Այլ

  • Ադրբեջանցիներից չեն տարբերվում

    Շատերի ու այդ թվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ DIY բարի վրա կատարվող հարձակումներն ու սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը դրսեւորվում են իշխանությունների թողտվությամբ: Ո՞րն է դրա նպատակը: Ինչո՞ւ պիտի իշխանությունը հրահրի կամ խրախուսի այսօրինակ վարքագիծն ու հարձակումները, կամ ինչո՞ւ չի կասեցնում այդ գործողությունները: «Որովհետեւ իշխանությունները [...]

     
  • Քանի՞ պորտֆել կունենա ՕԵԿ-ը

    «Մենք առաջնորդվում ենք քաղաքական կատեգորիաներով, այլ ոչ թե քաղաքական առեւտրով: ՀՀԿ-ն կգնա այն ճանապարհով, որ հասարակության համար ենթադրում է զարգացումների հեռանկար: Նախարարական պորտֆելները նախեւառաջ քաղաքական բեռ եւ պատասխանատվություն են: Պորտֆելների քանակն ինքնանպատակ չէ»,- «Առավոտի» հարցին՝ հավատարմության համար ՕԵԿ-ին լրացուցիչ պորտֆելներ կտրվե՞ն, պատասխանեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

     
  • Վերանայվել են «Երեւան ջուր» ընկերության սակագները

    Վերանայվել են «Երեւան ջուր» ընկերության սակագները

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2012 թվականի մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման,  ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման  սակագների սահմանման մասին հարցը: Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների [...]

     
  • Նշանակվեցին Դավիթաշենի եւ Աջափնյակի վարչական շրջանների ղեկավարները

    Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է  մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։ Թիվ 6 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր [...]

     
  • Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

    Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արմեն Ուլիխանյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանին՝  համատեղ աշխատանքի համար: Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է [...]

     
  • ՀՀ ոստիկանության «Վերջին զանգի» հետ կապված հայտարարությունը

    Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով: Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը: ՀՀ ոստիկանության պետ [...]

     
  • ՕԵԿ-ը կկազմի կոալիցիա

    «Կոալիցիոն գործընկերությունը շարունակվել եւ շարունակվելու է այն համաձայնագրի ոգով, որը 2008 թվականին ձեւավորվել է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, ինչը պայմանավորված է Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի անձնական հարաբերություններով եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին համարժեք արձագանքելու հրամայականով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

     
  • Կդադարեցվի հիվանդանոցների ջրամատակարարումը

    Կդադարեցվի հիվանդանոցների ջրամատակարարումը

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի  23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի  «Նաիրի» բժշկական կենտրոնի, «3-րդ շտապ օգնության» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր և Իսրայելյան 43 համարների, Ձորափ և Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը [...]

     
  • Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

    Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի  23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ, Մազմանյան, Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների` իրենց նրբանցքներով և   հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» [...]

     
  • Զինվորը զոհվել է ուսումնական վարժանքի ժամանակ

    Զինվորը զոհվել է ուսումնական վարժանքի ժամանակ

    Մայիսի 20-ին Գյումրիում Նորավան թաղամասի իր` 140/008 իր տնակից հարազատները  հուղարկավորեցին  19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանին, ով բանակ էր զորակոչվել 2011-ի դեկտեմբերի 28-ին: Ըստ հարազատների պատմածների, զինվորը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում` ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով.«Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, [...]

     
  • Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման

    Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման

    Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման, ինչի պատճառով մի քանի ժամ կայքն անհասանելի էր: Անվտանգության համակարգը, ենթարկվելով հարձակման, ավտոմատ դադարեցրել էր կայքի աշխատանքը: Չնայած մասնագետներին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել կայքը, այնուամենայնիվ տեխնիկական թերություններն ամբողջովին վերացված չեն եւ հնարավոր են նոր ընդհատումներ: Հենարան մամուլի ակումբ

     
  • Այս տարի նշվում է միջնադարի մեծ գիտնական  Անանիա Շիրակացու 1400-ամյակը

    Այս տարի նշվում է միջնադարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակը

    Ինչպես արդեն հաղորդվել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց տարեդարձների թվում իր 2012թ. ցանկում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաև Մեսրոպ Մաշտոցի 1650 և Սայաթ-Նովայի 300 ամյակները): Անանիա Շիրակացին (612-685) հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը Հայաստանում: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է [...]

     
  • Ապրելն անհնար է դառնում

    Գյումրու Կոշտոյան փողոցին հարակից տարածքում գտնվող «Բժիշկների հանրակացարանում» արդեն 23 տարի բնակություն են հաստատել 1988թ երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած, երկար տարիների վաստակավոր բուժաշխատողների ընտանիքներ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Հարց ՀԱԿ-ից հեռացողներին՝ ո՞ւմ եք լքում

    Հարց ՀԱԿ-ից հեռացողներին՝ ո՞ւմ եք լքում

    Որքան կամավոր է եղել կուսակցությունների մուտքը ՀԱԿ, նույնքան էլ կամավոր էր նրանց դուրս գալը: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում` որտեղ լինել»,-ասում է ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը։ Նա խորհուրդ է տալիս նորմալ վերաբերվել քաղաքական դաշտում ու մասնավորապես ՀԱԿ-ում տեղի ունեցող վերադասավորումներին: Նա չի բացառում, որ Կոնգրեսից հեռացած ուժերի հետ համագործակցությունը շարունակվի [...]

     
  • «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնված է

    «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնված է

    «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է: «Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը  գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը: «ՏաԹևեր» ճոպանուղի

     
  • Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով

    Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով

    ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, [...]

     
  • Ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու

    Ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու

    «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու: Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են  կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը,  իրականացնում են կարգաբերման աշխատանքներ: «Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար [...]

     
  • Որոշումը հասունացել էր

    «Այդ որոշումը հասունացել էր ամիսներ առաջ, եթե չասեմ՝ մեկ տարի է՝ հակասություններ կային: ՀԱԿ-ը եւ «Հանրապետությունը» ունեին խորքային տարաձայնություններ, որոնք վերաբերվում էին թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշմանը՝ ասաց կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

     
  • Ադրբեջանում 500 տուն է փլվել

    Ադրբեջանում 500 տուն է փլվել

    Ադրբեջանական Զագատալ շրջանում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է ավելի քան 500 տուն, տեղեկացնում է SalamNews-ը։ Երկրաշարժը էականորեն ավելացրել է Զագատալի վթարային շենքերի թիվը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • «ԱրմենՏել»-ից տուժածներին կտրամադրվի  հատուցում

    «ԱրմենՏել»-ից տուժածներին կտրամադրվի հատուցում

    Մայիսի 18-ի առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan