|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասի, որ, ենթադրենք, Երկրագունդը կլոր է, կամ՝ որ 2 անգամ 2-ը 4 է, ապա նրա ընդդիմախոսները իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներից հաստատ կհայտարարեն, որ այդ պնդումները ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին, եւ ասելով, թե Երկրագունդը կլոր է, առաջին նախագահը իրականում նկատի ունի, որ Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանին: Իրականում Տեր-Պետրոսյանին շատ ձեռնտու կլիներ խոստանալ, որ եթե նա իր թիմով գա իշխանության, ապա Հայաստանը կծաղկի, եւ մեր բնակչության մեծ մասը կստանա այնպիսի եկամուտներ, որոնք կապահովեն մարդկանց արժանապատիվ գոյությունը: Ինչո՞ւ է նա, ուրեմն, ասում՝ վիճակը չի բարելավվի՝ «անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Որովհետեւ (արդեն առիթ եմ ունեցել դրա մասին գրելու) նա քաղաքական գործիչ է միայն «երկրորդ հերթին»: Իսկ առաջին հերթին նա գիտնական է եւ մտավորական, որի համար ճշմարտությունն ասելը պատվի հարց է: «Զուտ» քաղաքական գործիչը պարտավոր է, որքան հասկանում եմ, դերասանություն անել եւ խուսափել իրեն ոչ հարմար իրողությունները արձանագրելուց: Արդարության համար ասենք, որ որոշ ներքին հարցերում, հատկապես իր իշխանության տարիները եւ իր ներկայիս թիմը գնահատելիս, առաջին նախագահն էլ երբեմն տուրք է տալիս «դերասանական արվեստին»: Բայց ամենասկզբունքային հարցերում (որպիսին է, անշուշտ, Ղարաբաղի խնդիրը) Տեր-Պետրոսյանը ժողովրդին միշտ ճշմարտությունն էր ասում: Նրա ելույթը ՀՀՇ համագումարում, կարելի է ասել, իշխանությանն ուղղված անկեղծության կոչ է:
Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ իր գինն ունի, եւ իշխանությունը պետք է հստակ, առանց սեթեւեթելու ներկայացնի իր քաղաքացիներին այդ գինը: Չի կարելի ասել՝ «100 տարի փակ սահմաններով էլ մենք կզարգանանք» (որովհետեւ դա ակնհայտ սուտ է), բայց կարելի է հայտարարել՝ «ժողովուրդ ջան, դիմացեք, մեզ 100 տարվա դժվար կյանք է սպասում, բայց փոխարենը մենք ոչ մի հարցում ոչ մի փոխզիջման չենք գնա»: Գուցե ժողովուրդը դա կհասկանա եւ ատամները սեղմած կշարունակի՞ դիմանալ: Շատ-շատ հարցնի՝ այդ դժվար կյանքը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ նաեւ ձեզ:
Մենք ապրում ենք բաց, թափանցիկ աշխարհում, որտեղ որեւէ բան թաքցնելը մի կողմից՝ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, մյուս կողմից՝ պարզապես անիմաստ է: Եթե թույլ տաք, մի ազատ զուգահեռ: Լողափում գրեթե բոլոր կանայք բիկինիով են, եւ բաց մարմինների այս առատության մեջ ոչ մի տղամարդ կանանց բարեմասնությունների վրա ուշադրություն չի դարձնում: Բայց հենց որ հայտնվում են կանայք (հիմնականում արաբական երկրներից), որոնք ոտքից գլուխ սեւ զգեստներ են հագնում եւ այդպես էլ նստում են արեւի տակ կամ մտնում են ջուրը, հենց այդ դեպքերում է բոլոր տղամարդկանց ուշադրությունը սեւեռվում նրանց վրա: Չնայած այդ հագուստի նպատակը ճիշտ հակառակն է՝ խուսափել հակառակ սեռի հետաքրքրությունից:
Անկախ նրանից, թե ինչպիսիք են իշխանությունների մտադրությունները Ղարաբաղի հարցում, նրանք պարտավոր են դրանց մասին հաճախ եւ մանրամասնորեն տեղյակ պահել ժողովրդին: Որքան բարձր է «գաղտնիության» մակարդակը, այնքան շատ են ասեկոսեներն ու կասկածները: Հատկապես Հայաստանում: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2010-07-27 |
| ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ |
| |

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստներ՝ խուլիգանության մեջ մեղադրվող Դավիթ Քիրամիջյանի եւ ոստիկանի
դեմ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ նման միջնորդությամբ հանդես է եկել ամբաստանվող Ս. Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Դատական նախորդ նիստը եւս հետաձգվել էր Ս. Գեւորգյանի միջնորդությամբ, որը դատարանին խնդրել էր իրեն ժամանակ տրամադրել գործում պաշտպան ներգրավելու համար: Այն ժամանակ միջնորդությունը բավարարվել էր: Երեկ արդեն որպես պաշտպան գործում ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է քրգործի նյութերն իրեն տրամադրել եւ դրանց ծանոթանալու համար իրեն ժամանակ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 70 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ» |
| |
Օտարալեզու դպրոցների մասին սոցհարցման տվյալների վերաբերյալ վարչապետի պնդումն այսպես է բնութագրել բլոգերներից մեկը:
Հուլիսի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը 5 հեռուստաընկերությունների տված հարցազրույցում պատասխանելով օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության վերաբերյալ հարցին՝ արեց իրականությանը չհամապատասխանող որոշ պնդումներ: Նախ՝ արդեն երկրորդ անգամ այս կապակցությամբ հրապարակավ պնդեց, թե կառավարության այդ նախաձեռնությունից ենթադրվում է. «Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով»: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը նշեց. «Խոսքը ոչ թե որո՛շ առարկաների, այլ բոլո՛ր առարկաների օտար լեզվով ուսուցման մասին է»: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ |
| |
Այս գործով տուժողը նույնպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Այս քրգործում որպես տուժող ներգրավված է Հայ ազգային կոնգրեսի, թերեւս, այլեւս նախկին ակտիվիստ ու համակիր, նաեւ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Քրիստափոր Էլազյանը: Տարօրինակ ու աննորմալ կարող է թվալ, բայց փաստն այն է, որ այս գործով՝ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվում են նույն ՀԱԿ-ի երկու անդամներ՝ Առաքել Սեմիրջյանը, որը մարտիմեկյան դեպքերից հետո ակտիվորեն զբաղվում է քաղկալանավորների ու տուժողների գործերով, նաեւ նախկին քաղկալանավոր, ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Նախարարի զեկուցագիրը նախագահին |
| |
Կալանավայրերում բուժսպասարկման մասին
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել զեկուցագիր՝ կապված քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի առնչությամբ: Զեկուցագրի հիմքում դրված են այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դատապարտյալների մահացության տասը դեպքերը: Նախարարը չի թաքցրել, որ որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները թույլ են տվել խախտումներ: Ըստ մեր աղբյուրի, իրավախախտումների մեջ նշվել են մի քանիսը, մասնավորապես՝ բժիշկ մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելը, բուժհաստատությունների մասնագետների կողմից ոչ ճիշտ ախտորոշումները (ըստ մեր աղբյուրի, օրինակ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԵԹԵ ՈՒԶԵՆ՝ ԿՏԱՐԱԾՎԻ |
| |
| ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել է Կոսովոյի նախադեպի կիրառության հնարավորությունը: «Ինչպես հայտնի է, մենք վճռականորեն պաշտպանում ենք Կոսովոյի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը համապատասխանում է մեր տեսակետին: Կոսովոյի վերաբերյալ վճիռը ընդունվել է դրա հարցի յուրահատկությունների պատճառով: Սա բացառապես Կոսովոյի հարցով վճիռ էր: Այլ տարածքների մասին խոսք չի եղել: Այս որոշումը չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար»,- ասել է Գորդոնը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում՝ Սերբիան եւ Կոսովոն միասին շարժվեին առաջ հանուն Բալկաններում կայունության, եւ կոչ է անում այն պետություններին, որոնք դեռեւս չեն ճանաչել Կոսովոյի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԷԼԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ՊՂԾԵԼ |
| |
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ հուլիսի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի միանգամից երեք գերեզմանատներում՝ Կենտրոնական, Կաբախախ եւ Մեֆոդիեւսկ, պղծվել են հայկական գերեզմաններ: Վանդալները կոտրել են ընդհանուր՝ 40 գերեզմանաքար: Կոտրվել են նաեւ որոշ ռուսների եւ հույների գերեզմանաքարեր: Հիշեցնենք, որ հայկական գերեզմանների նկատմամբ այսօրինակ վերաբերմունքի դրսեւորումներ սկսվեցին 2002 թվականին: Շատ հաճախ վանդալները կոտրած քարերի վրա ֆաշիստական խորհրդանիշներ կամ ազգայնական արտահայտություններ էին պատկերում: Այս անգամ նման բաներ չկան: Սա նկատի ունենալով՝ իրավապահները հայտարարել են, որ հանցագործությունը ազգայնական բնույթ չի կրում: Հարուցվել է քրեական գործ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԶՂՋԱՑԻՆ |
| |
| «ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»,- երեկ տարածած հայտարարության մեջ ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ՀՀՇ վարչության նախագահի տարածած հայտարարությանը հետեւում է Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը, որում էլ ասված է. «ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ |
| |
Հուլիսի 24-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած բեկորային վնասվածքներով բուժօգնության է դիմել Արմավիր գյուղի համայնքի ղեկավար, 33-ամյա Ռաֆիկ Մ.-ն: Ըստ ոստիկանության, նույն օրը 70-ամյա Էդիկ Սադոյանը համագյուղացի, 1967թ. ծնված Գրիգոր Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս սպանելու նպատակով, պայթեցրել է ձեռքի նռնակը, որի հետեւանքով վիճաբանությունը կանխել փորձող Ռաֆիկ Մ.-ն ստացել է նշված վնասվածքները, իսկ Էդիկ Սադոյանը կրծքավանդակի ձախ շրջանի եւ գլխի մասում ստացած բեկորային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Արմավիր գյուղից բեկորային վնասվածքներով բաժին բերման են ենթարկվել Գրիգոր Ա.-ն եւ նշված վիճաբանության մասնակից, 1957թ. ծնված Գրիգոր Խ.-ն: Նրանք տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ |
| |
Կովկասի ապագային վերաբերող 14 առաջարկ՝ Իտալիայում ուսանող կովկասցի երիտասարդների կողմից
«Դիվանագիտության «Երկրորդ ուղին» եւ խաղաղությունը Հարավային Կովկասում. Rondine-ի «14 կետ՝ հանուն խաղաղության» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին Իտալիայում ուսանող կովկասցի ուսանողների պատկերացումները խաղաղ Կովկասի վերաբերյալ: Ուսանողների առաջարկները մշակվել են մասնագետների կողմից, սակայն դրանք հիմնականում պահպանել են իրենց նախնական տեսքը: Առաջարկներն արդեն ներկայացվել են Վրաստանում եւ Ադրբեջանում: Տարածաշրջանային հետագա այցերի շրջանակներում դրանք կներկայացվեն նաեւ կովկասյան մնացյալ պետություններում: Իսկ առաջարկները հետեւյալն են. «Օժանդակել Կովկասում եւ աշխարհում կարծիքի ձեւավորմանը միտված շարժումները, որոնք կխթանեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «Մի անհաջող գրառման պատճառով չէ, որ պիտի գժտվենք» |
| |
Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի բանավեճը «Ֆեյսբուքում»
«Ո՞րն է պատճառը ազատ մտքի, ճշմարիտ խոսքի արժեքը՝ այն արտաբերողի անհատական որակներին ստորադասելու: Արդյոք սրանից չի՞ բխում կուռքի ամեն մի ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընկալելու մոլեռանդությունը: Եվ արդյոք սրանի՞ց չի գալիս, որ ոմանք ասածներս մի կողմ թողած՝ փորձում են վերանայել իմ անձնական որակները, որոնք, քանի դեռ չէի համարձակվել կուռքին դիպչել՝ կասկած չէին հարուցում»,- հուլիսի 23-ին «Ֆեյսբուքի» իր էջում Կարապետ Ռուբինյանն արել էր վերոհիշյալ գրառումը, ինչն առիթ տվեց բազմաթիվ արձագանքների: Բայց ամենազարմանալին նրա գործընկերոջ՝ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի հրապարակային արձագանքն էր. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԴԵՖԻՑԻՏ Է |
| |
Արցախի փողոցում բնակվող երեխաները բակային կարուսելներից օգտվելու համար հերթ են կանգնում

Խաղահրապարակը՝ աղբավայր:

Այգու ճոճանակները «սառը զենք են»:
Երեւանի Արցախի փողոցի բակերում խաղահրապարակներ գրեթե չկան, եղածներն էլ խորհրդային տարիներից պահպանված ինչ-որ երկաթի կտորներ են, որոնք ավելի շուտ ոչ թե ժանգոտած կարուսելներ են, այլ ուղղակի՝ սառը զենք երեխաների համար:
Օրերս Արցախի փողոցում բնակվող ծնողներից մեկը, իր փոքրիկ երեխայի ձեռքը բռնած, փողոցից փողոց է ընկել, որպեսզի երեխայի համար գոնե մեկ խաղահրապարկ գտնի՝ նրա ժամանցը փոքր-ինչ հետաքրքիր կազմակերպելու համար: Սակայն, ինչպես ինքն է պատմում, հիասթափված տուն են վերադարձել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ծնողներն է՞լ չեն հասկանում |
| |
Որ ջրավազաններում լողալ չի կարելի
Տաք եղանակներին մայրաքաղաքի դեկորատիվ ջրավազանները վերածվում են լողավազանների: Չնայած դրանք նախատեսված չեն լողալու համար, բայց այդ ջրավազաններում լողացողներին որեւէ մեկը չի արգելում լողալ: Ամեն ամառ մայրաքաղաքի ջրավազաններում նույն պատմությունն է, ինչը, մասնագետների խոսքերով, խիստ վտանգավոր է երեխաների համար:
«Քաղաքային ջրավազանում լողալը կարող է մի շարք աղիքային եւ մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Այդ ջրավազաններում առկա են բազմաթիվ մանրէներ, որոնք մեր օրգանիզմ են մտնում բերանի միջոցով: Չէ՞ որ անհնար է առանց ջուր կուլ տալու լողալ: Բացի այդ, տարբեր հիվանդություններով մարդիկ են լողում նույն ջրում, եւ հետո այն չի ախտահանվում, ինչն էլ բազմաթիվ մաշկային, հատկապես սնկային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Զգուշացեք վարակիչ շներից |
| |
Շատերը որպես տան անդամ շանը խնամում են, բնակարաններում պահում, կերակրում, «հագցնում» եւ այլն: Այս պայմաններում շունը մարդու բարեկամն է:
Սակայն մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին աննախադեպ շատացել են «անտեր» շները: Այնքան են շատացել, որ խանգարում են երեխաներին փողոց դուրս գալ, դպրոց գնալ եւ ոչ միայն երեկոյան, այլ հաճախ ցերեկային ժամերին հարձակվում են նրանց վրա:
Քաղաքապետարանը որոշել է ընդառաջ գնալ «բնության պահապանների» աղմուկին եւ թափառող շների նախկին «ոչ մարդկային» եղանակով վերացնելու (հրազենով կրակելու) փոխարեն կիրառել «մարդասիրական» եղանակ՝ սերնդազրկել: Սակայն թափառող շների դեմ պայքարի հարգելի նախաձեռնողները մոռացել են կարեւոր մի հանգամանք: Այդ կենդանիները բնակչության համար ոչ միայն բացահայտ ֆիզիկական վտանգ են ներկայացնում, այլեւ բազմաթիվ այլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԷԼԻՏԱՐ ԲԱԽՈՒՄ |
| |
Հուլիսի 24-ին ժ.01.50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում իրար էին բախվել 3 ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան շուռ էր եկել: Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները: Ըստ նրանց, համարանիշերը՝ 085 00 11 էր: Մեր տեղեկություններով նշված համարանիշերը պատկանում են ԱԺ-ին: Մասնավորապես, համարանիշները տրամադրվել էին ԱԺ պատգամավոր «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր, հանրապետական Գրիշա Մարգարյանին («Բելաջիոյի Գրիշին»): Վթարված մյուս ավտոմեքենան, որի համարանիշները փորձում էին հանել մեր ներկայությամբ, մինչ ոստիկանների գալը, դիմեց փախուստի՝ հասցնելով խոչընդոտել ինձ այն պահին, երբ լուսանկարում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԴԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ |
| |
| ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է հնչել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/7 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 78-ամյա Մովսես Մխիթարյանի դին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՋՐԱՀԵՂՁՎԵԼ Է |
| |
| Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղին հարակից լճակում ջրասուզակի կողմից լճից դուրս է բերվել նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Սալխոշյանի դին: Իսկ Արարատի մարզի Զովաշեն գյուղին հարակից ջրամբարում ջրահեղձվել էր նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 47-ամյա Կամսար Մանուկյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՈՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԻԶՆԵ՞Ս Է ԱՆՈՒՄ |
| |
Ըստ բուհերի՝ «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կեղծ ժողովրդավարություն է «խաղում»:
Հուլիսի սկզբից «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ բուհերին հրավեր է ուղարկում սեպտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով համաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում է միջազգային եւ տեղի փորձագետների հետ քննարկվել ՈԱԱԿ-ի մշակած որակի ապահովման չափորոշիչները, որակի ապահովման անցումային շրջանի ռազմավարական ծրագրի նախագծերը եւ այլն: Սակայն համաժողովին մասնակցելու համար յուրաքանչյուր բուհ ամեն մասնակցի համար պետք է վճարի 30 000 դրամ: Այս հանգամանքը վրդովեցրել է հրավեր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Խառը պատմություն Ագրարային համալսարանում |
| |
Կամ մեղադրանքներ, որ վերջ չունեն
Ժամանակին «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին ավագ դասախոս Մ. Հարոյանի խնդրին, որը առնչվել էր ղեկավարների հետ: Մ. Հարոյանը շուրջ 24 տարի աշխատել է ՀՊԱՀ-ում: 2007-ի սեպտեմբերի 1-ին ավարտվում էր Հարոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, իսկ ՀՊԱՀ-ի ղեկավարությունը Հարոյանի հետ նոր պայմանագիր չէր կնքում, այլ աշխատանքից ազատման հրաման արձակում: Ռեկտորի կողմից նման որոշում ընդունելու պատճառը իմանալու նպատակով, դասախոսը ցանկանում է հանդիպել ռեկտորին, սակայն վերջինս ոչ միայն Հարոյանին չի ընդունում, այլեւ նրա բազմաթիվ դիմում-խնդրանքները թողնում է անպատասխան, իսկ Հարոյանի փոխարեն ամբիոնում նոր մարդիկ է հրամանագրում: Ամիսներ անց նախկին դասախոսը ստիպված դիմում է դատարան՝ նախկին աշխատանքում վերականգնելու խնդրանքով: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼԱԼԻՍ ԴԻՄՈՐԴԸ… |
| |
Երեկ ԵՊՀ-ում ամփոփվեց անգլերեն լեզու բանավոր քննությունը:
Առարկայական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ այնքան էլ գոհ չէ դիմորդների գիտելիքներից. «Բանավոր քննությունը ավելի շատ բնավորության բացահայտում է, քան գիտելիքների ստուգում: Կան երեխաներ, որ իրենց կարողանում են գեղեցիկ ներկայացնել, որոշներն էլ չնայած խելամիտ են, բայց չեն կարողանում իմացածն արտահայտել»: «Առավոտը» տիկին Ապրեսյանին փոխանցեց ծնողների այն դժգոհությունը, թե թեմայից դուրս հարցեր են տրվում դիմորդներին: Նա պատասխանեց. «Դա չի համապատասխանում իրականությանը: Դիմորդների մեծամասնությունը «թոփիկներն» անգիր արած գալիս է քննության: Արդյունքում զավեշտական պահեր են առաջանում»:
Դիմորդների գերակշռող մասն «Առավոտին» ասաց, որ կրկնուսույցների մոտ պարապել է շուրջ մեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՏԵՍՏԱՏՆԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ |
| |
| Երեկ ավարտվեցին նաեւ ՀՀ բուհերի ընդունելության բանավոր քննությունները: Քննական կարգի համաձայն՝ մինչեւ օգոստոսի 5-ը բուհերում կփակցվեն ընդունվածների ցանկերը, իսկ մինչ այդ ԳԹԿ-ն հորդորում է դիմորդ-շրջանավարտներին բուհերի ընդունող հանձնաժողովներին փոխանցել իրենց ավարտական վկայականները՝ ատեստատները: «Առավոտի» տեղեկություններով՝ գործընթացը փոքր-ինչ դանդաղում է. ընդունելության քննություններից հազիվ «պրծած» դիմորդներն ակտիվություն չեն ցուցաբերում ավարտական վկայականները ճիշտ ժամանակին բուհերի ընդունող հանձնաժողովներին ներկայացնելու հարցում: Այնինչ ատեստատների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-նն է, ժամը՝ 16:00-ը: Այն դիմորդները, որոնք մինչեւ այս ժամկետը ներկայացրած չեն լինի ատեստատները, դուրս կմնան մրցույթից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»՝ ՀԶՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ |
| |
Եվրոպայում ստեղծված հայ բալետի արտիստների խումբը պատրաստակամ է ընդունելու պաշտոնական Հայաստանի հրավերները:

Արսեն Մեհրաբյանը (ձախից առաջինը) հայաստանցի իր գործընկերների հետ:
Այլեւս անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», մանավանդ շրջանցել ժամանակակից պարի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների լայն սպեկտրը: Ընդ որում, ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի եւ թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Բեմի զուսպ լուսավորությունն ու ուշադրությունը բեւեռված բացառապես պատկերի սրության եւ ճկուն մարմնի «գյուտարարության» վրա, 2006թ. առաջին անգամ հայրենիքում հայ հանդիսատեսին հրամցվեց «Հզոր զգացմունքներ» («Forceful feelings») բալետային ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ |
| |
«Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանն արժանացավ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւին

Կարո Վարդանյանը (աջից) պարգեւը հանձնում է հոբելյարին:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը իր բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե մեդալը» շռայլում է՝ կարծես առատության եղջյուրից թափվող ոսկեբեր անձրեւ: Արդյունքում, ինչպես շատերն են նշում, այս պարգեւին արժանանում են մարդիկ, որոնց վաստակն ու ծառայությունը մշակույթին չափազանց կասկածելի է, սակայն երեկ այն բացառիկ դեպքերից մեկն էր, երբ «Ոսկե մեդալը» գտավ իր տիրոջը:
ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է |
| |
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինության հրավերով հայրենիքում է եւ համերգաշարով հանդես է գալիս Հայաստանում ու Արցախում: Ըստ eritasard.am-ի, հայրենիքում երիտասարդ ջութակահարն իրեն լավ է զգում. «Նվագելիս զգում եմ անբացատրելի մի բան: Դա գալիս է ե՛ւ ունկնդրից, ե՛ւ իմ ներսից: Այստեղ մի ուրիշ մթնոլորտ կա, որ ուրիշ ոչ մի տեղ չկա»: Նա Հայաստանից կմեկնի հուլիսի 31-ին եւ անմիջապես կսկսի արտերկրյա համերգային շրջագայությունը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՓՈԽՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ |
| |
| Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար նահանգում 1881 թվականին կառուցված «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից որոշում է ընդունվել այն վերակառուցել եւ վերածել Մշակույթի տան: Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը, մոտ 20 տարի անխնամ վիճակում գտնվող եկեղեցու երկու կողմում զանգակատներն են գտնվում, մուտքի դուռը զարդարված է հրեշտակների պատկերներով, ներսից՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով, իսկ գողացվելու վտանգի տակ գտնվող որոշ պատկերներ էլ քաղաքապետարանի կողմից անվտանգ տեղում են պահվում: Նշվում է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո եկեղեցին ծրագրվել է վերածել մշակույթի տան: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Լավագույնը՝ 5-րդ տեղ |
| |
Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր հավաքականից լավագույնը 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանն էր, որը տանելով երեք հաղթանակ եւ կրելով երկու պարտություն, բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մյուս չորս ըմբիշները մեկական հաղթանակից հետո զիջել են մրցակիցներին եւ մրցաշարի առաջին հատվածից վերածվել հանդիսականի |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ |
| |
Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների
նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկման կարգում փոփոխություններ է մտցրել:

Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, ո՞րն է այդ առաջարկի էությունը, եւ դա ի՞նչ է տալիս, մասնավորապես, մեզ:
- Ինչպես գիտեք, ի տարբերություն մյուս մարզաձեւերի, ծանրամարտում խաղարկվում է օլիմպիական թիմային ուղեգիր, ու մասնակիցների թիվը որոշվում է նախորդ տարիների աշխարհի առաջնություններում հավաքականների վաստակած վարկանիշային միավորների ու զբաղեցրած տեղի հանրագումարով: Լոնդոնի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը |
| |
Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում կայանալիք բաց մրցաշարում կպաշտպանի արագ շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, որ նվաճել է անցած տարի նույն քաղաքում:
«Armchess»-ը տեղեկացնում է, որ ապագա մրցաշարին մասնակցելու են հարյուրավոր շախմատիստներ, այդ թվում նաեւ՝ տասնյակ նշանավոր գրոսմայստերներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կայանալու է 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվելու է 20 րոպե, գումարած 5 վայրկյան՝ կատարած ամեն մի քայլի համար:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Կրկին դժվար կացության մեջ ենք |
| |
Այս անգամ արդեն AIBA-ի թեթեւ ձեռքով նման վիճակում հայտնվել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերջերս Մարոկոյում կայացած գործկոմի նիստում որոշել է 2011 թ. աշխարհի առաջնությունն անցկացնել սեպտեմբերին՝ Բաքվում: 2011-ը նախաօլիմպիական տարի է եւ աշխարհի առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Իսկ կանոնակարգի համաձայն այն երկիրը, որը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, զրկվում է օլիմպիական ուղեգրերից:
Նախապես որոշված էր, որ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներին ընդունելու է Հյուսիսային Կորեան: Սակայն երկրում ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով այդ երկիրը հրաժարվել է կազմակերպիչ երկրի պարտականություններից: Բացի Բաքվից առաջնությունն ընդունելու ցանկություն հայտնել էին նաեւ Հայաստանը, Լեհաստանը, Թուրքիան եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Հուլիսի 27 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ ամաչել, երբ ձեզ գովաբանում են:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջեւում է:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր փոքր-ինչ նյարդային կլինեք՝ կապված աշխատանքային խնդիրների հետ: Նախկին սխալները չկրկնելու համար եղեք ուշադիր:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ՀԵՐԹԱԿԱՆ ԼՈԼՈՆ ԷՐ» |
| |
Տիգրան Սարգսյանի հարցազրույցը՝ Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ
Այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսությունում գրանցվել է 6,7% տնտեսական աճ, ինչը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը հայաստանյան 5 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում համարել է սպասվածից մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշ: Նա նաեւ թվարկել է այն երեք գործոնները, որոնք նպաստել եւ նպաստում են տնտեսական աճի «բարձր» տեմպերին: Մեջբերում եմ՝ համաշխարհային տնտեսության բարելավումը, կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները, մասնավորապես ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը եւ ներհանրապետական գործոնը, մասնավորապես մեր տնտեսվարող սուբյեկտների վարքագծային կանոնները, ներդրումային վարքագիծը: Հիշեցնենք, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Մի քիչ շնորհքով աշխատեք |
| |
| Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված շինհրապարակը կահավորել այնպես, որ բնակչի համար նորմալ անցուդարձի որեւէ խոչընդոտ չլինի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից: Երեւանում, ինչպես ցանկացած խիտ կառուցապատված բոլոր քաղաքներում, նոր շինարարությունն այսպես թե այնպես առնչվում է ինչպես տրանսպորտային հոսքերի, այնպես էլ հետիոտն անցուդարձի հետ կապված խնդիրներին: Երեւանի քաղաքապետարանը, որպես ցանկացած շինթույլտվություն ստանալու պարտադիր պահանջ, սահմանել է նաեւ շինհրապարակների կազմակերպման համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Կառուցապատողը, ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը, պարտավոր է շինարարությանը հարող տարածքում ապահովել բնակչության հարմար ու անվտանգ անցուդարձը: Եթե ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԴՐԱԿԱՆ ՇՈԿԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ |
| |
| Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները նույնն են, ինչ մայիսին՝ 4,8%, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսել են գնաճի նվազում: Երեկ «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ իր կանխատեսումները հիշեցրեց ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ընթացիկ տարվա 6 ամիսների կտրվածքով տնտեսական աճը կազմել է 6,7%, չնայած, որ տարեսկզբին աճի 8,8% ցուցանիշ էր գրանցվել: «Առավոտը» Գ. Տոլոսայից հետաքրքրվեց՝ արդյոք դա համարում է տնտեսական աճի տեմպի նվազո՞ւմ. «Դա չենք դիտարկում աճի տեմպերի դանդաղեցում, պարզապես առաջին եռամսյակում աճի արտասովոր բարձր ցուցանիշ ունեինք, իսկ հիմա աճի տեմպերը կայունացել են»: Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամն ավարտվել է, բայց. «Դա չի նշանակում, թե մոտ ապագայում դժվարություններ չեն լինի, երկիրը հիմա կրիտիկական կետի է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻ...» |
| |
«10-ի գործով» ամբաստանյալ Արա Կարապետյանը հերքում է իր դեմ մեղադրանքները: Իսկ ի՞նչ կասեն նրա դեմ ցուցմունքներ տվածները:
Երեկ շարունակվեց «10-ի գործով» դատական հերթական նիստը, որը սակայն կարճ տեւեց եւ կշարունակվի այսօր:
Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատաքննության վերջին երկու շաբաթվա կարեւոր իրադարձությունը գործով գլխավոր ամբաստանյալ Արա Կարապետյանի ցուցմունքներն էին: Սա Ա. Կարապետյանի առաջին ցուցմունքն էր՝ նախաքննության ընթացքում նա նույնպես չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ հրաժարվել էր ցուցմունքներ տալ: Շուրջ 4 ժամ տեւած ցուցմունքում ամբաստանյալը մանրակրկիտ վերլուծեց 12 հատոր կազմող գործի նյութերը. հերքեց իր դեմ ներկայացված ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է |
| |
| Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 31-ամյա Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կոտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է |
| |
Երեւանի Սարի Թաղ 14/30 հասցեին հարակից էլ. սյան վրա քաղաքացի էր հոսանքահարվել: Սյան վրայից իջեցվել է 38-ամյա Լեւոն Մեժլումյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| 600 ՀԱԶԱՐ՝ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ |
| |
Արգետինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանները, 2007 թվականից մինչ օրս մոտ 600 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի Տավուշի մարզի Դիտավան գյուղին աջակցելու համար: Այս գումարով գյուղը գազիֆիկացվել է, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը, վերակառուցվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնը: Երեկ Էքսերճիէան ամուսինների եւ նրանց երկու դուստրերի մասնակցությամբ բացվեց գյուղի խմելու ջրագիծը: Նշված 600 հազար դոլարից այս ծրագրի վրա ծախսվել է 95 միլիոն դրամ: 350 բնակիչ ունեցող գյուղի տնտեսություններն արդեն խմելու որակով եւ անխափան-չկտրվող ջուր ունեն:
Երեկ Դիտավանում հերթական անգամ տոն էր: Թե գյուղապետ Սեյրան Սարգսյանը, թե դպրոցի տնօրենը, թե դիտավանցիները իրենց շնորհակալության խոսքում ասացին, որ Էքսերճիէանների ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սեւ ցուցակը |
| |

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները: Ըստ այդ արդյունքների, սեւ ցուցակում հայտնված անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Վարդավառը Մոտկորում |
| |
| Թումանյանի շրջանի 7՝ Դսեղ, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, գյուղերի բնակիչները ձմռանը նախապատրաստվելու համար ծվարել են գյուղամերձ սարերում ու յայլաներում: Հուլիսի վերջին կիրակին սարի ճանապարհը լիքն է մեքենաներով՝ Մոտկոր աշխարհը Վարադավառ է տոնում: Սար բարձրացող յուրաքանչյուր մեքենայի մասին լուրն ավելի շուտ է հասնում, քան մեքենան: Սարվորներն աչքները ճամփին սպասում են իրենց բարեկամներին, օրը միասին անցկացնելու եւ լիարժեք ուրախանալու համար: Գյուղացիները, մոռանալով տեխնիկայի նորամուծությունների մասին՝ բջջային հեռախոսն անհասանելի է սարերում, գործի են դնում «անթել հեռախոսը». վտանգավոր ճանապարհի լուրը ճամփորդին հասցնում են իրար գոռալով. «Մագթա՜ղ, այ Մագթաղ, տղիդ մին ասա, տրակտորը խոդ գցի, գնա մեր ժողովրդին բարձրացնի»: Իսկ երբ տրակտորը սարի փեշին է հասնում, ծանոթ ու անծանոթ իրենց իրերով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Կալիֆոռնիական որդերը կենսահումուս են արտադրում |
| |
Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) նախկինում գլխավորապես ֆինանսավորվում էր Համաշխարհային բանկի տրամադրած վարկից: Ներկայումս կենտրոնի ֆինանսավորման 90%-ը ՀՀ պետական բյուջեից է, 10%-ը գոյանում է կենտրոնի գործունեությունից: Այդ նպատակով ԳԱՄԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում մարզի համայնքապետարանների հետ: Կենտրոնը ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն է մատուցում, մարզում տարածում «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը, որոնք բնապահպանական առումով անվտանգ են, վերականգնում են հողերի կենսազանգվածը, բարձրացնում բերքատվությունը, բարելավում գյուղատնտեսական արտադրանքի որակը, նպաստում բույսերի կողմից ազոտի եւ խոնավության կլանմանը:
Տավուշի ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանն ասաց, որ մարզի 11 ֆերմերների կողմից արդեն օգտագործվել է 30 լիտր նման ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Երեք տարբեր Վարդավառ |
| |
Հուլիսի 25-ին Տավուշի մարզում շուքով տոնվեց Վարդավառը, որի ժամանակ մարդիկ հարազատներով, ընկերներով անտառներում, սարերում խորոված են անում, քեֆ-ուրախություն եւ իրար վրա ջուր լցնում: Մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիս ամսվա 20-ից հետո առաջին կիրակի օրը, իսկ սահմանամերձ Ոսկեպարում՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Այս տարի ոսկեպարցիները Վարդավառը կնշեն օգոստոսի 1-ին: Երեւանում եւ հանրապետության մեծ մասում այս տարի Վարդավառը տոնել են հուլիսի 11-ին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՍԱԿԱՅՆ Ի՞ՆՉ ԳՆՈՎ |
| |
Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը
«Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավերն ակտիվորեն ծանրութեթեւ են անում Թուրքիային պատժելու տարբերակները: Հատուկ ցինիկ պետք չէր լինել՝ կանխատեսելու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին երկու երկրները մեծ եռանդով դիմադրել են տասնամյակներ շարունակ, արագ երեւան կգա նրանց տարբերակների ցուցակում: Իսրայելի Կնեսեթում արդեն քննարկում է տեղի ունեցել այդ հարցն օրենսդրական օրակարգում ընդգրկելու հնարավորության մասին, եւ որոշ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ՝ ԵՄ ՊԱՐՍՊԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ |
| |
Փշրված երազներ
2009թ.-ի ամռանը Մարտիրոսյանների ընտանիքը որոշեց մի կողմ դնել Բաթում կամ Անթալիա մեկնելու հեռանկարը եւ մեկնել Իսպանիա: Սակայն մեծ էր նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, առանց որեւէ բացատրության, մերժեցին Իսպանիայի մուտքի արտոնագիր տալը: «Մտքովս չէր անցնում, որ մեզ կմերժեն,- ասում է Ա. Մարտիրոսյանը,- ճիշտ է, շատ էի լսել, որ եվրոպական երկրների դեսպանությունները մեր քաղաքացիներին համատարած կերպով կասկածում են հայրենիքը լքելու եւ իրենց երկրներում բախտ որոնելու ցանկությունների մեջ, բայց չէ՞ որ կարելի է ավելի խորը նայել՝ ես ու կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանք ունենք, ես բանկում սոլիդ հաշիվ եւ քաղաքի կենտրոնում առանձնատուն ունեմ... Ինչո՞ւ ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով չեմ կարող իրականացնել վաղեմի երազանքս՝ լինել Բարսելոնայում, լողալ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԳԵՂԵՑԻԿ» ԿՐՔԵՐ ԵՎ ՏԳԵՂ ՊԱՀՎԱԾՔ |
| |
«Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը պատասխանում է իր նախկին գործընկերոջը:

Ա. Խաչատրյանը հավաստիացնում է, որ կեղծ դիպլոմներ չի տալիս:
«Առավոտի» հունիսի 24-ի «Ընդհարում գեղեցկության պատճառով» հրապարակմանը արձագանքել է «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում «Թոփ մոդել պրոդաքշընի» գլխավոր տնօրեն ներկայացած Գեւորգ Ասատրյանը մի շարք դժգոհություններ էր հայտնել նախկինում իր եւ Ա. Խաչատրյանի համագործակցության վերաբերյալ: Նաեւ հայտարարում էր, թե Ա. Խաչատրյանի տված դիպլոմներն ու վկայականները կեղծ են: Ա. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Ասատրյանի բոլոր հայտարարությունները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ինչու պաշտոնապես չեն հրավիրում… |
| |
Ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը կարծում է՝ մեր օպերային թատրոնում իրար գլուխ են ջարդում:
Արմեն Տիգրանյանի «Անուշը» օտարերկրացի հանդիսատեսին ներկայացված հայկական առաջին օպերան է: Եգիպտոսում ծնված, Կիպրոսում, ԱՄՆ-ում, իսկ այժմ էլ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Ժիրայր Փափազյանն է այդ օպերայի բեմադրիչը: Նա, 1980 թվականին, ավարտելով թատերական ինստիտուտը, մեկնում է ԱՄՆ, Միչիգանի օպերային թատրոնում ամերիկյան կազմով անգլերեն «Անուշ» բեմադրում: Ժ. Փափազյանը, որ Հայաստան էր ժամանել Գյումրիում նկարահանվող «Դաշնամուրը» ֆիլմում նկարահանվելու համար, օրերս նաեւ «Նարեկացի» արվեստի միության հյուրն էր: «Անուշից» հնարավորություն կար տեսնելու միայն մի քանի հատված, որովհետեւ այդ տարիներին նկարահանումն արգելված էր եղել, եւ միայն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՐԴՅՈՔ ԽԱՆԴՈ՞Տ ԵՔ |
| |
Ընտրեք պատասխանի առավել հարմար տարբերակը
1. Երբ ձեր զուգընկերը հեռախոսով խոսում է.
ա. փորձում եք հասկանալ, թե ով է զանգում,
բ. շարունակում եք հանգիստ զբաղվել ձեր գործով,
գ. ուղիղ հարցնում եք, թե ով է զանգում կամ էլ վերցնում եք հեռախոսափողը հարեւան սենյակում:
2. Ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ ձեր զուգընկերոջը հակառակ սեռի ներկայացուցչի հետ տեսել է: Դուք.
ա. այդ հաղորդագրությանը որեւէ ուշադրություն չեք դարձնում,
բ. առիթի դեպքում ձեր զուգընկերոջը կհարցնեք այդ մասին,
գ. լուրը հայտնողից մանրամասներն եք ճշտում:
3. Ձեր զուգընկերը անձնական օրագիր է պահում, սակայն դա ձեզ ցույց չի տալիս: Դուք.
ա. գրառումները գաղտնի կարդում եք,
բ. ձեր զուգընկերոջ սեփական հոգեւոր կյանքի հնարավորությունը հարգում եք,
գ. կպնդեք, որ տա օրագիրը կարդաք:
4. Ինչ-որ մեկը ձեր զուգընկերոջը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-07-27 19:35 |
| |
| |
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԶՐՊԱՐՏՈ՞ՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Հայ ազգային կոնգրեսի այլեւս նախկին համակիր եւ Համաժողովրդական շարժման նախկին ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:35 |
| |
| |
ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ԷՐ
Կարապետ Ռուբինյանը երեկ ՀՀՇ-ի եւ իր հայտարարություններից հետո «Ֆեյսբուքում» ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ԻՐԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՉԿԱՆ
«Իրականում Թուրքիային պատժելու քաղաքականության սատարումը իրական որեւէ օգուտ չի պարունակում, բացի ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԵՐ՝ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 24-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նախագահ ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ԱՆՍԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ
ICON ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը հուլիսի 23-ին նամակով տեղեկացրել է «Մենք ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:33 |
| |
| |
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
News.am-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք աշնանը նոր քաղաքական ուժի ի հայտ գալը, ուժ, որը լինելու է ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:33 |
| |
| |
Շատացել են
Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով, եւ քրեակատարողական հիմնարկները ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:32 |
| |
| |
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅՑԸ
Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժել է գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի եւ որպես համահայցվորներ՝ 7230 ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Կարծում եմ՝ եթե ԼՏՊը առաջին հերթին գիտնական լիներ, նրան ոչ մեկ չեր լսի, ուր մնաց քննարկեին նրա ասածները: Ուստի՝ ընդհակառակը, առաջին հերթին քաղաքական գործիչ է, հետո նոր գիտնական: Ընդհանրապես, մի հատ այսպիսի հարց ծագեց. մեր գիտնականներին ժողովուրդը սկսել է չլսել, դրանից հետո՞ են նրանք լռել, թե՞ սկզբից նրանք են լռել, ու դրա համար ժողովուրդը չի լսում:
Պարոն Աբրահամյան իմ կարծիքով քաղաքական գործիչը նույնպես ճշմարտությունն ասելը պետք է համարի պատվի հարց, այլապես նա վերածվում է բառիս բուն իմաստով գալուստսահակյանի կամ սամվելնիկոյանի, այս երկուսին եմ նշում քանի որ վերջին երկու օրերին նրանք են մտքեր արտահայտել որոնք լսելուց լիովին հիասթափվում ես աստծո արարչագործությունից:
у нас есть очень мало людей которые высказывают мнение и от этого половина общество конвульсивно начинает искать муть в прозрачной воде а остальные конструктивно обсуждают тему. я Согласен для первого президента есть принципы которые высше всего.хотя это сегоднящним дилетантам и политическим проституткам не понять... PS ну как обяснить багдасаряну артурику что что вес и цена слов не всегда меняютса в зависимости от политического положения...