17/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Վախենում եմ
 
  Երբ խոսք է գնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, պաշտոնական քարոզչությունն այդ դատողությունները սովորաբար մեկնաբանում է այսպես՝ «ՀՀՇ-ականները սարսափում են այդ հեռանկարից»: Ընդդիմադիրներն էլ դրան հակադարձում են՝ «մենք ոչ մի բանից էլ չենք վախենում»:  Ցավոք, այդպես է դասավորվել, որ մեր քաղաքական ուժերը կամ առաջին, կամ երկրորդ, կամ երրորդ նախագահի թիմերից են: Եթե օբյեկտիվ լինենք, ապա կարելի է արձանագրել, որ այդ թիմերին ավելի շատ բան միացնում է, քան տարանջատում. ավտորիտար հակումները, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան: Այնուամենայնիվ, կան որոշ անհատական յուրահատկություններ, եւ դրանցով, անշուշտ՝ բացասական իմաստով,  առանձնանում է երկրորդ նախագահը: Եվ քանի որ ես քաղաքական գործիչ չեմ եւ  հերոսանալու խնդիր չունեմ, ուստի կարող եմ ինձ թույլ տալ խոստովանել՝ այո, ես վախենում եմ:
Ես վախենում եմ, որ երկրի ղեկին կրկին կհայտնվի հոգեպես անհավասարակշիռ մարդը, որի գերնպատակն է ամեն վայրկյան ապացուցել իր «ուժը» եւ իր «տղամարդկությունը»:
Վախենում եմ, որ նախագահ դառնա մի մարդ, որը իր նպատակին հասնելու համար պատրաստ է քայլել դիակների վրայով:
Ես վախենում եմ մարտնչող աթեիստներից, քանի որ նրանք համոզված են, որ իրենցից բարձր ոչ մի բան գոյություն չունի: Որպես հետեւանք՝ նրանք ծիծաղում են «ամոթ» կամ «խիղճ» բառերը լսելիս:
Վախենում եմ պետական գործչից, որի թիկնապահը իրեն «սխալ բարեւելու համար» մարդ է սպանում, իսկ նա՝ այդ գործիչը, սպանվածի ընտանիքին նույնիսկ ցավակցություն չի հայտնում:
Վախենում եմ նախագահից, որը շատ լավ գիտեր, թե ինչի է հանգեցնելու «Ա1+»-ի փակումը, բայց միեւնույն է՝ արեց դա՝ ոչ թե պետական անհրաժեշտությունից, այլ միմիայն անձնական վրեժխնդրությունից ելնելով:
Վախենում եմ այն ղեկավարներից, որոնք պարծենում են գիրք չկարդալով: Բոլոր երկրներում առաջին դեմքերն են վերնախավում «մոդայի օրենսդիրները», եւ այսօր մեր իշխանավորների շրջանում իսկապես «նորաձեւ» է տգետ լինելը:
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ իշխանության ձգտելը, մարդկանց վրա իշխելու լծակների մասին երազելը արդեն իսկ պաթոլոգիա է: Այդ հիվանդագին ամբիցիաներով օժտված են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, եւ դրան պետք է «մոտենալ ըմբռնումով». ինչ-որ մեկը պետք է պահանջի, որ նրան որսից ավելի մեծ բաժին միս հասնի, որպեսզի նա, այսպես ասած, «վոժդ» աշխատի: Բայց երբ այդ «սովորական» հոգեբանական շեղումներին ավելանում են հավելյալ պաթոլոգիաներ, մենք ստանում ենք այն բացառիկ դեպքերը, երբ առաջնորդը  սեփական «կայֆի» համար կարող է հրկիզել ամբողջ քաղաքը: Երբ հրկիզվում է կայսրության մայրաքաղաքը, դա ցավալի կորուստ է, բայց՝ ոչ անդառնալի: Այլ բան է, երբ դա տեղի է ունենում փոքրիկ պետության հետ: Մի՞թե դա վախենալու չէ:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-16 21:19
 

ՕԲԱՄԱՆ Է՞Լ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԻ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Բարաք Օբամայի՝ ՀՀ նախագահին Վաշինգտոն կանչելու փաստին, չբացառեց, որ այդ հրավերը կապ ունի նաեւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հետ: «Փարիզում Սարկոզին հայտարարեց, որ մտահոգված է ԼՂ հարցի կարգավորման ձգձգմամբ: Իսկ ո՞վ է ձգձգողը, եթե Ադրբեջանն ասում է, որ ինքը միջնորդների ներկայացրած «մադրիդյան» նորացված փաստաթուղթն ընդունելի է համարում: Բնականաբար՝ ձգձգողը Հայաստանն է, ուստիեւ՝ դժգոհությունը Հայաստանին է ուղղված: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն նույն կերպ հարցը շատ հստակ է դնելու, առավել եւս, որ Հայաստանը ի վիճակի չէ, երես չունի իրեն միջազգային ատյաններում արժանավայել պահելու»,- նկատեց Կոնգրեսի ներկայացուցիչը:
Կարդացեք

 

2010-03-16 21:18
 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՅԴՔԱՆ ՉԱՄԱՉԵ՞Լ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «ողջունելի» է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը. «Եթե նախկին նախագահ Քլինթոնն ակտիվ է ամբողջ աշխարհում, դա ձեզ չի զարմացնում: Եթե Հայաստանի նախկին նախագահն ակտիվ է՝ դուք, չգիտես ինչու, սկսում եք շվարել»: «Հայելի» ակումբի ղեկավարի դիտարկմանը, թե պատճառն այն է, որ ՀՀ 1-ին նախագահը 10 տարի խիստ պասիվ էր՝ նա այսպես է արձագանքել. «10 տարի խիստ պասիվ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ ժողովրդին ներկայանալ ամաչում էր»: «Հայելիի» ղեկավարի մյուս հարցին՝ «Ռոբերտ Քոչարյանն ամաչելու ոչինչ չունի՞», Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Առնվազն այդքան չունի: Իսկ 10 տարի սպասեց, որ սերնդափոխություն տեղի ունենա, եւ նոր ներկայացավ ժողովրդին»:
Կարդացեք նաեւ՝

 

2010-03-16 21:17
 

ՈՎՔԵՐ ԵՆ ԴՐԱԽՏ ՄՏՆԵԼՈՒ

 «Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը»,- հիմնավորելով «Շքեղության հարկը»՝ «Առավոտի» հետ զրույցում Ավետարանից (Մատթեոս, 19:24) մեջբերում արեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Կարդացեք

 

2010-03-16 21:17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՈՔ ՆԵՐԿԱ ՉԷՐ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

«Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման ժամանակ ներկա էինք միայն ես եւ մի կին թարգմանիչ: Հետաքրքիր է՝ ո՞ւր էր այդ ժամանակ Շվեդիայում Հայաստանի դեսպանը՝ այն դեպքում, երբ նրա թուրք գործընկերը նստած էր դահլիճում»,- NEWS.am-ին ասել է ՀԺԿ մամուլի նախկին քարտուղար, այժմ Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանը: Ըստ նրա՝ քննարկմանը ներկա չի եղել ՀՅԴ կամ ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ, այն ժամանակ, երբ վերջիններս ներկա էին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած նման քննարկմանը. «Այս ամենը զայրացուցիչ է, հատկապես, որ քննարկումները Շվեդիայի խորհրդարանում շատ բուռն էին»:

 

2010-03-16 21:16
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունները, կոալիցիայի, նաեւ  ՍԴՀԿ-ի ՀՌԱԿ-ի եւ ԱԺԿ երիտասարդական թեւերը բաց նամակ են ուղղել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը ընդունելու կոչով: Նրանք հավաստիացրել են, թե լիագումար նիստում բանաձեւի հաստատումը ոչ միայն չի խոչընդոտի հայ-թուրքական գործընթացին, այլեւ կօժանդակի: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հորդորում ենք Ներկայացուցիչների պալատին չկաշկանդվել քաղաքական նպատակահարմարության պատկերացումներով, ճանաչել ճշմարտությունը եւ վերականգնել պատմական արդարությունը»:

 

2010-03-16 21:15
 

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԴԵՄ

Ադրբեջանի մեջլիսի մի քանի պատգամավորներ ստորագրահավաք են սկսել ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության՝ հայտարարելով, թե այն հակապետական եւ ավելին՝ դավաճանական քարոզչություն է իրականացնում: Ըստ haynews.am-ի՝ նրանք պնդում են, թե «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը «հայամետ քարոզչություն է իրականացնում»՝ Ղարաբաղի հարցում չհնչեցնելով պաշտոնական Բաքվի տեսակետները:

 

2010-03-16 21:14
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Ընթացակարգ

ՄԱԿ-ն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի գրանցման ընթացակարգը: Գրանցումն անցկացվել է համաձայն Համաձայնագրի 10-րդ հոդվածի եւ ՄԱԿ կանոնադրության 102-րդ հոդվածի:

Շփման գոտի

Անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հակառակորդի ստորաբաժանումների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 78 անգամ:

Պաշտոնական այց

Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 17-ին պաշտոնական այցով կայցելի Հայաստան:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news