|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Հայ քաղաքական միտքն ունի մի ավանդույթ, որը ես զուտ պայմանականորեն կանվանեի «քանակական մոտեցում»: Ըստ այդմ, օրինակ, հայի հայրենասիրության աստիճանն ուղիղ համեմատական է այն տարածքների հետ, որի նկատմամբ նա «պահանջատեր» է: Պարզ է, որ այս մրցավազքում առավել «ազգայինը» կլինի նա, ով «կպահանջի», որ ամբողջ երկրագունդը պատկանի հայերին, եւ այն կոչվի ոչ թե Երկրագունդ, այլ, ասենք, Հայաստանի միացյալ նահանգներ:
Ներքին կյանքում տիրում է նույն քանակական մոտեցումը: Որքան շատ բացահայտվեն «ներքին թշնամիները», այնքան ակներեւ կդառնա, որ բացահայտող անձը մինչեւ ուղնուծուծը նվիրված է տվյալ թիմին եւ նրա գաղափարախոսությանը: Այսպես, եթե ես ասում եմ, որ բոլոր իրավապաշտպանները արեւմտյան ուժային կենտրոնների հինգերորդ շարասյունն են, դեռեւս կարող են կասկածներ լինել իմ ազգային մտածելակերպի վերաբերյալ: Պետք է պնդել, որ բոլոր «գրանտակեր» հ/կ-ներն են այդպիսին: Բայց ինչո՞ւ միայն նրանք՝ բոլոր ընդդիմադիրները, բոլոր ոչ իշխանամետ թերթերը: Եվ վերջում կարող է ստացվել, որ Հայաստանի ամբողջ բնակչությունը, բացի Սերժ Սարգսյանից եւ ինձնից, ներգրավված է հուդամասոնական (կամ, որը նույնն է՝ թուրքաադրբեջանական) դավադրության մեջ:
ՀՀՇ-ում վերջերս կատարվող գործընթացները նույն սերիայից են: Ի դեպ, դա հին պատմություն է: Երբ 90-ականների սկզբին ես աշխատում էի նախագահի աշխատակազմում, այնտեղ կային բոցավառ ՀՀՇ-ականներ, որոնք գրեթե ամբողջ աշխատանքային օրը նվիրում էին այդ աշխատակազմում «դաշնակներ» հայտնաբերելով: (Բնականաբար, ես էլ, որպես անկուսակցական, կասկածի տակ էի): Հիմա, քանի որ այդ կուսակցությունն ընդդիմադիր է, շատ բնական է, որ այնտեղ փնտրում են իշխանության լրտեսներին, պառակտիչներին եւ սադրիչներին: Դրանց շարքին, իհարկե, պատկանում են նրանք, ովքեր հրճվանքից չեն ուշաթափվում Կոնգրեսի ամեն մի քայլից՝ կամ ավելի արմատական են, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ ավելի պահպանողական: Այլ կերպ ասած, եթե դուք չեք կանգնել Կլարա Խաչիկովնայի կողքին եւ սուլիչ չեք սուլում, կամ եթե դուք կարծում եք, որ այդ սուլիչը պետք չէ սուլել օրը 24 ժամ, ապա դուք, անշուշտ, ջուր եք լցնում իշխանության ջրաղացին: 4 պառակտիչներ արդեն բացահայտվել են: Բայց դա դեռ վերջը չէ. որքան շատ «ազդեցության գործակալ» ջրի երես դուրս գա, այնքան մնացածը կապացուցեն, որ նրանք ամենա-ամենաիսկական ՀՀՇ-ականներն ու լեւոնականներն են:
Թույլ տվեք կանխատեսում անել, թե ինչ է ՀՀՇ-ն պատասխանելու Կարապետ Ռուբինյանի մեղադրանքներին: Ոչ մի բան էլ չի պատասխանելու: Պարզապես բամբասանք է տարածելու, որ նա կատարում է իշխանության պատվերը: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2010-07-21 |
| ԴՐՈՇԸ ԿԱԽԵԼ ԵՆ, ՄՆԱՑ՝ ՃԱՆԱՉԵՆ |
| |

Մոտ 20 տարվա անկախ պետություն, աշխարհի որեւէ պետության կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշ այս դրոշը փողփողում է Ստամբուլի թուրքական Սուրբ Սոֆիայի մզկիթ դարձած եկեղեցու մատույցներում՝ աշխարհի տասնյակ այլ պետությունների դրոշների կողքին: Հայի աչք շոյող այս տեսարանից, թերեւս, չարժե ենթադրել, թե Թուրքիան ճանաչել է ԼՂՀ-ն: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| «ՆԱԽԿԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» |
| |
Վահագն Հայոցյանը՝ Կարապետ Ռուբինյանին
«Չեմ մեկնաբանում. ես չեմ կարող իր տրամաբանության մեջ մտնել»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի՝ ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ տարածած բաց նամակը, ասաց ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Մեկնաբանություններից հրաժարվելու առումով պարոն Հայոցյանը օրիգինալ չէր. ՀՀՇ-ում երեկ ոչ ոք, ադ թվում նաեւ ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը, չցանկացավ մեկնաբանություններ անել Կարապետ Ռուբինյանի հայտարարության վերաբերյալ. այսօր հրավիրված ասուլիսում նա իր հակափաստարկները կհրապարակի: Որոշ կուսակցականներ միայն փաստեցին, որ Ռուբինյանն ասել է այն, ինչ կա իրականում: Իսկ նրա օրինակին չհետեւելու եւ իրականությունը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Հայտարարություն |
| |
Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին: Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաեւ ՀՀՇ 16-րդ համագումարից հետո: Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն իմ եւ շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային եւ շիտակ քաղաքական գործիչներից են, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իրենց առջեւ նպատակ են դրել արատավորել Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի բարի համբավն ու անունը: Դժվար է ասել, թե ինչն է նրանց դրդում նման կեղտոտ քայլերին, սակայն վստահ եմ, որ նրանք դատապարտված են անհաջողության: Ես կոչ եմ անում մամուլի բոլոր միջոցներին չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը, եւ միաժամանակ վստահություն եմ հայտնում, որ ամենամոտ ապագայում քաղաքական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Հարցականների տեղիք տվող մրցույթներ |
| |
ՀՌԱՀ-ը հայտարարել է մարզային սփռման մրցույթներ՝ չմանրամասնելով, թե խոսքը հատկապես որ մարզի մասին է:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթների վերաբերյալ իր հայտարարությունը: Այդ մրցույթներ հայտարարելու մասին որոշումը կայացվել էր ՀՌԱՀ-ի հուլիսի 15-ի նիստում: Հուլիսի 22-ի նիստում եւս 7 մրցույթներ են հայտարարվելու:
Երեկ հայտարարված 18 մրցույթներից 5-ի համար սահմանված է հեռուստածրագրի ընդհանուր ուղղվածություն, եւ դրանք հանրապետական սփռում են ունենալու: Նման սփռում ունեցող եւս մի հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությունը սահմանված է վերահեռարձակումը:
Մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստածրագրերը 9-ն են: Դրանցից մեկի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ կոնսուլտացիաների ընթացքում:
«Հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 6 տասնյակ միջոցառումների իրականացման հարցերով զբաղվում է ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը: Միջոցառումների պլանի իրագործումը Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Կողմերը քննարկել են օգոստոսին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ԿՀԵՏԱԶՈՏՎԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
| |
Դատարանը բավարարեց Շամշյանի միջնորդությունը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բողոքի դատաքննությունը ընդդեմ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի եւ Երեւանի դատախազության:
Շամշյանը դատարանին միջնորդում էր, որպեսզի դատարանի որոշմամբ բեկանվի Կենտրոնի քննիչ Գարիկ Բեգոյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին, երբ Շամշյանը գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին շտապող դատախազության աշխատակիցներին էր նկարում, այդ ժամանակ նրա աշխատանքը խոչընդոտել եւ նրան հայհոյել էր Հատուկ քննչական ծառայություն գործուղված Գագիկ Մարգարյանը: Վերջինս նաեւ իր ձեռքի պայուսակով հարվածել էր Շամշյանի գլխին: Այս միջադեպը տեսանկարահանվել էր գլխավոր դատախազության մուտքի մոտ տեղադրված տեսախցիկներով, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՂԱԳՐԳԻՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է |
| |
Այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը
- Մինչ համանախագահները իրար հետեւից հայտարարություններ են անում, Իլհամ Ալիեւը շարունակում է խոսել նույն ոգով՝ ռազմատենչ: Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը այդքան «անուղղելի»:
- Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը բավականին ջղագրգիռ էր, եւ ակնհայտ է, որ ինքը ցայտնոտային իրավիճակում էր, եւ ուներ երկու ուղղվածություն՝ սպառնալիքներ եւ շանտաժ բանակցող կողմի վրա: Առաջին անգամ իր խոսքում հստակ սպառնալիք եւ շանտաժ կար՝ ուղղված միջնորդ երկրներին: Մինչ այժմ սա չկար, եւ պետք էր ակնկալել, որ Ադրբեջանը Ալմաթի էր գնում՝ փորձելով օգտագործել իր քարոզչական բոլոր հնարավորությունները: Առաջին անգամ նա փորձեց ասել, թե որեւէ երկիր չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինքը դրանով հայտարարում է, թե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ԷԼՑԱՆՑԸ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԱՆԳԱՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ |
| |
Էլեկտրաէներգիայի մատակարարի «փայլուն» աշխատանքի շնորհիվ խաթարվում են նույնիսկ պետական կառույցի աշխատանքները:
Վերջերս Գյումրիի էներգամատակարարումն այնքան վատ վիճակում է, որ բնակիչներին թվում է, թե «մութ ու խավար» տարիները վերադարձել են: «Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անիի բնակիչներից, որոնք փաստում են, որ իրենց մոտ «հովհարային» անջատումներ են. թաղամասը հոսանքազրկում են՝ «երբ ուզում են, առանց ժամ ու պատարագի»: Այս ամենը բնականաբար անհետեւանք չի մնում: Օրինակ՝ տարիներ առաջ էլցանցի թեթեւ ձեռքով շարքից դուրս եկավ Ֆրանսիայից Գյումրիին նվեր ուղարկված թանկարժեք տոմոգրաֆիական սարքը, այժմ էլ հերթով փչանում են Գյումրու մանկավարժական ինստիտուտի հեռուստաստուդիայի նույնքան թանկարժեք սարքավորումները: Վերջերս ստուդիայի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Թշնամո՞ւն ենք օգուտ տալիս |
| |
Հանցագործություն. ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնորոշեց Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու՝ պատկան մարմինների քայլը: Հիշեցնենք, որ օրերս խնդրի առնչությամբ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների բնակիչները որպես բողոքի նշան 4 ժամ փակ էին պահել Երեւան-Մարտունի ճանապարհը: ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը, Գավառի տեղեկատվական-բնապահպանական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը իրենց մտահոգությունն էին հայտնում, որ Արգիճի գետի հունը փոխելու եւ ջուրը Վայոց ձոր ուղղելու դեպքում 30 հազար բնակիչ եւ 6500 հա ոռոգելի տարածք մնալու է առանց ջրի, դրանից ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Բագրատյանը զարմացած է |
| |
«Մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում, մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են դրանք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների օրենքների փաթեթի վերաբերյալ: Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ աշխատավարձից 5% հատկացումը, եւս 5% պետության կողմից, կենսաթոշակային տարիքում թոշակ կապահովի աշխատավարձի 25%-ի չափով։ Նրա կարծիքով՝ կենսաթոշակի չափը պետք է հստակ փոխկապակցել միջին աշխատավարձի հետ, այնպես որ, կենսաթոշակ-աշխատավարձ հարաբերակցությունը չգերազանցի 35 տոկոսը։
Ըստ տնտեսագետի, այն երկրներում, որտեղ կենսաթոշակը գերազանցել է միջին աշխատավարձի 50%-ը, մարդիկ կորցրել են աշխատանքի մոտիվացիան։ Օրինակ, Հունաստանում կենսաթոշակի չափն ավելին է, քան Գերմանիայում, սակայն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Դեմպինգը կապ չունի՞ |
| |
«Վաճառքի գործարքը դեռ չի եղել, այլ ընթանում են վաճառքի շուրջ բանակցություններ, եւ թռչնաֆաբրիկան հնարավոր է՝ վաճառվի»,- երեկ պատասխանելով Tert.am-ի հարցին, ասել է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»՝ ԼՏԹՖ-ի համասեփականատեր, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Նշենք, որ ԼՏԹՖ-ն գնելու ցանկություն է հայտնել
«Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, որը նաեւ «X գրուպի» նախագահն ու Ջրաշխարհի սեփականատերն է: Հարցին, թե արդյո՞ք վաճառքի որոշումը ձվի շուկայում վերջին շրջանում տեղ գտած դեմպինգային քաղաքականության արդյունք է, պարոն Մանուկյանը բացասական պատասխան է տվել՝ այդ որոշումը մեկնաբանելով շուկայում առկա գերարտադրությամբ, հավելելով, որ դրա կարգավորման եղանակներից մեկն էլ ձեռքբերման եղանակն է։ Նա նշել է, որ Max Group-ը շարունակելու է մնալ թռչնաբուծության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ԳՈՐՇՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ |
| |
Եվ համարյա առանց տղա դիմորդների
Երեկ կայացավ ապագա լրագրողների համար նախատեսված ստեղծագործական մրցույթ-քննությունը: Ստեղծագործական մրցույթի հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով, արդյունքները գոհացուցիչ չեն. «Քննություններին առաջին օրը մասնակցել է 81 դիմորդ, որոնցից 19-ը անբավարար է ստացել, իսկ առավելագույն գնահատականը 15-ն է եղել: Քննության երկրորդ օրը մասնակից 21 դիմորդից 12-ը ստացել է անբավարար: Այսօրվա քննությանը մասնակցում է 23 դիմորդ, որից 4-ը «բացակա» է»:
Ստեղծագործական մրցույթի համար դիմորդներին հանձնարարված էր 6 թեմա՝ ըստ ցանկության. «Նամակ օտարերկրացի հասակակցիս», «Զոհված ազատամարտիկի հուշաքարի մոտ», «Երբ իջնում է երեկոն», «Երբ թերթում եմ օրվա մամուլը», «Իմ սիրած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| «ԱՐՑԱԽԸ ԼՈՒՍԱԲԱՑՈՎ ԼԻՆԻ» |
| |
Երեկ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահի պատերը զարդարված էին 24-ամյա Անահիտ Հայրապետյանի լուսանկարներով: Նրա առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացվեց Արցախի բնությունն ու եկեղեցիները պատկերող շուրջ 20 լուսանկար:
Մեզ հետ զրույցում Անահիտը պատմեց. «Նկարների մի մասը լուսաբացին, մյուս մասը՝ մայրամուտին են արված: Իմ երազանքն ու ցանկությունն է, որ Արցախը միշտ լուսաբացով լինի ու քաղաքական առումով երբեք մայրամուտ չտեսնի»: Լուսանկարչի խոսքով, վերջին շրջանում ղարաբաղյան հարցը հայ եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, եւ պատահական չէ, որ հենց այս օրերին ինքը նախաձեռնեց արցախյան թեմայով ցուցահանդես. «Այս ցուցահանդեսին մի խումբ երեխաներ էին եկել ու ինձ հարցնում էին՝ Իտալիայո՞ւմ եք ֆիքսել այս պատկերները՝ Արցախը Իտալիայի հետ էին համեմատում: Արցախի գանձերը պետք է ցուցադրենք ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Ինչպես չգցել գիտության վարկը |
| |
Հարցազրույյց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ:
- Գիտնականների շրջանում կարծիք կա, թե Գիտության պետական կոմիտեն ավելորդ պետական կառավարման մարմին է: Դո՞ւք էլ եք այդպես մտածում:
- Ամենեւին էլ ոչ։ Այսօր էլ նույն կարծիքին եմ, ինչ 1997թ.-ին, երբ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից, իմ կողմից պատրաստվել է տեղեկանք՝ ՀՀ ԱԺ նախագահի համար։ Ինչպես գիտեք, 1992թ. սկսած, ՀՀ էկոնոմնախն էր, փաստորեն, հանդիսանում պետբյուջեով գիտության հատկացվող իսկապես սուղ միջոցների «մասով» քաղաքականության պատասխանատուն... Այսօր էլ համոզված եմ, որ առանձնացված կառույցի կարիքը կա, քանի որ գիտությունն է Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը։ Պարզապես այդ կառույցը պետք է ծառայի համակարգին եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆՈ՞ՒՄ |
| |
Վերջերս Երեւանում էր ՌԴ վաստակավոր արտիստ, 2004թ.-ից Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Դիրիժորի այցը արվեստագետների շրջանում հատկապես հետաքրքիր է դառնում այն պատճառով, որ թափուր է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ոչ հաճախ Հայաստան այցելող դիրիժորի ներկայությունը հայրենիքում, հավանաբար, պայմանավորված է նրան Կամերային նվագախմբում տեսնելու՝ որոշակի շրջանակների շահագրգռությամբ: Քանի որ նվագախումբը ղեկավարվելու է գեղարվեստական խորհրդի կողմից, ապա պետք է ենթադրել, որ Օրբելյանը կարող է լինել այդ խորհրդի նախագահը կամ էլ գեղարվեստական խորհրդատուն, այսինքն՝ հերթական անգամ հնարավոր է ունենանք «հյուրախաղորդ» ղեկավար:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Կալֆայանների հավաքածուն |
| |
Վերջերս Սալոնիկի բյուզանդական մշակույթի թանգարանում բացվել է Կալֆայան ընտանիքին պատկանող հայկական արվեստի բացառիկ հավաքածուի ցուցահանդեսը, տեղեկանում ենք թանգարանից ստացված հաղորդագրությունից: Կալֆայան, ավելի վաղ Ղազարյան ազգանունը կրող ընտանիքը արմատներով Կապադովկիայից է, Սալոնիկում հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել սոցիալական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում՝ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած: 1970թ.-ից Կալֆայանները սկսել են ավելի ինտենսիվ արվեստի գործեր հավաքել, ավանդույթն այսօր շարունակում են Ռուբեն, Արսեն եւ Վերոնիկա Կալֆայանները: Հավաքածուի մեջ կան բացառիկ ձեռագրեր, ասեղնագործություն, կերամիկա, դեկորատիվ առարկաներ, ինչպես նաեւ եկեղեցական կյանքին բնորոշ պարագաներ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Տուն-թանգարանը վերաբացեցին |
| |
Երեկ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի վերաբացումն էր: Արդեն 2 տարի է այս շինությունը վերանորոգվում էր: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել էր 180 միլիոն դրամ: Վերանորոգվել էր ընդհանուր առմամբ 900 քմ շենքային տարածք ու 1 հա բակ: Այս ամենն արվել էր թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի ջանքերով: Նա լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանից խնդրել էր ուշադրություն դարձնել թանգարանի կիսախարխուլ վիճակին եւ չէր մերժվել: Պարոն Զատիկյանը իր խնդրանքը յուրահատուկ ձեւով էր արել՝ այս թանգարանի ցուցատախտակը տարել եւ մի քանի օր շարունակ դրել էր հենց կառավարության շենքի դիմաց:
Թանգարանի վերաբացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես գալով՝ պարոն Զատիկյանը նշեց. «7 օրվա իմ տառապանքը տվեց իր արդյունքը, այժմ մենք ունենք գեղեցիկ ցուցասրահներ: Երբ ես եկա այս թանգարան աշխատելու, բակի մասը ամայի տարածք էր՝ տեղի բնակիչների միջեւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ՎԵԲ-ԴԻԶԱՅՆՈՎ ՀԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ |
| |
Արդեն 6-րդ տարին է, ինչ ԱՊՀ երկրների միջեւ անց են կացվում Դելփյան խաղեր։ Այս խաղերը միջազգային Դելփյան խաղերի մի մասն են։ Ի թիվս այլ ժանրերի եւ ուղղությունների, հայտարարված էր նաեւ վեբ-դիզայնի մրցույթ, որտեղ իր աշխատանքն էր ներկայացրել «Առավոտ» օրաթերթի աշխատակից Մեսրոպ Մինասյանը։
Նա արժանացավ 2-րդ մրցանակի՝ ստանալով արծաթե մեդալ։ Մրցույթում առաջին տեղ էր զբաղեցրել Բելառուսի ներկայացուցիչը։
Ըստ Մեսրոպ Մինասյանի՝ մրցանակային տեղերը բաշխելու համար ժյուրին երկար է քննարկել. «Բելառուսի ներկայացուցչի վեբ-էջն իրենից ներկայացնում էր ֆլեշ անիմացիոն սայթ։ Նա դրել էր ԱՊՀ 12 երկրների դրոշները, սակայն ինֆորմացիա որպես այդպիսին չէր տեղադրել։ Բացի ինձնից, այս մրցույթում իրենց աշխատանքները ներկայացրածները նկարիչներ էին եւ նրանց աշխատանքները շատ գեղեցիկ էին, սակայն որպես վեբ-սայթ հիմնականում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Դարչինյանն ուզում է Ֆեռնանդո Մոնտիելին |
| |
Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ մայիսի վերջին նվաճել է նաեւ IBO-ի գոտին, սակայն այլ քաշային կարգում՝ հաղթելով Էրիկ Բարսելոնային, լրատվամիջոցներին հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել թեթեւագույն քաշում WBC/WBO գոտիների տիրակալ Ֆեռնանդո Մոնտիելի հետ:
«Նոնիտո Դոներն այլեւս երբեք ինձ հետ չի մենամարտի: Նա պայմանագիրը ստորագրելու համար վեց շաբաթ ուներ: Սակայն հրաժարվեց: Նրա հետ մարտն ինձ այլեւս չի հետաքրքրում: Հիմա ես կենտրոնացած եմ Ֆեռնանդո Մոնտիելի հետ հնարավոր մենամարտի վրա: Ֆեռնանդոն ցանկանում է, որպեսզի իրեն ճանաչեն որպես մեքսիկացի մեծագույն բռնցքամարտիկ: Եթե դա, իրոք, այդպես է, ապա ինչո՞ւ չի ցանկանա հանդիպել ինձ հետ: Նրա եղբայրը՝ Ալեղանդրոն, 2003 թվականին կանգնել է իմ դեմ: Այն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Նաեւ երկու լողորդ |
| |
Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների թվաքանակը մեծացավ եւս երկուսով: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս մասնակցության երկու քարտ է տվել մեր երկու լողորդների: Անահիտ Բարսեղյանը հանդես կգա թիկնալողում (50 եւ 100 մետր մրցատարածություններ), իսկ Սերգեյ Պավնեեւը՝ ազատ ոճում (նույնպես 50 եւ 100 մետր):
ՀԱՕԿ-ի կայքը չի բացառում, որ մինչեւ Խաղերի մեկնարկը՝ Հայաստանի հավաքականի թվաքանակը կարող է էլի մեծանալ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Առաջին օրը՝ չորս հոգի |
| |
Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ մասնակցության հայտ ներկայացրած 65 երկրի շուրջ 250 մասնակիցների մեջ են նաեւ մեր հանրապետության հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները: Հայաստանի երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնել են ամբողջական կազմերով եւ մեդալների համար պայքարելու են բոլոր քաշային կարգերում:
Երեկ երեկոյան առաջինը մրցագորգ մտան հունահռոմեական ոճայինները: Մեր տղաներից պայքարի մեջ ներգրավվեցին Աշոտ Խաչատրյանը՝ 50 կգ քաշային կարգ, Ալեքսան Միքայելյանը՝ 60 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 74 կգ եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ: Թե նրանցից ով ի՞նչ տեղ գրավեց, հայտնի էր դառնալու գիշերը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Հայաստան-Պորտուգալիա՝ օգոստոսի 25-ին |
| |
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ հայտնի են դարձել ֆուտբոլի կանանց 2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հավաքականների հանդիպման անցկացման օրն ու վայրը: Խաղը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երեւանում, «Միկա» ՖԱ-ի դաշտում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ՊԱՐՏՔԵՐ Է, ՈՐ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆ |
| |
Տարածքային կառավարման փոխնախարարը մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն չունի
Հայաստանի որոշ համայնքներում, ըստ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի, աշխատավարձի գծով պարտքերը գերազանցել են համայնքային բյուջեի ծավալները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2010-ի առաջին կիսամյակը, պարոն Տերտերյանը նշեց, որ համայնքների՝ աշխատավարձի եւ սոցիալական վճարների գծով 1996-2007թթ. կուտակած պարտքը հասել է 2,3 միլիարդ դրամի: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, համայնքներում աշխատավարձի պարտքը կազմել է 843,5 միլիոն դրամ, որի մի մասը հուլիսի 15-ի դրությամբ մարվել է, բայց դրանով պարտքերը չեն պակասել: Միայն այս տարի կուտակվել է 32,866 միլիոն դրամ պարտք:
Փոխնախարարի բնորոշմամբ՝ «այս պարտքերի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Գտնել ճիշտ հավասարակշռությունը |
| |
Սա է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խորհուրդը՝ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ կողմ արտահայտվողներին:
Հուլիսի 19-ից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Սա դեսպանի 2-րդ այցն էր Սյունիք:
Առաջին օրը դեսպանը այցելեց Մեղրու սահմանային անցակետ, ծանոթացավ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին, որոնց իրականացման համար ամերիկյան կողմը 400 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ է նվիրել անցակետին, նաեւ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում մաքսային ծառայության, սահմանապահ ուժերի եւ այն կառույցների համար, որոնք զբաղվում են Հայաստանի սահմանների անվտանգության ապահովմամբ: Սահմանային անցակետի վիճակին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Արդեն 240 տարի պղինձ են արտադրում |
| |
Հունիսի 16-ին ողջ օրը տոնական տրամադրություն էր Ալավերդի քաղաքում։ Նշվում էր հանքափորի եւ մետալուրգի օրը, քաղաքի տոնը, պղնձաձուլական գործարանը 240 տարեկան էր դառնում: Պատահական չէր, որ օրվա բոլոր բանախոսների (Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Լոռվա մարզպետ Արամ Քոչարյան, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյան, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյան եւ ուրիշներ) գնահատանքն ու բարեմաղթանքներն ուղղված էին աշխատանքի մարդուն՝ հանքափորին, ձուլողին…
Ալավերդու քաղաքապետարանն էլ էր գնահատել քաղաքին ծառայություններ մատուցած մարդկանց՝ կրթության համակարգի նվիրյալներ Ալբերտ Անանյանին, Բորիս Մակիչյանին, պետական գործիչներ Սուրեն Վարոսյանին, դերասան Վոլոդյա Գրիգորյանին՝ նրանց շնորհելով «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչում։
«Լոռվա ձոր» հայրենակցական միության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Գայլերը էլի էին եկել |
| |
Հուլիսի լույս 19-ի գիշերը Լոռու մարզի Դարպաս գյուղում երկու գայլեր են երեւացել, որոնք չեն հասցրել վնաս պատճառել՝ գյուղացիների բարձրացրած աղմուկի արդյունքում: Գիշատիչները հեռացել են: Դարպասի բնակիչները վստահ են, որ այս զույգը 20 օր առաջ իրենց «այցի եկած» եւ հեռացած գայլերն են: Նաեւ վստահ են, որ այս նույն գայլերն են երկու ամիս առաջ գյուղում մի ավանակ կերել եւ այս գարնանը մի քանի այլ գայլերի հետ գյուղում մի քանի հորթ էին հոշոտել:
«Որսորդմիության» անդամները եղել են Դարպասում եւ հարակից տարածքներում: Գայլերին առայժմ չեն հանդիպել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| Ֆորումը սկսվել է |
| |
Հուլիսի 18-31-ը Երեւանում կկայանա Համազգայինի ուսանողական 17-րդ ֆորումը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու հրաշալի ձեռնարկ է։
Այս տարի ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա) եւ Հայաստանը ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող։
Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայաստանցի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-21 |
| ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ՎԱՆԳԱ Ս. ՎԱՐՍԻԿ |
| |
Մարդկությունը բազում դարերի պատմություն ունի: Այդ ճանապարհին եղել են մարդիկ, որոնց Աստված է օգտագործել: Նրանք օգնում են մարդկանց դուրս գալ հոգեւոր ճգնաժամից, բժշկում հիվանդներին եւ առաջնորդում սուրբ ու լուսավոր ուղի, հետ պահում չար նպատակներից, մաքրում մարդկությունը հիվանդ հոգեբանությունից եւ մեղմում մարդկանց զայրույթը: Այսօր էլ կա մարդ, որին Աստված է օգտագործում, նրան անվանում են Վարսիկ, այսօրվա ստույգ անվանմամբ՝ Ս. Վարսիկ: Եկեք անտարբեր չանցնենք ու մեր աչքերը չփակենք այս մեծ ու հզոր աշխատանքի համար, որ օր օրի չարացող մեր շրջապատի համար մի լույս է վառվում: Ամեն օր հազարավոր մարդիկ վերջին հույսով են նրան դիմում: Ս. Վարսիկը ձգտում է բարենորոգել մարդկանց ավերված կյանքը: Առանց ջանք խնայելու՝ անձնուրացությամբ օգնում է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-07-21 18:43 |
| |
| |
ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԷԼ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՈՒԺԵՂ ԵՆ
«Համանախագահները շատ հստակ են Ադրբեջանին հասկացնում, որ երեք սկզբունքներն էլ հավասարապես ուժեղ ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:42 |
| |
| |
ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ, ԹԵ «Ա1+»-Ը ՈՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՀՌԱՀ-ը երեկ հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:42 |
| |
| |
ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն ԷՐ ՈՒՂՂՎԱԾ
ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ առաջին նախագահի՝ ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:42 |
| |
| |
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՆՈՐՄԱԼ Է
Վերջին 2-3 տարիներին կոռուպցիայի մակարդակը Հայաստանում չի նվազել, այլ ընդհակառակը՝ նկատելիորեն աճել է: Այս ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:42 |
| |
| |
ԽԱՂԸ ՏՈՒԺԵՑ ԼՂՀ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Ըստ www.asekose.com կայքէջի՝ «Ինչ, որտեղ, երբ» հանրահայտ խաղի Միջազգային ասոցիացիան օրերս որոշում է կայացրել, համաձայն որի՝ ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:41 |
| |
| |
ԱՐՏԱՀԵՐԹԻ ՆՇՈՒՅԼ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
«Միգուցե շատ կարճատես եմ, բայց 100 տոկոսով արտահերթի նշույլ անգամ չի նկատվում»,- երեկ մամուլի ասուլիսում արտահերթ ... |
| |
 |
|
| 2010-07-21 18:40 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Համագործակցություն
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Սիրելի Գարիկ, ցավոք, չենք կարող տեղադրել Ձեր մեկնաբանությունը, որովհետեւ Դուք գրում եք լատինատառ հայերենով: Դուք հարցնում եք, թե քաղաքական որ ուղեգիծն է ինձ հոգեհարազատ: Պատասխանեմ կարճ. տնտեսության մեջ՝ ազատական,ներքին կյանքում՝ ժողովրդավարական, արտաքին հարաբերություններում՝ պրագմատիկ: Այնքանով, որքանով այդ գաղափարներն են իրականացնում մեր կուսակցությունները, այդքանով դրանք ինձ հոգեհարազատ են:Ինձ համար ընդունելի տարրեր կան մի շարք կուսակցություններում, բայց դրանցից ոչ մեկը իր ամբողջականության մեջ ինձ չի բավարարում:
100 տոկոսանող ճշմարտություններ եք ասում: Բայց ամբողջ քաղաքական դաշտն է իրար մեղադրում գործակալ լինելու ու պատվեր կատարելու մեջ: Իսկ ինչպես տարբերենք զրպարտությունը ճշմարտությունից???:
Спасибо и браво г.Абраамяну за высококлассную статью!