Post Tagged with: "Ռուսաստան"

  • Ռուսաստանում նշանակվեց նոր կառավարությունը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունում 21 նախարար կա, 7 փոխվարչապետ։ Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Շուվալովը։ Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների [...]

     
  • «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    «Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

    Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին եւ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը անդրադարձան Հայաստանում կայացած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, նոր գումարման Ազգային ժողով  անցած հինգ կուսակցություններին եւ մեկ [...]

     
  • Մոսկվայում ձերբակալվածների թիվն անցել է 750-ից

    Մոսկվայում ձերբակալվածների թիվն անցել է 750-ից

    Արդեն չորրորդ օրն է՝ ոստիկանությունը Մոսկվայում զանգվածային ձերբակալություններ է իրականացնում փողոցներում, որտեղ ընդդիմադիրները փորձում են «քաղաքական զբոսանքներ» անցկացնել՝ Վլադիմիր Պուտինի նախագահության դեմ։  Վերջին տեղեկությունների համաձայն, ճաղերի ետեւում են հայտնվել ավելի քան 750 մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին եւ Սերգեյ Ուդալցովը։ Երկուսն էլ մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու համար, եւ [...]

     
  • Մոսկվայի առաջնահերթությունների շարքում նաեւ Ղարաբաղի հարցն է

    Մոսկվայի առաջնահերթությունների շարքում նաեւ Ղարաբաղի հարցն է

    Երկուշաբթի օրը ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը` Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմավարական նշանակության 11 հրամանագիր։ Դրանք, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության, սահմանում են երկրի զարգացման եւ կառավարող մարմինների գործունեության առանցքային ուղղությունները։  Ստորագրված 11 փաստաթղթերից մեկը «Արտաքին քաղաքական ուղեգծի իրագործման միջոցառումները» հրամանագիրն է, որում նշվում է հակամարտությունների կարգավորման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում խաղաղության [...]

     
  • Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան

    Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան

    Երևան, 7 մայիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս: «Շնորհավորում ենք Նվերին, որն արդեն չորրորդ [...]

     
  • Պուտինը ողջունել է Ծառուկյանին

    Պուտինը ողջունել է Ծառուկյանին

    Քիչ առաջ Ծաղկաձորում մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում» միջազգային ֆորումը: Ֆորումի նախաձեռնությունը «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությանն» է, որի նախագահն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համակարգողը` ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը: Ֆորումի աշխատանքները ողջունել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Վարչապետի պաշտոնական էջում տեղադրված ուղերձում է. «Ողջունում [...]

     
  • Բիլանն, այնուամենայնիվ կգնա «Եվրատեսիլ»

    Բիլանն, այնուամենայնիվ կգնա «Եվրատեսիլ»

    Ռուսաստանում շարունակում են քննարկել  «Եվրատեսիլ 2012»-ի թեման, կրքերը չեն հանդարտվել: Դիմա Բիլանն ու Յանա Ռուդկովսկայան չեն թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը:  Օրերս Դիմա Բիլանը հայտարարել է, որ ինքը գնալու է Բաքու` հաղորդում է Loveradio.ru կայքը:  «Ես կգնամ որպես հատուկ հյուր, որովհետեւ ինձ իսկապես հրավիրել են: «Եվրատեսիլի» տնօրինությունը  ցանկանում է ինձ [...]

     
  • «Ինչո՞ւ եք ուզում տիրոջը փոխել, թե ասա ամերիկացիները ձեթից ու լոբուց բացի մեզ համար ի՞նչ են արել»

    «Ինչո՞ւ եք ուզում տիրոջը փոխել, թե ասա ամերիկացիները ձեթից ու լոբուց բացի մեզ համար ի՞նչ են արել»

    Երեկ Գյումրու շախմատի տանը մեր երկրի արտաքին քաղաքականության մասին խոսելիս, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ի սրտե զայրացավ այն քաղաքական ուժերի վրա, որոնց ուշքումիտքը «տիրոջը փոխելն» է: «Կան ուժեր, որոնք հայտարարում են, թե մենք Ռուսաստանի կալոնիան ենք, մեկը լինի ասի` դու քո սեփական երկրի անվտանգությունն ապահովե՞լ ես, որ ուզում [...]

     
  • Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ ՌԴ-ն կփորձի ճնշումներ բանեցնել ՀՀ վրա ԼՂՀ հարցում

    Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է, որ ՌԴ-ն կփորձի ճնշումներ բանեցնել ՀՀ վրա ԼՂՀ հարցում

    Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այս եզրահանգմանն է եկել օրերս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո։ Քաղաքագետի խոսքերով, Ռուսաստանին մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Նա վստահ է, որ այս ամիս նախատեսված Հայաստանի ու ԱՄՆ-ի միասնական զորավարժությունները չեն վրիպի Կրեմլի [...]

     
  • Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը գաղտնալսում է կասկածում

    Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը գաղտնալսում է կասկածում

    Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստն ու հեռախոսը գտնվում են վերահսկողության տակ, քանի որ լրագրողներն անսպասելիորեն հայտնվում են այն վայրերում, որտեղ ինքը հանդիպումներ է ունենում: Դեսպան Մայքլ Մըքֆոլը հինգշաբթի օրը «Twitter»-ի իր էջում գրել է, թե հարգանքով է վերաբերվում մամուլի ամենուրեք ներկա լինելու և հարցեր տալու իրավունքին: Սակայն դեսպանը [...]

     
  • «Քաղաքական բրիգադիրներ» Ռուսաստանում

    «Քաղաքական բրիգադիրներ» Ռուսաստանում

    Ռուսաստանի աշխատանքային շուկայում վերջին ամիսներին նոր բիզնես է ծաղկում՝ պահանջվում են «բրիգադիրներ»՝ քաղաքական հանրահավաքներում վճարովի մասնակիցներ գտնելու համար, գրում է ամերիկյան Time-ը, որի լրագրողները հետաքննություն են իրականացրել՝ այս բիզնեսի առանձնահատկություններն ու գները պարզելու համար։  Արեւմտյան լրագրողները փաստում են, որ վերջին ամիսներին Ռուսաստանում ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են յուրօրինակ «դուելներ» կազմակերպել՝ [...]

     
  • Քարոզչության անատոմիան

    Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ HTB-ն ցույց էր տվել մի ֆիլմ, որը կոչվում էր «Բողոքի անատոմիան» եւ, խախտելով լրագրողական մասնագիտական եւ էթիկական ստանդարտները, պարզապես վայրահաչում էր Դումայի կեղծված ընտրությունների դեմ բողոքող մարդկանց հասցեին: Վերջերս HTB-ի դեմ պիկետներ էին կազմակերպվում, որոնց մասնակիցները դատապարտում էին նման «ստեղծագործությունների» եթերում հայտնվելը: Իր ուղղվածությամբ տվյալ ֆիլմը [...]

     
  • Գլամուրն այսօր. ինչ հագնել հանրահավաքներին (Տեսանյութ)

     
  • Ընդունվել է նույնասեռականների իրավունքները ոտնահարող օրենք. նրանց համեմատում են մանկապիղծների հետ

    Ընդունվել է նույնասեռականների իրավունքները ոտնահարող օրենք. նրանց համեմատում են մանկապիղծների հետ

    Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է նույնասեռականության եւ մանկապղծության քարոզչությունն արգելող օրենք, ըստ որի` անչափահասների շրջանում նման քարոզչությամբ զբաղվողները կենթարկվեն պատասխանատվության` 500 հազարից մինչեւ մեկ միլիոն ռուբլի տուգանքի չափով: Օրինագծի հեղինակ պատգամավորների հաղորդմամբ՝ քարոզչություն ասելով պետք  է հասկանալ ոչ միայն սեռական փոքրամասնությունների կողմից հանրահավաքների եւ պիկետների անցկացումն, [...]

     
  • Ռուսաստանյան ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

    Ռուսաստանյան ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

    Ռուսաստանյան ընդդիմությունը շաբաթ օրը անցկացրեց հերթական արտոնված հանրահավաքը, որին տարբեր տվյալներով մասնակցել է 10-30 հազար մարդ:  Տարբեր շարժումների, կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ պարզապես շարքային մոսկվացիներ եկել էին իրենց անհամաձայնությունն արտահայտելու մարտի 4-ին կայացած նախագահական արդյունքների հետ: Հանրահավաքում ելույթներ ունեցան մարդիկ, ովքեր դիտորդներ էին եղել մարտի 4-ին. նրանք պատմում էին ընտրախախտումների մասին: [...]

     
  • Նախագահ Օբաման շնորհավորել է Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ

    Նախագահ Օբաման շնորհավորել է Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ

    «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ և ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ»: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի», ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից մարտի 9-ին տարածված հաղորդագրությամբ, որտեղ նշվել է նաև, որ հեռախոսային զրույցի ընթացքում նախագահ Օբաման առանձնացրել է [...]

     
  • Հետընտրական պրոցեսներ

    Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում եւ իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ. նրանց ձերբակալում են, դատում են եւ այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու, եւ որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: Անշուշտ, մարդիկ բողոքելու հիմքեր ունեն՝ ԱՊՀ երկրներում ընտրությունները կազմակերպում ու անց են կացնում իշխանությունները, եւ բնական է, որ նրանք ամեն հնարավորն ու անհնարինը անելու են՝ վերարտադրվելու համար: Ինչո՞ւ ես պետք է կազմակերպեմ մի բան, որում չեմ «հաղթելու»: Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում ընտրություններն անց է կացնում պետությունը, եւ դա ոչ մեկի համար «Ավարայր» կամ «Սարդարապատ» չէ՝ սովորական, առօրյա գործընթաց է՝ 4-5 տարով ժամանակավոր վարչակազմ եւ օրենսդիր մարմին ընտրելու համար:

    Տվյալ դեպքում, երբ Մոսկվայի հրապարակներ են դուրս գալիս մարդիկ եւ ասում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանք ճիշտ են միայն մասամբ: Որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե իրականում հաղթել է, ասենք, Զյուգանովը կամ Պրոխորովը, իսկ նախագահ է հռչակվել Պուտինը:

     
  • «Պուտին» ակումբի հիմնադիրը շնորհավորեց Պուտինին

    «Պուտին» ակումբի հիմնադիրը շնորհավորեց Պուտինին

    ԱՊՀ երկրներում երիտասարդության խորհրդի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինին հղել է շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված է. «Մենք բոլորս միասին տոնում ենք ձեր հաղթանակը, որը վկայում է  կայունության, անվտանգության եւ արժանապատիվ ապագա կառուցելու ձեր ծրագրին Ռուսաստանի բազմազգ ժողովրդի կողմից աջակցության մասին»:

     
  • Ռուսաստանի որեւէ նախագահի օրոք  ՌԴ քաղաքական գիծը չի փոխվելու

    Ռուսաստանի որեւէ նախագահի օրոք ՌԴ քաղաքական գիծը չի փոխվելու

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մատուցմամբ` մտայնություն կա, թե գերտերությունների ղեկավարներն իրենց երկրների հարաբերություններն այլ պետությունների հետ կապում են  առանձին քաղաքական գործիչների հետ: «Նրանք կարող  են, ենթադրաբար, նախապատվությունը տալ որեւէ քաղաքական ուժի, բայց անձնական հովանավորչություն որեւէ մեկ անձի հանդեպ չեն կարող ցուցաբերել, որովհետեւ այս պարագայում աշխատում են այդ երկրների, [...]

     
  • Սերժ Սարգսյանը շնորհավորեց Պուտինին

    Սերժ Սարգսյանը շնորհավորեց Պուտինին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan