, եւ ծագած յուրաքանչյուր հարց ու խնդիր պետք է լուծենք միասին: Մեր հարաբերությունները պետք է լինեն գործընկերային, եւ պետք է բացառել «ստուգող եւ ստուգվող» մոտեցումները»,- ըստ edu.am-ի, նշել է ԿԳ նախարարը եւ հավելել, որ խորհրդի կազմում ընտրվել են բոլոր այն հ/կ-ները, որոնք իրականացնում են կրթական ծրագրեր եւ աշխատանքներում ներգրավվելու հայտ են ներկայացրել:

Քննարկման արդյունքում որոշվեց 10-օրյա ...

 
 
Մշակույթ
ՍԻՄՖՈ-ՊՈՊՈՒԼՅԱՐԸ ՉԻ ՔԱՐՈԶՎՈՒՄ
 

Այդ ժանրում ստեղծագործող կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը դա պայմանավորում է կազմակերպչական խնդիրներով

«Առավոտը» 2000թ. անդրադարձավ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացած սիմֆո-պոպուլյար երաժշտության համերգին, որի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նշված ժանրի տեղծագործությունները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, էթնիկ ու էլեկտրոնային գործիքների եւ SNG ստեպ խմբի (ղեկավար՝ Սարգիս Գալստյան) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Թվում էր, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացված խորեոգրաֆիկ «մինի ներկայացումներով» համերգը, որն անցավ լեփլեցուն դահլիճում, կունենա շարունակություն, սակայն առայսօր դրա ականատեսը այդպես էլ չեղանք, մինչդեռ մշտապես խոսվում է երիտասարդներին ...

 
 
Մշակույթ
«Նկարը դարձել է զարդարելու միջոց»
 

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի երեւանյան ցուցահանդեսը՝ 14 տարի անց

Մշակույթը ետին պլանում է հայտնվել, իսկ նկարիչներն ու նկարչությունն առհասարակ պետական ուշադրությունից դուրս են: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում արվեստի բարձրարժեք գործերի փոխարեն «գնողունակ» հասարակությունը միայն դեկորներ է պահանջում՝ շքեղ առանձնատները կահավորելու համար. «Խոսքս իհարկե լուրջ կոլեկցիոներների մասին չէ, ովքեր, իսկապես, բարձրարժեք գործեր են նախընտրում, բայց մնացած բոլոր դեպքերում նկարը դարձել է միջավայրը գեղեցկացնելու միջոց եւ իրական նշանակությունն ու արժեքն է կորցրել»: Պարոն Շահումյանի խոսքով, պատճառները միայն առաջին հայացքից են հասկանալի. «Թվում է՝ մարդիկ տնտեսական ...

 
 
Մշակույթ
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ՝ ՀՈՒՄՈՐՈՎ
 

Այսօր Արամ Խաչատրյանի արձանին հարակից տարածքում տեղի կունենա Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը: ՀՀ կառավարության՝ 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվեց որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Նշանակալի այս քայլով պետությունը, ըստ էության, կարեւորեց հասարակական-մշակութային կյանքում, ինչպես նաեւ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման գործում հումորին եւ երգիծանքին վերապահված դերը: Ապրիլմեկյան միջոցառումների կազմակերպման եւ օրվա խորհրդի ամբողջացման նպատակով՝ «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերության առաջարկությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ: Նպատակը մեկն է՝ ապրիլի 1-ը վերածել համազգային ընդգրկուն տոնախմբության, բարի հումորի եւ շիտակ երգիծանքի միջոցով հասնել ցանկալի միասնության: Հենց այս եւ հարակից այլ հարցերի են անդրադառնալու ...

 
 
Մշակույթ
ՇԱՆԹԻ ՊՈԵԶԻԱՆ
 

«Առավոտը» Էլեկտրոնային փոստով ստացել է սփյուռքահայ մեր հայրենակից Շանթ Նորաշխարյանի նամակը (Shant Norashkarian, composcla@yahoo.com): Հեղինակը ցանկություն է հայտնել, որ իր չափածո ստեղծագործությունների մասին տեղյակ լինեն նաեւ մայր հայրենիքում: Դրա համար բավական է այցելել http://www.poetryofnorashkharian.com/YEARS/MYPOEMSINARMENIAN.html: «Երազ մը երազի մը մեջ», «Գարուն է», «Կը կանչեմ ձեզ», «Կար սէր մը», «Փոքրիկներս» եւ մյուս ստեղծագործություններն աչքի են ընկնում զգացմունքայնությամբ, դրանք նրբին տողեր են, որոնցում հեղինակը ընթերցողի հետ զրուցում է իր համար ամենաթանկ ու նվիրական բաներից: Շանթ Նորաշխարյանի պոեզիայից մի պատառիկ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Կար սէր մը որ կը մնայ մինչեւ այսօր/ Բայց միայն ինչպէս բուրմունքը այն հասմիկին/ Որ երկար ատեն առաջ անկիւնին ծաղկամանին մէջ էր/ Մեզ յիշեցնելու որ եթէ հիմա ...

 
 
Սպորտ
MMA-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
 

Կարատեիստ, սեւ գոտի 3-րդ դան, կասկադյոր Էրիկ Օհանյանը 2009 թվականին Հայաստանում հիմնադրեց MMA (Mixed Martial Arts) ֆեդերացիան եւ այդ մարտարվեստով զբաղվողների թիվը հանրապետությունում արդեն բավական մեծ է:

MMA ֆեդերացիայի դռները բաց են վեց տարեկանը լրացած տղաների եւ աղջիկների առջեւ: Էրիկ Օհանյանն այժմ աշխատում է Հայաստանում մեծահասակների պրոֆեսիոնալ լիգայի զարգացման ուղղությամբ:

- Ի՞նչ է ներկայացնում MMA-ն:

- Դա ամերիկյան խառը մարտարվեստ է, որը ներառում է մի քանի ճյուղ՝ ինքնապաշտպանություն, հոգեբանություն, կարատե, կասկադյորական հնարքներ, լող, կապոեիրա (մենամարտի եւ պարի համադրություն), որը մեզանում նոր է արմատավորվում, ինչպես նաեւ զարգացնում է ճկունություն, արագություն, ֆիզիկական ուժ: MMA-ի մեջ մտնում են նաեւ պատանեկան եւ պրոֆեսիոնալ ...

 
 
Սպորտ
Սինգապուրը պատրաստ է
 

Օրերս Սինգապուրում աշխատանքն ավարտեց պատանեկան անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեների գերագույն կոմիսարների սեմինար-խորհրդակցությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Խաղերի գործադիր կոմիտեի նախագահ Մինանգը ներկաներին ծանոթացրել է խաղերի օրերին սահմանված կարգուկանոնին: Մասնավորապես, փողոցներում արգելվելու է ծխելը, շրջակա միջավայրն աղտոտելը, սնվելը: Փողոցներում բացառվելու են տրանսպորտային խցանումները, իսկ խաղերի մասնակիցները քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք են ունենալու:

Պարզվում է, որ պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպիչները նոր մարզահամալիրներ չեն կառուցել, քանի որ, նրանց համոզմամբ, Սինգապուրն արդեն իսկ բավականաչափ ...

 
 
Սպորտ
Դոպինգի համար ներում չի լինի
 

Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու դոպինգի դեմ պայքարին եւ այն ոչնչով չի տարբերվելու մեծահասակների շրջանում կազմակերպվող ստուգումներից ու պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Նրա խոսքերով, խիստ մտահոգիչ է դարձել, այսպես կոչված, տարիքային դոպինգի օգտագործման դեպքերի հաճախակի դառնալը: Եվ եթե պատանի մարզիկներից որեւէ մեկին կասկածեն, նրան անմիջապես ստուգման կտանեն: Ռոգեն վստահեցրել է, որ Սինգապուրում դոպինգի դեմ պայքարելու են նույն ջանադրությամբ, ինչ մեծահասակների օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ Սինգապուրում 26 մարզաձեւերում պայքարի մեջ են մտնելու 205 երկրների շուրջ 3600՝ 14-18 տարեկան պատանի մարզիկներ:

 
 
Սպորտ
ՈՐՈՇԵՑ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐԸ
 

Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որ Խարկովում անցկացված Ուկրաինայի ազգային իրավաբանական ակադեմիայի «Ռեկտորի գավաթ» միջազգային 12-րդ ներկայացուցչական մրցաշարում նախավերջին օրը 4,0 միավորով բաժանում էր 2-3-րդ տեղերը, վճռորոշ՝ 7-րդ տուրում սեւերով պարտվեց միանձնյա առաջատար Աննա Ուշենինային (Ուկրաինա) եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց երրորդ հորիզոնականում:

 
 
Սպորտ
ՉՈՐՍ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
 

Լիբանանաբնակ հայ շախմատիստուհիներ Քնարիկ եւ Սուսան Մուրադյանները գերազանց մրցելույթ են ունեցել այդ երկրի կանանց առաջնությունում: Միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է չեմպիոնուհու կոչումը, իսկ Սուսանը դարձել է փոխչեմպիոն:

Զուգահեռաբար անցկացված արագ շախմատի Լիբանանի պատանեկան առաջնությունում ՀՄԸՄ անդամ երեք հայ պատանիներ նույնպես հավասարը չեն ունեցել: Ըստ տարիքային խմբերի՝ չեմպիոնի կոչում նվաճել են Կարեն Խալոյանը (8 տարեկաններ), Կարլո Դարբինյանը (10) եւ Հրակ Գըլըպոզյանը (12): Ինչպես տեղեկացնում է «ArmChess»-ը, հայազգի մի քանի պատանի շախմատիստներ էլ դարձել են մրցանակակիրներ:

 
 
Սպորտ
ԿՊԱՅՔԱՐԵՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների ակումբները հաջող են հանդես գալիս իրենց երկրների ազգային առաջնություններում եւ գավաթային խաղարկություններում:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է Հենրիխ Մխիթարյանը, Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Դոնեցկի «Շախտյորին» եւ մայիսի 16-ին պատվավոր ավարին տիրելու համար հանդիպելու է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: Ի դեպ, 1994 թվականից հետո սա առաջին դեպքն է, որ գավաթի խաղարկության եզրափակչին չեն մասնակցում ոչ Կիեւի «Դինամոն», ոչ էլ Դոնեցկի «Շախտյորը»:

Մայիսի 23-ին Բելառուսի գավաթակրին որոշելու է ԲԱՏԷ-ն, որի անդամ է Հովհաննես Գոհարյանը եւ Ժոդենի «Տորպեդոն»:

 
 
Սպորտ
ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
 

Սամբոյի Հայաստանի հավաքականի չորս անդամներ մարտի 25-27-ը Մոսկվայում մասնակցեցին Անատոլի Խառլամովի՝ մարզական եւ մարտական սամբոյի հուշամրցաշարին, որտեղ հանդես էին գալիս նաեւ կանայք:

48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը, որ մեր թիմի միակ կին ներկայացուցիչն էր, բաժանեց 5-8-րդ տեղերը: Տղամարդկանց պայքարում համեմատաբար հաջող հանդես եկավ Վաչիկ Վարդանյանը (68 կգ), որը երրորդ տեղի համար մարտում պարտություն կրեց եւ ճանաչվեց 4-րդը: Մրցանակային տեղերից անմասն մնացին նաեւ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ Արմեն Իսպիրյանը՝ 90 կգ:

 
 
Աստղագուշակ
Մարտի 31
 

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել եք որեւէ մեկին, մի խուսափեք ներողություն խնդրել:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր աշխատեք ձեր հոգսերով չծանրաբեռնել ընտանիքի անդամներին:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Եթե որոշել եք գնումներ կատարել՝ մի հետաձգեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Որոշումներ կայացնելիս երկար մտածեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հնարավոր է նվերներ ստանաք:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- ...

 
 
Տնտեսություն
ԴԱԳԱՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
 

Գազի գնի բարձրացումը 1239 գյումրեցու հարկադրել է դիմել դատարան

Գազի թանկացումը խուճապ ու ծայրահեղ հոռետեսական տրամադրություններ է առաջացրել հատկապես Գյումրիում: Ճիշտ է՝ այստեղ հանրահավաքներ կամ երթեր չեն կազմակերպվում, սակայն գյումրեցիները լրագրող տեսնելուն պես՝ կառավարության հասցեին ամենավերջին անեծքն են հնչեցնում: Նրանց զայրույթը հասել է նրան, որ առաջարկում են մեկական դագաղ նվիրել ու ժողովրդին թաղել: Իսկ այս ամենի պատճառը ոչ միայն գործազրկության բարձր ցուցանիշն է, այլեւ այն, որ Շիրակի մարզում մարդիկ առնվազն վեց ամիս գազի վառարան են օգտագործում: Տարրական հաշվարկով՝ գազը խնայողաբար օգտագործելու դեպքում անգամ շիրակցին մոտ 90 000 դրամ ավելի է մուծելու:

Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի տվյալներով՝ օրական միջին հաշվով հարյուր գյումրեցի իր բողոքի ձայնն է բարձրացրել արհեստական ...

 
 
Տնտեսություն
«Տխուր եւ անմխիթար վիճակ»
 

Այսպես բնութագրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տրանսպորտի եւ կապի նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցներով որոշ ծրագրերի կատարման վիճակը:

Երեկ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություններում մի շարք ծրագրերով պետբյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները:

Պարոն Զաքարյանի նկարագրությամբ՝ ՎՊ-ն չունի այնքան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի որեւէ նախարարության կամ որեւէ գերատեսչության բոլոր ծրագրերը մանրակրկիտ վերահսկողության ենթարկի, այդ իսկ պատճառով որեւէ պետական հիմնարկ մտնելուց առաջ անցկացվում է դիտարկում, ընտրվում են հավանական ռիսկային ծրագրերը, թիրախները, եւ այդ մասով ...

 
 
Տնտեսություն
Թունաքիմիկատները սպառնում են
 

Երեւանի մերձակայքում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքային գոտու վրա է եւ շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ է ներկայացնում: 1982-ին կառուցված գերեզմանոցում թաղվել է ավելի քան 500 տոննա թունաքիմիկատ, այդ թվում՝ 50% կայուն քլորօրգանական միացություններ, իսկ գերեզմանոցի հարեւանությամբ բնակելի ավաններ են:

Երեկվա ասուլիսում այս մասին ասաց «Հայ կանայք հանուն առողջապահության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը: Նրա խոսքով, սողանքային վիճակում է նաեւ Ողջաբերդ եւ Գեղադիր գյուղերի միջեւ տեղակայված թունանյութերի գերեզմանոցը. «Թունաքիմիկատների համար սահմանված գերեզմանոցը սողանքային գոտու է վերածվել եւ վերջին տարիների անուշադրության հետեւանքով ավելի քան 12,5 մետր խորությամբ ներքեւ է իջել: Իրականացված միջոցառումները չեն ապահովում թունաքիմիկատների գերեզմանոցի ...

 
 
Տնտեսություն
ԿԱՆԳԱՌՆԵՐԸ ԿՇԱՏԱՆԱՆ
 

Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են երեւանցիներին հուզող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվականից՝ հաշվի առնելով բնակիչներից ստացված դիմումները, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում մայրաքաղաքի մի քանի հատվածներում ավելացվել են հասարակական տրանսպորտի կանգառները: Բացի այդ՝ համաքաղաքային կապիտալ նորոգման ծրագրերի շրջանակներում շուտով կսկսվի Մյասնիկյան պողոտայում անձրեւաորսիչների կառուցումը: «Կանաչ Երեւան» ծրագրի շրջանակներում շարունակվում են գարնանային աշխատանքները: Բնահողի թարմացման, ծառերի էտի ու կանաչապատման աշխատանքները կավարտվեն մինչեւ ապրիլի 15-ը, իսկ մայիսից կիրականացվի չոր եւ վթարային ծառերի սանիտարական հատումը: Քաղաքապետի հանձնարարությամբ կանաչապատման ծրագրերում նեգրավվել են նաեւ ...

 
 
Տնտեսություն
ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԳԻՆԻ
 

Ինչպես տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեից՝ օրերս «Դանիելյան Նարինե» ԱՁ-ից հայտնաբերվել եւ առգրավվել է 54 շիշ կեղծ ակցիզային դրոշմանիշերով կոնյակ: ՊԵԿ մամուլի ծառայությունից պարզաբանում են. քանի որ հանցագործության պահին արտադրանքի արժեքը գերազանցել է 200 000 դրամը, ուստի այն ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ համարվում է խոշոր չափերի կեղծում, որի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, այն է՝ 700 000-ից 1մլն դրամ: Տվյալ դեպքում, միաժամանակ կիրառելի է նաեւ ակցիզային դրոշմանիշեր կեղծելու կամ կեղծ ակցիզային դրոշմանիշեր իրացնելու համար նախատեսված պատժամիջոցը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:

Իսկ «Հակոբյան Հակոբ» ԱՁ-ից նույն օրը հայտնաբերվել եւ առգրավվել է ...

 
 
Իրավունք
ՓՈՐՁԱԳԵՏԸ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐԵԼ
 

Տիգրան Օհանջանյանի կասկածելի մահվան կապակցությամբ հերթական դատաքննությունը ավարտվեց

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց 2007թ. օգոստոսի 30-ին ՊՆ թիվ N զորամասում անհասկանալի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննությունը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարին այս գործով մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանին եւ Կարեն Թովմասյանին անպարտ է ճանաչել: Նրանք, որ մեղադրվել էին պաշտոնական անփութության, զինվորական կանոնակարգի խախտման համար, մարզի դատարանի կողմից արդարացվել են, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նրանք երեկ դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին եւ գտնում էին, որ «առաջին» ...

 
 
Իրավունք
«Փողատերերին ասեք՝ ամո՛թ է»
 

«2010-ին երջանիկների թիվը պակասելու է, նրանց թիվը, ովքեր ուզում էին լքել հայրենիքն ու գնալ օտար երկրներ՝ աշխատելու, ավելանալու է»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի տարբերություն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարությանը, թե ճգնաժամն ավարտվել է, Բ. Ասատրյանի համոզմամբ՝ իսկական ճգնաժամը մեր երկրում դեռ նոր է սկսվում. «Դեռ 2008-ի դեկտեմբերին, երբ ես հայտարարեցի, որ մեզ սպասվում է երկնիշ տնտեսական անկում՝ ինձ ծիծաղի առարկա էին դարձրել, մինչդեռ իմ կանխատեսումներն իրականացան: Հիմա ես ասում եմ՝ 2010-ին անկումները մեր կյանք են մտնելու: Եթե նախկինում մեկ-երկու էլիտար շենք պակաս էր կառուցվում, ու ասում էին՝ շինարարության ոլորտում անկում կա, դա շարքային քաղաքացուն քիչ էր առնչվում, հիմա այդ անկումների իրական ազդեցությունը զգալու է մեր ...

 
 
Իրավունք
Հետաձգվեց վերջին անգամ
 

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով: Օրինաչափություն դարձած հետաձգումն այս անգամ պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատասխանող կողմի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը չէր եկել դատական նիստին եւ ներկայացրել էր տեղեկանք՝ սուր թոքաբորբով հիվանդ լինելու մասին: Դատական նիստին ներկա չէր նաեւ տիկին Ազիզյանը: Նշենք նաեւ, որ պարոն Թովմասյանի բժշկի տեղեկանքը երեկվա ամսաթվով էր: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին դպրոցի ուսուցչուհիներից, որոնք ներկա էին դատական նիստին, դեռ մեկ շաբաթ առաջ դպրոցի տնօրենը դատական նիստի օրն ու ժամին միտումնավոր նշանակել էր ...

 
 
Իրավունք
Ձերբակալվել է կաշառքի գործով
 

Մարտի 29-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում՝ էական խախտումներ չարձանագրելու դիմաց, ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար եւ 240.000 ՀՀ դրամ կաշառք: Հարուցվել է քրեական գործ:

 
 
Իրավունք
Ձկնորս է խեղդվել
 

Նախօրեին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.40-ի սահմաններում Սեւանա լճում՝ Աղթամար թերակղզուց դեպի Ծովագյուղ ընկած տարածքում, ձկնորսության ժամանակ ջրախեղդ է եղել Սեւանի բնակիչ՝ 41-ամյա Հայկ Հակոբյանը:

 
 
Իրավունք
Հարս-սկեսուր «դեբոշ»
 

Մարտ ամսին կանանց իրավունքների կենտրոն դիմած՝ հերթական ընտանեկան բռնության զոհ դարձած կինը այս անգամ ոչ թե ուներ երեխաների ապրուստի միջոցի բացակայության, այլ ավելի կարեւոր եւ կնոջ անձնական իրավունքներին վերաբերող խնդիր:

Մանրամասները՝ վաղվա համարում

 
 
Իրավունք
ԶԻՆԿՈՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԵԿԱՎ
 

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Ս. Համբարձումյանի նախագահությամբ շարունակվեց Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ Ժորա Խաչատրյանի բողոքի քննությունը: Խնդիրն առնչվում է «Հակոբյանի կողմից զորակոչից խուսափելուն», նրանից 1մլն 800 000 դրամ պետության կողմից վերցնելուն, զինգրքույկ ստանալուն:

Երեկ դատարան պիտի ներկայանար պատշաճ ծանուցված հանրապետական զինկոմիսարիատի ներկայացուցիչ Արեն Սարգսյանը: Սակայն վերջինս հարկ չէր համարել անգամ դատարանին տեղեկացնել նիստից իր բացակայելու մասին: Իսկ Հակոբյանի ներկայացուցիչները՝ Ժորա Խաչատրյանը եւ Աղասի Արշակյանը կարեւորում էին նրա մասնակցությունը, քանի որ զինկոմի ներկայացուցիչը պիտի տար մի շարք հարցերի պատասխան: Մասնավորապես, «զինակոչից խուսափողը»՝ այլ պետության քաղաքացին երբ է ստացել զորակոչվելու մասին պաշտոնական ծանուցում: Նշենք, որ ...

 
 
Մարզեր
ՏՈՒՆ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՏԱՆՏԵՐ ՉԵՆ
 

Պետությունը տվել է համայնքին, համայնքի հնարավորությունը չի ներում

Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները վերջին երեք տարվա ընթացքում հասցրել են հեռակա ծանոթանալ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին:

Երբ 2007 թվականի մայիսին կառավարության որոշմամբ հանրակացարանները հանձնվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներին, սեփական միջոցներով դրանք վերանորոգելու եւ հանրակացարանի բնակիչներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով, էջմիածինցի հանրակացարանաբնակները օր չկորցրին սեփականության բաղձալի իրավունքը ստանալու համար: Բայց որքան շտապում էին, այնքան մշուշոտ էր դառնում սեփական ...

 
 
Մարզեր
Ով է նա, ով է նա, ով է նա
 

Մարտի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրեցին «ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության մասին» համաձայնագիր, իսկ մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Սփյուռքի փոխնախարար նշանակվեց Վարդան Մարաշլյանը, ով ծնվել է Երեւանում, մեծացել՝ Մոսկվայում, նաեւ աշխատել Արա Աբրահամյանի «Սոգլասիե» ընկերությունում, մասնագիտությամբ տնտեսագետ է:

Թե ինչպես կաշխատի Վարդան Մարաշլյանը վասն Հայաստանի եւ Սփյուռքի, ցույց կտա ժամանակը: Արա Աբրահամյանը հայտնի է նրանով, որ լինելով ՌԴ քաղաքացի, Հայաստանի համապետական ընտրություններում այս կամ այն ուժի ու թեկնածուի օգտին քարոզչություն է անում, իսկ ղարաբաղցիներին էլ կոչ էր անում խախտել սեփական ...

 
 
Մարզեր
Աշխատենք միասին
 

Անցած 10 օրում «Առավոտում» մի քանի հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի վիճակի մասին: Հ/կ-ները պնդում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում: Նախարարությունը պնդում է, որ թափոնատարը կայուն վիճակում է, արտահոսք չկա:

Վերջին՝ մարտի 29-ի «Հ/կ-ներն էլ նախարարությանը չեն հավատում» հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «բնապահպանական պետական տեսչության պետ Ալեքսանդր Սահակյանը տվել է հանձնարարական Սյունիքի ...

 
 
Մարզեր
30 հազար՝ մեկ տարում
 

Լեհաստանի դեսպանատունը Սյունիքում ծրագրեր կիրականացնի

Մարտի 29-ին եւ 30-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին: Այցի հիմնական նպատակը Սյունիքում այս տարի իրականացվելիք զարգացման ծրագրերի քննարկումն էր՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ փոխդեսպանի, 2010 թվականին Լեհաստանի դեսպանատունը Հայաստանում նախատեսում է իրականացնել զարգացման 12 ծրագիր, ընդհանուր՝ 30 հազար եվրո կամ մեկ միլիոն զլոտի արժեքով:

Մասնավորաբար՝ Շիկահող գյուղում կկառուցվի խմելու ջրագիծ, իսկ Վերին Խոտանանում՝ գյուղատնտեսության համար խիստ անհրաժեշտ գյուղտեխնիկայի հատկացման ծրագիր կիրականացվի: Փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին եղել է եւ Շիկահողում, եւ Վերին Խոտանանում: Իսկ մինչ այդ հանդիպել է Կապանի քաղաքապետին, փորձել ծանոթանալ համայնքի կարեւորագույն ...

 
 
Միջազգային
Չեչնիայի խորհրդարանի խոսնակը մեղադրել է հատուկ ծառայություններին
 

Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվահա Աբդուռահմոնովը մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի համար մեղադրել է «մոսկովյան հատուկ ծառայություններին»: «Ռոսբալտի» փոխանցմամբ, խորհրդարանի նիստի ժամանակ Աբդուռահմոնովը հայտարարել է, թե՝ պայթուցիկ սարքերը մոսկովյան մետրո են բերվել մետրոպոլիտենի աշխատակիցների, անվտանգության ծառայությունների կամ իրավապահ մարմինների «բացարձակ անփութության» կամ հանցակցության արդյունքում: «Եթե բարձրաստիճան անձինք իրենց ղեկավարներին ներկայացվող հաշվետվություններում այսօր, որպես տեղի ունեցածի «մեղավոր», վկայակոչում են հյուսիսկովկասյան տարածաշրջանը, ապա պետք է հայտարարենք, որ տեղի ունեցածի համար մենք մեղավոր ենք համարում մոսկովյան հատուկ ծառայություններին, ...

 
 
Միջազգային
Մերկելին չի հաջողվել համոզել Թուրքիային
 

Թուրքիայի լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը նպատակահարմար չէ, սակայն անդամակցության բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: News.am-ի մատուցմամբ, ԵՄ մուտք գործելու գործընթացը արագացնելու համար, Մերկելի խոսքով՝ Անկարան Կիպրոսի հունական հատվածի համար պետք է բացի իր նավահանգիստները եւ օդանավակայանները։ Մերկելը նշել է նաեւ, որ Թուրքիան չպետք է բացասաբար ընկալի ԵՄ լիարժեք անդամակցության փոխարեն «արտոնյալ անդամակցության» առաջարկը։

«Մենք շարունակում ենք բանակցությունները։ Սակայն անհրաժեշտ է, որ Թուրքիան վավերացնի եւ իրագործի Անկարայի արձանագրության կետերը, որով էլ ...

 
 
Միջազգային
Սերբերը բոսնիացիներից ներողություն են խնդրում
 

Մարտի 30-ին Սերբիայի խորհրդարանը քննարկել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության համար ներողություն հայցելու խնդիրը։

Իշխող կուսակցությունների կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագծով Սերբիան ցավակցություն է հայտնում ողբերգության զոհերի համար եւ ներողություն խնդրում Բոսնիայի սերբական զորքերի իրագործած սպանությունները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար։ Բանաձեւը, սակայն, խուսափում է կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց։

 
 
Միջազգային
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐ
 

Չինաստանում, Ցզինին քաղաքի մերձակայքում գտնվող գետի մոտ հայտնաբերվել են ավելի քան 20 նորածին, այդ թվում՝ արատներ ունեցող երեխաների դիակներ: Չինական պետական ԶԼՄ-ների մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, որի հետաքննությունը վարող մարմինը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի քաղաքի մերձակա հիվանդանոցներով: Նորածիններից ութի մարմինների վրա կան տեղի բժշկական հիվանդանոցի նշագրումներ, իսկ պարկերից մեկի վրա էլ հստակորեն երեւում է հիվանդանոցի տարբերանշանը: BBC-ի մատուցմամբ, հիվանդանոցի բուժանձնակազմի մի մասը հեռացվել է աշխատանքից:

Քննարկվող վարկածներից մեկով բոլոր նորածինները մահացել են կամ ծննդաբերության ժամանակ, կամ դրանից հետո, կամ պարզապես աբորտների «զոհեր» են: Չի բացառվում նաեւ, որ հիվանդանոցների անձնակազմերը իրենց ցուցաբերած անփութությունը քողարկելու համար երեխաների դիակները դուրս են բերել ...

 
 
Միջազգային
ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ՊԱՏԱՆՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ
 

Երեքշաբթի օրը, Գազայի հատվածում գտնվող Յասիր Արաֆաթի անվան օդակայանի մոտ պաղեստինցի մի պատանի է գնդակահարվել: Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ իսրայելցի զինվորականները 15-ամյա Մուհամմեդ Զիդանին գնդակահարել են անկլավի անվտանգության արգելապատնեշին մոտենալիս: Անկլավի Փրկարար եւ շտապօգնության ծառայության ղեկավար Մուավիա Խասանեյնի մատուցմամբ, պատանին փորձել է թափանցել օդակայանի տարածք: Պաղեստինյան աղբյուրները հավանական են համարում, որ տղան փորձել է անցնել արգելապատնեշը Իսրայել մտնելու համար: «Newsru-Israel»-ի մատուցմամբ, եւս չորս պաղեստինցի վիրավորվել է: Պատանու դին առայժմ չի հաջողվում տարհանել այդ հատվածից՝ այդտեղ շարունակվող փոխհրաձգության պատճառով:

Հիշեցնենք, որ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հրամանով պաղեստինյան տարածքներում լիակատար շրջափակման ...

 
 
Միջազգային
ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 8-17 ՏԱՐԵԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ
 

Մեքսիկայում, Դուրանգո նահանգի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա, որի արդյունքում 7 երեխա եւ 3 երիտասարդ է սպանվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հանցագործները փորձել են ավտոբուսը կանգնեցնել ավտոմայրուղու՝ բնակավայրերից հեռու մի հատվածում, եւ այն բանից հետո, երբ վարորդը չի ենթարկվել նրանց պահանջին, հանցագործները կրակ են բացել ավտոբուսում գտնվողների ուղղությամբ ու նաեւ մի քանի պայթուցիկ սարքեր են գործադրել:

Հարձակման արդյունքում զոհվածները եղել են 8-21 տարեկաններ: Երեխաներն ու երեք երիտասարդները ուղեւորվելիս են եղել քաղաքային նահանգային կենտրոններից մեկը՝ դաշնային իշխանությունների կողմից կրթության համար հատկացված տնտեսական օգնություն ստանալու նպատակով: Մեքսիկայի իշխանությունները հիշյալ շրջան են գործուղել բանակային ստորաբաժանումներ: Նախնական ...

 
 
Հայդ պարկ
Ո՛Չ՝ ԱՄԲՈԽԱՀԱՃՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՃԻՆ
 

Բոլոր մայրաքաղաքները բովանդակային համապատասխանության մեջ են իրենց պետականությունների հետ: Ներկա սերնդին է տրված Հայաստանի պետության համար ընտրելու՝ անկա՞խ պետականության բովանդակություն, թե՞ գաղութի կամ ծայրագավառի: Ազատ եւ ինքնիշխան պետության մայրաքաղաքը պետք է նպաստի դրական սելեկցիային, ո՛չ՝ բացասական: Ժողովուրդների բազմությունների համար կա սուրբ Երուսաղեմ, կա երազների Հռոմ, բայց կա նաեւ Բաբելոն՝ «մայր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յայտնութիւն, 17): Չեմ ուզում, որ իմ մայրաքաղաքը, այսինքն՝ ողջ պետությունը դառնա նոր Բաբելոն, ուր «բոլշենստվոյի»՝ մեծամասնության ռաբիսը կկլլի շարականներից մինչեւ Արմենակ Շահմուրադյան, ուր որքան տգեղ, որքան տգետ՝ այնքան լավ սկզբունքը կիշխի, ուր երկիրը կգնա դեպի աղետ՝ էկոլոգիական, կրթական, ...

 
 
Հայդ պարկ
Ներողություն խնդրեք
 

Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գյոզալյանի նամակը՝ ուղղված ՀՀ Արդարադատության խորհրդին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահին: Փաստաբանը նախընտրել է իր նամակը կոչել «Դիմում, առաջարկ, հորդորանք (Օրենքի առջեւ բոլորի հավասարության վերաբերյալ կամ օրինականության քարոզում)»: Դիմումում, մասնավորապես գրված է. «Ուսումնասիրելով 17.03.2010թ.-ի ՀՀ պաշտոնական տեղեկագրի թիվ 11 (745) համարը՝ ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ ԱԽ) 2010թ.-ի փետրվարի 19-ին, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, կայացրել է այնպիսի որոշում, որն, ըստ իս, իր մեջ արտացոլում է ՀՀ-ում ...

 
 
Ժամանց
ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ «ԶԱՊ» ՈՏՔԵՐՈՎ ՀԱՐԹԱԹԱԹ ՍԵՐՈՒՆԴ
 

Որոշ բիզնեսմենների կողմից շուկայում լցված կոշկեղենի «շնորհիվ» հնարավոր է մեր երեխաներն ունենան հոդերի կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ:

Եթե հայ ազգի երեխաների մի զգալի մասը դառնա հարթաթաթ, ծուռթաթ կամ ավելի բարդ հիվանդություններ ձեռք բերի, 15 տարեկանում սկսի քայլել 80 տարեկանի պես, կամ բալետի գնա, բայց ունենա ֆուտբոլիստի ծուռ ոտքեր՝ ոչ մի զարմանալի բան չի լինի: Մինչ օրս հայերն առանձնապես չէին փայլում գեղեցիկ, երկար եւ ուղիղ ոտքերով, հիմա առավել եւս՝ գեղեցիկ եւ առողջ ոտքերի հույս կարող ենք չունենալ:

Այսօր մեր կոշիկի շուկայում լցված աղբը, որը շատ ծնողներ ստիպված գնում են՝ ելնելով դրանց մատչելիությունից, պետական վերահսկողությունից դուրս է:

Առողջապահության նախարարի N732-Ն որոշման համաձայն, գոյություն ունեն մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող ...

 
 
Ժամանց
«Մեր հին դաշնամուրը» տրագիկոմեդիան
 

Կամ՝ լավատեսության սինդրոմ

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» պիեսի բեմադրության երեւանյան պրեմիերան: Ներկայացման առաջնախաղը կայացել է փետրվարի 20-ին՝ Գյումրիում. 2 գործողությամբ տրագիկոմեդիան բեմադրել է տեղի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, բեմադրությունը Ռաֆայել Գրիգորյանինն էր:

Գլխավոր դերակատար Միքայելին մարմնավորում էր Ռաֆայել Գրիգորյանը, Ռուզանին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Հարությունյանը, մյուս դերերում հանդես էին գալիս Սուսաննա Բաղդասարյանը, Խաչիկ Բադալյանը, Նառա Սանթոյանը, Գեւորգ Խաչատրյանը եւ այլք: Պիեսը, որի համար Դ. Մուրադյանը օրերս ԹԳՄ «Արտավազդ» ...

 
 
Ժամանց
ԴԵՄՔԻ ԾԵՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
 

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ծերացման արտաքին դրսեւորումներն առաջին հերթին պայմանավորված են ոչ թե մաշկի եւ դեմքի նուրբ հյուսվածքների տոնուսի իջեցմամբ, որոնք հեռացվում են ժամանակակից վիրահատական միջոցներով, այլ դիմային ոսկորների ձեւի, մասնավորապես՝ ներքեւի ծնոտի փոփոխություններով:

Ռոչեստերի համալսարանի պլաստիկ վիրաբույժը հետազոտել է տարբեր տարիքային խմբերի պատկանող 120 մարդու դեմք: Հետազոտության համար ընտրվել է կանանց եւ տղամարդկանց 20-ական նկար երեք տարիքային խմբից՝ 20-36, 41-64 եւ 64-ից բարձր: Համակարգչային ծրագրի օգնությամբ գիտնականները յուրաքանչյուր նկարի վրա չափել են ներքեւի ծնոտի անկյունը, երկարությունը, լայնությունը եւ համեմատել տարբեր խմբերի արդյունքները:

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարիքի հետ էապես ավելանում է ներքեւի ծնոտի անկյան ցուցանիշը, ինչի պատճառով ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-31 20:21
 
 

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ-2

Ապրիլի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է պերկուպերկյանական ...

 

2010-03-31 20:17
 
 

ԸՍՏ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ՝ ՀՔԾ-Ն ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը վարչապետին ուղղված հաղորդման մեջ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ...

 

2010-03-31 19:53
 
 

ԲԵՌԸ ԻՐԵՂԵՆ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, «այն խնդիրները, որ 90-ական թվականներին ...

 

2010-03-31 19:53
 
 

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ ԹԻՎ 2

«Հստակ կարելի է արձանագրել, որ մենք դուրս ենք եկել ճգնաժամից, եւ մեր տնտեսությունը ապրում է տնտեսական զարգացում,- երեկ ...

 

2010-03-31 19:53
 
 

FIDH-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՁԵՎԱՉԱՓԻՑ ՄԻՊ-Ն ԷԼ ԴԺԳՈՀԵՑ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարվել է ելույթ ունենալ ապրիլի 6-8-ը Երեւանում ...

 

2010-03-31 19:52
 
 

ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ մարտի 26-29-ը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ...

 

2010-03-31 19:52
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Կառավարենք միասին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ ...

 

2010-03-31 19:51
 
 

ԴՈԼԱՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Մարտի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 650 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 401.55 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին ...

 

2010-03-31 19:48
 
 

 ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Հնարավոր է՝ Իսրայելում մեծանում է հակաթուրքական տրամադրությունների չափաբաժինը, սակայն Իսրայելի Քնեսետը դեռ պատրաստ չէ ճանաչել Հայոց ...

 

2010-03-31 19:47
 
 

ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈ՞ՒՄ

Մոսկվայի մետրոյի կայարաններում պայթյուններ իրականացրած կին մահապարտ ահաբեկիչները հատուկ պատրաստություն էին անցել ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+30+9 
 Արարատ+36+16
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education