Վարորդը մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին: Վարորդը՝ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավետիսյանը նույն օրը երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն










