|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Շաբաթ օրը ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես դա սովորաբար լինում է, առիթ դարձավ ազգային-ազատագրական բացականչությունների եւ «հայրենասիրության» բուռն դրսեւորումների: Առաջին նախագահը մշտապես նման հաճույք է պատճառում բառային մակարդակով հերոսացողներին, քանի որ երեւակայության գիրկն ընկնելը եւ այդ պատրանքային աշխարհում Հայաստանի սահմանները մտովի ընդլայնելը ավելի հեշտ է, քան իրականության աչքերին նայելը:
Սակայն երբ երազանքների աշխարհից տեղափոխվում ենք իրական քաղաքականության ոլորտ, ապա դեմ ենք առնում այն փաստերին (այո, տհաճ եւ անցանկալի), որոնք արձանագրում է Տեր-Պետրոսյանը. առանց ղարաբաղյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ Հայաստանի տնտեսական եւ ժողովրդագրական զարգացումը, Թուրքիայի հետ հարաբերությունները կբարելավվեն միայն ղարաբաղյան հարցում զգալի առաջընթացի դեպքում, փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, իսկ այդ բոլոր խնդիրների լուծման բանալիները Ռուսաստանի ձեռքում են: Այլ պարագայում, քաղաքական այլ մշակույթի պայմաններում նման պարզագույն, ակնհայտ ճշմարտությունների վրա չարժեր նույնիսկ ժամանակ կորցնել, բայց Հայաստանում, հայ իրականության մեջ պատմականորեն այնպես է դասավորվել, որ դարերի ընթացքում հենց նման ակներեւ փաստերն են անտեսվում կամ վիճարկվում, եւ հաճախ պոռոտախոսներին եւ խաբեբաներին հաջողվում է պատրանքների գիրկը գցել ժողովրդին՝ դրանից բխող աղետալի հետեւանքներով:
Առաջին նախագահի ելույթում կան նաեւ որոշ թերասացություններ: Մասնավորապես, իրավացիորեն նշելով, որ ոչ միջազգային հանրությունը, ոչ ՀԱՊԿ-ը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանի համար, եթե վերջինս որոշի պատերազմ սկսել, առաջին նախագահը նշում է նաեւ, որ մեր բանակի գործոնը նույնպես չի կանգնեցնի հակառակորդին: Նախ՝ այս գործոնը ես չէի դնի մյուս երկուսի շարքում: Երկրորդ՝ ճիշտ է, որ Ալիեւը կարող է այդքան անխոհեմ գտնվել եւ հարձակվել Ղարաբաղի վրա, բայց ես վստահ եմ, որ ադրբեջանական բանակին իսկապես չի հաջողվի մեզ ծնկի բերել: Հավանաբար, պատերազմը չսկսելու պատճառներից մեկը հենց այդ փաստի գիտակցումն է:
Երկրորդ թերասացությունը վերաբերում է ՀՀՇի ներքին խնդիրներին: Խոսք բացելով իշխանությունների «ճղճիմ վնասարարության» մասին՝ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չասաց՝ արդյոք Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը այն վնասարարության գործիքնե՞րն են: Այսպիսով, նրանք ոչ արդարացվեցին, ոչ դատապարտվեցին, եւ կասկածներն այդ մարդկանց վրայից չհանվեցին: Անորոշությունը դժվար թե նպաստի այդ կուսակցության արդյունավետ գործունեությանը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2010-07-20 |
| ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՆԶԵ՞Ն ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ |
| |

Երեկ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համոզմունք է հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ողջ պատասխանատվությունն ընդդիմությանն է, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր Արեւմուտքի կողմից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց ուժային դիմադրություն, եւ տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ: Եթե «Մոլոտովի կոկտեյլներով» եւ մահակներով զինված մարդիկ չհարձակվեին ոստիկանների վրա՝ այդ ամենը չէր լինի: Մենք դատապարտեցինք ոստիկանների գործողությունները, բայց նրանք Ազատության հրապարակ էին մտել անզեն, իսկ նրանց վրա հարձակվեցին: Ժողովրդի ձեռքը փաստորեն զենք դրեցին»:
ՀԱԿ առաջնորդին քննադատել է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ՀՀՇ համագումարում նրա ելույթի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԱՆՀԱՋՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
Ալմաթիում հունիսի 17-ին հնարավոր չեղավ գոնե հնգակողմ հայտարարություն անել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը հուլիսի 17-ին Ալմաթիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրապարակել են համատեղ հայտարարություն: Ըստ ԵԱՀԿ կայքէջի՝ պատվիրակությունների ղեկավարները վկայակոչել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2009-ի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների Աթենքի հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը՝ հիշեցնելով կողմերին իրենց հանձնառությունը համաձայնության գալու Հելսինկյան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ |
| |
ՀՀՇ համագումարը լի էր անակնկալներով

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
«Որեւէ խնդիր չկա: Ես ուրախ եմ, որ կա հզոր, վստահելի մարդկանց, գրագետ, հրի ու թրի միջով անցած թիմ, որ պատրաստակամ է գործ անել: Իսկ գործը շատ է՝ միջազգային կառույցներ, ընդարձակվող կուսակցություն, ՀԱԿ-ի հետ համատեղ աշխատանք»,- երեկ «Առավոտին» տված բլից հարցազրույցում հայտարարեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը՝ հրաժարվելով մեկնաբանել շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում կայացած ՀՀՇ համագումարում ներկուսակցական խնդիրների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Թեեւ ՀՀ առաջին նախագահը նախապես ասել էր, որ իր ելույթում չի անդրադառնալու կուսակցության ներսում վերջին շրջանում ծավալված գործընթացներին, սակայն նրա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԻՑ ԶՐԿՈՒՄ Է |
| |
| «Ինձ համար հայտնաբերեցի, որ 90-ականներից որեւէ բան չի փոխվել առաջին նախագահի մեջ, եւ ինքը ցանկանում է հիմա էլ արդարացնել այն, ինչ ասել է այդ ժամանակ: Իսկ այդ ժամանակ հնչեց շատ վտանգավոր կոնցեպցիա, որը հետագայում օգտագործվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, այն է՝ Հայաստանը առանց Ղարաբաղի հարցի լուծման երբեք չի կարող զարգանալ եւ լուծել իր անվտանգության եւ ժողովրդագրական խնդիրները: Եվ հիմա սա նորից կրկնելը չեմ կարծում՝ դրական լիցքեր է տալիս ՀՀ քաղաքացիներին, որոնք տարածաշրջանում բավականին լուրջ պետական եւ ազգային խնդիրներ ունեն լուծելու, որի համար պահանջվում է ուժերի գերլարում, պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Սա ես համարում եմ պարտվողական մոտեցումների քարոզչություն եւ կարծում եմ՝ նմանատիպ հայտարարությունները կրկին կոգեւորեն Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի նրանք շարունակեն իրենց նույն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀՀՇ-ԻՑ |
| |
| «Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից»,- երեկ երեկոյան տարածված «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ տեղեկացրել է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Եվ որպես բացատրություն՝ մասնավորապես նշել է. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը 2 տարուց ավելի է՝ ՀԱԿ-ի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ: Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՄ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| |
Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը: Բանակցությունները բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ մասնավորապես նշեց, թե էական առաջընթաց է ապրել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունն արտաքին քաղաքականության, քաղաքական երկխոսության, արդարադատության, ազատությունների ու անվտանգության, տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցության եւ շատ այլ ոլորտներում:
Համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԵՄԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ |
| |
| Հուլիսի 18-ին լրացել է Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 15 տարին: Հոբելյանական միջոցառման եւ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողության ընթացքում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ այս տարի մրցանակակիրները երեքն են: Առաջին մրցանակի է արժանացել lragir.am-ի թղթակից Սիրանույշ Պապյանը՝ իր հարցազրույցների թեմաների եւ կարծիքների բազմազանության համար: ԵՄԱ շաբաթաթերթի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը մրցանակ է հանձնել Հարություն Այվազյանին՝ իր երաժշտական ռադիոհաղորդումներում գեղարվեստական արժեքների պահպանման համար: Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անվան՝ երրորդ մրցանակի է արժանացել Զավեն Խաչիկյանը իր «543210» գիրք-ալբոմի համար: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՏՈՒԳԱՆՔԸ՝ 500 ՀԱԶԱՐԻ, ՎՆԱՍԸ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ |
| |
Անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը կանանց առողջության հաշվին բիզնես է արել, եկամուտներ ստացել ու անհետ կորել:
Վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սպառողական շուկայում հայտնված մի ապրանքանիշի՝ «Մոլփե» միջադիրների արտադրությամբ զբաղվող «ԳԳԳ Մանուկյան» ընկերությանը տուգանեց 500 000 դրամով: Փորձագիտական եզրակացությունը ցույց էր տվել, որ այդ ընկերության արտադրած կանանց հիգիենիկ միջոցների փաթեթավորումը շփոթության աստիճան նմանեցված է միջազգայնորեն ճանաչված «Մոլփեդ» ապրանքանիշի փաթեթավորմանը եւ կարող է մոլորության մեջ գցել սպառողին:
Նշենք, որ երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ուկրաինական օղիների նմանությամբ շիշ է արտադրում ու իր օղիներն ուկրաինականի անվան տակ ծախում՝ դա ինչ-որ տեղ կարելի է կուլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Ճանապարհը փակել էին ու էլի կփակեն |
| |
| Երեկ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների 100-ից ավելի բնակիչներ նստել էին Երեւան-Մարտունի ճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհին՝ փակելով երթեւեկությունը: Նրանք ճանապարհին մեծ քարեր էլ էին շարել: Այդ իսկ պատճառով ճանապարհի այս հատվածում կուտակվել էին հարյուրավոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: «Ա1+» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վարորդների ու ոստիկանների հորդորներն այն մասին, որ ցուցարարները բացեն ճանապարհը, անօգուտ էր: Ճանապարհը փակած քաղաքացիները վստահեցնում էին, որ կբացեն միայն այն դեպքում, երբ իրենց հետ հանդիպի որեւէ պաշտոնյա: Ցուցարարները պայքարի նման ձեւն են ընտրել, քանի որ, ըստ իրենց, սպառել են հարցը քաղաքակիրթ ձեւով լուծելու բոլոր տարբերակները՝ ՀՀ նախագահին, վարչապետին, Գեղարքունիքի մարզպետին եւ այլ պատկան մարմիններին նրանց կողմից ուղղված նամակները մնացել են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ |
| |
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում թափուր տեղեր են առաջացել

Միասնական քննությունների ավարտից հետո արվեստի բուհերում մեկնարկեցին մասնագիտական քննությունները: Օրերս «Առավոտը» այցելեց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա: Այստեղ դիմորդները քննություն էին հանձնում գունանկար, գծանկար, քանդակ, կերպարվեստի պատմություն եւ տեսություն ու այլ մասնագիտական առարկաներից: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանը «Առավոտին» փոխանցեց. «Ունենք 185 դիմորդ՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստ, դիզայն, մոդելավորում, արվեստի տեսություն, համակարգչային գրաֆիկա մասնագիտությունների գծով: Այս տարի մեր դիմորդների թիվը 50-ով նվազել է: Օրինակ՝ արվեստի տեսության բաժնում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Բաց նամակ Հանրային խորհրդի անդամներին "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" նախաձեռնող խմբի անդամներից |
| |
| Հանրային խորհրդի հարգելի անդամներ,
Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները ,Դիլիջանե միջազգային դպրոցի
նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք
կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման եւ, ընդհանրապես,
Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք
կազմելու տեսանկյունից:
1. Ընդհանուր տեղեկություններ
Միջազգային Բակալավրիատի կրթական ձեւաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1]
• Նախնական տարիքի ծրագիր` 3-12 տարեկան երեխաների համար
• Միջին տարիքի ծրագիր` 11-16 տարեկանների համար
• Դիպլոմային ծրագիր` 16-19 տարեկանների համար:
,Դիլիջանե միջազգային դպրոցում նախատեսվում է 13-ից 18 տարեկան երեխաների
ուսուցումը, հետեւաբար այստեղ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Գլխավոր մրցանակը տրվեց հայատյացին |
| |
Իսկ հայկական ինքնության մասին «Արարատից Սիոն» ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ
Շաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտից ընտրվեց եւ ցուցադրվեց մոտ 120 ֆիլմ, որից 45-ը մրցում էր միջազգային 3 մրցույթում, իսկ դրանք դատում էր 5 միջազգային ժյուրի:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ տրվեց թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:
Ի դեպ, Ռ. Էրդեմը հայտնի է հայատյացությամբ: Եվ երբ ցուցադրվում էր ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» ֆիլմը, որը պատմում է Պոլսի շների մասին, որոնց 1910թ. հավաքում են եւ տեղափոխում անմարդաբնակ կղզի՝ ոչնչացնելու նպատակով, «Ոսկե ծիրանի» մրցանակակիր Ռ. Էրդեմը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Գրադարանային ոլորտը՝ առանց օրենքի |
| |
Աշնանը լրանում է Ավետիք Իսահակյանի՝ 135, նրա անվան կենտրոնական գրադարանի՝ 75 եւ մշակութային այս օջախը Վարպետի անվամբ անվանակոչելու՝ 55-ամյակները: Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն 2011-ին, երբ պետականորեն նշվելու է հայ գրքի տպագրության 400-ամյակը: Վերջին շրջանում միջազգային տարբեր տոնավաճառներում հայ գիրքը գտնում է մեծ ընդունելություն, չնայած այն բանին, որ մեզանում այն դեռեւս մեծ պահանջարկ չունի: 1990 թվականից հետո մարզային գրադարանների թիվը 1040-ից հասել է 800-ի, գյուղական գրադարանների ֆոնդերը չեն թարմացվել, հակառակը՝ կրճատվել են 3,5 միլիոնով: Գյուղերում վերացվում են հանրային գրադարանները՝ դրանք միացվելով մասնագիտականներին կամ դպրոցականներին:
«Առավոտի» հետ զրույցում գրքի եւ ընթերցողի միջեւ միջնորդ հանդիսացող Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԿԱՊԼԱՆՕՂԼՈՒՆ ՎԻՐԱՎՈՐՎԵՑ |
| |
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն Հայաստան այցելությունից տպավորված է: Այստեղ նա ներկայացավ իր «Յուսուֆի եռապատում» ֆիլմաշարի վերջին՝ «Մեղր» նկարով: Հայ- թուրքական հարաբերությունների մասին թուրք ռեժիսորը «Առավոտի» հետ խուսափեց խոսել, սակայն այդ թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը նրան խորթ չթվաց. «Ընդհանրապես վավերագրական ֆիլմեր չեմ նկարահանում: Բայց, չգիտեմ ինչպես՝ իմ ֆիլմերում որքան էլ խուսափեմ քաղաքականությունից, ամեն դեպքում անդրադառնում եմ Թուրքիայի ներքին եւ արտաքին խնդիրներին: Այլ կերպ՝ ռեալիստական ֆիլմ չի ստացվի: Հայ-թուրքական խնդրի մասին չգիտեմ՝ ֆիլմ կլինի՞, թե՞ ոչ: Շատ կուզենայի Հայաստանում գտնվելուս եւ փառատոնին մասնակցելուս ժամանակ հանդիպեի իմ լավ ընկեր լուսահոգի Հրանտ Դինքին»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ.«ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ» |
| |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 50,8 կգ քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը շաբաթ օրը Գերմանիայի Շվերին քաղաքում մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մենամարտում պահպանեց գոտիները:

Հանդիսատեսը սովոր է, որ «Մարդասպան թագուհին» մրցակիցներին հաղթում է կամ նոկաուտով, կամ միավորների շոշափելի առավելությամբ: Սակայն այս անգամ պայքարն անսպասելի հանգուցալուծում ստացավ: Երրորդ ռաունդի սկզբում երկուստեք գրոհի պահին Մուչինոն եւ Սյուզին գլխով բախվեցին եւ Սյուզիի մոտ ուժեղ արյունահոսություն սկսվեց: Իսկ երբ հայտարարված հարկադիր դադարի մի քանի րոպեներին բժիշկները չկարողացան այն կանգնեցնել, որոշվեց մարտը չշարունակել եւ մրցավարները գրանցեցին տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում էր, որ Սյուզի Կենտիկյանը պահպանում է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Բռնել են |
| |

Վահե

Արամ

Գոռ
Մեր տեղեկություններով, «Առավոտի» (15.07. 2010) «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» եւ (16.07.2010) «Սերգեյին տեր են կանգնել» հրապարակումներից հետո ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները շաբաթ օրը հայտնաբերել են 1992 թվականին ծնված Արամ Վարդանյանին, 1988-ին ծնված Գոռ Սարգսյանին եւ 1993-ին ծնված Վահե Հարությունյանին: Նրանց նկատմամբ որպես կասկածյալ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Ոստիկանության կենտրոնի քնչական բաժնում նախաքննություն է սկսվել եւ այս պահին 3 կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Նշենք, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը, Կոնդի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ՞ ԵՆ |
| |
Իջեւանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան, 85-ամյա Կոլյա Ամիրխանյանը բողոքեց, որ չնայած հեռուստատեսությամբ հայտարարում են խորհրդային խնայբանկում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման մասին, սակայն ավանդների փոխհատուցումը ձգձգվում է: Վետերանը կասկած հայտնեց, որ դա արվում է, որպեսզի խոր ծերություն ապրող վետերանները հեռանան կյանքից, եւ այդ փոխհատուցումն այդպես էլ չտրվի: Ինչո՞ւ է ձգձգվում պատերազմի վետերաններին ավանդների փոխհատուցումը: Այս հարցն ուղղեցի սոցիալական ծառայությունների Իջեւանի տարածքային գործակալության տնօրեն Գագիկ Մելքումյանին:
«Վետերանների մի մասի խնայբանկի գրքույկներում ավանդների չափերի մասին գրառումներն անընթեռնելի են, այդ հարցը ճշտվում է սոցապ նախարարությունում: Իջեւանի տարածաշրջանից շուրջ 60 վետերանների դեպքում նման խնդիր կա»,- ասաց պարոն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ |
| |
«ՀՄՀ-Հայաստանում» Արմավիրի մարզպետի ոչ բոլոր դժգոհություններն են ընդունում
 
Հաստատ Աշոտ Ղահրամանյանը դեմքով գիտի Արա Հովսեփյանին, ենթադրելի է, որ ձայնով՝ ոչ:
Հուլիսի 14-ին տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով: Ըստ մարզպետարանի, սա տեսնելուց հետո մարզպետը զրուցել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ, ներկայացրել իր դժգոհությունը: Լուրը ուշագրավ է այնքանով, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-20 |
| Ծաղկի տոնը՝ առանց ծաղիկների |
| |
Վանաձորում պակասել է ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը
Lոռին հարուստ բնություն, դաշտային ծաղիկների բազում տեսականի ունի, ինչն էլ առիթ է դարձել ու 1962 թվականին Խորհրդային Հայաստանի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քաղաքային խորհուրդը որոշել է Հայաստանի երրորդ քաղաքում նշել Ծաղկի տոնը: Լոռեցիների տոնը դուրս եկավ հանրապետության սահմաններից, նաեւ նշվեց Անդրկովկասում: Կիրովականի գործկոմի կոմունալ բաժնի այն ժամանակվա պետ, Ծաղկի տոնի անցկացման հանձնաժողովի նախագահ Հայկազ Իգիթյանը հատկապես առանձնացնում է տոնին մասնակից գործարանների բակերի ու այգիների միջեւ անցկացվող մրցույթը: «Յուրաքանչյուր գործարան ցանկանում էր ավելի գեղեցիկ ու հետաքրքիր ներկայանալ, աշխարհի տարբեր ծայրերից ծաղիկներ էին բերում, աճեցնում հատուկ մրցույթի համար, ու եթե հանկարծ մեկն ու մեկը որեւէ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-07-20 19:54 |
| |
| |
ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
Երեկ ՀՀՇ-ից դուրս գալու մասին հայտարարած Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ անդամներին հրաժեշտի բաց ... |
| |
 |
|
| 2010-07-20 19:53 |
| |
| |
ՆՈՒՅՆ ՍԽԱԼԸ ԿՐԿՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
«Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ... |
| |
 |
|
| 2010-07-20 19:53 |
| |
| |
ՀՀՇ-ՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՓՈՐՁԵԼ ԷԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «tert.am»-ին կարծիք է ... |
| |
 |
|
| 2010-07-20 19:52 |
| |
| |
ՄԻ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԽԱԽՏՎԵԼ Է 150 ԱՆԳԱՄ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել է ... |
| |
 |
|
| 2010-07-20 19:51 |
| |
| |
ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
«Ակնհայտ է, որ միջնորդներն ակտիվացրել են ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ փորձելով ... |
| |
 |
|
| 2010-07-20 19:51 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Սահման
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Ներեցեք, Ձեր մեկնաբանությունները չէին տեղադրվել տեխնիկական պատճառով: Առանց ղարաբաղյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ Հայաստանի տնտեսական եւ ժողովրդագրական զարգացումը, Թուրքիայի հետ հարաբերությունները կբարելավվեն միայն ղարաբաղյան հարցում զգալի առաջընթացի դեպքում, փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, իսկ այդ բոլոր խնդիրների լուծման բանալիները Ռուսաստանի ձեռքում են: Այս պնդումները համարում եմ ճիշտ ոչ թե այն պատճառով, որ դա առաջին նախագահն է ասել, այլ՝ որովհետեւ դրանք իրականության պարզ արձանագրում են:
Հարգելի խմբագիր, ես երեկ հարցրել էի, թե արդյոք նախկին նախագահի խոսքերը համարում եք անվերապահ, անվիճելի ճշմարտություններ, իսկ կոնկրետ վերջին ելույթի դեմ բերվող փաստարկները` բացարձակապես հիմնազուրկ: Կցանկանայի իմանալ, թե ինչով հարցս չի համապատասխանել էթիկայի նորմերին, որ չի հայտնվել քննարկման դաշտում:
По моему скромному мнению ЛТП-у Карабах нужен ,как пятая нога собаке! Мы же прекрасно помним, как он появился на политическом Олимпе Армении. Для тех кто не знает ,напомню: когда карабахцы решали отделиться от АзССР он сидел в Матенадаране и даже в «сквозняке»( был такое кафе физиков и лириков) его не знали. Вано там пил портвейн им гордо поднятой головой ходил по маршруту оперный театр и поплавок (кафе ) покуривая вонючие сигареты «Прима» или в лучшем случае «Шипку» а Бабик (Аракцян)читал лекцию в университете по мат –физ уравнениям надо признать, что на хорошем уровне а свободное время играл покер вв своем элитном кругу.И вот карабахские новости хлынули в Ереван и слились в экологические демонстрации по поводу плана строительства ,какого то хим. завода в Котайке. Появились ребята ,знающие проблему, законы ,конституцию СССР и международное право нации на самоопределение, которые и руководили этим до поры до времени. А СССР бурлил на демократической волне ,свободомыслие некуда было девать кроме как кричать о правах человека и вот тут такое поле деятельности для вольнодумцев ( в хорошем смысле слова) приехали из Ленинграда уважаемые Старовойтова и др. тут и появляется интрига порулить процессом а кому быть лидером которого знали бы в центре и таким оказался ЛТП шапочный знакомый Старовойтовой по Ленинграду. К этому надо добавить тот факт, что настоящие лидеры карабахского движения были не ереванцы (мы все знаем как ереванцы «любят» не ереванцев) и большинство говорили и выступали на русском языке и вот тут народ захотел сразу всё и Карабах и атрибутику национальной идентичности. Потом всё пошло и поехало – непослушных устранили , умных использовали (проф. Казарян)и ими прикрывались, к власти пришли ребята дилетанты во главе гуру . К победе в Карабахе ЛТП никакой заслуги не имеет, те которые победили к сожалению лежат в пантеоне. И нет у него прав сдавать Карабах!
Հարգելի հեղինակ, ձեր մտքերի հետ մասամբ համաձայն եմ, սակայն հետաքրքիր է իմանալ, իրոք առաջին նախագահի արձանագրած "փաստերը" համարում եք անվերապահ, անվիճելի, 100 տոկոսանոց ճշմարտություններ: Եվ արդյոք ելույթը քննադատողները սխալ են 100 տոկոսով: Մասնավորապես, արդյոք բոլորովին հիմնազուրկ եք համարում որոշ ընդդիմախոսների հետևյալ պնդումները (կներեք մեջբերելու համար). 1. Տեր-Պետրոսյանը գրեթե բառացի կրկնում է Ալիևի և Էրդողանի խոսքերը որպես այն «ճշմարտությունները», որոնց պետք է հետևել, և որ այդ կրկնության փաստը մեղմ ասած մեր օգտին չէ: 2. Այս ելույթից հետո իշխանությունները հանգիստ կարող են ասել, որ մարտի մեկին ճնշեցին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու պատրաստ հինգերորդ շարասյան իշխանության գալը: 3. Այն միտքը, որ առանց ղարաբաղյան հարցի կարգավորման Հայաստանը հնարավորություն չունի զարգանալու, հերքվել է ժամանակի ընթացքում, 1997-ից հետո Հայաստանը, ոչ շատ, բայց զարգացավ, ու ակներև են այն խոչընդոտները, որոնք դանդաղեցնում են զարգացումը, և այդ խոչընդոտը Ղարաբաղը չէ: 4. Այս համատեքստում հարցնում են նաև, արդյոք Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կատարված բազմաթիվ սպանություններ ՀՀՇ-ի վերնախավի պատվերով չեն եղել: 5. Տեր-Պետրոսյանի կամոք 94 թ. ստեղծվեց Արմենթելը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը առանց որևէ ներդրման պայմանի վաճառվեց օվշորային գոտում՝ Ջերսի կղզում գրանցված TVT ընկերությանը, իսկ 51 տոկոսը մնաց Հայաստանի կառավարությանը։ TVT-ի տերը կառավարությունը գաղտնի էր պահում։ Արմնթելին տրվեց կապի ոլորտում մոնոպոլիա։ 97 թ. կառավարությունը Արմենթելի վաճառքի պայմանգիր կնքեց հունական OTE ընկերության հետ։ Պայմանգրով Արմենթելի մոնոպոլ իրավունքերը մեծացվեցին։ Արմենթելի մոնոպոլիայի (և ոչ թե ղարաբաղյան հակամարտության) պատճառով Հայաստանի ինտերնետը դարձավ աշխարհում ամենաթանկերից մեկը, եթե ոչ ամենաթանկը ու ամենաանորակը, իսկ նախագահին քաջ հայտնի 1-3 հոգի միլիոններ աշխատեցին։
Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք լինելով Հայաստանւմ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տեսնելով նրա մեղմ ասած ղեկավարելու անունակ լինելը, այժմ նրա ետևից են գնում:
Բայց ախր պարզ է որ մարտի մեկին թափված արյան պատասխանատուն Սերջ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ նաեւ դաշնակցությունն է: Այսպիսի դեպքերում ավելի լավ է լռեն - գուցե մարդիկ չնկատեն շատ: Թե չէ միշտ մեղքը ուրիշի վրա բարդել փորձելով իրենց վրա ուշադրություն են հրավիրում:
«...երբ երազանքների աշխարհից տեղափոխվում ենք իրական քաղաքականության ոլորտ..» ապա գիտակցում ենք, որ ունենք հողատարածքներ, իսկ ադրբեջանից փախստականները և հայ և թուրք և քուրդ ևյլն ունեն այդ հողերում ապրելու իրավունք։ ՉԿԱ որևէ իրական քաղաքական հիմնավորում, որ այդ մարդիկ այդ հողերում ապերլու համար պիտի անպայման կրեն ադրբեջան պետության քաղաքացիթյուն ու վճարեն հարկեր ադրբեջան պետությանը և ոչ թե կրեն Արցախ պետության քաղաքացիություն ու հավաքված հարկերով իրենց երկիրն, քաղաքն ու գյուղը շենացնեն և ոչ թե Բաքուներն ու Երևաններն։ ՈՒրիշ հարց է, արդյոք կկարողանա ցանկացած մարդ անկախ ազգությունից, կրոնական ու սեռական պատկանելիությունից ապահով ու արդար ապրել այդ հողատարածքներում՞ Այ ով այդ հողերի վրա տեր լինելով կկարողանա նման ապահովվածություն ու արդարություն ապահովվել, նրան էլ պետք է վստահել այդ հողերը։ Իրականույթունը բայց ասում է, որ ոչ Հայաստանը ոչ ադրբեջանը դա այսօր անել չեն ցանկանում, դրանից էլ լուծումը առայժմ չկա։ Ով առաջինը հասավ ապահով ու արդար պետության ստեղծմանը ու ցույց տվեց, որ ԱՆՈՂ Ա, նրանն էլ լինելու է Արցախը....