 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ ես գրեցի հայաստանյան եթերում ավագանու ընտրությունների լուսաբանման մասին, ընթերցողներից մեկն ինձ կշտամբեց՝ խայտառակ ընտրություններ են անցել, իսկ դուք անդրադառնում եք ինչ-որ հեռուստաընկերությունների: Փորձեմ բացատրել, թե ինչու եմ ես այդ խնդիրը կարեւորում, եւ այդ նպատակով սկզբից վերաշարադրեմ այն, ինչ արդեն գրվել է մեր թերթի հունիսի 1-ի համարում:
Թիվ 7/25 տեղամասում Բոկո մականունով քրեական հեղինակությունը ահաբեկում էր Կոնգրեսի վստահված անձին՝ ստիպելով նրան դուրս գալ տեղամասից: Պարզ է, որ Բոկոյի առաջ խնդիր էր դրված ապահովել անարգել լցոնումները: Երբ «Առավոտի» թղթակից Նելլի Գրիգորյանը սկսեց ահաբեկելու այդ պրոցեսը լուսանկարել՝ Բոկոն հարձակվեց մեր լրագրողի վրա եւ խլեց տեսախցիկը, որն այնուհետեւ «թաղի տղերքը» վերադարձրին, սակայն առանց համապատասխան «չիպի»: Այդ դեպքով, որքան ինձ հայտնի է, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Ավելին՝ միանգամայն կանխատեսելի է, որ Բոկոյին իր հերոսական աշխատանքի համար շուտով «կպարգեւատրեն»՝ հնարավորություն տալով որեւէ «օբյեկտ աշխատեցնելու»: Հիշո՞ւմ եք Բանգլադեշի Համոյին:
Թիվ 8/20 տեղամասում «Առավոտի» թղթակիցներ Լուսինե Խաչատրյանի եւ Լուսինե Շահբազյանի աչքի առաջ տեղամաս ներխուժեցին մի խումբ սափրագլուխներ ու լցոնեցին մի քանի կապոց քվեաթերթիկներ: «Օպերացիան» իրականացվում էր հանձնաժողովի «նախագահի տեղակալ Գեւորգ» ներկայացած «ապերոյի» գլխավորությամբ, որը բռնությամբ փորձում էր դուրս հանել մեր լրագրողներին, իսկ հանձնաժողովի նախագահ Արամայիս Բաբայանն իրեն դրել էր, թող ներվի ասել, ռետինե խողովակի տեղ: Այդ փաստով էլ համապատասխան ատյաններից ոչ մեկը չի զբաղվել:
Մի շարք լրատվամիջոցներ արձանագրել են եւս մի քանի տասնյակ նման դեպքեր (իրականում դրանք, իհարկե, ավելի շատ էին): Դե, հիմա պատկերացրեք, որ ընտրությունների օրը մեզ նման աշխատեին Երեւանում եթեր ունեցող 17 հեռուստաընկերությունները, եւ նրանցից յուրաքանչյուրը ընտրությունների օրը պատրաստեր այդպիսի 3-4 ռեպորտաժ: Ընտրակեղծիքները, հավանաբար, դրանով չէին կանխվի, բայց նախ՝ կեղծարարների գործը շատ կդժվարանար. իշխանությանը ծառայող ոչ բոլոր «օտմորոզոկները» կհամարձակվեին հարձակվել լրագրողների տեսախցիկների եւ ֆոտոխցիկների վրա: Եվ ամենակարեւորը. հասարակությունն ավելի հստակ պատկերացում կունենար, թե ինչպես են իրականում անցել ընտրությունները, եւ որքան խորն է ռեալ արդյունքների եւ պաշտոնական թվերի միջեւ անդունդը:
Ահա թե ինչու ես ազատ մամուլի խնդիրը ամենեւին երկրորդական չեմ համարում: Պարտադիր չէ լինել «ընդդիմադիր լրատվամիջոց» (չեմ էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում): Պարտադիր չէ կրկնել բարձրագոչ կարգախոսները: Միանգամայն բավարար է արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2009-06-04 23:59 |
| |
ՍԱԲՈՏԱԺԸ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ
«Այս բոլոր գործողությունները նախօրոք պլանավորված էին, որպեսզի հնարավորություն չտան ինձ եւ Սեդա Սաֆարյանին շարունակել աշխատանքը,- «Առավոտին» ասաց փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:- Փաստ է, որ մենք շարունակում ենք գալ աշխատանքի, իսկ մեր մյուս գործընկերները չեն գալիս: Այնուամենայնիվ, մեզ մի անգամ հաջողվել է խմբի 4 անդամներով քննարկել ստեղծված իրավիճակը՝ մինչեւ Վահե Ստեփանյանի իրավական կարգավիճակը ճշտելը: Բայց դրանից հետո խմբում իշխանության ներկայացուցիչները նիստից դուրս եկան եւ այլեւս չվերադարձան: Ուստի այս ամենը համադրելով՝ գալիս եմ եզրակացության, որ նրանք ավելի շատ ճնշված էին ոչ թե մթնոլորտից, այլ այն փաստերից, որոնք քննարկվել են ու շարունակվելու էին քննարկվել փաստահավաք խմբում»:Կարդացեք նաեւ՝ |
| |
|
| 2009-06-04 23:58 |
| |
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԻՎ 8/05-ՈՒՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 1, 3, 5, 8, 9, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ հունիսի 1-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս տեղամասերից մեկի՝ թիվ 8/05-ի քվեարկության արդյունքների վերահաշվարկը տեղի է ունեցել հենց ՀՔԾ-ում: Այդ տեղամասի ընտրությունները անվավեր են ճանաչվել: Կարդացեք |
| |
|
| 2009-06-04 23:57 |
| |
ՀՈՒՅՍԵՐԸ Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՆ
«Հույսս փաստահավաք խմբի վրա էր, հույսս վկաների վրա էր, չէր կարող պատահել, որ այդքան դեպքեր են տեղի ունեցել, եւ ինչ-որ մեկը չի նկատել կամ չի տեսել: Հույսս նաեւ վկաների վրա էր. ցավոք, որեւէ օգտակար նյութ մինչեւ այժմ ինձ չեն բերել այդ կապակցությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Կարդացեք |
| |
|
| 2009-06-04 23:57 |
| |
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԻ՞ ՏԱՐԱԾՎԻ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ին հայտնել է, որ 10 օրից արդեն պատրաստ կլինեն համաներում հայտարարելու վերաբերյալ իր առաջարկները: Հարցին, թե համաներում հայտարարելու դեպքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ մնալ հետախուզման մեջ, Հարությունյանը պատասխանել է. «Նա մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով: Չեմ կարծում, թե համաներումը տարածվի նման ծանր հոդվածների վրա: Նման դեպքերում, եթե բացակայում է դատական ակտը՝ համաներում չի կիրառվում»: |
| |
|
| 2009-06-04 23:57 |
| |
ԹՈՂ ԱՊԱՀՈՎԵԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ 30 օրով հետաձգել է Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու մասին նախաձեռնության քննարկումը: Հետաձգման հիմք է ծառայել այն, որ օրինագծի նախաձեռնողներ Մ. Մալխասյանը, Հ. Հակոբյանը եւ Ս. Միքայելյանը չեն մասնակցել հանձնաժողովի նիստին: «Նախաձեռնողների մասնակցությունը պարտադիր է, քանի որ դա է պահանջում ԱԺ կանոնակարգը»,- ասել է Դավիթ Հարությունյանը: |
| |
|
| 2009-06-04 23:56 |
| |
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ասուլիսում հայտնել է, որ մտադիր է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում բարձրացնել Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում տարածքին սպառնացող բնապահպանական աղետի խնդիրը: Իսկ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը, Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպելու է երթ՝ նվիրված Թեղուտի, Սեւանի, ուրանի հանքավայրերի, Երեւանի բնապահպանական խնդիրներին: |
| |
|
| 2009-06-04 23:56 |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Սովորական ձեւաչափով
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կկայանա սովորական ձեւաչափով, Բաքվում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
Շփման գիծ
Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ հերթական դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Տնտեսական ֆորում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: |
| |
|
| 2009-06-04 23:55 |
| |
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պատճառը, ըստ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, այն է, որ «Օսմանյան կայսրությունն անընդմեջ ճնշում է գործադրել հայերի վրա։ Ռուսաստանը պաշտպանել է Հայաստանին, այդ իսկ պատճառով էլ ծավալվել են պատմականորեն ավելի սերտ հարաբերություններ։ Իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, ձգվում է դեպի Թուրքիա, իսկ Թուրքիան էլ՝ դեպի Ադրբեջան»,- այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, 1news.az-ին հայտարարել է Ռուսաստանի Դումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։
Միեւնույն ժամանակ, ռուս քաղաքական գործիչը կանխատեսել է Կովկասում իրավիճակի վատթարացում։ «Վրաստանը մենք չենք կորցրել։ Նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ՝ կսկսվի Իրանի վրա ուժային ճնշում, եւ Հարավային Կովկասում կլինի ներգաղթյալների հսկայական ներհոսք։ Իրավիճակն ամբողջովին ապակայունացված կլինի։ Ո՞վ է փրկելու իրավիճակը։ Բաքուն, Երեւանը եւ Թբիլիսին կդիմեն Մոսկվային օգնության համար»,- նշել է քաղաքական գործիչը։ |
| |
|
| 2009-06-04 23:53 |
| |
ՓԱԿՎԵԼ Է 1 ԳՐԱՍԵՆՅԱԿ
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ «ԱրմենՏելի» մի քանի սպասարկման կետեր փակվել են: Ըստ այդ տեղեկատվության, այլեւս չեն գործում Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող «ԱրմենՏելի» սպասարկման կետերը:
Այս առնչությամբ, երեկ «ԱրմենՏել» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Բեղլոյանն «Առավոտին» վստահեցրեց, որ փակվել է ընդամենը ընկերության Վազգեն Սարգսյան 6 հասցեում գտնվող գրասենյակը, ինչի մասին իրենք նախապես հայտարարել են իրենց բաժանորդներին: Ինչ վերաբերում է Տերյան եւ Սարյան փողոցների գրասենյակներին, ապա, ըստ Ա. Բեղլոյանի, այդ հասցեներում ոչ թե «ԱրմենՏելի» գրասենյակներ են եղել, այլ պարզապես դիլերական կետեր, որտեղ վաճառվել են եւ «Beeline»-ի եւ «Vivacell»-ի քարտեր:
Ն. Բ. |
| |
|
| 2009-06-04 23:53 |
| |
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՀՈՍՔԱԳԾՈՎ»
Սվերդլովի երկրամասում ոստիկանները ձերբակալել են մի մոլագարի, որը մարդկանց սպանում էր էլեկտրականության միջոցով: 30-ամյա Դմիտրի Խաբարովը մեղադրվում է առնվազն 6 մարդու սպանության մեջ: Հանցագործը մարդկանց վրա փորձարկում էր սեփական արտադրության էլեկտրական աթոռը, ծրագրում էր իր ավտոտնակում ստեղծել իսկական «սպանության հոսքագիծ», երազում էր ստեղծել այնպիսի լուսանկարչական սարք, որը էլեկտրամագնիսական ճառագայթով կոչնչացներ մարդու հիշողությունը: Իր զոհերին նա «որսում» էր ինտերնետում՝ «կգնեմ համակարգչային սարքեր» հայտարարություններով: Հայտարարությանը արձագանքած 23-ամյա ուսանող Անտոնի այրված դիակը 3 ամիս անց հայտնաբերվեց անտառում: Ինչպես պատմել է սպանության մասնակից՝ Խաբարովի հանցավոր խմբի անդամը, նա զոհին կապկպել է մետաղալարերով, նստեցրել է մեքենայի մեջ, այնուհետեւ լարերի ծայրերը միացրել 4 հզոր կոնդենսատորների: Հոսանքի ուժգնությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ մեքենան է ցնցվել: Ինչպես խոստովանել է էլեկտրիկ-դահիճը, նրան հետաքրքիր էր դիտել՝ ինչպես են մարդիկ մահանում հոսանքի հարվածից: Մյուս զոհերի դիակները դեռ չեն գտնվել, սակայն հայտնի է, որ նրանք բոլորը դուրս են եկել տնից՝ համակարգչային սարքեր վաճառելու եւ այլեւս չեն վերադարձել: «Այն սպանությունները, որոնք կարող եք բացահայտել, կընդունեմ»,- ասել է Խաբարովը: |
| |
|
| 2009-06-04 23:52 |
| |
ԷԼ ՃԱՐ ՉՈՒՆԵՐ
Մերձմոսկովյան Օրեխովո-Զուեւո քաղաքում հայրը սպանել է որդուն, այնուհետեւ ինքնասպանության փորձ է արել: Հանցագործության մասին ոստիկաններին ահազանգել է երեխայի մայրը, որը գտել է 5-ամյա որդուն հատակին ընկած: Երեխայի որովայնին դանակի բազմաթիվ հետքեր են եղել: Կողքին նմանատիպ վերքերով ընկած է եղել նաեւ ամուսինը: Մայրը պատմել է, որ երեխան տառապել է ոսկրերի հազվադեպ հիվանդությամբ, եւ ամուսինը բազմիցս առաջարկել է «ազատել» երեխային տանջանքներից: Այժմ մեղադրյալը ծանր վիճակում է, նրան պետք է վիրահատեն: Դրանից հետո կհարուցվի քրեական գործ: |
| |
|
| 2009-06-04 23:52 |
| |
ԱՌԱՔՈՒՄԸ՝ ԱՆՎՃԱՐ
Օրերս Կալինինգրադի մարզի իրավապահները վնասազերծել են հանցավոր խմբի, որը թմրանյութեր է իրացրել տաքսու վարորդների միջոցով: Յուրաքանչյուր վարորդ օրական «սպասարկել է» միջինը 30 թմրամոլի: Խմբի պարագլուխը՝ 39-ամյա մի գնչուհի, հերոինի մեծ խմբաքանակ ստանալուց հետո, բաժանել է չափաբաժինների եւ ցրել է հաճախորդների տներով՝ տաքսի ծառայության միջոցով: Ինչպես տեղեկացրել են ոստիկանները՝ վերջերս նրանց վստահության հեռախոսին հաճախակի են ստացվել ահազանգեր քաղաքացիներից: Նրանք դժգոհել են տաքսու վարորդներից, որոնք հենց մեքենայում առաջարկում են ուղեւորներին թմրանյութ գնել կամ ուղղակի ծխել: Թե քանիսն էին հնարամիտ գնչուհու վարորդները՝ քննությունը դեռ պիտի պարզի, սակայն հարուցված քրեական գործով (խոշոր չափերի թմրանյութերի իրացում) գնչուհուն սպասվում է 12 տարի ազատազրկում:
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸ |
| |
|
| 2009-06-04 23:52 |
| |
ԴԵՌԵՎՍ՝ ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 ընտրատեղամասում ընտրությունների օրը ծեծի էին ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ դիտորդ Սոնա Այվազյանը:
Երեկ մեր գործընկեր Ա. Ավետյանն «Առավոտին» փոխանցեց, որ ներկայացել է հատուկ քննչական ծառայություն: Նա որպես վկա հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ մի քանի սափրագլուխներ լրագրողին քվեատուփի մոտից բռնի ուժով, հարվածներ հասցնելով մի կողմ էին տարել, այսպիսով խոչընդոտելով, որ նա զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ: |
| |
|
| 2009-06-04 23:51 |
| |
ԱՐԿԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
ԼՂՀ Մարտունու շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է բեռնատար մեքենայի վարորդը: Ըստ «Արմինֆոյի», տուժածին անհապաղ տեղափոխել են Երեւան:
ԼՂՀ տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական The Halo Trust ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցների հավաստմամբ, մի քանի տարի առաջ այն տեղամասը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ուսումնասիրվել է, մասամբ ականազերծվել, եւ տեղադրվել են ականների վտանգի մասին նախազգուշացնող համապատասխան նշաններ: Սակայն ժամանակի ընթացքում նշաններն անհետացել են: |
| |
|
| 2009-06-04 23:50 |
| |
ԱՌԱՆՑ ՈՒՂՏԵՐԻ ԵՎ ՔԻՉ ՎԱՐԴԵՐՈՎ
Մամուլում հրապարակում կա այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի եւ Սիրուշոյի «Օջախ» ռեստորանային համալիրում հունիսի 6-ին կայանալիք հարսանյաց հանդիսության համար ՀՀ նախկին նախագահը Հոլանդիայից 3 տոննա վարդ է պատվիրել, ու ներկայումս օդանավակայանում հատուկ պատրաստություններ են տեսնում վարդերի այդ խմբաքանակն ընդունելու համար։
Հարսնացուի մորից՝ երգչուհի Սյուզան Մարգարյանից հետաքրքրվեցինք, բացի այդքան շատ վարդերից, ուղտեր, թիթեռներ, էկզոտիկ երկրներից հրավիրված արտիստներ է՞լ են լինելու հարսանիքին: Սյուզան Մարգարյանը հեռախոսով փոխանցեց. «Չգիտեմ որտեղի՞ց են վերցրել երեք տոննա վարդի մասին լուրը՝ չկա՛ այդպիսի բան... Ինչ վերաբերում է ուղտերին ու թիթեռներին, հո բարբարոս չե՞նք... Եվ հետո հիմա այնքան գեղեցիկ են ձեւավորում հարսանյաց սրահները, որ իմաստ չունի ավելորդություններ թույլ տալը»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին դրսից բերված վարդերը, թիթեռները, ուղտերը եւ էկզոտիկ այլ բաղադրիչները քչություն չեն արել:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| |
|
| 2009-06-04 23:50 |
| |
ՔՈՉԱՐԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ՝ «ՄԵՏԱՄՈՐՖՈԶ»
Հունիսի 12-ին եւ 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի նոր ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսորը՝ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում: «Մետամորֆոզ» ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են շուրջ 2 տարի, ֆիլմը նվիրված է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին: Հայ մարդու կեցվածքի մասին պատմող ֆիլմում ռեժիսորը փորձել է պահպանել հայկական միջավայրը եւ այն ներկայացրել նոր մոտեցմամբ: Ռ. Քոչարի խոսքով՝ ֆիլմը հարուստ է գեղեցիկ փոխհարաբերություններով եւ հետաքրքրաշարժ տեսարաններով. «Ֆիլմն իր կառույցով խիստ տարօրինակ է: Իմ կարծիքով, այն ճիշտ կլինի անվանել ֆիլմ-կոլաժ: «Մետամորֆոզը» մարտահրավեր է այսօրվա մարտաֆիլմերին եւ 21-րդ դարի չարիք համարվող վիրտուալ աշխարհի մոլուցքին»: Ֆիլմի գլխավոր հերոսու դերակատարը Նարինե Լալայանն է: «Մետամորֆոզը» նրա եւ Ռուբեն Քոչարի համատեղ երկրորդ աշխատանքն է: «Այս ֆիլմում հանդես կգամ վիրտուալ աշխարհի բավիղներում մոլորված աղջկա կերպարում: Այս դերը եւ բարդ էր, եւ տրագիկ: Վիրտուալ աշխարհից ինձ կօգնեն դուրս գալ ֆիլմի մյուս հերոսները»,- նշեց Նարինեն: Գլխավոր դերերում հանդես կգան նաեւ ամերիկաբնակ դերասան Էդդի Դե Լեոն եւ Հովհաննես Բաբախանյանը: Վերջինիս խոսքով՝ ֆիլմում ինքը կներկայանա խիստ պատասխանատու դերում. «Ես լավ եմ տիրապետում վիրտուալ աշխարհներին եւ այդ աշխարհներում մոլորված հերոսներին կուղղորդեմ ու կօգնեմ դուրս գալ այդտեղից»: Կինոռեժիսոր Ռ. Քոչարը սկսել է իր մյուս՝ «Շղթա» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ ֆիլմում էլ կտեսնենք Հ. Բաբախանյանին եւ Ն. Լալայանին: «Շղթան» նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հոկտեմբերին:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| |
|
| 2009-06-04 23:50 |
| |
ՏԱՆԳՈՅԻ ԱՄԻՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունիսի 5-ին կմեկնարկի «Հայաստանում տանգոյի ամիսը», որը կներկայանա Ազգային պատկերասրահի կինոդահլիճում նախատեսված ֆիլմաշարի տեսքով: Ըստ tert.am-ի, մինչեւ հունիսի 28-ը շուրջ 10 ֆիլմերի թեման ու գլխավոր հերոսը կլինի արգենտինյան տանգոն:
«Tango Argentino»-ի մեկնարկը կտրվի «Ակումբում» հատուկ միջոցառմամբ, այնուհետեւ պարային ֆիլմերի սիրահարները հարավամերիկյան այս զուգապարի զարգացումներին կհետեւեն պատկերասրահի էկրանին: Նախաձեռնությանն օժանդակում է Արգենտինայում Հայաստանի դեսպանատունը: Տանգոն պարի տեսակ է, նաեւ երաժշտական ժանր, որը սկիզբ է առել Արգենտինայում, ապա տարածվել դեպի Ուրուգվայ, իսկ ավելի ուշ գերել է աշխարհի տարբեր անկյուններում ապրողներին: |
| |
|
| 2009-06-04 23:50 |
| |
ԹՈՐՈՍՅԱՆԻ ՖԻԼՄԸ
Ապո Թորոսյանի «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմը ներկայացվելու է Արլինգթոնում՝ Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի կրթաթոշակառուների համագումարի ժամանակ: «Արվեստի եւ ցեղասպանության հարցերով կլոր սեղան 2009» ծրագրի շրջանակներում ստեղծված ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 8-ին, հաղորդում է panarmenian.net-ը: «Մորգենթաուի պատմությունը» նվիրված է Հենրի Մորգենթաուի գործունեությանը, ով 1913-1916թթ. ԱՄՆ-ի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում: Նա հատուկ ուշադրություն է դարձրել քրիստոնեական ավանդույթների եւ հայերի պաշտպանությանը, ինչպես նաեւ բանակցություններ է վարել թուրքական կառավարության հետ՝ կոչ անելով դադարեցնել երկրի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունները: 1923-ին նրա ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել հազարավոր հայերի, հույների, ասորիների կյանքեր: Ապո Թորոսյանի ֆիլմը հիմնված է դիվանագետի հետնորդների հիշողությունների վրա: |
| |
|
| 2009-06-04 23:50 |
| |
ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուղերձով դիմել է հայ ֆուտբոլասերներին՝ «Եվրո 2011»-ում մեր մինչեւ 21 տարեկանների հավաքականին աջակցելու հորդորով: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ինչպես հայտնի է, հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա մրցավեճը: Ճակատագրի հեգնանքով, մոտավորապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն 5-րդ անգամ հանդիպում ենք Թուրքիայի հետ՝ տարբեր տարիքային հավաքականների մակարդակով:
Մեր երիտասարդական հավաքականն անցած տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ եւ նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն է, այդուհանդերձ՝ մեր թիմի անդամները բավականին փորձառու են եւ ես վստահ եմ, որ կարող են հաջող հանդես գալ այս ընտրական փուլում: Այստեղ ես շատ եմ կարեւորում երկրպագուների բուռն աջակցությունը, որը կարող է 12-րդ խաղացողի դերն ստանձնել գալիք հանդիպմանը: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ եւ տղաների մեծ նվիրվածության շնորհիվ մենք կարող ենք հասնել հաղթանակի: Ուստի, կոչ եմ անում բոլորին՝ միասնաբար աջակցել Հայաստանի երիտասարդական հավաքականին: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել