Post Tagged with: "Սյունիք"

  • Կարկուտը գյուղացիների «տունը քանդել է»

    Կարկուտը գյուղացիների «տունը քանդել է»

    Գյուղապետերի խոսքերով՝ ՀՀ կառավարությունն էլ չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընտրություններից առաջ ջանք ու եռանդ չէր խնայում գյուղացիների սիրտը շահելու համար ու համոզելու, որ ընտրեն իր կուսակցությանը՝ ՕԵԿ-ին, խոստանալով գյուղերը շենացնել, գյուղացու հոգսն էլ՝ թեթեւացնել: Այս օրերին նախարարը նույն ջանասիրությամբ անտարբերության է մատնել կարկտահարված համայնքները: [...]

     
  • Արտակարգ իրավիճակ Կապանում. Գետը հունից դուրս է եկել ու ողողել մի ամբողջ  թաղամաս (Տեսանյութ)

    Արտակարգ իրավիճակ Կապանում. Գետը հունից դուրս է եկել ու ողողել մի ամբողջ թաղամաս (Տեսանյութ)

    Կեսգիշերին մոտ Կապանի միջով հոսող Վաչագան գետը Մելիք Ստեփանյան փողոցի (Լճի թաղ) կոչվող հատվածում հունից դուրս է եկել եւ  ողողել ամբողջ թաղամաս:  Բնակիչները սարսափահար են եղել դեպքից: «Ուժեղ դղրդոց ենք լսել, սարսափահար արագ դուրս եկանք, տեսնենք` գետը  քշած տանում է սեփական տներից մեկի տան երկաթե կամուրջն ու դարպասները: Ամբողջ շենքերի [...]

     
  • Գորիսի նախկին քաղաքապետը դիմել է ՍԴ

    Գորիսի նախկին քաղաքապետը դիմել է ՍԴ

    Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պատրաստվում է վիճարկել ՀՀ Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Սյունիքի մարզպետի հովանավորությունը վայելող Հայկ Գրիգորյանը: Սամվել Հարությունյանն այսօր արդեն իր դիմումը ներկայացրել է [...]

     
  • Սյունիքի բնակչությունը նվազել է, ընտրողների թիվն` ավելացե՞լ

    Սյունիքի բնակչությունը նվազել է, ընտրողների թիվն` ավելացե՞լ

    «Ավելի վատ ընտրություն երբեւէ ՀՀ-ում չի եղել: Եկող ընտրությունը միշտ էլ նախորդին գերազանցել է` ընտրախախտումների, զանգվածային կեղծիքների առումով, բայց այս մեկը տարբերվում է եւ սա կոչել ընտրություն, ուղղակի չի կարելի»,- մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն այսպես է բնութագրում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ [...]

     
  • Սուրիկ Խաչատրյանի բարեկամները գործի՞ են անցել

    Սուրիկ Խաչատրյանի բարեկամները գործի՞ են անցել

    «Սյունիքի մարզի 37/39 տեղամասում ահռելի թվով զինվորականները քվեարկում են սպաների հսկողության տակ»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ահազանգեց ԲՀԿ-ական դիտորդ Հայկ Գալստյանը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահն արհամարհել է դիտորդների պահանջը՝ բացառել սպաների ներկայությունը ընտրական սրահում: Ինչպես նաեւ, այս տեղամասում, օքսիդացող թանաքն էլ չի փոխվել: Ինքը՝ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է նաեւ դիտորդների եւ վստահված [...]

     
  • Ուրիխանյան. ԿԸՀ-ից հանձնարարականներ ունեն սովորական թանաքներով կնքելու

    Ուրիխանյան. ԿԸՀ-ից հանձնարարականներ ունեն սովորական թանաքներով կնքելու

    Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սյունիքի ընտրատեղամասերում եւս օքսիդացող կնիքներ են դրվում ընտրողների անձնագրերի մեջ, ինչի մասին ահազանգ է ներկայացվել ԿԸՀ-ին: Թեեւ քիչ առաջ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ նման տեղամասերում իրենք չեն հանձնարարել սովորական թանաքներով կնքել, բայց Սյունիքի տարածաշրջանում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ բողոքներին ի [...]

     
  • Առաջին խախտումները Սյունիքից

    Առաջին խախտումները Սյունիքից

    «Մաքս-ինֆո» լրատվական-վերլուծական գործակալության դիտորդ Ալեքսանդր Սերովն Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ Գորիս քաղաքում տեղակայված ընտրատեղամասերում, ինչպես նաեւ Քարահունջ համայնքում, կնիքները, որոնք դրվում են անձնագրում` ընտրելուց հետո, 15 րոպե անց անհետանում են: Դիտորդը մտավախություն հայտնեց, որ դա մտածված է, կրկնակի ընտրություն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ ըստ պատկան մարմինների հավաստիացումների, կնիքը պետք [...]

     
  • ՀԱԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածուի դիմում-բողոքը մերժվել է

    ՀԱԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածուի դիմում-բողոքը մերժվել է

    Այսօր թիվ 38 ԸԸՀ-ում կայացած նիստում քննարկվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի ներկայացրած դիմում-բողոքը: Պարոն Մաթեւոսյանի ներկայացրած դիմում-բողոքի համաձայն` պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանի կողմից, կամ նրա անունից, ընտրատարածքի մեջ ներառված համայնքների մեծամասնությունում, նախընտրական քարոզչության ընթացքում իրականացվել եւ իրականացվում են բարեգործություններ, ինչն օրենքի խախտում է: Տվյալ համայնքում իրականացվող բարեգործությունը [...]

     
  • Կապանում կայացավ բանավեճ` ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ

    Կապանում կայացավ բանավեճ` ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ

    Այսօր Կապանում կազմակերպվել էր բանավեճ, որին մասնակցելու հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչներն ու  թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  թեկնածուները պետք է քննարկեին եւ արտահայտեին իրենց դիրքորոշումները Սյունիքի մարզում առկա հիմնախնդիրների  ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ: Պատգամավորության թեկնածուներից ներկայացել էր միայն անկուսակացական ու միակ կին ներկայացուցիչ Նարինե Մովսիսյանը, իսկ կուսակցություններից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, [...]

     
  • Սուրիկ Խաչատրյանը հավաստիացնում է, որ սյունեցիները ՀՀԿ-ին հավատում են

    Սուրիկ Խաչատրյանը հավաստիացնում է, որ սյունեցիները ՀՀԿ-ին հավատում են

    Քարոզարշավի մեկնարկին Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն պետք է հավաքի: Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են եւ արդեն քարոզարշավի ավարտին Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է թե ՀՀԿ-ն իր մարզում պետք է 90 տոկոս ձայն հավաքի: Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ թե ի՞նչ մեխանիզմով է [...]

     
  • Արձանագրել են հաշմանդամների ընտրելու իրավունքի խախտումներ (Ձայնագրություն)

    Արձանագրել են հաշմանդամների ընտրելու իրավունքի խախտումներ (Ձայնագրություն)

    «Ունիսոն» հասարակական կազմակերպության 22 դիտորդներն իրենց առաքելությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կիրականցնեն Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում եւ մի քանի գյուղերում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը. «Քանի որ Երեւանում շատ ենք արել ու մեծ փոփոխություններ չենք տեսնում տեղամասերի մատչելիության առումով, քարոզարշավի մատչելիությունը խուլ ընտրողների համար [...]

     
  • Սյունիքում մեքենան գլորվել է ձորը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

    Այսօր, ապրիլի 24–ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես Aravott.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն հաղորդվել է, որ 00.57–ին մարզային դիսպետչերական կենտրոն հաղորդել են, որ Կապան–Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Շտապ դեպքի վայր [...]

     
  • Հանրապետականի քարոզարշավը Սյունիքում

    Հանրապետականի քարոզարշավը Սյունիքում

    Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: Այսօր ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ: Գորիսում Սերժ Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են մեր կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան [...]

     
  • «Ժառանգությանը» խոչընդոտողները ուժային կառույցից են եղել

    «Ժառանգությանը» խոչընդոտողները ուժային կառույցից են եղել

    «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Ըստ այդմ, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել , [...]

     
  • ԲՀԿ-ն Սյունիքում «մարտի» է ելնում

    ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: «Առավոտի» հարցին՝ մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող, ինչի բազում վկայությունները կան: Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա [...]

     
  • Ըստ հեռացված փոխնախարարի` Սյունիքում «արդար ընտրությունների երաշխիք» կա

    Ըստ հեռացված փոխնախարարի` Սյունիքում «արդար ընտրությունների երաշխիք» կա

    Երեկ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել վարչական դատարան` վիճարկելով թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի գրանցումը, որպես պատգամավորության թեկնածու: Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի 9-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ առողջապահության երկու փոխնախարար, որոնցից մեկը Թաթուլ Հակոբյանն էր, ազատվեցին աշխատանքից: Դրան նախորդել [...]

     
  • 75-ամյա կինը թեկնածու է առաջադրվել

    Սյունիքի մարզի Չափնի գյուղական համայնքում ապրիլի 22-ին կկայանա համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: Չափնիի ավագանու անդամի համար առաջադրվել է 6 թեկնածու, որից տարիքով ամենամեծը 75 տարեկան Է եւ իգական սեռի ներկայացուցիչ: Թիվ 38 ԸԸՀ-ի տեղեկատվության համաձայն` բոլոր առաջադրվածներն անկուսակցական են եւ նրանցից 3-ը կին են: Ամենաերիտասարդ թեկնածուն նույնպես կին է` 32 [...]

     
  • Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում

    Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում

    Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Այսպես, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի [...]

     
  • Սյունիքից մի թեկնածու դեռ գրավը չի մուծել

    Սյունիքի մարզի երկու` թիվ 37 եւ թիվ 38 ընտրատարածքներում առաջադրվել է 11 թեկնածու: Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու են առաջադրվել 6 հոգի, իսկ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում 5 թեկնածու է առաջադրվել: Թիվ 37-ում առաջադրվել են հետեւյալ թեկնածուները. ՀՀԿ-ական [...]

     
  • ՀԱԿ-ի ներկայացուցիչն առաջադրվել է թիվ 38 ընտրատարածքում

    ՀԱԿ-ի ներկայացուցիչն առաջադրվել է թիվ 38 ընտրատարածքում

    ՀԱԿ-ի ներկայացուցիչ, արմատներով մեղրեցի Դավիթ Մաթեւոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում: Նշենք, որ մարտի 15-ին ՀՀԿ-ից թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` պատգամավոր Վահե Հակոբյանը, որն արդեն երրորդ անգամ է առաջադրվում նույն ընտրատարածքում: Մեր ունեցած տեղեկություններով, մեծամասնական [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan