Ըստ դատախազի՝ Արսեն Արծրունու դատավճիռը ճիշտ է
Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու բողոքի հիման վրա արտագնա նիստ էր հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը պնդեց, որ 1996թ. դեկտեմբերի 10-ի Գերագույն դատարանի դատավճիռը համապատասխանում է գործող քրեական [...]










