Post Tagged with: "Տիգրան Սարգսյան"

  • Ստեղծվել  է աշխատանքային խումբ, որը կմշակի Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ

    Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը,  անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս  հանրության հետ [...]

     
  • Ոչ թե ով, այլ՝ ինչպես

    Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է: Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են՝ Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը: Կամ՝ մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ՝ նախարարության աշխատակիցների համար դա շատ կարեւոր է. ում է նշանակելու, ում է հանելու, չափավոր է «ուտելու», թե գռփելու է՝ ինչ որ ձեռքի տակ ընկնի: Բայց եթե այդ հարցին նայեք, ասենք, երաժշտական դպրոցի ջութակի դասատուի տեսանկյունից, ապա նախարարի անձը եւ նրա կուսակցական պատկանելությունը կորցնում են իրենց դարակազմիկ նշանակությունը, ու շատ ավելի առաջնահերթ խնդիր է դառնում, թե որքան է այդ ուսուցչի աշխատավարձը եւ ինչու չէ՝ որքանով է պետությունը գոնե բարոյապես կարեւորում նրա աշխատանքը: Համարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարեւոր պետական գործ են անում, եւ նրանք պետք է ստանան բժշկական ապահովագրական պետական փաթեթները, իսկ ահա երաժշտական դպրոցների աշխատակիցները պարզապես «ծառայություն են մատուցում»՝ վարսավիրների կամ մերսողների նման, եւ նրանց ոչ մի փաթեթ էլ չի հասնում:

     
  • ՀՀԿ գործադիր մարմնի նիստը սկսվեց. մեկ-երկու ժամից կտրվեն բոլոր հարցերի պատասխանները

    ՀՀԿ գործադիր մարմնի նիստը սկսվեց. մեկ-երկու ժամից կտրվեն բոլոր հարցերի պատասխանները

    «Բարեւ ձեզ, էս ի՞նչ է պատահել, ինչի՞ եք այսքան շատ հավաքվել»,- տեսնելով ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա տրամադրությունը բավականին բարձր էր:  «Ի՞նչ է պատահել, լավ էլ գրում եք, լավ էլ մեկնաբանում եք, լավ է»,- հավելեց նախագահը եւ բարեւելով իրեն դիմավորող միակ մարդուն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին, [...]

     
  • Բագրատյանն արձագանքում է վարչապետի՝ տնտեսական կայուն զարգացման մասին հայտարարությանը

    Բագրատյանն արձագանքում է վարչապետի՝ տնտեսական կայուն զարգացման մասին հայտարարությանը

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, 2011 թվականը մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր: Ըստ նրա, անգամ Միջազգային ֆինանսական կառույցներն են մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր գնահատել: Ի տարբերություն ներկա վարչապետի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2011-ին ոչ թե կայունության ամրապնդում, այլ կայուն հետընթաց է արձանագրել. «Հայաստանի տնտեսությունն [...]

     
  • Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր կառավարության նիստում կատարած անդրադարձները ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընկալել է իբրեւ պատասխան՝ ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր քննադատություններին։ Այդ առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրում է. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն [...]

     
  • Վարչապետ. Համակարգում կողոպուտ կա

    Վարչապետ. Համակարգում կողոպուտ կա

    «Բազմաթիվ ոլորոտներում առաջընթաց կա, բայց դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկները դեռևս ուժի մեջ են: Դեռևս կա կողոպուտ, կաշառքներ են վերցնում այս կամ այն տեղեկանքը ստանալու համար»,- այսօր կառավարության նիստի սկզբում անդրադառնալով պետական ծառայությունների որակին՝  ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ոլորտում թերությունները շտկելու համար 15 տեսչություններում մոնիթորինգ են [...]

     
  • Տիգրան Սարգսյան. «Հայաստանը նայում է Եվրոպային»

    Տիգրան Սարգսյան. «Հայաստանը նայում է Եվրոպային»

    Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը գրում է այդ մասին այսօր «Վեդոմոստի» թերթում հրապարակված «Հայաստանը նայում է Եվրոպային» իր հոդվածում: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ [...]

     
  • Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին այն զգալի ավանդի անվիճելի վկայությունն [...]

     
  • Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ին պետք չէ կոալիցիա

    Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ին պետք չէ կոալիցիա

    ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Facebook»-ի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել (հրապարակում ենք իր համաձայնությամբ). «Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ՀՀԿ-ին, չնայած առկա կայուն մեծամասնությանը խորհրդարանում, անհրաժեշտ են այլ գործընկեր կուսակցություններ, հատկապես հաշվի առնելով գալիք նախագահակահ ընտրությունների հարցը: Տեսնենք, թե ինչ են ասում թվերը: ՀՀԿ [...]

     
  • Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին

    Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային  բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար [...]

     
  • Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը

    Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը

     Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգայն փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և [...]

     
  • Տիգրան Սարգսյանը համաձայն է նախկին նախագահների հետ

    «Ես համաձայն եմ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն  Տեր-Պետրոսյանի հետ։ Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ։ Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Առավոտի» հարցին՝ ինչպես կմեկնաբանեք [...]

     
  • «Որտեղի՞ց քեզ մեկ միլիոն դոլար, Տիգրան»

    Ապրիլի 29-ին  Նոյեմբերյանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը, իշխանության գալով, ժողովրդից թալանվածն օրենքով սահմանված  կարգով վերադարձնելու է ժողովրդին, ավելացնելով. «Այսօր ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար կապիտալ է կուտակել: Ժողովուրդ, քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, որովհետեւ ՀԱԿ-ի օգտին քվեարկել նշանակում է Ռոբերտ Քոչարյանին դատարանում լսել, թե որտեղից է նա կուտակել այդ [...]

     
  • Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

    Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային: Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրումը: Տիկին Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել [...]

     
  • Տիգրան Սարգսյան ընդունել է մի խումբ սփյուռքահայ գրողների

    Տիգրան Սարգսյան ընդունել է մի խումբ սփյուռքահայ գրողների

    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին:  Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի [...]

     
  • Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

     Սիրելի հայրենակիցներ,   Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով և պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց [...]

     
  • Բաց նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին

    Բաց նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին

    Այսօր «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողորդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ապրիլի 16-ի «Հայջրմուղկոյուղին» խախտե՞լ է կառավարության որոշումը« հրապարակմամբ անդրադարձել էինք «Հայջրմուղկոյուղու» կողմից Կապանի մի շարք բնակիչներին նոր պայմանագրերի տրամադրմանը, որը հասարակական կազմակերպությունը համարել է անօրինական եւ կառավարության որոշման խախտում: «էկոլոգիական անվտանգության ապահովման [...]

     
  • Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

    Վարչապետն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին

    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության [...]

     
  • Վարչապետ. «Ցանկալի է, որ բացառվեն միջադեպերը»

    Վարչապետ. «Ցանկալի է, որ բացառվեն միջադեպերը»

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ միջադեպերն անխուսափելի են` վարչապետն ասաց. – «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջադեպերի քանակը լինի շատ քիչ, եւ իհարկե ցանկալի է, որ բացառվեն նման միջադեպերը: Բայց երբեմն դա անհնարին է անել, որովհետեւ նաեւ մեր գործընկերները պետք է մեզ օժանդակեն, աջակցեն… պրովոկացիաներ պետք չէ անել եւ այլն, եւ [...]

     
  • Վարչապետը Սմեխովին լծել է կուսակցական գործունեության

    Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայրենի Վանաձորում երեկ կազմակերպել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բենիամին Սմեխովի երեկույթը, որին ներկա է եղել մարզի մտավորականությունը: Հանդիպումից հետո վարչապետը չկորցնելով պահը՝ ուզածի պես քարոզել է ՀՀԿ-ի օգտին: «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ Վանաձորում Սմեխովի համերգը մեծ արձագանք է ունեցել, քանի որ վերջինս, բացի Երեւանից, ԽՍՀՄ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan