Post Tagged with: "ԲՀԿ"

  • «Ոչ թե հաշվի են նստում, այլ վերխ են վերցնում» (Տեսանյութ)

    «Ոչ թե հաշվի են նստում, այլ վերխ են վերցնում» (Տեսանյութ)

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ կոալիցիա կազմվել-չկազմվելուց ոչինչ չի փոխվելու: Մեր հարցին՝ այնուամենայնիվ կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Կոալիցիան գործում է 10 տարի, եթե իրական փոփոխություններ էին ուզում, ունեին բոլոր հնարավորությունները: Հիմա էլ հաղթող ուժը՝ Հանրապետականն ունի այդ հնարավորությունը: Իսկ եթե ինչ- ինչ [...]

     
  • Կոտայքի մարզը չի զիջի ԲՀԿ-ին

    Կոտայքի մարզը չի զիջի ԲՀԿ-ին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս որոշում է կայացրել չվարձատրվող արձակուրդի ուղարկել Կոտայքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Կովալենկո Շահգալդյանին մայիսի 25-ից մինչու հունիսի 6-ը: Քաղաքական շրջանակներում կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ընթացող խոսակցություններով` Կոտայքի մարզը հնարավոր է կառավարման տրվի ԲՀԿ-ին : Անգամ մամուլում շրջանառվում է հնարավոր նոր մարզպետի` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանի [...]

     
  • ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. «Քննարկումների փուլում ենք»

    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. «Քննարկումների փուլում ենք»

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ Aravot. am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նախ [...]

     
  • ՀԱԿ անդամ. «Ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է ԲՀԿ-ն»

    ՀԱԿ անդամ. «Ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է ԲՀԿ-ն»

    Այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ մի այսպիսի տող կա. «Ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր»: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը այդ քննադատությունը ԲՀԿ-ի հասցեին բացատրեց այսպես. «Ես ընտրությունների ընթացքում բազմաթիվ անգամ [...]

     
  • Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)

    Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)

    «Մենք միշտ բարեգործություն արել ենք և անելու ենք, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Շփվելով հանրության հետ՝ ինձ ավելի պարտավորված եմ զգում և շարունակելու եմ իմ գործունեությունը հանուն մեր երկրի ու ժողովրդի: Ուզում եմ հայտարարել, որ ինչ-որ արել եմ, քիչ եմ արել: Սրանից հետո կրկնապատկելու եմ բարեգործության բյուջեն արվեստի, սպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտների համար:

     
  • Ոչ թե ով, այլ՝ ինչպես

    Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է: Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են՝ Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը: Կամ՝ մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ՝ նախարարության աշխատակիցների համար դա շատ կարեւոր է. ում է նշանակելու, ում է հանելու, չափավոր է «ուտելու», թե գռփելու է՝ ինչ որ ձեռքի տակ ընկնի: Բայց եթե այդ հարցին նայեք, ասենք, երաժշտական դպրոցի ջութակի դասատուի տեսանկյունից, ապա նախարարի անձը եւ նրա կուսակցական պատկանելությունը կորցնում են իրենց դարակազմիկ նշանակությունը, ու շատ ավելի առաջնահերթ խնդիր է դառնում, թե որքան է այդ ուսուցչի աշխատավարձը եւ ինչու չէ՝ որքանով է պետությունը գոնե բարոյապես կարեւորում նրա աշխատանքը: Համարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարեւոր պետական գործ են անում, եւ նրանք պետք է ստանան բժշկական ապահովագրական պետական փաթեթները, իսկ ահա երաժշտական դպրոցների աշխատակիցները պարզապես «ծառայություն են մատուցում»՝ վարսավիրների կամ մերսողների նման, եւ նրանց ոչ մի փաթեթ էլ չի հասնում:

     
  • «ՀՀԿ-ն չի կարող հաշվի չնստել ԲՀԿ-ի հետ» (Տեսանյութ)

    «ՀՀԿ-ն չի կարող հաշվի չնստել ԲՀԿ-ի հետ» (Տեսանյութ)

    Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ իր կանխատեսմամբ ինչպե°ս կզարգանան կոալիցիոն համաձայնության շուրջ բանակցությունները: Պարոն Թովմասյանը նկատեց. «Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բավականին մեծ քանակով ձայներ են ստացել: Հանրապետականի ստացած ձայներն այնքան են, որ նա միայնակ՝ ըստ քվեարկության կարող է որոշել [...]

     
  • Աղքատ Կարմրաքարում Հանրապետականին չեն հարգու ՞մ

    Աղքատ Կարմրաքարում Հանրապետականին չեն հարգու ՞մ

    Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի պաշտոնապես աղքատ ճանաչված  Կարմրաքար համայնքում  փաստացի հաղթել է ՀԱԿ-ը: 38 ընտրող ունեցող գյուղում ընտրություններին մասնակցել է  25 հոգի, որոնցից  10-ը  ձայնը տվել է  ՀԱԿ-ին, 9-ը` ԲՀԿ-ին, 1-ը` կոմունիստներին, իսկ    իշխող կուսակցությանը՝ ընդամենը  3 հոգի:Aravot.am-ը ընդդիմադիր գյուղապետ, ՀԱԿ անդամ  Գագիկ Վարադյանից  հետաքրքրվեց, թե գյուղերում ընտրությունների ժամանակ  սովորաբար [...]

     
  • «Թափանցիկ քաղաքականության ջատագովները» նախընտրում են իրենց բանակցություններն անցկացնել հույժ գաղտնի

    «Թափանցիկ քաղաքականության ջատագովները» նախընտրում են իրենց բանակցություններն անցկացնել հույժ գաղտնի

    Հատկապես այս խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական ուժերն անընդհատ խոսում էին աննախադեպ թափանցիկության եւ քաղաքական նոր որակների ներդրման պատրաստակամության մասին։ Թե որքանով դա նրանց հաջողվեց, վիճահարույց հարց է, սակայն որ արդեն ընտրություններից անմիջապես հետո իշխանական ուժերը՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մոռացան քաղաքական նոր որակների ու թափանցիկության մասին՝ փաստ է։ Այդ [...]

     
  • ԲՀԿ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

    ԲՀԿ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

    Քանի որ ոչինչ հայտնի չէ եւ ոչինչ որոշված չէ, ապա անհասկանալի է, թե ինչու ընդհանրապես հրավիրվեց գործադիր մարմնի նիստ։ Կարելի է ենթադրել, որ մինչեւ նիստ հրավիրելը ինչ-որ որոշակիություն եղել է, սակայն հետագայում ինչ-ինչ փոփոխություններ են եղել։ Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը հանդիպել է կուսակիցների հետ՝ նրանց տրամադրությունը ստուգելու համար։ Պետք [...]

     
  • «Դեմ առ դեմ». Ստեփան Սաֆարյան եւ Տիգրան Ուրիխանյան

    «Դեմ առ դեմ». Ստեփան Սաֆարյան եւ Տիգրան Ուրիխանյան

    Մայիսի 18-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության  հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի վեցերորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման [...]

     
  • Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր կառավարության նիստում կատարած անդրադարձները ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընկալել է իբրեւ պատասխան՝ ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր քննադատություններին։ Այդ առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրում է. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն [...]

     
  • Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա

    Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն  Aravot.am-ի հետ զրույցում չժխտեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանի արած այն հայտարարությունը, որ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այս պահին որեւէ համաձայնություն չկա»,- մեր հարցին ի [...]

     
  • Կոալիցիա չի° լինի (Տեսանյութ)

    Կոալիցիա չի° լինի (Տեսանյութ)

    Aravot.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանին խնդրեց անդրադառնալ քաղաքական դաշտում ընտրություններից հետո լռությանը, մասնավորապես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պահվածքին: Պարոն Կարապետյանը նկատեց. «Մարդիկ լռում են երկու դեպքում, երբ որեւէ բան չկա ասելու, կամ դեռ ասելու բան չկա: Այսօրվանից սկսած՝ բոլորը կսկսեն խոսել: Բայց որևէ նոր բան չեն ասելու, փոխվելու [...]

     
  • Մի հավատացեք բառերին

    Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել՝ կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը՝ ապրիլի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն՝ չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով՝ ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից»: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձեւով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել՝ դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց՝ հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը՝ մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ՝ 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը՝ բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր՝ ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:

    Կամ՝ նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր՝ տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, եւ տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը՝ ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր՝ քաղաքացիներիս ականջները կամ գուցե երեւակայությունը:

     
  • Արամ Սաֆարյան. «Աշխարհն  ասում է՝ տղերք վատ չի, մենք ասում ենք, ի°նչ ես ասում, վատ ա»

    Արամ Սաֆարյան. «Աշխարհն ասում է՝ տղերք վատ չի, մենք ասում ենք, ի°նչ ես ասում, վատ ա»

    «Հայտարարություն չեմ անելու: Քաղաքական հայտարարության ժամանակը կգա, ամեն ինչ իր ժամանակին: Դա կանի այն անձը, ում լիազորությունների շրջանակում է դա»,- «Դեբատ» ակումբում այսօր հայտարարեց ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը և շարունակեց. «Երկրում ունենք մի նոր իրավիճակ: Այն ենթադրում է, որ հայաստանյան քաղաքական ուժերը պիտի գտնեն փոխգործակցության ճկուն ձևեր, որ թուլացնեն քաղաքական [...]

     
  • «Դե հիմա Վիկտոր Դալլաքյան, գնա հիշի, թե կոնը քանի՞ հազար ա»

    «Դե հիմա Վիկտոր Դալլաքյան, գնա հիշի, թե կոնը քանի՞ հազար ա»

    ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ գուցե իր կրթությունը չի ներում, բայց իր համար անհասկանալի է «Ժառանգության» վարքագիծը: Այսօր «Հայացք» ակումբում Aravot.am-ը ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ Ձեզ համար հասկանալի՞ է նախընտրական եւ հետընտրական այս շրջանում ի՞նչ է անում «Ժառանգությունը» եւ ի՞նչ է ուզում: Նա պատասխանեց. «Կա 2 [...]

     
  • «ՀԱԿ-ը իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները»

    «ՀԱԿ-ը իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները»

    Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ հարցազրույցից: -Ինչպե՞ս եք վերաբերվում խոսակցություններին, թե «Ժառանգությունն» այլեւս ընդդիմություն չէ, եւ եթե ՀՀԿ-ն առաջարկի՝ չի հրաժարվի ընդգրկվել իշխանական կոալիցիայի կազմում։ -Մինչ այդ հարցին անդրադառնալը՝ կուզենայի մի դիտարկում անել։ Ո՞րն էր այս ընտրությունների յուրահատկությունը։ 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ հիշում մի [...]

     
  • Փորձագետը՝ ՀՀԿ-ՕԵԿ-ի մասին. «Եթե ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն է»

    Փորձագետը՝ ՀՀԿ-ՕԵԿ-ի մասին. «Եթե ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն է»

    «ՀՀԿ-ն ունի 75 տեղ: Դե, 69, բայց ՕԵԿ-ն էլ հետը՝ 75 տեղ: Ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ «Որ ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն ա»,- այսօր «Հայացք» ակումբում ընտրություններն այսպես վերլուծեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա խորհուրդ տվեց չհարցնել, թե ինչու ընդդդիմությունը 7% ձայն հավաքեց. «Քանի որ չգիտենք, [...]

     
  • «Մենք արդեն սովոր ենք, որ ԲՀԿ-ում տարբեր կարծիքներ են հնչում»

    «Մենք արդեն սովոր ենք, որ ԲՀԿ-ում տարբեր կարծիքներ են հնչում»

    Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից: – Տեղեկություններ կան, որ ինչպես ԲՀԿ-ում, այդպես էլ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն: – ՀՀԿ-ում դեռ որեւէ մեկը չի բարձրաձայնել հնարավոր կոալիցիայի հետ կապված իր բացասական կարծիքը կամ դժգոհությունը: Բոլորն էլ ասում են, որ դեռ քննարկում չի եղել: [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan