09/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Հոգեւոր Հայաստան
 

  Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել։

Մեր հոգեւոր հայրենիքը ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր։

Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար... Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել։ Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգիացիք, մինչդեռ որպիսի՜ դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար։

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն։

Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան։

Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ։ Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել։

Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդ տարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա։

Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով, կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգեւոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգեւոր Հայաստանին։ Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է։

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել։

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն՝ առանց այդ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։

Ահա այսպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը։

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը։

 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
1918
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵ՞Ն ՊԱՏՃԱՌԻ
 

Tert.am-ի փոխանցմամբ, կանխատեսումներ անելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ որոշ կուսակցապետեր կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակում. «Օրինակ, հնարավոր է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ Դաշնակցության ցուցակում հայտնվելը։ Էլ չեմ ասում, որ մոտ տասը կուսակցություն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում. չեմ կարող թվել, բայց գիտեմ, որ «ջերմացում» է գնում»։ Տիգրան Կարապետյանը չի բացառել նաեւ, որ «Բարգավաճ Հայաստանի» շուրջը եւս մի քանի կուսակցություն կհավաքվի։ «Ժառանգության» մասով էլ նկատել է. «Ժառանգությունը» փուչիկ կուսակցություն է։ Այդ փուչիկն օրերից մի օր կտրաքի»։ ...

 
 
Քաղաքականություն
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՈՈՒ
 

ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանն այսպես է որակում կուսակցության համագումարից առաջ պառակտումների մասին թեժացող լուրերը:

Մոտ մեկ ամիս առաջ Հայոց համազգային շարժում կուսակցությունում ստեղծված իրավիճակի շուրջ թեեւ բոլոր հնարավոր պարզաբանումները տրվեցին, սակայն նախահամագումարյան շրջանում մամուլում եւ քաղաքական դաշտում վերսկսվել են ՀՀՇ-ի պառակտումների մասին ամենատարբեր խոսակցություններն ու մեկնաբանությունները: Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարը կայանալու է հուլիսի 17-ին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով «աշխուժացման» այս ալիքը՝ ՀՀՇ վարչության անդամ, լրատվական բաժնի պատասխանատու Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ իրականում կուսակցությունում «երկու թեւ», այն է՝ ...

 
 
Քաղաքականություն
ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷԻՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԴՊՐՈՑԻՆ
 

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները պատասխանում են «Դիլիջան» դպրոցի նախաձեռնողների նամակին:


Մի դրվագ ապրիլի 9-ին «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից:

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, նաեւ Թիմ Ֆլիննի եւ Նուբար Աֆեյանի հուլիսի 14-ի բաց նամակում, որն ուղղված էր Հանրային խորհրդի անդամներին՝ մասնավորապես ասված էր. «Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ ...

 
 
Քաղաքականություն
«ՌԴ-ն ինքն է շարժվում դեպի Արեւմուտք»
 

Արձանագրում է Էդվարդ Անտինյանը

«Դեմպրոս» հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Անտինյանն «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է, երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ն, եւ երրորդ հերթին՝ ԱՊՀ երկրները։ Ի՞նչն է շատ տարօրինակ. տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում էինք, որ Հայաստանի համար որպես արտաքին քաղաքական զարգացման ուղենիշ պետք է լինի եվրաինտեգրացիան, նշում էինք, որ Արեւելքում մենք նման համակարգեր չունենք, որ մենք քաղաքակրթական արժեհամակարգային առումով դեպի Արեւմուտք ենք։ Բայց Հայաստանում փորձում էին ճնշել այդ կարծիքները, անգամ որպես այլընտրանքային կարծիքի էին դեմ, որ դա Հայաստանում հնչի: Ասում էին, թե մենք ...

 
 
Քաղաքականություն
ՎԵՐԱՔՆՆՈՂ ՀՈԳԻՆԵՐ
 

Ես գիտեմ, որ անհույս է երախտագիտություն ակնկալել արածներիդ համար, քանի որ հայտնի է՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, քանի դեռ ապրում ես: Եվ կարեւոր չէ, թե ինչ եւ ինչքան ես օգնել քո շրջապատի մարդկանց, ինչ նվիրումով ես բացել սիրտդ եւ ինչ ես զոհաբերել, միեւնույն է՝ միշտ հայտնվում են վերաքննողները՝ մաղձի փրփուրը աչքերի անկյուններում թաքցրած: Եվ, որպես կանոն, նրանք քեզ նայում-լսում են չափազանց ուշադիր, ինչքան ուշադիր կարող է լինել հավատարմությունն ինքը, բայց իրենց չկայացած ցանկությունների թաքցրած դեղին փրփուրը մի պահ դուրս է լողում նրանց աչքերից, եւ դու միամտաբար մտածում ես, որ նա հիվանդ է, եւ դարձյալ ուզում ես օգտակար լինել, այնինչ՝ դա չկայացած մարդու շողոմ ժպիտի հետեւում թաքնված ատելությունն է քո հանդեպ, որ դու կարողացար, ինքը՝ չկարողացավ: Եվ նրանք՝ այդ մարդիկ, այդ վերաքննող հոգիները, որոնցով շրջապատված ենք մենք ...

 
 
Քաղաքականություն
ՀՐԱՎԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐՆ ԻՐԵՆՔ ՉԷԻՆ
 

Հուլիսի 10-ին «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը, թե այն մարդիկ, ովքեր հեռացվել են կուսակցությունից՝ կարող են գրավոր դիմել նորընտիր վարչությանը՝ վերականգնվելու նպատակով, այժմ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության մաս կազմող «Ժառանգության» վարչության նախկին անդամները դիտարկել էին իբրեւ հատկապես իրենց ուղղված առաջարկ ու շտապել մերժել: Այսպես՝ Մովսես Արիստակեսյանը դա անվանել էր ոչ կոռեկտ առաջարկ ու անգրագիտություն, իսկ Զոյա Թադեւոսյանը հեգնել, թե «վերեւից շնորհ են անում՝ եթե ուզում եք, կարող եք վերադառնալ... Պարոնայք, տիկնայք, խոսքը չափահաս, կազմավորված, քաղաքական սկզբունքներ ունեցող մարդկանց մասին է, բարի եղեք հարգել այդ մարդկանց»:

Մինչդեռ համագումարի օրը «Առավոտի» հարցադրմանը Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանից, որը չէինք ...

 
 
Սոցիում
«911»-Ը ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն Է ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿՈՒՄ
 

Այս դեղատների ցանցի նախկին աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, սակայն այսօր նրանցից «911»-ի տնօրինությունը փորձում է 1 միլիոն դրամ բռնագանձել։

Արդեն լուծարված «911» դեղատների ցանցն իր դեղատներում աշխատած տասնյակ աշխատակիցների դեմ դիմել է դատարան: Մոտ մեկ ամիս առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից նրանք ծանուցագրեր են ստացել։ Դեղատան տնօրինությունը դատարանի միջոցով ցանկանում է աշխատակիցներից բռնագանձել 1 միլիոն դրամ: Մինչդեռ օրերս «Առավոտին» դիմած այս դեղատների մի շարք աշխատակիցներ պնդում են, որ «911»-ը դեռ մի բան էլ իրենց աշխատավարձերի մեծ պարտքեր ունի:

«Մենք դեղատանն աշխատելու՝ դեղ վաճառելու իրավունք չենք ունեցել, քանի որ դրա համար անհրաժեշտ լիցենզիա չենք ստացել առողջապահության նախարարությունից, սակայն 4-5 տարի դեղ ...

 
 
Սոցիում
Սերգեյին տեր են կանգնել
 

Օրեր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը Կոնդի 20-ամյա բնակիչ Սերգեյ Ավետիսյանին իրենց «թաղի հեղինակություն» համարող մի քանի տղաներ այնպես են ծեծել, որ էպիլեպսիայով հիվանդ տղան արյունլվա է եղել ու ուշագնաց ընկել փողոցում: Այս մասին «Առավոտի» երեկվա համարում «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» վերնագրով հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էինք, թե ովքեր են ծեծողները եւ ինչպես են նրանք պարբերաբար գումար պահանջել տղայից ու ստիպել իրենց «նալոգ» տալ՝ որպես «խառոշի տղերքի»: Երբ ծնողները հիվանդ երեխային «շտապօգնության» մեքենայով տարել են «Արմենիա» բուժկենտրոն, հիվանդանոցից տեղեկանալով, որ ընտանիքը վճարունակ չէ, առավոտվանից մինչ երեկո երեխային նույնիսկ պատգարակից չեն իջեցրել ու «անտեր-անտիրական» թողել միջանցքում: Արձագանքելով մեր հրապարակմանը՝ հենց նույն օրը ...

 
 
Սոցիում
Ասում են, որ պատրաստ են փոխհատուցել
 

Նախօրեին Ներքին Չարբախի բնակիչները 20 ժամից ավելի անլույս են մնացել: Այդ թաղամասի բնակիչները վստահեցնում են, որ հատկապես վերջերս հաճախակի են իրենց մոտ հոսանքի անջատումները, ինչի հետեւանքով շատ բնակարաններում տեխնիկան փչանում է: Այս անգամվա հոսանքազրկումներից թաղամասի տնտեսվարողներն են վնասներ կրել. Չարբախի սննդի խանութների սառնարաններում պահվող սննդամթերքը հասցրել է փչանալ: Դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում է բնակարանների տեխնիկան: Թաղամասի բնակիչների խոսքերով, երբ զանգում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 1-80 ծառայությանը, այնտեղից ոչ միշտ են հստակ պատասխան ստանում: «Ամեն մի քամուց սկսել է լույսերն անջատվել: Էլ չենք խոսում առանց պատճառի անջատումների մասին: Ախր, լվացքի մեքենա, օդորակիչ եւ այլ թանկարժեք տեխնիկա ունենք, որ վառվի, ինչպե՞ս են փոխհատուցելու: Ամեն անգամ ասում են, որ ...

 
 
Սոցիում
ՀԴՄ-ՆԵՐԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՆԵՆ
 

ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման եւ կիրառման ռեժիմների թեթեւացման մասին որոշման նախագիծը:

Կառավարությանն առընթեր (ԿԱ) պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ նախատեսել են որոշակիորեն թեթեւացնել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված կանոնների խնդիրները: Որոշումը վերաբերում է մեքենաների ձեռքբերման եւ դրանց շահագործման համար նախկինում դրված պահանջների թեթեւացմանը: Ռուբիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ «Նախկին կարգի համաձայն, տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանագիր կապեր որեւէ սուբյեկտի հետ, որ այն պարտավորվեր սահմանված ժամկետում եւ համապատասխան ձեւով վերանորոգեր մեքենաները, իսկ հիմա պայմանագիր ունենալը պարտադիր չէ»: Պարոն Քոչարյանի խոսքերով, շատ հաճախ ժամանակի առումով խնդիրներ էին ...

 
 
Կրթություն
Չեն տարբերում խոսքի մասերն ու պատմավեպերը
 

Դիմորդները կաղում են հայոց լեզու եւ գրականություն առարկայից, համեմատաբար լավ են հաղթահարում օտար լեզուները

Երեկ մեկնարկեցին բանավոր քննությունները: «Առավոտի» շրջայցը տարբեր առարկաների գծով քննակենտրոններ՝ ցույց տվեց, որ հասարակությունը բանավոր քննություններին միասնականների պես հիվանդագին չի վերաբերվում: Գուցե սրա պատճառը նաեւ այն է, որ բանավոր քննություններին մասնակցում են ավելի փոքր թվով դիմորդներ: ԵՊՀ-ում 110 դիմորդ իր ուժերը փորձեց անգլերենից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում 96 դիմորդ՝ հայոց լեզու եւ գրականությունից, Հայաստանի պետական ագրարային համալսարանում 4 դիմորդ՝ իտալերենից: Նկատենք, որ կախված քննական առարկայից՝ դիմորդների կոնտինգենտը տարբերվում էր: Օրինակ՝ անգլերենից բանավոր քննություն հանձնող դիմորդները, որոնք հետո համալրելու են Բրյուսովի եւ ԵՊՀ ...

 
 
Մշակույթ
Ոչ ոք չհասկացա՞վ վարչապետին
 

2008թ. ՀՀ վարչապետի որոշումը՝ պետական մշակութային կառույցներում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժիններ, շատերին ոգեւորեց: Հատկապես ուրախացան մշակութային դաշտի գործիչները, քանի որ նման կառույցների գոյությամբ առավել կամրապնդեին հանրության հետ կապերը, հրապարակայնություն կապահովվի... Սակայն սա մնաց որպես բարի ցանկություն:

«Առավոտը» զրուցելով մշակութային օջախների ղեկավարների հետ, համոզվեց, որ ոմանք բնավ պատկերացում չունեն կառույցի դերի մասին: Ոմանց համոզմամբ, հասարակայնության հետ կապերի վարչության գործառույթը միայն ասուլիսների կազմակերպումն է, չնայած դա էլ գրագետ չի արվում: Մեր հասարակությունը անտեղյակ է մշակութային անցուդարձից, այն ամենից, ինչ կատարվում է մշակութային օջախներում: Որոշ դեպքերում չտեղեկացված լինելու պատճառով նույնիսկ ...

 
 
Մշակույթ
«Պետք չէ հարցը քաղաքականացնել»
 

Կամ՝ հայերը վրացական իրականությունում

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի շենքի անմխիթար վիճակի մասին թատրոնի ղեկավարությունը բազմիցս է բարձրաձայնել, բայց խնդիրը մինչ այժմ իր արժանի լուծումը չի ստացել: Շուրջ 38 տարի թատրոնում աշխատող տնօրեն Ֆելիքս Խաչատրյանի խոսքով՝ դեռեւս 70-ական թվականներից թատրոնի շենքի տակ ջուր է լցվում ու վիճակն օրեցօր լրջանում է: Այսօր շինության վրա առաջացած ճեղքերն ավելի են մեծացել ու ամեն վայրկյան կարող են վտանգավոր լինել ներսում գտնվողների համար: Բացի այս խնդրից, թատրոնը ձմռանը չի աշխատում՝ ջեռուցում չլինելու պատճառով: Գեղարվեստական ղեկավար, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում իր զարմանքն է հայտնում, թե ինչու են հայկական ԶԼՄ-ները եւ որոշ մարդիկ ավելորդ ասեկոսեներ տարածում. «Ոմանք շենքի ...

 
 
Մշակույթ
ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
 

Հուլիսի 9-15-ը Դիլիջանում կազմակերպվել էր «Արտուտիկ» ստեղծագործական ճամբարը, որն արդեն 4 տարի անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում «Արտուտիկին» մասնակցող 90 երեխաների համար, որոնք եկել էին մայրաքաղաքից, մարզերից, Ջավախքից ու Լեռնային Ղարաբաղից, կազմակերպվել էին վարպետության դասեր, հանդիպումներ նկարիչների, երաժիշտների ու տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ: Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Աննա Ավետիսյանը, որ մեկ շաբաթ աշխատել էր նկարիչ- մասնակիցների հետ, մեծ բավականություն էր ստացել երեխաների հետ շփումից. «Ամեն մեկն օրիգինալ մի աշխարհ ունի: Կարեւորը, որ երեխաները, հատկապես արվեստի հետ կապ ունեցողները շփվեն իրար հետ, որովհետեւ արվեստագետը մեկուսացած չպետք է լինի: Երբ նրանք նկարում են տանը՝ միայնակ, տեսնում են միայն իրենց եւ համեմատական տանել չեն ...

 
 
Սպորտ
«ԿԱԼԼԵ ՄԱՆԿԻԿՆ» ՈՒ «ԹՈՒՅԼԵՐԻՆ ՀԱՂԹՈՂԸ»
 

Գերմիջին քաշային կարգում աշխարհի վեց լավագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված «Super Six» մրցաշարի շրջանակներում Արթուր Աբրահամի եւ մեծբրիտանացի Կարլ Ֆրոչի մենամարտը, ըստ նախնական տվյալների, կայանալու է սեպտեմբերի 18-ին՝ Կանադայում: Մի քանի օր առաջ Արթուրի թիմի պատասխանատու ներկայացուցիչներից Կալլե Զաուերլանդը հայտարարել էր, թե Ֆրոչի հետ մենամարտում մրցավարի կարիք չի զգացվի, քանի որ Աբրահամը մրցակցին ժամկետից շուտ շարքից կհանի: Դրան հետեւել է Ֆրոչի կտրուկ պատասխանը: «Կալլե Զաուերլանդը թող բռնցքամարտի մասին դատողություններ չանի՝ դա թողնելով բռնցքամարտիկներին,- հայտարարել է նա լրատվամիջոցներին:- Որեւէ բան ասելուց առաջ այդ փոքրիկը դեռ պետք է հոր թույլտվությունն ունենա: Իսկ մինչ այդ, կրտսեր Զաուերլանդը դեռ պետք է ծննդյան վկայական ...

 
 
Սպորտ
ՄԵՐՈՆՔ՝ ԱՇԽԱՐՀԻ ՌԻՆԳԵՐՈՒՄ
 

Հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքում WBO/WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն «Թագուհի մարդասպան» Սյուզի Կենտիկյանը երեք գոտիներն է պաշտպանելու մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մենամարտում: Սյուզիի մարզական մականունն արդեն հայտնի է աշխարհին եւ նրա մասին շատ բան է ասում: Իսկ ահա Մուչինոյի մասին, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 11 մենամարտ եւ նույնպես պարտություն չի կրել, հայտնի է միայն այն, որ նա առանձնանում է ռինգում յուրատեսակ ագրեսիվությամբ եւ նպատակին հասնելու անհագ ձգտումով:

Մարտին ընդամենը երկու օր է մնում, եւ մարզուհիներն արդեն հասցրել են հայտարարություններ անել: Մուչինոն, դատելով նրա եւ հոր, որը անձնական մարզիչն է, խոսքերից, մարտականորեն է տրամադրված ու հավատում է իր հաղթանակին: «Ես բավականին դժվար ու հոգնեցուցիչ ճանապարհ եմ կտրել-անցել, որը տեւել է 16 ժամ, սակայն ինձ լավ եմ զգում: Այստեղ ...

 
 
Սպորտ
Քանակն ավելանում է
 

ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ ՄՕԿ-ը Հայաստանին մասնակցության եւս երեք ուղեգիր է շնորհել: Արդեն հայտնի մեր ինը պատանի մարզիկներին կմիանան նաեւ վազորդուհի Դիանա Խուբասերյանը (100 մետր), ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը (3 մ ոստնակ եւ 10 մ աշտարակ), ինչպես նաեւ թիավար Էդգար Բաբայանը (կանոե):

Այսօրվա դրությամբ Սինգապուրում մեր երկրից մրցասպարեզ մտնելու իրավունք ունի արդեն 12 մարզիկ: Այդ թիվը դեռ կարող է ավելանալ:

 
 
Սպորտ
Չորս քայլ վեր
 

Հարավային Աֆրիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մի քանի օր հետո Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության՝ ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում թիմերի էական տեղափոխություններ են եղել: Նախ, Հայաստանի ընտրանին չորս քայլ վեր է բարձրացել եւ այժմ 96-րդ հորիզոնականում է: Վերաձեւվել է առաջին տասնյակը: Առնվազն մեկ ամիս աշխարհի լավագույն հավաքականը լինելու է աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիան: Նրան հաջորդում է ՀԱՀ-ում եզրափակչի մասնակից Նիդեռլանդիան: Այս երկու երկրները ՖԻՖԱ-ի նոր ցուցակում շրջանցել են պենտակամպիոն Բրազիլիային, որին, այնուամենայնիվ, հաջողվել է իրենից ետ թողնել բրոնզե մեդալակիր դարձած Գերմանիային: Այնուհետեւ հավաքականները լավագույն տասնյակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 5. Արգենտինա, 6. Ուրուգվայ, 7. Անգլիա, 8. ...

 
 
Տնտեսություն
ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
 

Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2009-ի հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 հարկատուների ցանկերը: Ըստ հրապարակման, վնասով աշխատող ընկերությունների շարքում առաջին տեղերում են «Հայգազարդը», «Ռուսալ Արմենալը» եւ «Նաիրիտ» գործարանը, որոնք համապատասխանաբար 88, 31 եւ 16 մլրդ դրամի չափով վնաս են ցույց տվել: «Երեւանի ջրմուղ-կոյուղին» 14 մլրդ դրամի վնասով է աշխատել, Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին», որը ցանկում 5-րդ տեղում է, 7 մլրդ դրամի վնաս է ցույց տվել: Ինչ վերաբերում է ապառքի աճ ունեցող հարկատուներին, ՊԵԿ-ին ունեցած պարտքերի մեծությամբ առաջին տեղում է «Երեւանի ջրմուղ-կոյուղին», երկրորդ տեղում է «ԴԵ-ՊԱՐԿ»-ը: «Արմավիան», որը երրորդ տեղում է, հարկայինին պարտք է 791 մլն դրամ: 4-րդ տեղում «Հայկական երկաթուղին» է, ...

 
 
Տնտեսություն
ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
 

Մեկ տարի առաջ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը պատրաստակամություն հայտնեց օգնել ճգնաժամից ու վարկային միջոցների բացակայությունից անորոշության մեջ գտնվող այն ընկերություններին, որոնց ներկայացրած բիզնես-ծրագրերը խոստանում էին պահպանել եղածը եւ նոր աշխատատեղեր ստեղծել, ընդլայնել արտահանման ծավալները: Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած 49 բիզնես-ծրագրերից 24-ում ֆինանսական ներարկումներն արդեն արդյունք ունեն: Շրջանառու միջոցներ, վերազինված աշխատանքային պայմաններ, նոր սարքավորումներ, աշխատատեղերի պահպանում, որոշ դեպքերում՝ նաեւ ավելացում. պետական աջակցության արդյունքները տարբեր հարթակներում են: Իրականում ո՞ւր են գնացել կառավարական ներարկումները՝ տնտեսական աճի չոր թվերի ետեւում համախառն արդյունքի իրական աճն է: ...

 
 
Մարզեր
ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱՅԼԵՎՍ «ՌԱԶԲՈՐԿԱ» ՉԻ՞ ԼԻՆԻ
 

Երեկ ՀՀ կառավարությունը Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին իր դիմումի համաձայն ազատեց Արարատի մարզպետի պաշտոնից, եւ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանը կառավարության որոշմամբ դարձավ Արարատի նոր մարզպետ: Լրագրողների հետ զրույցում պարոն Բարսեղյանն ասաց, որ մարզպետի պաշտոնն իր համար սովորական աշխատանք է եւ հիշեցրեց, որ 4 տարի այդ պաշտոնում աշխատել է, ապա ընդգծեց, որ իր առաջնահերթ քայլերն են՝ մարզի խնդիրներին ծանոթանալը եւ դրանց լուծումներ տալը: Էդիկ Բարսեղյանը մտադիր է վերացնել նաեւ մարզային լարվածությունը: «Դեռ այն ժամանակներից կար մարզպետարան-համայնքի ղեկավար հարաբերություններում անջրպետ: Դա միանշանակ չի լինելու: Ամեն մարդ իր գործն է անելու, մարզում տիրելու է օրենքի գերակայությունը»,- խոստացավ Արարատի մարզպետը: ...

 
 
Մարզեր
Վրացական հոսանքը անորակ է
 

Վերջին 10 օրվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում հոսանքի հաճախակի անջատումներ են լինում: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ տարածաշրջանը էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից: Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն վրացիները հոսանք են մատակարարում՝ Հայաստանից նախկինում ստացած էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց:

 
 
Մարզեր
Ե՞րբ կլինի հաշվետվությունը
 

Մայիսի 12-ից ՀՀ Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ է իրականացրել: Վերահսկիչը մարզպետարանում եւ համայնքներում աշխատել է օրենքով սահմանված 24 աշխատանքային օր, նաեւ պալատի

նախագահ Իշխան Զաքարյանի հայեցողությամբ՝ լրացուցիչ 14 աշխատանքային օր: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրը հաղորդում է, որ Վերահսկիչի բացահայտած խախտումների պատճառով սրվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ մարզի մի շարք համայնքապետերի հարաբերությունները: Մայիսի 11-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խոստացել էր, որ ստուգումների ավարտին մարզխորհրդի նիստում ինքը հաշվետվություն կներկայացնի արդյունքների վերաբերյալ: Ժամկետները վաղուց սպառվել են, ոչ նիստ է եղել, ոչ հաշվետվություն ներկայացվել:

 

 
 
Մարզեր
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ «ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ»
 

Ժամանակին կառավարությունը լուրջ գումար է հատկացրել մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով: Արդեն քանի տարի է՝ գումարը ծախսվում է, ՀՀ մշակույթի նախարարությունն էլ շեփորում, թե ի՜նչ ուրախ է կյանքը մարզերում, սակայն անզեն աչքով էլ երեւում է Երեւանից դուրս գրանցված թշվառ «աշխուժությունը»: Պատկերն ավելի է ընդգծվում մարզպետարանների կառուցվածքի պատճառով: Բանն այն է, որ բոլոր մարզպետարաններում կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի պատասխանատուն մեկն է, ու հիմնականում մանկավարժ, որին մշակույթը առանձնապես չի հետաքրքրում: «Առավոտը» տարբեր մարզերից առաջարկներ է ստացել՝ մարդիկ ցանկանում են, որ մշակույթն ու սպորտն առանձնանան կրթության վարչությունից՝ ունենալով առանձին ղեկավար: Ըստ առաջարկի հեղինակների, դրա համար լրացուցիչ ֆինանսներ ու աշխատողներ չեն պահանջվում: «Միայն թռուցկաժողովի ...

 
 
Մարզեր
ՄԻԱՅՆ ՄԵ՞Կ ՕՐԻՆԱՊԱՀ ԳՅՈՒՂ
 

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է 2010-ի առաջին կեսը ամփոփող նիստ, ուր արձանագրվել է, որ թեեւ 6 ամիսների կտրվածքով տեղական բյուջեների սեփական եկամուտները մարզում հավաքագրվել են 81.8 տոկոսով, ինչը 95 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն խնդիրներ դեռ կան: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մի շարք համայնքներում ժամանակին չեն հրավիրվել ավագանու նիստեր, որոշ նիստեր արձանագրվել են ոչ լիարժեք, նկատվել են նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումներ:

Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանն էլ ասել է, որ մարզի շատ համայնքներում տեղի է ունենում հանքերի ապօրինի շահագործում, եւ ...

 
 
Մարզեր
ՀՐԴԵՀ՝ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ
 

Երեկ հրդեհ էր բռնկվել Կապանի լողավազանում, այրվել էր շենքում գտնվող շինարարական աղբը: Դեպքի վայր ժամանած հրշեջները հասցրել են ժամանակին մարել բռնկված հրդեհը: Հրդեհի դեպք գրանցվել էր նաեւ նախորդ օրը՝ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ համայնքում՝ այրվել էր գյուղի արոտավայրի ավելի քան 40 հեկտար խոտ ու թփուտ: Ըստ գյուղապետ Սուրիկ Թեւանյանի՝ հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ, բայց չի բացառում, որ երաշտի հետեւանք լինի: «Կապանից եւ Քաջարանից դեպքի վայր են ժամանել հրշեջներ, բացի այդ, գյուղացիներին օգնելու էին եկել նաեւ «Զանգեզուր» արգելոցի աշխատակիցները: Բարեբախտաբար, վնասներ չեն եղել ո՛չ մարդկանց, ո՛չ էլ անասունների շրջանում: Մի քանի ժամ է պահանջվել կրակը մարելու համար»,- ասում է գյուղապետը:

Այս շոգ օրերին Սյունիքում գրեթե ամեն օր հրդեհներ են գրանցվում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ ...

 
 
Մարզեր
1,4 ՄԻԼԻԱՐԴ՝ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
 

«Բնական աղետների ու հորդառատ անձրեւների հետեւանքով վնասված ճանապարհահատվածների նորոգման համար լրացուցիչ հատկացումները հասցնում ենք 4,5 միլիարդ դրամի»,- կառավարության երեկվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության երեկվա որոշմամբ ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ Սյունիքի մարզի Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթեւ (13-14կմ), Քարաշեն-Տեղ (11 կմ) եւ Արագածոտնի մարզի Թալին-Դաշտադեմ ճանապարհահատվածների վերակառուցման համար:

 

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-07-16 15:57
 
 

ՎԱՂՈ՞ՒՑ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում նշել են. ...

 

2010-07-16 15:57
 
 

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ՝ ՇԱՐՔԱՅԻՆՆԵ՞Ր

Հուլիսի 17-ին կայանալու է ՀՀՇ վարչության 16-րդ համագումարը: Վերջին մեկ ամսում կուսակցությունում ստեղծված ...

 

2010-07-16 15:57
 
 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԻ

ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը չի ...

 

2010-07-16 15:57
 
 

ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ 18 ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՌԱՀ-ը երեկ որոշեց հուլիսի 20-ին մրցույթ հայտարարել ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ...

 

2010-07-16 15:56
 
 

ՍԱՀՄԱՆԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Թուրքիան կմասնակցի ՆԱՏՕ-ի զինավարժություններին, որոնք կկայանան Հայաստանում սեպտեմբերի 11-17-ին՝ գրում է ...

 

2010-07-16 15:56
 
 

ՀԱԿ-ԻՆ ԷԼ ՀԱՇՎԵՑԻՆ

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող երկու հիմնական ուժերի՝ ՀԱԿ-ի եւ ...

 

2010-07-16 15:56
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Օրենք

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+30+9 
 Արարատ+36+16
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education