70-ամյա կնոջը բռնաբարելու փորձ կատարած «էրեխու» գործով դատական հաջորդ նիստը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը
Վազգենը տեղյակ է եղել, որ ծեր կինը միայնակ է ապրում, նրա թոռը գտնվում է ժամկետային ծառայության մեջ: Վազգենը մտել է Սուսան Բեկնազարյանի ննջասենյակ, ձեռքերը դրել նրա կրծքերին: Տարեց կինն արթնացել է, թոռանն օգնության կանչել: Վազգեն Օհանյանը բարձրացել է կնոջ մահճակալի վրա, ձախ ձեռքով փակել է կնոջ բերանը, աջով փորձել նրա վրայի վերմակը հեռացնել:










