Ուզում է հանրագիտարանում «չոբանը» փոխել գիտնականով
Գործարարի պատմելով՝ «2 տարի առաջ, երբ վարչապետը Մոսկվայում կրկին խոսեց գիտատեխնիկական ոլորտի մասին, ես նրան առաջարկեցի որպես պետություն՝ իմ «մեջքին» կանգնել, որ Մոսկվայի իմ բիզնեսը ինչ-որ անձինք անօրինական ճանապարհով ձեռքիցս չխլեն, ինչի արդյունքում ես պատրաստ եմ տարեկան 10-15 միլիոն դոլար ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում: Իսկ վարչապետն ինձ պատասխանեց՝ դուք ուզում եք, որ մենք լինենք ձեր «կռիշա՞ն»:










