Post Tagged with: "Բանակ"

  • Բանակում թոքաբորբի բռնկում չկա

    Բանակում թոքաբորբի բռնկում չկա

    ԼՂ Պաշտպանության բանակում թոքաբորբի բռնկում չի նկատվում, վստահեցնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: «Պաշտպանության բանակում զինծառայողների առողջական վիճակը վերահսկողության տակ է և արտառոց դեպքեր չկան: Իհարկե հիվանդության դեպքեր նկատվում են, չէ որ քաղաքացիական կյանքում էլ կարող են հիվանդանալ, բայց զորամասերում թոքաբորբով զինծառայողների թիվը մեծ չէ»,-«Ա1+»-ի հետ [...]

     
  • Կոմկուսի նախընտրական ծրագրում բացակայում են ազգային հիմնահարցերը

    Կոմկուսի նախընտրական ծրագրում բացակայում են ազգային հիմնահարցերը

    Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ կարելի է նկատել, որ այստեղ որեւէ խոսք չկա Հայ Դատի, կամ ԼՂՀ հարցի կարգավորման հիմնահարցերի վերաբերյալ: Փոխարենը կոմունիստները կարծում են, որ 1990-ական թվականներից սկսել եւ առ այսօր տեղի են ունենում քաղաքական, տնտեսական խոշոր հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ ժողովուրդը պատասխան է պահանջելու: [...]

     
  • Բանակը չպետք է օգտագործվի Հայաստանի սահմաններից ներս

    Ոչ մի բանակ և ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներպետական՝  քաղաքական և քաղաքացիական տարածքում: Մարդու իրավունքների և ժողովրադավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ս.թ. ապրիլի 13-ին հապճեպորեն ստորագրվեցին ՀՀ Նախագահի կողմից, իսկ մինչ այդ նույնպիսի շտապողականությամբ [...]

     
  • Հարց ոստիկանապետին. «Ում հրամանն էր կատարում այդ ոստիկանը» (Տեսանյութ)

    Հարց ոստիկանապետին. «Ում հրամանն էր կատարում այդ ոստիկանը» (Տեսանյութ)

    Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին հրելու ու որդու նկարը ճմռթելու համար ոստիկանն անգամ նկատողություն չի ստացել: Այս մասին Aravot.am- ին ասաց Նանա Մուրադյանը: Նրա խոսքերով, իրեն շաբաթներով Արմավիրից տարան, բերեցին. «Ծառայողական քննություն էին անցկացնում, վերջում էլ ասացին, որ նկարում, տիկին ջան, ձեզ խփելու ու նկարը [...]

     
  • ԼՂՀ բանակի պարզաբանումը. զինվորներին չեն ստիպել զուգարան մաքրել

    Զինվորական ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առաջնահերթ խնդիր է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների, այդ թվում  նաև ներզորանոցային մաքրության շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը: Հենց այդ նպատակն էին հետապնդում օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում կազմակերպված ցուցադրական պարապմունքները, որոնց շուրջ, ցավոք, մի շարք լրատվամիջոցներ, թերևս ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից ելնելով, մարտի [...]

     
  • Հոգեւորականներ՝ բանակում

    Հոգեւորականներ՝ բանակում

    Անցյալ տարի անկախության հանդիսություններին զինվորականների շքերթին տեսանք նաեւ հոգեւորականների: Ոմանց համար դա անակնկալ էր, քանի որ մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգեւոր սպասավոր, չնայած՝ թե Ավարայրի ճակատամարտի, թե Սարդարապատի, թե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր հոգեւորականները եղել են զենքը ձեռքներին, նաեւ եկեղեցու միջոցներով կազմավորել են ռազմական շարասյուներ: [...]

     
  • Պետությունը կօգնի զինծառայողներին՝ կրթական հաստատություններ ընդունվելու գործում

    Պետությունը կօգնի զինծառայողներին՝ կրթական հաստատություններ ընդունվելու գործում

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների  զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: «Մենք պետք [...]

     
  • ՀՀ քաղաքացիները դեմ են, որ բանակը միջամտի ներքաղաքական գործընթացներին (Տեսանյութ)

    ՀՀ քաղաքացիները դեմ են, որ բանակը միջամտի ներքաղաքական գործընթացներին (Տեսանյութ)

    Ներկայումս ամենաքննարկվող թեմաներից են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին վերաբերող և դրա ընդունումից բխող հարցերը: Հայտնի է, որ օրենքի նախագիծը մարտի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից: Մամուլը և էլեկտրոնային ԶԼՄ-ները լի են բազում նյութերով, որոնց մեծամասնությունն արտացոլում է բացասական վերաբերմունք օրենքի ընդունման մասին: Ընդդիմության և ընդհանրապես ՀՀ-ում գործող [...]

     
  • Ռաֆիկ Պետրոսյան. «Բանակի օգտագործումը մի քաղաքական ուժի կողմից՝ մյուս քաղաքական ուժի դեմ, հակասահմանադրական է» (Տեսանյութ)

    «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի 5–րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է, թե զինված ուժերը կարելի է օգտագործել հանրահավաքները ցրելու, սահմանափակելու համար, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի, հակասահմանադրական է, այդ իսկ պատճառով նա «դեմ» է քվեարկել այդ օրինագծին՝ առաջին ընթերցման ժամանակ. «Գալուստ Սահակյանն ինձ ընդմիջմանն ասաց՝ [...]

     
  • Իսկ ո՞վ է ասում, որ բանակն ավելի վտանգավոր է, քան ներքին զորքերը (Տեսանյութ)

    Իսկ ո՞վ է ասում, որ բանակն ավելի վտանգավոր է, քան ներքին զորքերը (Տեսանյութ)

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձան այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին: Մասնավորապես, այն հարցին, թե ինչու է այդ օրենքը հենց հիմա՝ նոր ընտրությունների նախաշեմին ընդունվում, որքանո՞վ է այն հող նախապատրաստում նոր [...]

     
  • Կրկին զինվոր է զոհվել

    Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

     
  • Օրենքը բանակը չի դարձնում  քաղաքական պրոցեսների մասնակից

    Օրենքը բանակը չի դարձնում քաղաքական պրոցեսների մասնակից

    Պնդում է արդարադատության նախարարը, իսկ ընդդիմադիրները հակառակ կարծիքի են Խորհրդարանը սկսեց քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը։ Սա այն օրինագիծն է, որը դեռ նախորդ քառօրյայում բուռն քննարկումների տեղիք տվեց, այդուհանդերձ, ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ այս օրինագծով հնարավոր է դառնում զինված ուժերի ներգրավումը պետության ներքին գործերին: Ըստ [...]

     
  • Արմեն Ռուստամյանը`բանակում գողական օրենքների եւ սպանությունների մասին

    Արմեն Ռուստամյանը`բանակում գողական օրենքների եւ սպանությունների մասին

    Այսօր Սովետական բանակի օրն է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի զրույցում խոսելով այսօրվա մեր բանակի մասին՝ ասաց, որ բանակի հիմքն ամուր է, որովհետեւ ժողովուրդն է այն ստեղծել. «Երբ ժողովուրդն է ձեռք բերում, ուրեմն իրենն է, հենց ուրիշ խմբեր են մի բան ձեռք բերում, դա իրենց է ծառայելու: [...]

     
  • Գարեգին Չուգասզյան. «Վարչախումբը երկիրը գաղութի է վերածել»

    Գարեգին Չուգասզյան. «Վարչախումբը երկիրը գաղութի է վերածել»

    «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները «Ուրբաթ» ակումբում կոչ արեցին բանակի սպայակազմին՝ այնպիսի կեցվածք դրսևորել, որ գերադասը հասկանա, թե անիմաստ է  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրինագծի քննարկումը: Aravot.am-ն այս կապակցությամբ հետաքրքրվեց՝ արդյոք սպայակազմն ունի՞ գերադասին դեմ գնալու ինքնուրույնությունը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Սպաներն ունեն իրենց երդմանը [...]

     
  • Հանրապետականը պատրաստվում է պատերազմի՞

    Հանրապետականը պատրաստվում է պատերազմի՞

    ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը իր կարծիքը հայտնեց ընտրություններում բանակի օգտագործման, «նախկին ու ներկա» ընկերների եւ «Ժառանգության» մասին: Հայաստանյան քաղաքական դաշտի դեֆորմացիան, ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի, սկսվում է նրանից, որ Հանրապետական կուսակցությունն այն աստիճան է սերտաճել պետության կառույցների հետ, երբ արդեն դժվար է տարբերակել, թե որտեղ է սկսվում [...]

     
  • Վազգեն Մանուկյան. Իրավիճակներ են լինում, երբ բանակի օգտագործումն անխուսափելի է

    Վազգեն Մանուկյան. Իրավիճակներ են լինում, երբ բանակի օգտագործումն անխուսափելի է

    «Բանակը պետք է կիրառել ծայրահեղ դեպքերում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը: Մեր հարցին, թե. 1996 թվականին ծայրահեղ իրավիճակ չէ՞ր, երբ մարդկային հոծ բազմությունը ներխուժել էր օրենսդիր մարմնի շենք` խորհրդարան, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես ընդհանրապես ասած, այն ժամանակ դեմ էի բանակն օգտագործելուն, բայց իրավիճակներ են լինում, երբ դա անխուսափելի է»: Մանրամասն՝ [...]

     
  • Ինչո՞ւ են հիմա որոշել թույլ տալ, որ բանակը միջամտի իրավապահ մարմինների գործողություններին

    Ինչո՞ւ են հիմա որոշել թույլ տալ, որ բանակը միջամտի իրավապահ մարմինների գործողություններին

     Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները մտադիր են «օրենսդրորեն ամրագրել» բանակը սեփական ժողովրդի դեմ դուրս բերելու եւ բանակի միջոցով սեփական իշխանությունը պահպանելու իրավունքը։ Կառավարությունը երեկ Ազգային ժողով էր ներկայացրել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի փոփոխված տարբերակը, որի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ բանակը կարող Է միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ոստիկանությունն ու [...]

     
  • Իշխանությունը որոշել է օրենքով ներգրավել բանակը քաղաքական գործընթացներում

    Իշխանությունը որոշել է օրենքով ներգրավել բանակը քաղաքական գործընթացներում

     Ընտրություններին ընդառաջ ԱԺ-ում մեկնարկած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական ճանապարհով հանրահավաքների, ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու փորձի տապալում։ Օրենքի հեղինակները նորանոր սահմանափակումներ ու մեխանիզմներ են մոգոնել՝ ժողովրդական ճնշումը լռեցնելու համար։ Այնպես որ, եթե այսուհետ Հայաստանում ընտրություն կեղծվի, ապա դրա դեմ բողոքող հանրությունը կարող է [...]

     
  • Զինված ուժերը կպահպանեն չեզոքությունը ընտրությունների ժամանակ

    Զինված ուժերը կպահպանեն չեզոքությունը ընտրությունների ժամանակ

    Այսօր ասուլիսում պաշտպանության նախարարին լրագրողները խնդրեցին ներկայացնել 2011 թվականի այն պաշտոնյաների թիվը, որոնք պատասխանատվության են ենթարկվել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում արձանագրված մահվան կամ սպանության ելքով հանցագործությունների արդյունքում: «Այն, ինչ մենք ունեցել ենք 2011 թվականին՝ արդյունք է հրամանատարների քրտնաջան, հետեւողական աշխատանքի, բայց այն թերությունները, պատահարները, որ տեղի էին ունեցել՝ տվյալ [...]

     
  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է  Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին

    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին

    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին և նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. «Ես և իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan