30/07/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ

Դիտել գովազդային հոլովակը (~2.3MB)
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Արեւելյան մշակույթ
 
  Հայ-թուրքական հարաբերություններում մեր հարեւան երկրի վարքագիծն ինձ հիշեցնում է հայ (գուցե նաեւ թո՞ւրք) արհեստավորների «մարտավարությունը»: Մեզանից յուրաքանչյուրն իր բնակարանը վերանորոգել է եւ ծանոթ է դրա հետ: Աշխատանքը սկսելուց առաջ նրանց հետ ինչ-որ մի գին ու ժամկետ ես պայմանավորվում, եւ նրանք իրենց բոլոր սրբություններով երդվում են, որ դրանք չեն խախտի՝ «բա մենք տենց տղե՞րք ենք», «կարո՞ղ ա, մի օրվա մարդ ենք», «ամեն ինչ չյոտկի ա» եւ այլն: Բայց աշխատանքը սկսելուց 3-4 օր հետո վարպետները սկսում են նվնվալ, թե՝ աշխատանքը շատ է, «մատերիալը» քիչ է, եւ ձեր վերանորոգման գինը սկսում է սրընթաց բարձրանալ՝ առնվազն մեկուկես, եթե ոչ երկու անգամ: Եթե դուք հանդգնություն եք ունենում նրանց հիշեցնելու, որ «մենք այդպես չենք պայմանավորվել», արհեստավորները սկսում են ուշ գալ աշխատանքի, շուտ «շաբաշ» անել, իսկ այնուհետեւ գալիս են օրումեջ՝ պատճառաբանելով բաջանաղի հորեղբոր թաղումը կամ մորաքրոջ աղջկա կնունքը: Եվ դու կանգնում ես ընտրության առաջ՝ կամ դուրս անել այդ բրիգադը, կամ վճարել նրանց ուզած գինը, կամ էլ համբերել, որ նրանք մի կերպ վերանորոգումն ավարտեն: Արեւելյան մշակույթը ենթադրում է, որ պայմանավորվող կողմերը հստակ «այո» կամ «ոչ» չեն ասում, այլ գերադասում են՝ «հաստատ կլինի, երեւի» եւ նմանատիպ ձեւակերպումներ: Երբ այդ մենթալիտետի մարդուն ասում ես՝ «մենք խոսացել ենք այս գնի մասին, եթե այս գինը քեզ ձեռ չէր տալիս, ու հավելյալ գին էիր ուզելու՝ հենց սկզբից էլ ասեիր՝ ես կհամաձայնեի կամ ոչ», նա պատասխանում է՝ «բան չունեմ ասելու, բայց...», եւ սկսում է պատմել իր աներձագի եւ հորեղբոր թոռան մասին:
Հայ-թուրքական հարաբերություններում մոտավորապես նույն վիճակն է. գոյություն ունի պայմանագիր (արձանագրություններ)` հստակ տեքստով, որում նշված է գինը: Վերջինս բավականին բարձր է, բայց, իմ կարծիքով, ընդունելի: Ընդդիմության մի մասն ասում է՝ «արհեստավորները փողը վերցրել ու փախել են, իսկ իշխանություններն այնքան միամիտ էին, որ փողը գլխանց էին տվել»: Որոշ վերլուծաբաններ էլ  կարծիք են հայտնում, որ այն, ինչ գրված է (ենթահանձնաժողով եւ այլն), դա, այսպես ասած, «սպիտակ փողն է»: Բայց, բացի դրանից, մեր իշխանությունները թուրքերի հետ պայմանավորվել են նաեւ «չորնի նալի» մասին (Ղարաբաղ), եւ քանի որ մերոնք հիմա դա չեն տալիս, դիմացիններն էլ իրենց պարտավորությունները չեն կատարում: Դաշնակցականներն էլ ասում են՝ քանի որ բոլոր արհեստավորները խաբեբա են, տունը  ընդհանրապես պետք չի վերանորոգել՝ հարկավոր է ապրել 19-րդ դարի «բաղդադե» պատերով ազգային-ազատագրական բնակարանում:
Ինձ առավել իրատեսական է թվում առաջին բացատրությունը: Թուրքերն իրենց ուզածը վերցրեցին եւ այժմ մեջտեղ են բերում իրենց ադրբեջանցի «բաջանաղներին»: Հիմա «փողը հետ ուզելու» եւ պայմանագիրը խզելու ժամանակն է՝ որքան շուտ, այնքան լավ: Եթե, իհարկե, ստացվի: Իսկ եթե չստացվի՝ պետք է գոնե դիմել ամերիկացիներին կամ ռուսներին՝ «էս ո՞ւմ եք այստեղ ուղարկել»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-03-04 19:06
 

ԹԲԻԼԻՍԱՀԱՅԵՐԸ  ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԵՆ

Մայիսի 30-ին Թբիլիսիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Թբիլիսցիներն առաջին անգամ իրենք են քաղաքապետ ընտրելու: Թեկնածուներ առաջադրվելու են թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմադիր ճամբարներից: Թբիլիսիի հայ համայնքը թեեւ մտադիր է ակտիվորեն մասնակցել ընտրություններին, բայց թեկնածուի ընտրության հարցում միասնական դիրքորոշում չունի՝ երկփեղկված է: Վրաստանում ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հ/կ ղեկավար Առնոլդ Ստեփանյանի ասելով, հայ համայնքը մտադիր է ընտրել ընդդիմության թեկնածուին, հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի ասելով էլ՝ համայնքի մեծամասնությունը հակված է ընտրելու գործող քաղաքապետին, ու կրքերը համայնքի ներսում թեժանում են:
Կարդացեք

 

2010-03-04 19:05
 

ՀԱԿ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ «ՄԻԱԿ»-Ի ՇՈՒՐՋ

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն անդրադառնալով ՀԱԿ որոշ անդամների՝ «մենք ենք միակ ընդդիմությունը» պնդումներին, «haynews.am»-ին ասել է. «ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ վերջերս այնքան հաճախ են սկսել իրենց միակ ընդդիմություն համարել, որ դա ինքնասիրահարվածություն է հիշեցնում: Այդքան հաճախ «միակ» բառը կրկնելուց հետո կարող են համախմբվել «ՄԻԱԿ» կուսակցության շուրջ, մանավանդ որ՝ արտաքին քաղաքական հարցերում այդ ուժերը համակարծիք են: Նման անլուրջ եւ ինքնավստահ պահվածքով ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ իրոք միակն են ու անկրկնելին»:
Նույն հարցի շուրջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի տեսակետը՝
վաղվա համարում:

 

2010-03-04 19:05
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐ

Ռումինիայի երկպալատ խորհրդարանի չորս հարյուր յոթանասունմեկ պատգամավորները զրկված են անձեռնմխելիությունից արդեն մոտ հինգ տարի, իսկ նրանցից տասնվեցը միաժամանակ նաեւ նախարար են եւ ունեն անձեռնմխելիություն՝ որպես նախարար: Եթե մեր երկրում կիրառվի ռումինական փորձը, հայ գործարարները դրանից հետո հավանաբար ձգտելու են ոչ թե պատգամավոր դառնալ, այլ անձեռնմխելիությամբ օժտված նախարար:
Կարդացեք

 

2010-03-04 19:05
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ՄԻԱՍԻՆ

«Global Intellect Monitoring» փորձագիտական ընկերակցությունը հրապարակել է առավել ստեղծագործական մոտեցում ցուցաբերած այն քաղաքական գործիչների, վերլուծաբանների, տնտեսագետների, մտավորականների եւ այլ անձանց ցուցակը, որոնք էական ազդեցություն են ունեցել 2009 թվականին համաշխարհային մտքի եւ իրականության վրա: Ըստ «Երկրամաս» թերթի՝ ցուցակում ներառված են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ «Քաղաքակրթական դարավոր հակամարտությունը հաղթահարելու ուղղությամբ արված առաջին քայլերի համար»:

 

2010-03-04 19:05
 

«CHATHAM HOUSE»-Ը ՓՈԽԵԼ Է ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը՝ «Chatham House»-ը, «ԱրմԻնֆո» գործակալության պահանջով փոխել է հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի նախագահի ծառայությունների վերաբերյալ ձեւակերպումը: Հիշեցնենք, որ «Chatham House»-ը Գյուլին հայտարարել է 2010-ի իր մրցանակի շնորհման թեկնածու՝ մասնավորապես նշելով «նրա առաջատար դերը Թուրքիայի եւ Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում»: Բայց հետո «Chatham House»-ի կառավարման խորհուրդը քննարկել է «ԱրմԻնֆո»-ի միջնորդությունը, ըստ որի՝ հաշտեցման գործընթացի նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին: Եվ ձեւակերպումը փոխարինվել է հետեւյալով. «Նախագահ Գյուլն իր հայ գործընկերոջ հետ միասին առաջատար դեր է խաղացել Թուրքիայի եւ Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում»:

 

2010-03-04 19:04
 

ՈՂՋ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ EPP ԱՆԴԱՄ

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսի երեկվա հանդիպման ժամանակ վերջինս, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ, դիմել են՝ անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Վիլֆրիդ Մարթենսը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝ ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

 

2010-03-04 19:04
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Հաղթել է ՌԴ դեսպանը

«Արենա» ակումբում անցկացվել է ռուսական բիլիարդի մրցաշար՝ Հայաստանի  ԱԳ նախարարության եւ հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ: Հաղթող է դարձել ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Կաթողիկոսի հրավերով

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:

Դատել են

Թուրքիայի Էդիռնեի քաղաքապետ Համդի Սեդեֆչին դատապարտվել է 8 տարի 4 ամիս ազատազրկման։ Նա մեղադրվում է ապօրինություններ կատարելու մեջ։

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+27+10 
 Արարատ+36+18
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

Աշխատանքի հրավեր

Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

 Armenian Medical Network -Health news