Post Tagged with: "վթար"

  • Աշխարհի չեմպիոնը ընտանեկան անեծքի զոհ է դարձել

    Աշխարհի չեմպիոնը ընտանեկան անեծքի զոհ է դարձել

     Վրոցլավում անցկացված սպիդվեյի մրցման ժամանակ աշխարհի չեմպիոն, 33-ամյա Լի Ռիչարդսոնը վթարի է ենթարկվել եւ մահացել է: Մարզիկը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, արժանացել է հորեղբոր ճակատագրին: Ռիչարդսոնը մոտոարշավորդների ընտանիքից է: Այս մարզաձեւով զբաղվել է նաեւ նրա հայրը՝ Քոլինը: Բայց Լին գրեթե նույնությամբ արժանացել է հորեղբոր՝ Սթիվ Ուեզերլիի ճակատագրին, որը 70-ական թվականներին Բրիտանիայում [...]

     
  • Աղոթեք բռնցքամարտիկի համար

    Աղոթեք բռնցքամարտիկի համար

     Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկանիշային ցուցակի առաջին համար Էնթոնի Դիրելը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Այս մասին տաղեկացրել է նրա եղբայրը՝ Անդրե Դիրելը: «Ես ինձ շատ վատ եմ զգում: Կրտսեր եղբայրս մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Տեղյակ եմ, որ վիրահատությունը հաջող է անցել: Բայց նա առնվազն վեց ամիս չի կարող ռինգ [...]

     
  • Զոհ եւ վիրավոր ավտովթարից

    Զոհ եւ վիրավոր ավտովթարից

    Ապրիլի 25-ին ժամը 09.50-ի սահմաններում ««Վազ-2102» մակնիշի 29 SU 911 պետհամարանիշներով մեքենան Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ջուջեւան գյուղի մուտքի մոտ, ոլորանում դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ հարվածել  է  քարին եւ շշջվել: Վարորդը՝ Նոյեմբերյան քաղաքի 36-ամյա բնակիչ Սասուն Խաչիկյանը վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր նա հետազոտվել է : [...]

     
  • Արտաշատում վրաերթ կատարած անձը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն

    Ինչպես Արտաշատից  Aravot.am-ին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Արտաշատի բաժին ինքնակամ ներկայացավ այսօր երեկոյան Արարատի մարզի Մխչյան գյուղում վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ Մխչյան գյուղում իրեն պատմել են, որ մահացած երեխան նույն գյուղի բնակիչ 3–ամյա Ալեն Սիմոնյանն էր։ Ավելի վաղ հայտնել էինք, [...]

     
  • Արարատի մարզում վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկան և դիմել փախուստի

    Այսօր, ապրիլի 22–ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա մի աղջկա և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։ Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու [...]

     
  • Մահվան ելքով ավտովթար Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

    Այսօր ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ–Երևան ավտոճանապարհին «Միցուբիշի Իօ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լյովա Գրիգորյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի [...]

     
  • Աղբամանը սպանել է ֆուտբոլիստին

    Աղբամանը սպանել է ֆուտբոլիստին

    «Լացիո» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի անդամ Մարկո Ֆերսինին վթարից հետո ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է: 17-ամյա ֆուտբոլիստը իր մոտոցիկլետով բախվել է մետաղյա աղբամանին: Իրավիճակը ծանրացել է նրանով, որ բախումից անմիջապես առաջ պաշտպանիչ սաղավարտը թռել է ֆուտբոլիստի գլխից եւ հենց այդ պատճառով է նա գլխի [...]

     
  • Ավտովթար Երևան–Արմավիր ճանապարհին. կա վիրավոր

    Այսօր ապրիլի 13-ին, ժամը 07։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ճանապարհի 17-րդ կմ–ի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հովսեփյանի կողմից վարած «Սամանդ» մակնիշի Տ 6089 համարանիշի և Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 48-ամյա Աշոտ Մովսիսյանի կողմից [...]

     
  • Ավտովթար Փարաքար գյուղի մոտ. «Գազ 24»–ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

    Ավտովթար Փարաքար գյուղի մոտ. «Գազ 24»–ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

    Այսօր ապրիլի 13-ին, ժամը 05։30 սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Էջմիածնի Արագած գյուղի բնակիչ 44-ամյա Սամվել Մարգարյանի կողմից վարած «Գազ 24» մակնիշի 63 ԼՍ 369 համարանիշի և Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ 44-ամյա Մրազ [...]

     
  • Ավտովթար Արցախի փողոցում. կան վիրավորներ

    Այսօր, ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9-ի սահմաններում Արցախի փողոցի 20 շենքի դիմաց իրար են բախվել Երևանի բնակիչ, 43–ամյա Վարյա Մոսոյանի վարած «Օպել» մակնիշի 06 ՏԼ 635 համարանիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Անանիա Ավետիսյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 63 ՏՕ 495 [...]

     
  • «Մերսեդեսը» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

    «Մերսեդեսը» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր՝ ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 19 ՍԼ 381 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե արգելապատնեշներին, որից հետո բախվել էլեկտրասյանը։ Բախման հետևանքով էլեկտրասյունը  պոկվել և [...]

     
  • Գեղարքունիքում «ՎԱԶ 2121» –ը բախվել է «ՈւԱԶ»–ին, որը շրջվել է. կան վիրավորներ (ֆոտոշարք)

    Գեղարքունիքում «ՎԱԶ 2121» –ը բախվել է «ՈւԱԶ»–ին, որը շրջվել է. կան վիրավորներ (ֆոտոշարք)

    Այսօր, ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Արտաշես Աթոյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 25 ՕՕ 373 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհի 5.5–րդ կմ–ի հատվածում բախվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ 1962թ. [...]

     
  • Մանրամասներ խոշոր ավտովթարի վերաբերյալ (ֆոտոշարք)

    Մանրամասներ խոշոր ավտովթարի վերաբերյալ (ֆոտոշարք)

    Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիր 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած  «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 [...]

     
  • 3 Մելքոնյանների ավտոմեքենաները Ոստիկանության ակադեմիայի դիմաց վթարի են ենթարկվել (տեսանյութ, ֆոտոշարք)

    3 Մելքոնյանների ավտոմեքենաները Ոստիկանության ակադեմիայի դիմաց վթարի են ենթարկվել (տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00–ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի դիմաց, թիվ 231 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 28–ամյա Էդգար Մելքոնյանի վարած «ՎԱԶ–21144» մակնիշի 14 ՍՕ 707 համարանիշի 35-ամյա Արայիկ Մելքոնյանի «Օպել» մակնիշի  20 ՕՏ 894 համարանիշի և [...]

     
  • Երևանյան լճի «գիշերային թիթեռնիկները» վթարի են ենթարկվել (ֆոտոշարք)

    Երևանյան լճի «գիշերային թիթեռնիկները» վթարի են ենթարկվել (ֆոտոշարք)

    Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03.30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում թիվ 10 էլեկտրասյան դիմաց՝ Երևանյան լճի կամրջի հարևանությամբ, 30-ամյա Հայկ Առաքելյանը, վարելով «ՎԱԶ 2109» մակնիշի ՏՏ1617 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրին մոտ կայանված՝ 34-ամյա Արման Գրիգորյանի վարած «ԲԻԴ» [...]

     
  • Պարզվել է ավտովթարի հետեւանքով տուժածների ինքնությունը

    Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը պարզել է մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Տոյոտա հարիեր» մակնիշի 16ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենան  վարել է «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ-ի [...]

     
  • Հաստատվել է վթարի երեք զոհերի ինքնությունը

    Հաստատվել է վթարի երեք զոհերի ինքնությունը

    Իրանից Հայաստան եկող ավտոբուսի վթարի հետևանքով Դենիս Սէթաղայեանից բացի մահացել են Անդրանիկ Ղարիբեանը և Առաշ Վահդաթը: Արդիւնքում վթարին զոհ դարձած երեք անձանցից երկուսը հայեր են:  Այս լուրը հաստատում է «Դիդար Սէյրէ Գիթի» ընկերութեան գրասենեակը: Պարզւել են վթարի հետևանքով վիրաւորւած 5 հայերի անունները՝ Յակոբ Մարտիրոսեան, Լիանա Բարսէղեան, Մառինա Պետրոսեան, Ստեփանոս Պետրոսեան, Բենիամին [...]

     
  • Ավետիսյան փողոցում բախվել են BMW-ն ու Պաջերոն. կա վիրավոր (Տեսանյութ, ֆոտոշարք)

    Ավետիսյան փողոցում բախվել են BMW-ն ու Պաջերոն. կա վիրավոր (Տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են 24-ամյա ամյա Արման Ղեւոնդյանի վարած BMW 320 մակնիշի 29 ՏՍ 268 համարանիշի եւ 41-ամյա Արմեն Արոյանի վարած Միցուբիշի-Պաջերոն մակնիշի 002 ՕՕ [...]

     
  • Պատգամավորի որդու գործը կուղարկվի ՀՔԾ (Տեսանյութ)

    Պատգամավորի որդու գործը կուղարկվի ՀՔԾ (Տեսանյութ)

       Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Երեւանում տեղի ունեցած վթարի փաստով: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 00.30-ին Երեւանի Զաքյան 5 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Ղարագոզյանը վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի 07 [...]

     
  • Վրաերթի է ենթարկվել 13-ամյա աղջնակը

    Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի բնակիչ, 48-ամյա Գենադի Ստեփանյանը, վարելով «ԳԱԶ 2410» մակնիշի 64 ՏՍ 447 համարանիշի ավտոմեքենան, Հատիսի փողոցում՝ Աբովյան բժշկական կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 13-ամյա Սյուզաննա Սենոքյանին։ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan