Հերթական արտակարգ իրավիճակը` Կապանում
Այսօր առավոտյան Կապան քաղաքում մեծ հեղեղումներ է առաջացրել նաեւ Ողջի գետի Գեղանուշ վտակը: Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունում առավոտյան ժամը 10:45-ի սահմաններում դեպքի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո՝ ստեղծված արտակարգ իրադրության վայր է մեկնել փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ տեղում արձանագրել, որ վարարած գետի ջրերով ողողվել է Կապանի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում [...]










