Միջազգային

  • «Եվրատեսիլ»-ի նախօրեին Բաքվում կրկին հավաքներ են ճնշվել

    «Եվրատեսիլ»-ի նախօրեին Բաքվում կրկին հավաքներ են ճնշվել

    Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից մեկ օր առաջ իշխանությունները նորից ճնշել են խաղաղ հավաքները: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները իսկույն արձագանքել են միջադեպերին: «Գրաքննության ինդեքս» կազմակերպությունը իր հայտարարությունում նշում է. – «Մինչ երգիչները տեսախցիկների առջեւ դիրք են ընդունում` Crystall պալատում «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչի մրցույթին ընդառաջ, Բաքվի կենտրոնում ոստիկանությունը բռնությամբ ճնշում է [...]

     
  • Զինված միջադեպ ադրբեջանցի սահմանապահների միջեւ. երկու զինվոր զոհվել է

    Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում զինված միջադեպ է տեղի ունեցել զինվորների միջեւ։ Ինչպես ծառայությունից հայտնել են 1news.az ինտերնետային պարբերականին, Ադրբեջանի` Իրանին սահմանակից Իմիշլի շրջանի Բահրամթեփե գյուղի մոտ գտնվող ուղեկալում հայտնաբերվել են սահմանապահ երկու 19-ամյա զինվորների` Ռահիբ Ալիեւի եւ Թուրալ Քյազիմզադեի դիակները։ Նախնական տվյալներով` զինծառայողների միջեւ անձնական կոնֆլիկտի հողի վրա զինված միջադեպ [...]

     
  • Չիկագոյում հայկական խնդիրները չեն շրջանցվել

    Չիկագոյում հայկական խնդիրները չեն շրջանցվել

    Թեեւ Հայաստանի նախագահն այդպես էլ չմեկնեց Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին, այնուհանդերձ, հայկական խնդիրները համաժողովի ընթացքում չեն շրջանցվել: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ամերիկացի պաշտոնակցի` Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ մի շարք թեմաների հետ մեկտեղ անդրադարձել է նաեւ հայ – թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին: «30 րոպե տեւած [...]

     
  • «Եվրատեսիլ»-ից օրեր առաջ Ադրբեջանում ցուցարարներ են ձերբակալվել

    «Եվրատեսիլ»-ից օրեր առաջ Ադրբեջանում ցուցարարներ են ձերբակալվել

    Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից օրեր առաջ երկրի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ժողովրդավարություն և կառավարության հրաժարականը պահանջող երթի առնվազն տասը մասնակից: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, քաղաքի կենտրոնում՝ նախագահական վարչակազմի գրասենյակի մոտակայքում երկուշաբթի օրը հավաքվել էր մոտ 40 ցուցարար: Ցուցարարներից մի քանիսին քաղաքացիական հագուստ կրող ոստիկանության ծառայողները նստացրել են սովորական [...]

     
  • Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ խնդիրը հարթվեց

    Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիր այցելող ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին հաջողվել է մտնել համալիրի տարածք` շնորհիվ երկու պետությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում: Այս ամսվա սկզբին Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել էրուխտավորների եւ զբոսաշրջիկների մուտքը վանական համալիր` հայտարարելով, [...]

     
  • Քլինթոն. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը` մյուս գագաթնաժողովին»

    Չիկագոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության ընդլայնումը կլինի մյուս գագաթնաժողովի ժամանակ: Քլինթոնը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Բոսնիայի, Վրաստանի, Մակեդոնիայի եւ Մոնտենեգրոյի ներկայացուցիչների հետ: Այդ երկրները հավակնում են անդամակցել դաշինքին: «Ազատություն» ռադիոկայան

     
  • Բազմաթիվ զոհեր Եմենում՝ ահաբեկչական հարձակման պատճառով

    Բազմաթիվ զոհեր Եմենում՝ ահաբեկչական հարձակման պատճառով

    Եմենում զորահանդեսին նախապատրաստվելու վարժանքներին մասնակցող մի խումբ զինվորականների խմբի մեջ անցած ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ: Երկրի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ մայրաքաղաք Սանայում իրականացված հարձակման պատճառով կան նաև մեծ թվով վիրավորներ: Դեպքի վայրում եղել է նաև երկրի պաշտպանության նախարարը, սակայն վերջինս անզեն [...]

     
  • Ռուսաստանում նշանակվեց նոր կառավարությունը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունում 21 նախարար կա, 7 փոխվարչապետ։ Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Շուվալովը։ Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների [...]

     
  • Երկրաշարժից հետո իտալացիները գիշերում են փողոցում (Տեսանյութ)

    Իտալիայում երկրաշարժից հետո գրանցվել են մի շարք ստորերկրյա ցնցումներ: Մարդիկ վախենում են վերադառնալ սեփական տները եւ գիշերներն անցկացնում են վրանային քաղաքներում եւ ավտոմեքենաներում: http://ntdtv.ru/    

     
  • ԱՄՆ դեսպան. Ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել

    ԱՄՆ դեսպան. Ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել

    Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:  «Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ [...]

     
  • Ըստ Amnesty International-ի` Նավալնին եւ Ուդալցովը խղճի բանտարկյալներ են

    Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կարծիքով` ռուսաստանցի կալանավորված ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնին եւ Սերգեյ Ուդալցովը խղճի բանտարկյալներ են: Ուդալցովն ու Նավալնին ձերբակալվել են մի քանի անգամ` մայիսի 6-9-ը ռուսաստանյան ընդդիմադիրների անցկացրած ակցիաների ժամանակ: Ապա նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը չենթարկվելու համար, եւ ընդդիմադիր ակտիվիստներն այժմ 15-օրյա վարչական կալանք են կրում: «Ազատություն» ռադիոկայան

     
  • Իրանի վերաբերյալ խիստ բանաձեւ` ԱՄՆ-ի Կոնգրեսում

    Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը Իրանին վերաբերող խիստ բանաձեւ է ընդունել, որում, մասնավորապես, նշված է, թե «Իրանին անհրաժեշտ է կանգնեցնել, քանի դեռ այդ երկիրը չի ստեղծել միջուկային զենք»: Բանաձեւում նաեւ ասված է, որ Իրանի միջուկային հավակնությունների մեղմացմանն ուղղված եւ կոշտ հակազդեցությունը բացառող յուրաքանչյուր քաղաքականություն ԱՄՆ-ի համար անընդունելի է, [...]

     
  • Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրները հորդորել են ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրները հորդորել են ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    «Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»: Այս մասին վկայում են ամերիկայում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» և «Արմենիան Ուիքլի» պարբերականները: Պարբերականների վեբ-կայքերում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունված բանաձևում բարձր են [...]

     
  • ԵՄ-ն եւ Թուրքիան հայտարարում են «դրական օրակարգի» մասին

    ԵՄ-ն եւ Թուրքիան հայտարարում են «դրական օրակարգի» մասին

    Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերջին տարիների տեղապտույտից հետո, հինգշաբթի օրը կողմերը հայտարարեցին բանակցությունները վերսկսելու դրական օրակարգի մասին: Թուրքիա է այցելել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել: Ավելի վաղ Ֆյուլեն հանդիպել է Եվրամիության հետ հարաբերությունների գծով [...]

     
  • Ադրբեջանցի երեք պատգամավորներ պատրաստվում են գալ Երեւան

    Ադրբեջանցի խորհրդարանական Մուսա Գուլիեւը 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել է, որ Միլի մեջլիսի երկու այլ պատգամավորների հետ մասնակցելու է մայիսի 21-24-ը Երեւանում անցկացվելիք` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԿ ԽՎ) հանձնաժողովի նիստին։ Ըստ Գուլիեւի` երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հարցեր։ Ադրբեջանցի պատգամավորը նշել է նաեւ, որ [...]

     
  • «ԱՄՆ-ը կկրկնապատկի Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը»

    «ԱՄՆ-ը կկրկնապատկի Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը»

    «ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հրապարակել է Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի 2013 ֆինանսական տարվա հատկացումների նախագծի մանրամասները, որտեղ կոչ է արվել Լեռնային Ղարաբաղին տրամադրել առնվազն 5 միլիոն դոլարի օգնություն՝ ինչը զգալի աճ է նախկինում հատկացվող 2 միլիոն դոլար գումարից, և Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարից ոչ պակաս օգնություն՝ մերժելով [...]

     
  • Ինքնահրկիզման փորձ Նորվեգիայում` Բրեյվիկի դատավարության դահլիճի մոտ (Տեսանյութ)

    Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ գնտվող դատարաններից մեկում անց է կացվում Անդերս Բրեյվիկի դատավարությունը, ինքնահրկիզման փորձ է կատարել մի մարդ, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել: Երկրի ոստիկանության համաձայն, երեքշաբթի օրը դյուրավառ հեղուկ իր վրա լցրած մի անձ դիմել է ինքնահրկիզման` միաժամանակ փորձելով հատել անվտանգության ցանկապատը: Իշխանությունների համաձայն, ինքնահրկիզման դիմած անձը ինչ-որ [...]

     
  • Թուրք պատգամավորները Հայաստանի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանային անվտանգությունից ելնելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը

    Թուրք պատգամավորները Հայաստանի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանային անվտանգությունից ելնելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը

    Թուրք պատգամավորների խումբը Թուրքիայի խորհրդարանի խոսնակին է ներկայացրել ռիսկերի ուսումնասիրության հետ կապված հանձնաժողով ստեղծելու մասին մի համատեղ առաջարկ, թե ինչպիսի վտանգ է Թուրքիայի համար իրենից ներկայացնում է  Հայաստանի ատոմակայանը: Այս մասին է գրում թուրքական  «Զաման» թերթը: Առաջարկում նշվում է. «Կայանը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա, սեյսմիկ գոտում: [...]

     
  • ԵՄ-ն ավելացնում է բարեփոխումների ճանապարհին գտնվող հարավային և արևելյան հարևան երկրների օժանդակությունը

    ԵՄ-ն ավելացնում է բարեփոխումների ճանապարհին գտնվող հարավային և արևելյան հարևան երկրների օժանդակությունը

    2011թ.-ի մայիսին հարավային հարևանների շրջանում ընթացող ողբերգական փոփոխությունների կիզակետում ԵՄ-ն ավարտեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը: Ըստ «ավելին ավելիի համար» քաղաքականության ավելի լայն ԵՄ օժանդակություն կտրամադրվի բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային և արևելյան հարևան երկրներին: Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխ-նախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման և հարևանության [...]

     
  • ԵՄ արտգործնախարարները քննարկում են Եվրո-2012-ի` Ուկրաինայում կայանալիք խաղերը բոյկոտելու հարցը

    ԵՄ արտգործնախարարները քննարկում են Եվրո-2012-ի` Ուկրաինայում կայանալիք խաղերը բոյկոտելու հարցը

    Այսօր Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են Եվրո-2012-ի այն խաղերի հնարավոր բոյկոի հարցը, որոնք տեղի կունենան հունիսին Ուկրաինայում: Հիշեցնենք, Եվրո-2012-ը հյուրընկալում են Լեհաստանը եւ Ուկրաինան: Նիդերլանդների իշխանությունները արդեն հայտարարել են, որ չեն ուղարկի իրենց պաշտոնական ներկայացուցիչներին ֆուտբոլային հանդիպումներին: Նման որոշում է կայացրել նաեւ Եվրահանձնաժողովը` Եվրամիության գործադիր մարմինը: Չնայած [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan