Post Tagged with: "Գագիկ Ծառուկյան"

  • Ավարտվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որին ներկա է եղել նաեւ Հովիկ Աբրահամյանը

    Ավարտվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որին ներկա է եղել նաեւ Հովիկ Աբրահամյանը

    Քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է  hayeli.am-ը: Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները վերջին սրբագրումներն են արել կոալիցիոն փաստաթղթումՙ հստակեցնելով, թե քանի նախարարական եւ մարզպետական պորտֆելներ են հանձնվելու ԲՀԿ-ին: Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ վարչապետի հարցը արդեն փակված է: Հղում անելով [...]

     
  • Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)

    Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)

    «Մենք միշտ բարեգործություն արել ենք և անելու ենք, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Շփվելով հանրության հետ՝ ինձ ավելի պարտավորված եմ զգում և շարունակելու եմ իմ գործունեությունը հանուն մեր երկրի ու ժողովրդի: Ուզում եմ հայտարարել, որ ինչ-որ արել եմ, քիչ եմ արել: Սրանից հետո կրկնապատկելու եմ բարեգործության բյուջեն արվեստի, սպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտների համար:

     
  • Օսկանյանն ուզում է ԲՀԿ-ին սնանկացնել, իսկ Ծառուկյանը պատրաստ չէ ընդունել հարկայինին (Տեսանյութ)

    Օսկանյանն ուզում է ԲՀԿ-ին սնանկացնել, իսկ Ծառուկյանը պատրաստ չէ ընդունել հարկայինին (Տեսանյութ)

    Ժամանակին Նիկոլ Փաշինյանը «վերջ դոդացմանը» կարգախոսով էր հանդես գալիս, հիմա ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցում է: Aravot.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ այս երկուսի մեջ հակասություններ չկա՞ն: Պարոն Կարապետյանի գնահատմամբ՝ դա պարադոքս է. «Ո՞նց չկան, կան: Ես խուսափում եմ մարդկանց վերաբերյալ անձնական նման կարծիքներ արտահայտել, բայց այդ [...]

     
  • Շարմազանովը` ծառուկյանաբար. «Կոալիցիայի մասին` հաջորդ դասին» (տեսանյութ)

    Շարմազանովը` ծառուկյանաբար. «Կոալիցիայի մասին` հաջորդ դասին» (տեսանյութ)

    «Նախագահը տեղեկացրեց իր հանդիպումների մասին` այլ կուսակցությունների ղեկավարների հետ: Դեռեւս կոնսուլտացիաները շարունակվում են: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Ցանկացած որոշում, որը որ մենք կկայացնենք, կբխի մեր պետության շահերից: Ամեն դեպքում, մենք պետք է հավատարիմ մնանք մեր գաղափարախոսությանը, մեր ծրագրային դրույթներին եւ, բնականաբար, այն փոփոխությունների կուրսին, որը որ նախաձեռնել է [...]

     
  • Ծառուկյանին չի սպառնում Սուքիասյանի ճակատագիրը, ելք կա (Տեսանյութ)

    Ծառուկյանին չի սպառնում Սուքիասյանի ճակատագիրը, ելք կա (Տեսանյութ)

    ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ եթե չմտնի կոալիցիա, նույն օրը ամբողջ հարկային դաշտը կսկսի լուրջ վերահսկողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմակիցների օբյեկտներում ու ընկերություններում: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների փորձեգետ Արմեն Բադալյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն պետք է արագ ձեռք բերի դրսի ուժերի աջակցությունը. «Եթե ինքը ունենա Արեւմուտքի կամ [...]

     
  • Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա

    Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն չկա

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն  Aravot.am-ի հետ զրույցում չժխտեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանի արած այն հայտարարությունը, որ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այս պահին որեւէ համաձայնություն չկա»,- մեր հարցին ի [...]

     
  • Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

    Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

    Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:  Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, [...]

     
  • Մի հավատացեք բառերին

    Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել՝ կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը՝ ապրիլի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն՝ չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով՝ ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից»: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձեւով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել՝ դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց՝ հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը՝ մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ՝ 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը՝ բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր՝ ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:

    Կամ՝ նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր՝ տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, եւ տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը՝ ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր՝ քաղաքացիներիս ականջները կամ գուցե երեւակայությունը:

     
  • Փորձագետը՝ ՀՀԿ-ՕԵԿ-ի մասին. «Եթե ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն է»

    Փորձագետը՝ ՀՀԿ-ՕԵԿ-ի մասին. «Եթե ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն է»

    «ՀՀԿ-ն ունի 75 տեղ: Դե, 69, բայց ՕԵԿ-ն էլ հետը՝ 75 տեղ: Ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ «Որ ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն ա»,- այսօր «Հայացք» ակումբում ընտրություններն այսպես վերլուծեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա խորհուրդ տվեց չհարցնել, թե ինչու ընդդդիմությունը 7% ձայն հավաքեց. «Քանի որ չգիտենք, [...]

     
  • Արամ Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Օլիգարխների հակասությունը մեր մոտ վերջանում է Խաչատուր Սուքիասյանով»

    Արամ Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Օլիգարխների հակասությունը մեր մոտ վերջանում է Խաչատուր Սուքիասյանով»

    «Մարդիկ անցել են խորհրդարան ու մանդատները սկսել են դնել, այսպես ասած՝ մանդատադնելացավ են կպել: Սա պարադոքս է, մարդիկ ձայն են տվել, եթե չէիք ուզում՝ չմասնակցեիք: Բոլոր նրանք, ովքեր մանդատները կդնեն՝ կմասնակցեն լեգիտիմացմանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Խոսելով կոալիցիայի հնարավոր մասնակիցներից՝ նշեց, որ [...]

     
  • ԲՀԿ-ն եւս 4-5 օր է լռելու

    ԲՀԿ-ն եւս 4-5 օր է լռելու

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի տարբեր ներկայացուցիչներ ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքերի վերաբերյալ կուսակցության պաշտոնական տեսակետը կամբողջացնեն եւ կհրապարակեն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո: Կիրակի օրը ՀՀ ԿԸՀ-ն արդեն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, բայց ԲՀԿ-ում դեռ չեն շտապում պաշտոնական տեսակետ հրապարակել: Ենթադրվում էր, որ [...]

     
  • ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Սիրելի քույրեր և եղբայրներ, Մայիսի  6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի [...]

     
  • Ով ում կմիանա

    Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է՝ ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին եւ նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեեւ հնարավոր է, բայց այս պահին՝ դժվար պատկերացնելի:

    Ամենաօպտիմալ տարբերակը հետեւյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում եւ հանդես է գալիս ինքնուրույն՝ կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաեւ՝ տապալել կառավարության բերած օրենքները: Որքան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի՝ երեք նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

     
  • ԲՀԿ-ում չեն մեկնաբանում Օսկանյանին

    ԲՀԿ-ում չեն մեկնաբանում Օսկանյանին

    ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խախտելով հետընտրական լռությունը` «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին ասել է. «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը [...]

     
  • ԲՀԿ-ում լռության օր է

    ԲՀԿ-ում լռության օր է

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առայժմ ձեռնպահ են մնում հետագա զարգացումների վերաբերյալ որեւէ հարցի շուրջ խոսել: Կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պետք է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ իրենք քննարկեն ընտրությունների ընթացքը եւ արդյունքները ու, ըստ այդմ, միասնական տեսակետ ձեւավորեն: Տիկին Զոհրաբյանն իր սեփական կարծիքն [...]

     
  • Ծառուկյանը միասնական շտաբում է

    Ծառուկյանը միասնական շտաբում է

    Այս պահին Գագիկ Ծառուկյանը միասնական շտաբում է:  Արձագանքելով «Ժառանգության» պնդմանը, թե առաջին դեմքերը պետք է անպայման ստորագրեին միասնական շտաբի փաստաթուղթը՝ նա ասաց. «Մեր համաձայնությունը եղել է միասնական շտաբի համար: Անհիմն է պահանջը՝ միանշանակ մեր որոշումն է եղել, որ միասնական կարողանանք անցկացնել բաց, թափանցիկ ընտրություններ: Հիմա մենք եկել ենք՝ ժամը ութից [...]

     
  • Սուրիկ Խաչատրյանի բարեկամները գործի՞ են անցել

    Սուրիկ Խաչատրյանի բարեկամները գործի՞ են անցել

    «Սյունիքի մարզի 37/39 տեղամասում ահռելի թվով զինվորականները քվեարկում են սպաների հսկողության տակ»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ահազանգեց ԲՀԿ-ական դիտորդ Հայկ Գալստյանը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահն արհամարհել է դիտորդների պահանջը՝ բացառել սպաների ներկայությունը ընտրական սրահում: Ինչպես նաեւ, այս տեղամասում, օքսիդացող թանաքն էլ չի փոխվել: Ինքը՝ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է նաեւ դիտորդների եւ վստահված [...]

     
  • «Քեթրինի Միհրանը» ընտրակաշա՞ռք է բաժանում (Տեսանյութ)

    «Քեթրինի Միհրանը» ընտրակաշա՞ռք է բաժանում (Տեսանյութ)

    Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Տոնոյանի վստահված անձինք Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացնում էին, որ ընտրատարածքի մոտ կանգնած մեքենաներում ընտրակաշառք են բաժանում ՀՀԿ-ի համար (տեսանյութում): Մեր զրուցակիցների հավաստմամբ՝ այդ անձինք «Քեթրինի Միհրանի»՝ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ են»: Ի դեպ, այդ տեղամասի [...]

     
  • ԲՀԿ վստահված անձ. «Տվեք սպանեք՝ խախտում չեմ թողելու» (Տեսանյութ)

    ԲՀԿ վստահված անձ. «Տվեք սպանեք՝ խախտում չեմ թողելու» (Տեսանյութ)

    Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Սուրեն Մկրտչյանին ոստիկանները եւ ՀՀԿ-ական «լավ տղերքը» հրահանգել են «խելոք նստել տեղում եւ ոչ մի բանի չխառնվել»: Մկրտչյանը ըմբոստացել է եւ փորձել պաշտպանել իր շահերը, արդյունքում քաշքշուկ է առաջացել: Խաչիկ անունով ոստիկան կապիտանը եւ «քրեականի Սամվելը» դիմելով Մկրտչյանին՝ ասել են. «Հանգիստ [...]

     
  • Վերլուծաբանն ամփոփում է քարոզարշավը

    Վերլուծաբանն ամփոփում է քարոզարշավը

    Տեղ հասանք, փառք Աստծո։ Կարելի է ասել՝ առանց շառի ու փորձանքի, եթե այն, ինչ մեզանում տեղի ունեցավ այս վերջին ամսվա ընթացքում, թեկուզ համեստորեն որակելու լինենք որպես քարոզարշավ։ Ընդունենք, որ մենք նույնիսկ Ֆրանսիայից քաղաքակիրթ գտնվեցինք ու քաղաքների (գոնե Երեւանի) շենքերի պատերը չլղոզեցինք նախընտրական պաստառներով ու թեկնածուների նկարներով։ Տարոնին իրոք հասնում է [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan