Լեւոն Զուրաբյան. «Բնական եմ համարում, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք եւ սպառված են, եւ հոգնած են, ի վիճակի չեն նման գործունեությամբ զբաղվել»
Զուրաբյանը չբացառեց, որ Կոնգրեսի շարքերում էլի կարող են լինել դաշինքը լքող ուժեր. – «Շատերը հույսեր են փայփայել, որ նստելով Կոնգրեսի գնացքը, հասնելու են իրենց քաղաքական կարիերայում ինչ-որ բարձունքների, բայց երբ տեսնում են, որ պրոցեսը մի քիչ դանդաղ է ընթանում առաջ, չեն դիմանում, դա էլ է շատ բնական: Այդ առումով շատ կարեւոր եմ համարում, որ շարժումը զուլալվում է. պատեհապաշտները, թույլերը, հուսահատվածները, վհատվածները, հեռանկար չտեսնողները կամաց-կամաց գնում են շարժումից ՝ ճանապարհ բացելով էներգիայով լի, նոր մտածողություն ունեցող մարդկանց»:










