Post Tagged with: "Հայաստան"

  • ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփվեցին

    Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որն իր աշխատանքներն ամփոփեց նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսով: ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի  Կապիշինը միաձայն ընտրվել է [...]

     
  • Իսպանիա-Հայաստան՝ 2:1

    Իսպանիա-Հայաստան՝ 2:1

    Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Էլիտ ռաունդի առաջին խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրեց Իսպանիայի իր հասակակիցների հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Առաջին խաղակեսում դարպասների գրավում չարձանագրվեց, եւ ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ բուլղարացի մրցավար Իվայլո Ստոյանովը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց մրցակից թիմի խաղացող Ժերար Դելոֆեին՝ հեռացնելով դաշտից: [...]

     
  • Արա Պապյան. Վիլսոնի իրավարար վճռի շնորհիվ կկարողանանք լուծել Հայկական Հարցը

    Արա Պապյան. Վիլսոնի իրավարար վճռի շնորհիվ կկարողանանք լուծել Հայկական Հարցը

    Այսօր, «Նարեկացի արվեստի միությունում» «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն անցկացրեց  դասախոսություն` «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով: Ներկայացնելով վերջին հազարամյակում Հայաստանի սահմաններին վերաբերող պայմանագրերը` Պապյանը փաստեց, որ դրանցից ոչ բոլորն են ունեցել իրավական հիմքեր, որոնք սահմանվել են 1969թ-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայով: Ըստ [...]

     
  • Լքում են Հայաստանը

    Լքում են Հայաստանը

    2012-ի առաջին 4 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 57 հազար 320 մարդ։ Տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնել եւ չէր վերադարձել 47 հազար 610 մարդ։ Այսինքն, մեկնող-չվերադարձողների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան [...]

     
  • Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին

    Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին

    Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երևանին, այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան: «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ոչ բարիդրացիական քայլեր, ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին»,- [...]

     
  • Ոչ թե ով, այլ՝ ինչպես

    Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է: Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են՝ Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը: Կամ՝ մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ՝ նախարարության աշխատակիցների համար դա շատ կարեւոր է. ում է նշանակելու, ում է հանելու, չափավոր է «ուտելու», թե գռփելու է՝ ինչ որ ձեռքի տակ ընկնի: Բայց եթե այդ հարցին նայեք, ասենք, երաժշտական դպրոցի ջութակի դասատուի տեսանկյունից, ապա նախարարի անձը եւ նրա կուսակցական պատկանելությունը կորցնում են իրենց դարակազմիկ նշանակությունը, ու շատ ավելի առաջնահերթ խնդիր է դառնում, թե որքան է այդ ուսուցչի աշխատավարձը եւ ինչու չէ՝ որքանով է պետությունը գոնե բարոյապես կարեւորում նրա աշխատանքը: Համարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարեւոր պետական գործ են անում, եւ նրանք պետք է ստանան բժշկական ապահովագրական պետական փաթեթները, իսկ ահա երաժշտական դպրոցների աշխատակիցները պարզապես «ծառայություն են մատուցում»՝ վարսավիրների կամ մերսողների նման, եւ նրանց ոչ մի փաթեթ էլ չի հասնում:

     
  • Հայաստանը 24-րդ երկիրն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում

    Հայաստանը 24-րդ երկիրն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում

    Հրապարակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ուժեղագույն երկրների մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ոչ պաշտոնական ցուցակը: Հայաստանն այնտեղ նշված է 24-րդ հորիզոնականում, որը, համեմատած հունվար ամսվա հետ, հինգ աստիճան նահանջ է: Իսկ աշխարհի ամենաուժեղների եռյակն ըստ հաջորդականության կազմում են ԱՄՆ-ը, Մեքսիկան եւ Ճապոնիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

     
  • «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին եւ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը անդրադարձան Հայաստանում կայացած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, նոր գումարման Ազգային ժողով  անցած հինգ կուսակցություններին եւ մեկ [...]

     
  • «Վաբշե» թող գան

    Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք եւ մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա՝ հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին՝ բացականչում է՝ «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարեւոր՝ որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ՝ առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, եւ հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ՝ քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին՝ «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար:

     
  • Ոչ առաջ, ոչ ետ

    Ոչ առաջ, ոչ ետ

     ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակում ֆուտբոլի Հայաստանի ընտրանին մնացել է նախորդ ամսվա 47-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում մեր ազգային հավաքականի մրցակիցները հանգրվանել են հետեւյալ հորիզոնականներում: 10. Դանիա 12. Իտալիա 26. Չեխիա 96. Բուլղարիա 150. Մալթա Լավագույն տասնյակն ըստ հաջորդականության կազմում են Իսպանիան, Գերմանիան, [...]

     
  • Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է

    Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է

    Միջազգային հանրությունը խորհրդարանի ընտրության գործընթացում միարժեքորեն սատարում էր Սերժ Սարգսյանին: Ընդ որում` դա անում էր թե՛ խորհրդարանի ընտրությունից առաջ, թե՛ հետո: Ասել, թե այդ հանրությունը միամիտ է և չի հասկանում, որ իրականում Սարգսյանն ու ՀՀԿ-ն ազատ և արդար ընտրությամբ ընտրվելու շանս չունեն` կլինի թերևս մոլորություն: Արևմուտքը, թերևս, լավ էլ պատկերացնում [...]

     
  • Լավատեսական սցենար

    Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շատ դիպուկ միտք էր արտահայտել. եթե դու կարող ես օրինական դաշտում (ոչ սամիզդատի մակարդակով) գործող լրատվամիջոցով տվյալ վարչակարգն անվանել «ռեժիմ», ապա իրականում ոչ մի ռեժիմ էլ գոյություն չունի: Իհարկե, խոսքը բռնապետության մասին է, որը անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ չկար եւ, հուսով եմ, չի էլ լինելու: Առավել եւս՝ հիմա, երբ հայաստանյան եթերում կան երկու կուսակցությունների դիրքորոշումն արտահայտող հեռուստաընկերություններ, իսկ այդ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ընտրարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը դրսեւորում էին միանգամայն ընդդիմադիր կեցվածք: Եթե նույնիսկ հաշվի չառնենք կայքերն ու սոցցանցերը, որոնք համեմատաբար նոր երեւույթ են, եւ թերթերը (ընդդիմադիր թերթեր միշտ էլ եղել են), ապա կարելի է արձանագրել, որ իրավիճակը լրատվական դաշտի առումով միանգամայն նոր է: Ընդդիմադիր հեռուստաընկերություններ Հայաստանի եթերում չեն եղել. կար «Ա1+»-ը, որը անկախ էր, եւ որը եթերազրկվեց 2002 թվականին, մնացածը, մինչեւ 2012-ի ապրիլը, «ազատ էին, բայց պատասխանատու»:

    Մնում է, որ՝ 1/ այն երկու հեռուստաընկերությունների «սեփականատեր» քաղաքական ուժերը պահպանեն իրենց հարաբերական ինքնուրույնությունը, 2/ այդ լրատվամիջոցները չլինեն չափից դուրս կուսակցականացված եւ հնարավորություն տան արտահայտվելու թե այլ ընդդիմադիրներին՝ ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», թե իշխանության ներկայացուցիչներին եւ թե ստեղծված համակարգից դուրս գտնվող մարդկանց, 3/ առաջին երկու պայմանների դեպքում իշխանությունն այնքան խոհեմություն դրսեւորի, որ չհետապնդի այս երկու հեռուստաընկերություններին: (Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու մեզ գրեթե ցույց չեն տալիս ընտրակեղծիքների մասին հավաստող տեսանյութեր):

     
  • Բողոքարկում է ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)

    Բողոքարկում է ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)

    Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն արդեն  5-րդ օրն  է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ շարունակում է հացադուլը: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հեռվից իրեն էր դիտում.«Ֆիքսեց, բայց չմոտեցավ»: Պարոն Վարդանյանը հացադուլով բողոքարկում է Հայաստանում ընտրությունների կարգն ու առաջարկում այլընտրանքային ընտրություններ. «Խնդիր եմ [...]

     
  • Հայաստանում ընտրությունները խանդավառ են, Բրիտանիայում՝ ձանձրալի

    Միջազգային դիտորդների հետ հանդիպմանը հարցին՝ եթե տրակտորները մի կողմ թողնենք՝ այլ խախտումներ նկատե՞լ են դիտորդները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Ռադմիլա Շեկեռինսկան պատասխանեց. «Լսել ենք բավական մեղադրանքներ ընտրությունների օրը ձայների գնման վերաբերյալ: Փորձել ենք մեր աչքով ականատես լինել, շատ դժվար էր դա անել: Քվեարկության օրը նման մեղադրանքների ծավալն աճեց, դրանցից որոշների վերաբերյալ հայտարարություն [...]

     
  • Դիտորդները զարմացած են գումարների այն ծավալից, որ ՀՀ-ում ծախսվել է նախընտրական քարոզչության համար

    Դիտորդները զարմացած են գումարների այն ծավալից, որ ՀՀ-ում ծախսվել է նախընտրական քարոզչության համար

    ICES-ընտրական համակարգի միջազգային դիտորդական կենտրոնն այսօր ամփոփեց մինչ այժմ կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Կենտրոնը հիմնադրվել է 2005-ին և ունի 20  անկախ փորձագետներ: Այն ուսումնասիրություններ է անցկացնում ԱՊՀ երկրներում: Իսրայելը ներկայացնող փորձագետ, փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ նախընտրական գործընթացները հանգիստ են [...]

     
  • Հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի

    Հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի

    Օլիմպիական խաղերում կանանց ծանրամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացված է լինելու երկու մասնակցով Ի տարբերություն մեր յոթ տղամարդկանց, որոնք միմյանց միջեւ մրցակցում են հավաքականի չորս թափուր տեղերն զբաղեցնելու համար, այստեղ ամեն բան հայտնի է: Լոնդոն մեկնելու են 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75+ քաշային կարգ: Նրանք ներկայումս ուսումնամարզական հավաքում [...]

     
  • “ԱՄՆ-ը շատ լուրջ է ընդունում ընտրությունների մասին Հայաստանի նախագահի խոստումները”

    Մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, նախընտրական պայքարից ու ընտրություններից ԱՄՆ-ի սպասելիքները «Ամերիկայի Ձայն»՛-ի հայկական ծառայությանը ներկայացրեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից եւ այս գործընթացում Հայատանին օգնում է տարբեր ձեւերով՝ օժանդակում է կառավարական ու իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ՝ աշխատանքներ տանում ոչ կառավարական [...]

     
  • Հայաստանում online sex shop է գործում

    Հայաստանում online sex shop է գործում

    Հայաստանում Xshop online sex shop է գործում:  Վաճառքում կա ամեն ինչ, այսինքն այն, ինչի մասին շատերն անգամ պատկերացում չունեն, որոշներն էլ երազում են` ամսագրերում, արտասահմանյան կայքերում ու ֆիլմերում տեսնելիս:  Փորձ անելով մուտք գործել համապատասխան կայք, ընդամենը պահանջվում է եռալեզու կայքին մեկ քլիքի օգնությամբ «համոզել», որ 18 տարին լրացել է, իսկ [...]

     
  • Սահմանափակ առաջընթաց

    «Ֆրիդոմ հաուս» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դարձյալ եկել է եզրակացության, որ Հայաստանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցողների շարքին: Չգիտեմ, թե ինչ չափանիշներով է նման գնահատականը տրվում: Բայց որքան կարող եմ հետեւել Թուրքիայի եւ Վրաստանի լրատվամիջոցներին (որտեղ մամուլը մասնակիորեն ազատ է), ես, ճիշտն ասած, չեմ նկատում, որ մենք այս պահին շեշտակիորեն զիջում ենք հարեւաններին: Իհարկե, իմ դիտարկումները գուցեեւ սիրողական են, բայց այս պահին ես, օրինակ, չեմ տեսնում, որ որեւէ հեռուստաընկերությունում սահմանափակում կա որեւէ ընդդիմադիր կարծիք հնչեցնելու: Դուք կասեք, որ դա եվրոպացիների նախընտրական մոնիտորինգի պատճառով է: Իհարկե, այդպես է, բայց 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ անց էր կացվում նույն մշտադիտարկումը, եւ «պատասխանատու» եթերով, այսպես կոչված, «խմբագրական լուսաբանումներում» ընդդիմության հասցեին հնչում էին պիտակավորումներ, որակումներ, այդ թվում՝ Իսրայելի դրոշի եւ հուդամասոնական դավադրության թեմաներով: Այո, «Ա1+»-ը հիմա էլ եթերում չէ, եւ դա ներկայիս իշխանության խոշոր բացթողումներից մեկն է: Բայց չնկատել որոշակի «սահմանափակ առաջընթաց» (Արեւմուտքում ընդունված եզրաբանությամբ), ինձ թվում է, արդար չէ: Ի դեպ, այդ առաջընթացը կամրագրվեր նաեւ նրանով, որ ընտրություններից հետո նույնպես, անկախ դրանց ելքից, որոշում ընդունողները հասկանան, որ ընդդիմադիրների՝ եթերում հայտնվելուց աշխարհը փուլ չի գալու:

     
  • «Ժամանակն է վերջ տալ Ջավախքի խնդրով սիրողական մակարդակով զբաղվելուն» (Տեսանյութ)

    «Ժամանակն է վերջ տալ Ջավախքի խնդրով սիրողական մակարդակով զբաղվելուն» (Տեսանյութ)

    ՀՀ քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում հիմնականում անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքականությանը: Սակայն կուսակցությունների մեծամասնությունն իրենց ծրագրերում չեն նախատեսում Ջավախքի հետ կապված խնդիրների լուծում: Aravot.am-ը այս առնչությաբ մեկնաբանություն խնդրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցից և ջավախեցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանից խնդրեց մեկնաբանել նշված իրավիճակը: Պարոն Մկրտչյանը նկատեց. «Ջավախահայության խնդիրները միայն ջավախեցու [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan