|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Վերջապես պարզ դարձավ, թե ինչից է կախված Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Այն ուղիղ համեմատական կապի մեջ է գտնվում ճանապարհային ոստիկանների ստացած կալորիաների քանակից: Ըստ tert.am-ի, այդպիսի եզրակացության է եկել ոչ թե ինչ-որ վերլուծաբան կամ լրագրող, այլ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ գեր ոստիկաններին նիհարներով փոխարինելու փորձ 2005-2008 թվականներին արվել է, եւ դա վատ հետեւանքների է հանգեցրել: «Էդ էր պատճառը, որ 2008 թվականի ճանապարհատրանսպորտային պատահարների պիկի էինք հասել»,- նշել է պարոն Սարգսյանը:
Ամեն ինչ պարզ է: «Գաիշնիկի» աշխատանքը նյարդային է. ամբողջ օրը «պախկվում ես» թփերի մեջ եւ սպասում, թե ով է խախտելու երթեւեկության կանոնները, որ «մի քանի կոպեկ» տուն տանես, ընտանիք պահես: Իսկ նյարդային բջիջները, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում: Ահա եւ ստիպված ես հիշյալ «մի քանի կոպեկի» մի մասը ծախսել խաշի, խորովածի եւ քյաբաբի վրա, որպեսզի դիմանաս այդ բարդ եւ անշնորհակալ աշխատանքին: Այստեղից է «գաիշնիկների» գիրությունը գալիս. դա, ըստ էության, գիրություն էլ չի, այլ հսկայական «աշխատանքային կոշտուկ» որովայնի շրջանում: Հիմա պատկերացրեք, որ այդ տաժանակիր գործն անի նիհար մարդը. բնական է, որ նա չի կարողանա կենտրոնանալ օրինախախտներին հայտնաբերելու վրա, ամբողջ օրը ուշքն ու միտքը խաշն ու խորովածը կլինի: Այսքանից հետո դուք ուզում եք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը քի՞չ լինի:
Պարոն Սարգսյանի այս վերլուծությունը պետք է, իհարկե, տարածել իշխանական ողջ համակարգի վրա: Պատկերացրեք, օրինակ, նստած է պատգամավորը նիստերի դահլիճում (էլի Գրիգորիչը բանուգործից կտրել-կանչել է), էլ ում ներվերը կդիմանա սպասել, մինչեւ բոլոր ելույթները վերջանան, եւ այդ անտեր կոճակը վերջապես սեղմես: Միակ միտքը, որը տաքացնում է սիրտդ. հիմա այս անիմաստ խոսակցությունները կվերջանան, ես իմ կոճակը կսեղմեմ ու կգնամ մի լավ խաշ-խորոված կուտեմ: Եթե հաշվի առնենք, որ այդ զբաղված մարդկանց Գրիգորիչն ահանգստացնում է ամիսը մեկ, իսկ լինում է նաեւ՝ երկու անգամ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի սթրես են ապրում այդ պատգամավորները, եւ կալորիաների ինչպիսի քանակ է հարկավոր՝ այդ սթրեսից դուրս գալու համար:
Չէ, այստեղ վիճելու բան չկա. եթե մենք ուզում ենք, որ պետության գործերը լավ գնան, մեր իշխանավորները պետք է շատ ուտեն: Թե կալորիաների եւ թե այլ իմաստներով: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2010-07-14 |
| ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| |

«Ոսկե ծիրանի» շրջանակներում ԱՄՆ-ից Հայաստան ժամանած կինոռեժիսոր եւ սցենարիստ Ալեն Հյուզը հայկական հողի վրա իրեն հայ է զգում, չնայած ծնվել է աֆրոամերիկացի հորից եւ հայուհի մորից: Հայաստանից առաջին տպավորությունն էլ հետեւյալն է. «Այսպիսի բարկ արեւ կա նաեւ Կալիֆոռնիայում, սակայն նման փոքր տարածքում այսքան գեղեցիկ մարդկանց երբեք չեմ տեսել»:
Կարդացեք նաեւ՝ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՀԱԿ-Ը ՄԻԱԿՆ Է |
| |
Ի լուր բոլորի հայտարարում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, թեեւ նա ժամանակին դժգոհ էր Կոնգրեսի պասիվ պահվածքից:
«Անցյալ պառլամենտական ընտրություններից հետո «Ժառանգության» հետ որեւիցե կապի, համագործակցության մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ այն ժամանակ ես տեսա, որ իրենք նեղ շահերի ետեւից են գնում, եւ արդեն պարզ դարձավ, իրենք ասացին, որ այս հանցավոր ռեժիմի հետ փորձելու են երկխոսության գնալ: Ամեն մեկն ինքն է որոշում իր տեղը եւ բախտը հասարակությունում, քաղաքական կյանքում: Յուրաքանչյուրն ինքն է կերտում իր տեսակը, իմիջը, անելիքները: Այդ ճանապարհը, ցավոք, ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանը. ցավով եմ ասում, որովհետեւ որոշակի հարգանք կար, Աստված իրենց հետ»,- «Առավոտի» հետ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԻՆՉԵ՜Ր ԱՆՑԱՆ-ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ |
| |
Նախկինները կրկին մեղադրեցին, ներկաները դարձյալ չընդունեցին այդ մեղադրանքները
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարում հայտարարել էր, որ կուսակցությունից հեռացված այն անձինք, «ովքեր իրենց այս ընթացքում կոռեկտ են պահել», կարող են դիմել վարչություն ու իրենց գործունեությունը շարունակել կուսակցությունում: Համագումարից անմիջապես հետո կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը եւ Զոյա Թադեւոսյանը արձագանքեցին այս առաջարկին: Մովսես Արիստակեսյանը հայտարարեց («news.am-12.07.2010), թե առնվազն կոռեկտ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ առաջարկը. «Դա անգրագիտություն է, որը թույլ է տալիս նա, որովհետեւ կուսակցության առաջնորդը պիտի իմանա, որ կուսակցության վարչության անդամին հեռացնելու իրավասություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| Գիզիրյանը ճամփորդում է |
| |
Շիրակի մարզպետն իր «շքախմբով» Մարալիկում էր
Անիի տարածաշրջանի պրոբլեմներին լուծում փնտրելու, հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ հանած հարցերից մեկը՝ Մարալիկի հիվանդանոցի փակվել-չփակվելը մեկ անգամ եւս քննարկելու ու հստակեցնելու նպատակով Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել Մարալիկի քաղաքապետարանում: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի միջոցով ներկա-բացակա անելուց ու համոզվելուց հետո, որ Անիի տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ դատախազը, Ազգային անվտանգության ծառայության պետը եւ մյուսները այդտեղ են, Շիրակի մարզպետը հանկարծ դուրս հրավիրեց Անիի տարածաշրջանի ոստիկանության պետի տեղակալներին: Նա հետաքրքրվեց, թե ինչու ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ, ու անհիմն պատճառաբանություն լսելով՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ |
| |
Երեկ մամուլի ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով «ՍԴՀԿ-ն ընդդեմ ՍԴՀԿ-ի» գործով դատարանի վճռին՝ ասել է, որ դատարանը մերժեց ՍԴՀԿ՝ Գեւորգ Պերկուպերկյանի թեւի հայցն իր դեմ, քանի որ իշխանությունները կորցրեցին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ: Լյուդմիլա Սարգսյանը պնդել է, որ կուսակցության ներսում անցած աշուն տեղի ունեցած զարգացումները, որոնց հետեւանքով ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, իշխանությունների կողմից իրականացված դիվերսիա էր, որի նպատակը հայ ավանդական կուսակցությունը պառակտելն էր ու ՍԴՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս բերելը. «Իշխանություններն այսպիսով ցանկանում էին մեկ գնդակով երկու նապաստակ սպանել, նախ՝ ՍԴՀԿ-ն հանել ՀԱԿ-ից, եւ հետո՝ ստեղծել գրպանային ընդդիմություն՝ ի դեմս ՍԴՀԿ-ից դուրս եկած ու Վահան Շիրխանյանի շուրջ համախմբվածների»: Դատարանի վճիռը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ |
| |
Բրյուսելում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ: Վերջինս նշեց, որ Բելգիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, ինչին մեծապես նպաստեց նաեւ 2009 թ. իր պաշտոնական այցը Երեւան: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը ավելի հաճախ հնչող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՆԵԼ |
| |
Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:
«Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաեւ այլ երկրներում:
Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌԸ |
| |
Գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը «Էկոլուրին» ասել է, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը: «Երեկ 8 ժամվա ընթացքում 11 բեռնատար անցավ՝ յուրաքանչյուրում մոտ 12 կուբամետր փայտ կլիներ դարսած»,- ասել է Վահրամ Թաթիկյանը: Անտառի մեջ օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Ուշագրավ է, որ բեռնատարները համարանիշներ չունեն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑԻՆ |
| |
Հայերը սովոր են պատի տակ հոգալ իրենց բնական կարիքները
Մայրաքաղաքում հասարակական զուգարանների թիվը գնալով փոքրանում է, միայն շաբաթներ առաջ «Սեկաշ» ՍՊԸ-ի ղեկավարության ներքո գտնվող միանգամից 33 հասարակական զուգարան դադարեց գործել: Այս կազմակերպությունը դեռ երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ 35 զուգարան էր Հայաստան ներկրել, իսկ դրանցից հիմա միայն երկուսն է գործում: Ընկերության տնօրեն Գագիկ Կակոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում զուգարանային բիզնեսը զարգացած ու շահավետ է, միայն մեր երկրում է, որ չի աշխատում. «Հայաստանում զուգարանից օգտվում է հասարակության չնչին տոկոսը՝ օրական հազիվ 25-30 մարդ, իսկ սպասարկման, աշխատողների վարձերն ու հարկերը ամսական մեծ գումարների են հասնում: Ամեն ամսվա եկամուտը կազմում է 50 հազար, նման եկամուտով ինչպե՞ս վճարենք ամենամսյա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| «Dress code»՝ մանկապարտեզներում |
| |
Օրերս մանկապարտեզի մի քանի դաստիարակներ «Առավոտին» տեղեկացրել էին, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ուզում է մանկապարտեզներում, այսպես ասած, «dress code» մտցնել: Դաստիարակների պատմելով՝ իրենց զգուշացրել են երեխաներին ներկայանալ պատշաճ տեսքով՝ տափակ կրունկներով կոշիկ չհագնել, ուսերը բաց ամառային բլուզներ չկրել եւ այլն: «Առավոտին» դիմած դաստիարակները հասկանալի պատճառներով չէին ուզում իրենց անունները հրապարակել: Նրանց ասելով՝ իրենց տնօրենը բոլորին կանչել է ու հայտնել, որ կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրահանգել է հետեւել դաստիարակների հագուկապին ու թույլ չտալ, որ հողաթափերով, բաց շապիկներով գան աշխատանքի, մինչդեռ, ըստ մանկապարտեզի աշխատակիցների, իրենք ի վիճակի չեն այդքան փոքր երեխաների հետեւից ամբողջ օրը վազել՝ բարձրակրունկ կոշիկներով ու ինչ-որ անհարմար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՊԵԿ-Ը ԹԵՐԱՑԵԼ Է |
| |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով 2008-2009թթ. ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարուցած, նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը, մի շարք թերություններ է արձանագրել:
2008-ին կոմիտեի իրավաբանական վարչությունը, խոշոր հարկ վճարողների եւ տարածքային հարկային տեսչությունները ՀՀ վարչական դատարան են հարուցել 1174 հայց՝ 13 մլրդ 618,0 մլն դրամ հայցագնով, որից ամբողջությամբ բավարարվել է 906 հայց՝ 11 մլրդ 273,6 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 77.2%-ը, ընդհանուր հայցագնի 82.8%-ը, մասնակի բավարարվել է 52 հայց՝ 442,1 մլն դրամ պահանջից բավարարվել է 249,7 մլն դրամը, որը կազմում է հայցերի քանակի 4.4 %-ը, ընդհանուր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԴԱՏԱՐԿ ՉԵՆ ԹՌՉԻ |
| |
«Լեհական ավիաուղիները» արդեն 13 օր է՝ չվերթներ է իրականացնում Երեւան-Վարշավա-Երեւան ուղղությամբ։ Ընկերության փոխտնօրեն Լեշեկ Նարովսկին երեկ մամուլի ասուլիսում հայտնել է, որ երեւանյան ուղղությունը մաս է կազմում դեպի Արեւելք ընդարձակման ծրագրի։ Երեւան-Վարշավա չվերթի տոմսն արժե 200-250 եվրո: Տոմսն ավելի շուտ գնելու դեպքում ուղեւորի վրա էժան կնստի: Արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Բեյրութ, Կալինինգրադ, Տալլին: Նախատեսվում են նաեւ Դամասկոս, Հանոյ, Թբիլիսի եւ Կահիրե ուղղություններով։ Ընկերության ներկայացուցիչը վստահ է, որ իրենց մատուցած ծառայությունը մատչելի է եւ հույս ունի, որ իրենց ինքնաթիռները դատարկ բազկաթոռներով չեն թռչի: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| 1 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ |
| |
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ տեղի է ունեցել Գյումրիի նորակառույց բնակարանների հանձնման արարողությունը եւ երկրաշարժից անօթեւան մնացած 1056 ընտանիք բնակարան է ստացել նորակառույց Մուշ-2 թաղամասում: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ պաշտոնական վեբ կայքի (www. glendalehills.am) տեղեկացմամբ, Գյումրիի Մուշ- 2 թաղամասում բնակարան ստացած բոլոր սեփականատերերը մեկ ամսվա ընթացքում ի հայտ եկած շինարարական բնույթի թերություններ հայտնաբերելու պարագայում կարող են դիմել ընկերության Գյումրիի գրասենյակ: Կառուցապատողը տեղեկացնում է, որ շինարարական կազմակերպությունը պարտավորվել է 1 ամսվա ընթացքում առաջացած շինարարական բնույթի թերություններ ի հայտ գալու պարագայում վերացնել դրանք իր հաշվին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՕՁԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ |
| |
Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թիվ 121 մանկապարտեզում օրերս երեխաներին հյուր է եկել մի օձ: Սողունին նկատել է մանկապարտեզի վարիչը:
«Առավոտի» այս տեղեկությունը հաստատեցին նշյալ մանկապարտեզից: Մեզ հետ զրույցում մանկապարտեզի բուժքույր Մարիամ Ոսկանյանը պատմեց. «Մեր վարիչը մուտքի մոտ, ոտքի տակ ինչ-որ կոշտ բան է զգացել, երբ նկատել է, որ օձ է՝ ուղղակի սարսափահար է եղել»: Տիկին Ոսկանյանի խոսքերով, այդ դեպքից հետո տարածքն ամենայն ուշադրությամբ զննել են, բայց այլ օձերի չեն գտել. «Չգիտենք, այդ մեկն էր, թե շատ են, բայց հիմա շատ ուշադիր ենք, երեխաներին դուրս ենք տանում խմբերով ու միայն դաստիարակների առաջնորդությամբ, մենք էլ համակ ուշադրությամբ հսկում ենք նրանց»: Նրա խոսքերով, երեխաների ծնողներն էլ են արդեն դժգոհում, բայց իրենք չգիտեն ինչ անեն, ում դիմեն. «Դրանց դեմն ինչպես ենք առնելու, չգիտենք»: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՔՆՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
| |
Միասնական քննությունների լրացուցիչ փուլը քիչ-քիչ մոտենում է ավարտին: Առջեւում են օտար լեզուների, քիմիայի, հայոց պատմության միասնական քննությունները: Չնայած հիմնական փուլում մեծ աղմուկ բարձրացրեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, սակայն լրացուցիչ փուլում այս քննության միջին միավորը 10.9 է եւ իր՝ համեմատաբար բարձր ցուցանիշով զիջում է միայն ընդհանուր պատմության միջինին՝ 11.3-ին: Ցածր միջինով «ռեկորդակիր է» ֆիզիկայի լրացուցիչ քննությունը՝ 5.9 միջին միավորով, մաթեմատիկայի միջինն է 6.7, կենսաբանությանը՝ 9.2: Ֆիզիկա առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննության մասնակիցների 77,84%-ը: Oրերս կայացած ռուսաց լեզու առարկայի լրացուցիչ քննության միջինը 10.9 է: Այս առարկայից 17.5-20 միավոր ստացել է քննություն հանձնողների 8.33%-ը՝ ընդամենը 4 դիմորդ, 13.5-17.25 միավոր՝ 18.74%-ը, 7.5-13.25 միավոր՝ 56.25%-ը, դրական միավորի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| Կոկտեյլ՝ ԶԼՄ-ների համար |
| |
«Մանթաշյան» նոր ասպետներ եւ անգամ սեւամորթ հայրենակիցներ

Պլատինե «Մանթաշյան ասպետ» շքանշանակիր Ռ. Յիրիկյանն ու Հ. Խաչատրյանը պարգեւատրում են Գ. Նուշիկյանին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները երեկ մամուլի ներկայացուցիչների համար «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում կոկտեյլ էին կազմակերպել, որին ներկա էին նաեւ փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Սովորաբար նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ավելի մոտիկից շփվել համաշխարհային կինոյի ներկայացուցիչների հետ:
«Առավոտը» զրուցեց Հյուզ երկվորյակ եղբայրներից Ալենի հետ: Նա մի քանի «առանձնահատկություն» ունի՝ հոլիվուդյան կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր է, մայրը պարսկահայուհի է (Աիդա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԻՆՉՊԵՍ ՉՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ |
| |
Հայաստանում ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի նախաձեռնությամբ հուլիսի 12-30-ը զբոսաշրջության եւ դեղագործության ոլորտներում որակը բարձրացնելու, կրթական հաստատություններում ստացած տեսական գիտելիքների եւ գործատուի կարիքների միջեւ անհամապատասխանությունը հարթելու նպատակով կազմակերպվում է «Ամառային դպրոց»: Հայաստանում արդեն 3-րդ տարին անցկացվող այս ծրագրին մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողները:
ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի գործարար միությունների մասնագետ Արմեն Շահբազյանն առաջին դասախոսությունն է անցկացրել, որը վերաբերում է զբոսաշրջության զարգացման հայեցակարգին: Նրա կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտում կան խնդիրներ, որոնք կապված են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| «Արյան կանչը շովինիզմ է» |
| |
Ասում է գերմանաբնակ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համագործակցության ֆորումը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ 2007 թ.-ից «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը դարձավ տարածաշրջանային համագործակցության ֆորում, որի միջոցով Հայաստան են ժամանում մեծ թվով ռեժիսորներ: Ֆորումն անցկացվելու է երեք օր, որի ընթացքում ֆորումականները վարպետության դասեր են անցնելու հանրահայտ կինոգործիչների մոտ:
Ռոտերդամի կինոփառատոնի ներկայացուցիչ Լյուդմիլա Ցվիկովան նկատում է, որ ֆորումին կան հին ու նոր դեմքեր: Ըստ նրա, հին դեմքերի առկայությունն ապացուցում է, որ ֆորումն իր դրական ազդեցությունն է ունեցել իրենց գործունեության վրա եւ նրանք նորից են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԿՈՄԻՏԱՍ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋՊԱՐ, ՏՈԼՄԱ՝ ՕՍԼՈՅՈՒՄ |
| |
Մոտ օրերս Երեւանի Ն. Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների եւ «Միկա» ակումբի 1996 թ. ծնված տղաների թիմերը մեկնելու են Օսլո՝ մասնակցելու արդեն 32-րդ անգամ անցկացվելիք պատանեկան ֆուտբոլի «Norway Cup» միջազգային մրցաշարին:
«Առավոտը» ժամանակին մի քանի անգամ տեղեկացրել է, որ «Norway Cup»-ը աշխարհի ամենամասսայական մարզական միջոցառումն է, որի միայն մասնակիցների թիվը հասնում է 30 հազարի եւ Նորվեգիայի մայրաքաղաքում հավաքվում է շուրջ 60 երկրի մինչեւ 19 տարեկան տղաների եւ աղջիկների ավելի քան 1700 թիմ: Սկսած 2002 թվականից, Հայաստանն այս ֆուտբոլային փառատոնում մշտապես ներկայացված է Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների տարբեր տարիքային խմբերի թիմերով: Ճիշտ է, դրանից առաջ այդ ճանապարհը բացել են մեր տղաները՝ ի դեմս «Կիլիկիայի», որն իր նորամուտը նշել է հաղթողի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| «ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹՆ Է» |
| |
Հարցազրույց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ
- «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ձեւավորվեց որպես Սփյուռքի մշակութային կյանքն աշխուժացնող միջոց: Այսօր Սփյուռքի նախարարությունը ի՞նչ ծրագրով է մասնակցում «Մեկ ազգ, մեկ մշակույթի» գործունեությանը:
-«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը զգալի ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերն ամրապնդելու, Սփյուռքում ձեւավորվող մշակութային իրողությունները սերունդներին մատուցելու գործում: Հիմք ընդունելով «Ընդունակությունը քայլք է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք» իսահակյանական իմաստնությունը, մենք նպատակահարմար գտանք ընդլայնել համահայկական մշակութային ներուժը ներկայացնելու հնարավորությունները: Հենց այս հիմքով էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԱՅԳՈՒՄ ԷՐ ԼՈՒՍԱՑՐԵԼ |
| |
Երկուշաբթի վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային զբոսայգում տեսա քնած այս տղամարդուն: Ով գիտե, երեւի անսթափ է եղել եւ կնոջից խուսափելով՝ այգում է լուսացրել: Հիշեցնենք, որ այս նույն այգում մայիսի 11-ի առավոտյան անցորդների ուշադրությունը սեւեռվում էր մեկ այլ, բայց դարձյալ այգում անխռով քնած տղամարդու վրա, ում աջ ձեռքի տակ խաղաթղթերի տրցակ կար («Առավոտ», 13.05.2010՝ «Գիշերը քարի վրա»):
Եթե այսպես շարունակվի՝ Իջեւանի քաղաքային զբոսայգին կնմանվի, օրինակ, հնդկական Բոմբեյ (Մումբայ) քաղաքի այգիներին՝ ուր շատերը փողոցում են քնում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է |
| |
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Սա տեսնելուց հետո մարզպետը զրուցել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ, ներկայացրել իր դժգոհությունը՝ պահանջել հետեւել շինաշխատանքներին՝ դրանց ժամանակին եւ որակյալ իրականացումն ու շահագործումը ապահովելու նպատակով:
Մեր կողմից հավելենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ կառավարման խորհրդում կա 5 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-14 |
| ՈՉ ՀԱՎԱՔԵԼ ԳԻՏԵՆ, ՈՉ...… |
| |
Արագածոտնի մարզի խորհրդի նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրել է, որ 2010-ի առաջին կիսամյակում սեփական եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքը մարզում կատարվել է ընդամենը 34,6 տոկոսով: Լավագույն արդյունքը Ապարանի տարածաշրջանինն է՝ 104, 4 տոկոս: Այս ոչ մխիթարական ցուցանիշը արձանագրած մարզի ղեկավարը երեկ հրավիրված էր Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)՝ Հայաստանում 2011-15թթ. գյուղական կարողությունների ստեղծման 52 միլիոն դոլարանոց հերթական ծրագրի բացմանը, սակայն չէր եկել: Չէին եկել նաեւ Տավուշի եւ Վայոց ձորի մարզպետները: Այս 52 միլիոնից 37 միլիոնը կուղղվի սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների արդիականացմանը։
Ու անկախ մարզի եւ սահմանամերձ գյուղի նկատմամբ մարզպետի վերաբերմունքից, անկախ սեփական եկամուտները հավաքելու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-07-14 20:09 |
| |
| |
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՈՐԾ ՉԱՆԻ
«Ավելի լավ է «Ժառանգությունը» ոչ մի գործ չանի, քան անի այն գործը, որը իրենց պատկերացրածն է, որովհետեւ իրենց ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:09 |
| |
| |
ԻՆՉՊԵՍ ՕԵԿՆ ՈՒ ՀՅԴ-Ն
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին՝ հայտարարել է, թե ՍԴՀԿ-ի ներսում խմորումները ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:09 |
| |
| |
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՂՔՈՎ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին պատասխանելով՝ Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերն ասել է. ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:08 |
| |
| |
ՄԵԶ ԹԻԿՈՒՆՔ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«7օր»-ի հարցին, թե առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրություններում ինչպիսի՞ն կլինի ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:08 |
| |
| |
ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ
Արցախի ադրբեջանական համայնքը սկսել է հետ վերադառնալու լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:08 |
| |
| |
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ
«ԱրմԻնֆոն», հղում անելով ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը, տեղեկացնում է, որ երեկ, երեւանյան ժամանակով 15:19-ին, ... |
| |
 |
|
| 2010-07-14 20:07 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Փորձի փոխանակում
ՀՀ նախագահը երեկ ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին: ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Гарник Маргарян знает, как поставить вопрос и как решить карабахский вопрос и этого не делает, значит, он или карьерист или провокатор. Если знаешь, так вынеси в парламент свои идеи и так пусть там тебя послушают! А, то уже сколько лет повторяете нелегитимность да нелегитимность от этого Вам наверно сладко становится во рту! Наши политические деятели напоминают г.г. Явлинского и Зюганова своими «разоблачительными» речами, только с одним желанием «дайте порулить».