Post Tagged with: "ընտրություններ"

  • Անվավեր քվեաթերթիկնե՞րը կոմունիստների բախտին «քար գցին»

    Անվավեր քվեաթերթիկնե՞րը կոմունիստների բախտին «քար գցին»

    «Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության» առաջնորդ Վազգեն Սաֆարյանը,որը Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում էր, ԱԺ ընտրություններից առաջ, մարտի 12-ին լրատվամիջոցներին վստահաբար հայտարարել էր, որ իրենց ընտրազանգվածը առնվազն 10% է, եւ հաստատ այդքան ձայն կհավաքեն: Սակայն ՀԿԿ-ն իր ասած ձայների նույնիսկ կեսը չհավաքեց, այլ ընդամենը՝ 1.5%-ը: Aravot.am-ն այսօր Վազգեն Սաֆարյանից [...]

     
  • ՀԱԿ անդամ. «Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»

    ՀԱԿ անդամ. «Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»

    Հարցին՝ իր ներկայիս վիճակով, Դուք համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը կարող է լուրջ մասնակցություն եւ հավակնություն ունենալ նախագահական ընտրություններին, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Չի իմացվի՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի»:

     
  • Գարեգին Չուգասզյան. «Գործող ընտրական պրոցեսները ուրիշ սկզբունքով են կառուցված, բայց կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել»

    Գարեգին Չուգասզյան. «Գործող ընտրական պրոցեսները ուրիշ սկզբունքով են կառուցված, բայց կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել»

    Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց «Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության եւ նոր Հանրապետության հիմնադրման Ճանապարհային քարտեզի» նախագիծը: Չուգասզյանի ձեւակերպմամբ՝ չակերտներում ասված, վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ վարչախումբը կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չտվեց հասարակությանը՝ դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն եւ նոր համակարգի ձեւավորում: Այդ [...]

     
  • Հեռուստաընկերությունները մամուլի ասուլիսները նկարահանել են, բայց երբեմն չեն ցուցադրել

    Հեռուստաընկերությունները մամուլի ասուլիսները նկարահանել են, բայց երբեմն չեն ցուցադրել

    Մոնիտորինգի խմբի անդամներն այնպիսի տպավորություն են ստացել, որ ասես այն մի կենտրոնից, որտեղից ղեկավարվում են հեռուստաընկերությունները, կարծես թե հրահանգ են ստացել այս անգամ հավասար լուսաբանել:

     
  • Մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկ այլ բան՝ իշխանական կարկանդակը կիսելը

    Մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկ այլ բան՝ իշխանական կարկանդակը կիսելը

    Հետընտրական Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը ցույց տվեց, որ մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկը մյուսից ձայներ փախցնելն ու դիտորդներին կաշառելը, մեկ այլ բան՝ այդ ամենի արդյունքում ձեռք բերած իշխանական կարկանդակը կիսելը։ Արդեն 17 օր շարունակվող ներիշխանական բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս՝ ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել» ԲՀԿ-ին՝ [...]

     
  • ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. «Քննարկումների փուլում ենք»

    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. «Քննարկումների փուլում ենք»

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ Aravot. am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նախ [...]

     
  • Վարդան Օսկանյանն էլ դեռ չունի մեկնաբանություններ

    Վարդան Օսկանյանն էլ դեռ չունի մեկնաբանություններ

    ԲՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանն արդեն իսկ հայտարարել է, որ մինչեւ մայիսի 24-ն ինքը հավանաբար կներկայացնի ինքնաբացարկի դիմումը, քանի որ ԲՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել եւ միակ քննարկումներն այժմ մի քանի ավել պաշտոնների շուրջ են ընթանում: Նույն թեւից համարվող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ղեկավար Վահե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, [...]

     
  • ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

    ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

    «Շատ օբյեկտիվ քաղաքական գործընթաց է, քաղաքագիտական առումով ոչ մի նոր բան չի կատարվում»,- Aravot.am-ի հարցին՝ այս տարիների ընթացքում հետեւելով ՀԱԿ-ի գործունեությանը, 2006-2008 թվականներին նաեւ ակտիվ գործունեություն ծավալելով ՀԱԿ անդամ որոշ կուսակցությունների եւ անհատ գործիչների հետ, ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ [...]

     
  • Նիկոլ Փաշինյանն էլ նստացույց հայտարարեց

    Նիկոլ Փաշինյանն էլ նստացույց հայտարարեց

    Հայաստանյան բոլոր ընտրություններին հաջորդել են հետընտրական բուռն զարգացումներ, որոնք սակայն չեն ազդել  ընտրությունների արդեն հրապարակված արդյունքների վրա: 1995 թ. հուլիսի 5-ին օրենքով սահմանված քվեարկության ժամը լրանալուց հետո ԿԸՀ-ն եւս երկու ժամ ավելացրեց’ ընտրողների բավարար քանակ ապահովելու համար: Ընդդիմությունն անմիջապես  հայտարարեց՝ սահմանադրական հանրաքվեն եւ ԱԺ ընտրության արդյունքները կեղծված են: Իսկ արդեն հուլիսի [...]

     
  • Ս. Սուրենյանց. «Սամվել Ալեքսանյանն իրականում օրինական ընտրությունների միջոցով հաղթել է Նիկոլ Փաշինյանին»

    Ս. Սուրենյանց. «Սամվել Ալեքսանյանն իրականում օրինական ընտրությունների միջոցով հաղթել է Նիկոլ Փաշինյանին»

    «Ինքս, երկու տարի առաջ, երբ Նիկոլին պետք էր քաղաքական աջակցություն, հրաժարվեցի առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում՝ զորակցելով Նիկոլ Փաշինյանին: Հիմա իրավիճակը միանգամայն այլ է, Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ է եւ բարոյական աջակցության կարիք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ մի հարցազրույցում նա հանդես [...]

     
  • ՀԱԿ-ը դիմեց Սահմանադրական դատարան

    ՀԱԿ-ը դիմեց Սահմանադրական դատարան

    Ժամը 16.00-ին Հայ ազգային կոնգրես դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու մայիսի 6-ի ընտրություններում համամասնական ընտրակարգի արդյունքները: Այսօր վիճարկելու համար դիմումներ ներկայացնելու վերջին օրն էր: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ ընտրախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների վերաբերյալ իրենց մոտ բողոք չի ներկայացվել, ինչը բացառիկ դեպք է հայաստանյան ընտրություններում: Ռ. [...]

     
  • Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր կառավարության նիստում կատարած անդրադարձները ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընկալել է իբրեւ պատասխան՝ ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր քննադատություններին։ Այդ առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրում է. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն [...]

     
  • «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին եւ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը անդրադարձան Հայաստանում կայացած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, նոր գումարման Ազգային ժողով  անցած հինգ կուսակցություններին եւ մեկ [...]

     
  • «Վաբշե» թող գան

    Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք եւ մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա՝ հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին՝ բացականչում է՝ «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարեւոր՝ որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ՝ առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, եւ հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ՝ քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին՝ «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար:

     
  • Գորիսի նախկին քաղաքապետը դիմել է ՍԴ

    Գորիսի նախկին քաղաքապետը դիմել է ՍԴ

    Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պատրաստվում է վիճարկել ՀՀ Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Սյունիքի մարզպետի հովանավորությունը վայելող Հայկ Գրիգորյանը: Սամվել Հարությունյանն այսօր արդեն իր դիմումը ներկայացրել է [...]

     
  • Ինչո՞ւ ժողովուրդը չբողոքեց ընտրություններում կեղծիքների դեմ

    Ինչո՞ւ ժողովուրդը չբողոքեց ընտրություններում կեղծիքների դեմ

    Ինչո՞ւ այս ընտրություններից հետո բողոքի ալիք չբարձրացավ։ Չէ՞ որ 1995-ից սկսած՝ բոլոր ընտրություններից հետո մարդիկ փողոց են ելել, օրեր շարունակ բողոքի ակցիաներ արել, պահանջել, որ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Այս անգամ նման զանգվածային բողոքի տեսարաններ չեղան։ Ինչո՞ւ։ Անշուշտ, իշխանությունն այս հարցի պատասխանն ունի։ Նա ասում է, որ «աննախադեպ մաքուր» ընտրություններ [...]

     
  • Ռ. Թովմասյան. «Նաեւ ընդդիմադիրների օձիքից բռնած, քարշ տալով, մի կերպ գցեցին ԱԺ»

    Ռ. Թովմասյան. «Նաեւ ընդդիմադիրների օձիքից բռնած, քարշ տալով, մի կերպ գցեցին ԱԺ»

    «Դրանք պաշտոնական արդյունքներ չեն, այլ կեղծված թվերի հրապարակում»,- Aravot.am-ի հարցին` Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ընդունո՞ւմ է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակեց ԿԸՀ-ն, ասաց կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հիշեցնենք, որ ինչպես մնացյալ  քաղաքական ուժերն, այնպես էլ ՀԿԿ-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական [...]

     
  • ԲՀԿ-ն եւս 4-5 օր է լռելու

    ԲՀԿ-ն եւս 4-5 օր է լռելու

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի տարբեր ներկայացուցիչներ ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքերի վերաբերյալ կուսակցության պաշտոնական տեսակետը կամբողջացնեն եւ կհրապարակեն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո: Կիրակի օրը ՀՀ ԿԸՀ-ն արդեն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, բայց ԲՀԿ-ում դեռ չեն շտապում պաշտոնական տեսակետ հրապարակել: Ենթադրվում էր, որ [...]

     
  • Սյունիքի բնակչությունը նվազել է, ընտրողների թիվն` ավելացե՞լ

    Սյունիքի բնակչությունը նվազել է, ընտրողների թիվն` ավելացե՞լ

    «Ավելի վատ ընտրություն երբեւէ ՀՀ-ում չի եղել: Եկող ընտրությունը միշտ էլ նախորդին գերազանցել է` ընտրախախտումների, զանգվածային կեղծիքների առումով, բայց այս մեկը տարբերվում է եւ սա կոչել ընտրություն, ուղղակի չի կարելի»,- մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն այսպես է բնութագրում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ [...]

     
  • ԱԱԾ-ին դիմեցին, բայց չօգտվեցին

    ԱԱԾ-ին դիմեցին, բայց չօգտվեցին

      Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն եւ ՕԵԿ-ը համատեղ դիմում էին ստորագրել` ուղղված ԱԱԾ-ին: «Կարևորելով ընտրությունների ժամանակ հանրապետությունից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը և նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետևյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan