 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ մի մտավորական եւ ինձ ստվարածավալ գիրք նվիրեց: «Այս գիրքը ես գրել եմ Արվեստի ինստիտուտի դեմ»,- բացատրեց իմ հյուրը: Ի պատասխան իմ տարակուսանքի՝ արժե՞, արդյոք, ժամանակ, նյարդեր ու միջոցներ ծախսել՝ որեւէ ինստիտուտի դեմ մի ամբողջ գիրք գրելու համար, զրուցակիցս ինձ «հանգստացրեց»՝ «սա դեռ առաջին հատորն է»: Դա, իհարկե, բացառիկ դեպք չէ համաշխարհային պատմության մեջ. միլիոնավոր մարդիկ իրենց նեղացածությունը, բողոքը, ցասումը (գուցե նաեւ՝ արդարացի) փորձել են արտահայտել բառերով, հոդվածներով, գրքերով ու, ամենակարեւորը՝ գործողություններով: Ինչ-որ մեկի դեմ գիրք գրելը նույնպես իր ավանդույթներն ունի. օրինակ, 1878 թվականին հայաստանցիների միջին եւ ավագ սերնդին հայտնի Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակեց «Անտի-Դյուրինգ» կոչվող գիրքը, որը գրված էր բացարձակապես անհայտ փիլիսոփա Եվգենի Դյուրինգի դեմ: Իհարկե, կարելի է առարկել, որ Էնգելսը լծված էր վեհ, գաղափարական պայքարի, իսկ իմ երեկվա հյուրը, հավանաբար, լուծում է զուտ անձնական խնդիրներ: Տեսականորեն դա, իհարկե, ճիշտ է: Բայց նախ՝ աշխարհում ես չեմ հանդիպել որեւէ մարդու, որը ինչ-որ բանի կամ որեւէ անձի դեմ պայքարելիս խոստովանի, որ լուծում է նեղ-անձնական խնդիրներ. ընդհակառակը, նա անպայման կհայտարարի, որ իր պայքարն արդար է ու խիստ գաղափարական: Երկրորդ՝ կոնկրետ Էնգելսի դեպքում ես, միեւնույն է, չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր 300 էջանոց գիրք գրել՝ որեւէ մեկին «սխալ հանելու» համար:
Այսօր Հայաստանի հասարակական կյանքում վխտում են բազմաթիվ հակասերժականներ, հակալեւոնականներ, հակադաշնակցականներ եւ նույնիսկ՝ հակագլոբալիստներ: Բոլորը պայքարի մեջ են, որը, իրենց կարծիքով, վեհ է ու արդար: Եվ այստեղ ես կցանկանայի «պայքար» բառի վերաբերյալ ներկայացնել ժամանակակից չեխ գրող Միլան Կունդերայի տեսակետը. «Բավական է բացել ցանկացած բառարան: Պայքարել՝ նշանակում է հակադրել քո կամքը ուրիշի կամքին՝ այդ ուրիշին կոտրելու, ծնկի բերելու, հնարավոր է՝ սպանելու համար: «Կյանքը պայքար է»՝ այդ նախադասությունը առաջին անգամ արտաբերվելիս հնչել էր որպես մելամաղձոտ ու հեզ հոգոց: Լավատեսության եւ կոտորածների մեր դարը կարողացավ այդ սարսափելի ֆրազը դարձնել բարեհունչ մի երգ: Դուք կասեք, որ որեւէ մեկի դեմ պայքարելը, հավանաբար, վատ է, իսկ, ահա, պայքարել ինչ-որ բանի համար, հանուն ինչ-որ բանի՝ շատ էլ ազնիվ ու գեղեցիկ գործ է: Այո, հոյակապ է երջանկության (սիրո, արդարության եւ այլն) ձգտումը, բայց եթե դուք գերադասում եք այդ ջանքերը կոչել «պայքար» բառով, ապա ձեր այդ ազնիվ ջանքերի տակ թաքնված է ինչ-որ մեկին գետնին տապալելու տենչը: Հանուն պայքարը միշտ կապված է ընդդեմ պայքարի հետ, պայքարի թոհուբոհի մեջ հանուն նախդիրի մասին մոռանում են»:
Պատկերացնում եմ, թե այս մեջբերումը որքան դուր չի գա այսօրվա «պայքարողներին»: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2009-04-30 21:34 |
| |
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ ԷՐ, ՔԱՆ ԵՐՐՈՐԴԸ
«Քաղաքական որեւէ կողմնորոշում, կեցվածք կարելի է չընդունել, բայց պետք է հարգել, եթե դա համոզմունք է: Բայց այսօր ի՞նչ է տեղի ունենում. թեեւ հայտարարվել է, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, սակայն արվում են ըստ էության հակառակ քայլեր: Երեւի ժամանակին ավելի անկեղծ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի վարած քաղաքականության մեջ առաջնահերթ չէր Ցեղասպանության ճանաչումը, ու նա չէր էլ թաքցնում իր արտաքին քաղաքական կուրսի բուն էությունը: Եվ գիտեիր, թե քաղաքական հակառակորդիդ դիրքորոշումը որն է, ու դա հաշվի առնելով էիր տանում գաղափարական պայքար: Բայց ազնիվ չէ այսօրվա իշխանությունը, երբ հայտարարում է, թե Ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն է ու անում է դրան հակասող քայլեր»,- «Առավոտի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:Կարդացեք նաեւ՝ |
| |
|
| 2009-04-30 21:34 |
| |
ՍԴ-Ն ԿԱՍԵՑՐԵՑ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԴՐՈՒՅԹԸ
Դեռ ապրիլի 16-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը, նաեւ ՀԱԿ համամասնական ցուցակով Երեւանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ու «ԳԽ. պատգամավորական ակումբ» հ/կ նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համար «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերության սահմանադրականությունը: Ապրիլի 28-ին ՍԴ-ն քննության առնելով ՀԱԿ-ի միջնորդությունը՝ որպես դիմումի ապահովման միջոց, ժամանակավորապես՝ մինչեւ 2009թ. մայիսի 8-ին տվյալ գործի դատաքննության ավարտը եւ սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը, կասեցրեց ՀՀ ԸՕ վիճահարույց դրույթի գործողությունը: Կարդացեք |
| |
|
| 2009-04-30 21:33 |
| |
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
«Տասը տարի իրենք այս ծրագրի մեջ կային, ինչի՞ հենց այսօր որոշեցին դուրս գալ կոալիցիայից»,- «Առավոտի» հետ զրույցում կոալիցիան լքելու ՀՅԴ-ի քայլին այսպես արձագանքեց ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը՝ պնդելով, որ՝ «Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունները երեք տարի է՝ ընթանում էին»: Շահեն Պետրոսյանը հակված է կարծել, թե ՀՅԴ-ն կոալիցիան լքեց Սփյուռքի ճնշմամբ: |
| |
|
| 2009-04-30 21:33 |
| |
ԵԹԵ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԻՆ՝ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՑՈՒՑՎԵ՞Ր
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, «Եթե ազատամարտիկը գնացել է ընդդիմության շարք, դրոշը վեկալել ա, պետությանը, պետականությանը վտանգ ա սպառնացել՝ ես հանցագործին երբեք չեմ կարող պաշտպանել՝ դա կլինի նախագահ, նախարար, թե ազատամարտիկ: Սասուն Միքայելյանի մասին է խոսքը: Նա եղել է հրամանատար, անցել է մեծ փառապանծ մարտական ուղի, եթե դատարանը ապացուցի, որ նա անմեղ է, ինչի՞ մասին է խոսքը: Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ մյուս պատգամավորները ընկել են իրենց հարցերը լուծելով: Թող ազատամարտիկի մասին օրենք ընդունեին, մենք էլ գնայինք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեինք, որ իրենց անմեղության կանխավարկածն ապացուցվեր»: |
| |
|
| 2009-04-30 21:33 |
| |
ՊԱՇՏՈՆԸ ՊԱՀԵԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԶԻՆԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ
«Լրագրի» թղթակցի հարցին, թե տարօրինակ է, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ արտաքին քաղաքականության ոլորտում տարաձայնությունների պատճառով, բայց մտադիր են պահել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Տարբերությունները պետք է մեզ հարստացնեն, այլ ոչ թե իրար դեմ հանեն: Սա այն հարցն է, որ ի վերջո՝ արտաքին հարվածները չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք ավելի մեծ զինանոց: Եվ այդ զինանոցը կարող է ձեւավորվել, երբ դու ունես տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ»: |
| |
|
| 2009-04-30 21:33 |
| |
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՐՈՇ ՆՎԻՐԵՑ
Չկալովկա գյուղի 2-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Հունանյանը նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին. «Շատ եմ տխրում, որ մեր տանը մեծ դրոշ չունեմ: Ես ավելի լավ կսովորեմ, եթե ունենամ գեղեցիկ ու մեծ դրոշ, ինչպես նկարում տեսել եմ Ձեր կողքին: Խնդրում եմ ինձ նվիրեք այդ գեղեցիկ դրոշը, որը կդնեմ իմ սենյակում եւ կպահպանեմ հեռուստացույցի զինվորի նման»: Երեկ նախագահի աշխատակազմը Սերժ Սարգսյանի անունից 7-ամյա տղային հանձնեց նախագահի նվերները՝ մեծ դրոշ եւ նրա մակագրությամբ գրքեր: |
| |
|
| 2009-04-30 21:32 |
| |
ԱՀԱՎՈ՜Ր ՃՇԳՐԻՏ ՀԱՐՑՈՒՄ
Երեկ «Դե ֆակտո» ակումբում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտնել է, որ ապրիլի 18-19-ին անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են Երեւանի 1650 բնակիչներ: Հարցման պատվիրատուները երկուսն են, բայց նա հրապարակել է միայն ՀՀԿ-ի անունը. «Երկրորդ պատվիրատուն կարեւոր չէ իմանաք, իմ ասածը կարող է իրեն վնասել: Մեկն ասում է՝ կարող ես ասել, մյուսն ասում է՝ մի ասա»: Եվ ըստ «ՆՏ»-ի՝ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է, որ քաղաքապետի թեկնածուներից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը, որին այդ պաշտոնում արժանի է համարել հարցվողների 26,5%-ը: Նրան հետեւում են ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 7,6%, եւ ԲՀԿ-ի թեկնածու Հարություն Քուշկյանը՝ 5,7%: Ըստ պրն Ադիբեկյանի՝ 4-րդ տեղի համար պայքարում են ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ի դուրս գալը բավականին խառնեց բոլոր քարտերը: Հիմա նորից ընտրաձայների վերաբաշխումներ են գնալու, տեսնենք, թե ընտրողները ինչպես կարձագանքեն ՀՅԴ այս քայլին»: Հիշեցնենք, որ Ահարոն Ադիբեկյանն ավելի վաղ նշել էր, թե ՀԱԿ-ի թեկնածուի ընտրազանգվածը շուրջ 35 տոկոս է: |
| |
|
| 2009-04-30 21:32 |
| |
ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ ՆՅՈՒԹ ՏՎԵԼ Է
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտին» տված հարցազրույցում դժգոհել էր, որ փաստահավաք խումբը չի համագործակցում հանձնաժողովի հետ եւ որեւէ տեղեկություն չի հաղորդել հանձնաժողովին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ փաստահավաք խումբն, այնուամենայնիվ, պարոն Նիկոյանին բավականին ծանրակշիռ տեղեկություններ է հաղորդել մարտի 1-ի զոհերից Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պարոն Նիկոյանը այս մասին չի խոսում: Ս. Նիկոյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ինքը, իրոք, մեր հարցազրույցի օրը կամ դրանից մեկ օր հետո փաստահավաք խմբից ստացել է տեղեկություններ. «Այո, ես ստացել եմ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստահավաք խմբի տեղեկությունները: Երեւում է, որ նրանք շատ մանրամասն ուսումնասիրել են բոլոր այդ խնդիրները: Հանձնաժողովի փորձագետները հիմա զբաղվում են այդ տեղեկություններով, այդ նյութերը պետք է մարսենք, եւ որեւէ աշխատանքային խորհրդակցության ժամանակ կամ, այսպես, մամուլի հետ շփվելով՝ մեր տեսակետը կարտահայտենք»: |
| |
|
| 2009-04-30 21:32 |
| |
«ՏՈՒՆ ԵԿԵՔ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԽՈԶԻ ԳՐԻՊԸ
ՀՅԴ պատգամավոր Բագրատ Սարգսյանը երեկ առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում խոզի գրիպի մուտքը Հայաստան արգելելու համար եւ այդ համատեքստում ինչպե՞ս է իրականացվելու «Տուն եկեք» ծրագիրը։ Այս հարցը բավականին ակտիվացրեց պատգամավորներին, իսկ Բագրատ Սարգսյանը պարզաբանեց, որ ինքը ընդամենը ուզում էր պարզել՝ Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան գալով՝ իրենց հետ չե՞ն բերի վարակը։ Արտյոմ Քուշկյանը վստահեցրեց, որ ՀՀ օդանավակայաններում իրավիճակը վերահսկվում է։ |
| |
|
| 2009-04-30 21:32 |
| |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍՏԱՑՄԱՆ ՕՐԸ ԳԱՂՏՆԻ՞Ք Է
Նախօրեին մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի կառավարության միասնական գանձապետական հաշիվը բացասական է, ինչը նշանակում է, որ պետության գումարը չի բավականացնում նույնիսկ ամենահրատապ ծախսերն իրականացնելու համար: Բացասական հաշվեկշիռը նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատավարձերի ուշացման պատճառ է դարձել, իսկ որոշ հիմնարկներում աշխատակիցները դեռեւս չեն ստացել նախորդ ամսվա աշխատավարձը:
Որպես ասվածի վառ ապացույց, նշվել էր մասնավորապես Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ սովորաբար աշխատավարձ ստանում են յուրաքանչյուր ամսվա 25-ին, իսկ եթե այդ օրը ոչ աշխատանքային է, ապա 23-ին կամ 24-ին, բայց ոչ ավելի ուշ: «Առավոտը» այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեց ֆինանսների նախարարությունից: Նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ այս պահի դրությամբ միասնական գանձապետական հաշիվը բացասական չէ, հետեւապես աշխատավարձի հետ կապված խնդիրներ չէին կարող առաջանալ: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայության պետ Արծվին Բաղրամյանն էլ հավաստիացրեց, որ իրենց բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձերը: Ի պատասխան մեր հարցին, թե կոնկրետ ե՞րբ է տրվել աշխատավարձը, Ա. Բաղրամյանն ասաց. «Ինչ է՝ ես ձեզ պետք է զեկուցե՞մ, թե երբ ենք աշխատավարձ ստացել: Երբ որ նախատեսված է եղել, այն ժամանակ էլ ստացել ենք»:
Ա. Խ. |
| |
|
| 2009-04-30 21:31 |
| |
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը երեկ ասուլիսում դիմել է ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին՝ «Ազատամարտիկի մասին» օրենք ընդունելու առաջարկությամբ: Միության նախագահ Գրիշա Սարգսյանը նշեց, որ այդ օրենքի շնորհիվ պաշտպանված կլինեն ազատամարտիկների իրավունքները, որոնք «օդի ու ջրի պես պետք են Հայաստանին եւ հայ ժողովրդին»: «Պատերազմը դեռ ավարտված չէ, հայրենի սահմանները հանգիստ չեն, Հայաստանը կանգնած է դժվարին արտաքին եւ ներքին խնդիրների առջեւ»,- ասաց նա:
Գ. Սարգսյանը տեղեկացրեց, որ միությունը դիմել է նաեւ ՀՀ պաշպանության նախարարությանը՝ պայմանագրային զինծառայողների տարիքային սահմանը 45-ից 55 տարեկան դարձնելու առաջարկով: Ըստ նրա, սահմանային շրջաններում բնակվող տղամարդիկ աշխատանք կունենան եւ չեն լքի իրենց բնակավայրերը: |
| |
|
| 2009-04-30 21:31 |
| |
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման ախտանշաններով Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց են տեղափոխվել Ղազանչի գյուղի բնակիչներ՝ 5-ամյա Տիգրան եւ 4-ամյա Սուրեն Մելքոնյանները: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: |
| |
|
| 2009-04-30 21:31 |
| |
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 11 տանը այրված անկողնում հայտնաբերվել է մոտ 40-ամյա անձը չպարզված տղամարդու դիակ: |
| |
|
| 2009-04-30 21:31 |
| |
ԹԵՐԹԻ ԴԵՄ
Ապրիլի 30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի պատվի-արժանապատվության հայցի քննություն: Կենտրոնի դատարանը, քանի որ դահլիճ չունի, դեռ կօգտագործի Քանաքեռ տանող ճանապարհին գտնվող Երեւանի լուծարված քաղաքացիական դատարանի շենքը:
«Ֆիրդուսի» համալսարանի նախկին ռեկտոր Մնացական Հարոյանը դատի է տվել «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանին, նույն թերթի լրագրող Նելլի Աղաջանյանին: Հայցվորը դիմել է «Երեւան քաղաքի հատուկ իրավասության դատարանին», որպիսին չկա, ապա իր՝ հայցվորի ազգանունը գրել փոքրատառ: Նա պահանջում է իր բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքել ու հատուցել դրանց տարածմամբ պատճառված վնասը: Հայցվորը մասնակցել է Ագրարային համալսարանի իրավունքի եւ քաղաքագիտության ամբիոնի դասախոսի թափուր տեղի մրցույթին: Հայցվորը պնդում է, որ թերթում տպագրված «Գերուշացած վիրավորվածություն եւ գերարագ ամնեզիա» հրապարակման մեջ տեղ են գտել ոչ ճիշտ տեղեկություններ: «Հոդվածի հեղինակին չեմ ճանաչում, երբեւիցե որեւէ հարցով չեմ առնչվել, հանկարծ հոդվածագիրը նախ կասկածի տակ է առնում իմ իրավաբանական գիտելիքները, ապա իմ հասցեին գռեհկորեն գործածում «գավառական հնարամտություն» արտահայտությունը»,- գրում է նա: Ի դեպ, նշված հրապարակումն արտատպող «Զորավիգ» թերթը նույնպես պատասխանող է ճանաչվել:
Ա. Գ. |
| |
|
| 2009-04-30 21:30 |
| |
Ջուրը քիչ է
Ըստ Արագածոտնի մարզպետարանի, անցած ձմեռը սակավ էր տեղումներով եւ արդյունքում՝ Ապարանի ջրամբարում կուտակված է ընդամենը 11 միլիոն խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարիների համեմատությամբ՝ բավականին քիչ է: Ջրամբարի տարողությունը մինչեւ 90 միլիոն խմ է, եւ տեղումնառատ տարիներին այստեղ մի քանի անգամ ավելի ջուր է կուտակվում, քան այս տարի: Ապարանի ջրամբարից օգտվում են հիմնականում Ապարանի հարակից գյուղերի եւ Աշտարակի տարածաշրջանի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերը: Ոռոգման ջուրն այստեղից հասնում է նաեւ հարեւան Արմավիրի մարզի մի քանի համայնքներ: Ջրամբարը նաեւ լրացուցիչ սնուցման աղբյուր է Արզնի-Շամիրամ եւ Քասախ գետերի համար: |
| |
|
| 2009-04-30 21:29 |
| |
Նախազգուշական առեւանգո՞ւմ
Օրեր առաջ իրենց տան բակից անհետացել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Աննա Հովսեփյանը, իսկ մեկ օր անց՝ տուն վերադարձել: Քաղաքի ոստիկանությունում այս մասին որեւէ հաղորդում չկա: Աննան հարազատներին պատմել է, թե իրեն առեւանգողները մեկ օր անց իրեն բերել են քաղաքի եկեղեցիներից մեկի բակ եւ հեռացել: Այս ուշագրավ պատմությունն էլ ավելի ուշագրավ է դառնում այն պատճառով, որ Աննան ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի թիկնապահներից մեկի՝ «Ատաման» անունով հայտնի Արմեն Հովսեփյանի դուստրն է:
«Ատամանը» քաղաքում եւ ողջ մարզում հայտնի է իր ոչ այնքան անբասիր վարքով: Նրա անվան հետ են կապվում հատկապես վերջին երկու տարում Էջմիածնում մեծ աղմուկ հանած որոշ սպանություններ, որոնցից մեկով, ինքնախոստովանմամբ, պատիժը կրում է Սարոյան ընտանիքի մերձավորներից մեկը, իսկ երկրորդ սպանության մեղավորները դեռ բացահայտված չեն:
Ըստ Հովսեփյան ընտանիքին մոտ կանգնածների, չի բացառվում, որ աղջկա մեկօրյա անհետացումը կապ ունենա նշված դեպքերից որեւէ մեկի հետ, նաեւ այն, որ աղջկա առեւանգումը նախազգուշացում էր Հովսեփյանների համար: Այս տեղեկությունը տարածել է hetq.am-ը: |
| |
|
| 2009-04-30 21:28 |
| |
ԲԱՑՎԵՑ «ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՐԱՀԵՏԸ»
Երեկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, «ԱՄԱՓ» մշակութային հասարակական կազմակերպության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ, մեկնարկեցին «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի 2009 թ. միջոցառումները, որի ընթացքում Արմաշի ձկնաբուծարանի մոտ կայացավ Հայաստանի «Թռչունների արահետը» ներկայացնող վահանակների շնորհանդեսը: «Տեղեկատվական վահանակների շնորհանդեսում ընդգրկված են Արմաշը, Ուրանոցը, Լիճքը, Նորաշենն ու Նորավանքի կիրճը եւ այդ հինգ վայրերում բնակվող թռչունների տեսակները»,- ասաց Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հ/կ նախագահ Ռիչարդ Նեյը: Ըստ նրա, ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել էկոտուրիզմը. «Ոչ բոլորին է հայտնի, թե ինչ հարուստ բնաշխարհ ունի Հայաստանը. ավելի քան 350 տեսակի թռչուններ: Մեր կազմակերպությունը նախաձեռնել եւ իրականացնում է «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի պատմամշակութային ժառանգության վայրերում տեղադրվում են բացօթյա բազմալեզու վահանակներ, ինչպես նաեւ ճանապարհային ուղեցույց- ցուցանակներ»: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) համագործակցությամբ, ինչպես նաեւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի, USAID/ CAPS-ի եւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանի հովանավորությամբ: Շնորհանդեսն ավարտվեց ՀԹՊՄ-ի կազմակերպած թռչնադիտական էքսկուրսիայով:
Լ. Շ. |
| |
|
| 2009-04-30 21:28 |
| |
ՊԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
UNESCO-ի կողմից ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվել է 1982թ. Պարի միջազգային խորհրդի՝ CID հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Հայաստանում Պարի միջազգային օրը պաշտոնապես նշվում է 2004-ից: ՀՀ-ում գործում են 2 հասարակական կազմակերպություններ (Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը եւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը), որոնք իրենց շուրջ են համախմբում ինքնագործ եւ պրոֆեսիոնալ պարախմբերի եւ պարուսույցների: Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը ստեղծվել է 1999թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի, իսկ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը՝ 1995թ., ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Գեւորգյանի նախաձեռնությամբ: Երեկ ՀՀ մշակույթի նախարարն ընդունեց պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներին, նրանցից ոմանք պարգեւատրվեցին նախարարության պատվոգրով, իսկ «Վանուշ» պարախումբը՝ Ոսկե մեդալով: |
| |
|
| 2009-04-30 21:27 |
| |
ԿԱՄՓՈՓՎԻ ԱՅՍՕՐ
Երեւանում ընթանում է Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 8-րդ մրցույթը, որն ընթանում է 2 փուլով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը: Նա նշել է, որ մրցույթն անցկացվում է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում եւ կամփոփվի այսօր նախատեսված համերգով: Մրցույթին մասնակցում են մինչեւ 15 տարեկան պատանի դաշնակահարներ, ովքեր կատարում են Առնո Բաբաջանյանի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթն անցկացվում է 1986-ից, նպատակ ունի բացահայտել երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժինների շնորհալի աշակերտներին, տարածել հայ կոմպոզիտորների |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել