Post Tagged with: "Ցեղասպանություն"

  • ՀՀ ԱԳՆ-ին. «Եթե չեք օգնելու, ուրեմն ամոթ ձեզ»

    ՀՀ ԱԳՆ-ին. «Եթե չեք օգնելու, ուրեմն ամոթ ձեզ»

    «Թուրքիայի պահանջը, թե եկեք երկխոսենք, համարում եմ դատարկաբանություն: Հասկանում ենք, թե դրանով նրանք ինչ նկատի ունեն»,- այսօր հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա անդրադարձավ Թուրքիայի ԱԳՆ-ի և Թուրքիայի դեսպանուհու ռեակցիային Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման քրեական օրենքի հարցում:  Պարոն Գրիգորյանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանում և ՀՀ-ում՝ նստավայրը [...]

     
  • Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

    Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

    Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության  գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի [...]

     
  • Հայոց Ցեղասպանութեան 97-տարելիցի ոգեկոչումը  Գերմանիայի մէջ

    Հայոց Ցեղասպանութեան 97-տարելիցի ոգեկոչումը Գերմանիայի մէջ

    Գերմանիայի մի շարք քաղաքներում` ինչպէս Բեռլին, Քէօլն, Շտուտգարտ, Միւնխէն, Համբուրգ եւ այլն, հայ համայնքը զանազան միջոցառումներով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 97–րդ տարելիցը: Ոգեկոչման կենտրոնական յուշատօնը տեղի ունեցաւ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որը կազմակերպուել էր Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի կողմից կեանքի կոչուած „24 Ապրիլ-Յանձնախմբի“ կողմից: Յուշատօնը տեղի ունեցաւ Ֆրանքֆուրթ [...]

     
  • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Ուկրաինայում

        Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ: Ուկրաինայի «Պարտիա Պենսիոներով» կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեց կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. առանց մոռացման» խորագրով, որին մասնակցում էին Ուկրաինայի քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ–ների, գիտության,  մշակույթի և այլ [...]

     
  • Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ժնևում

    Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ժնևում

             Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Ապրիլի 19-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, «Ավետիս» մշակութային կազմակերպության և Հայ-շվեյցարական միության կողմից Ժնևի Քալվին սրահում կազմակերպվեց  Գյուրջիևի անվան ժողովրդական համույթի համերգը: Համերգը մեկն էր «100 համերգ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին` 1915-2015» նախագծի շրջանակներում աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվող համերգների շարքում: Համերգի [...]

     
  • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

    Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեցին: Հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունեցավ [...]

     
  • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իտալիայում

    Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իտալիայում

    Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի,  հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած  ԼՂ հակամարտությունը [...]

     
  • Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի չհնչած ելույթը

    Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի չհնչած ելույթը

    Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը նա պետք է ունենար Վեհաժողովի ապրիլի 23-ի նիստում, սակայն չկարողացավ՝ ժամանակը սպառվելու պատճառով: Հիշեցնենք, որ նման ելույթներն ընդգրկվում են նիստի պաշտոնական արձանագրության մեջ՝ որպես հավելված: Հերմինե Նաղդալյանի ելույթի թեման Ցեղասպանությունն է. նա շնորհակալություն է հայտնել բոլոր [...]

     
  • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում: Մասնակցել է նաեւ Ն. Սարկոզին

         Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ ընդունելություն: Հազարավոր փարիզահայերի առջեւ քաղաքապետարանի գլխավոր սյունազարդ սրահում ելույթներ ունեցան քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները, ապա՝ Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Կեսօրից հետո մատուցվեց հիշատակի պատարագ Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում: Երեկոյան Հայոց [...]

     
  • Այս անգամ ավելորդ կանխատեսումներ չարեցին՝ Օբաման կասի՞ ցեղասպանություն

    Այս անգամ ավելորդ կանխատեսումներ չարեցին՝ Օբաման կասի՞ ցեղասպանություն

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում կրկին չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրը` բավարարվելով արդեն սովորական դարձող «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Բայց, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս տարվանն անցավ մի տեսակ աննկատ: Դրանից առաջ հայ քաղաքական, փորձագիտական միտքն ավելորդ կանխատեսումներ չարեց, վերլուծություններ չարեց, ուղերձից հետո Օբամայի «խոստումնազանցության» մոտիվներով մեկնաբանություններ գրեթե չարվեցին, [...]

     
  • Թուրքագետ.«Ցեղասպանության խնդիրը իրավական դաշտում է»

    Թուրքագետ.«Ցեղասպանության խնդիրը իրավական դաշտում է»

    Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են նկատվել։ Խնդիրը զուտ ճանաչման փուլից տեղափոխվում է դեպի իրավական փուլ։ Կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ «Ֆրանսիայում տեղի ունեցած այդ գործընթացը, չնայած իր անհաջող ավարտին, ինչպես նաեւ մինչ այդ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, դրան հավելենք նաեւ Սլովակիայում, ցույց [...]

     
  • Օբաման կրկին չասաց  (թարմացված)

    Օբաման կրկին չասաց (թարմացված)

    Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով, սակայն նորից կիրառեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ առանց ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործման: «Մենք բոլորս այսօր հիշում ենք 20-րդ դարի ամենամեծ ոճռագործություններից մեկը՝ Մեծ Եղեռնը: Հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության անկման տարիներին գազանաբար սպանդի ենթարկված և [...]

     
  • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

    Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

    Միացյալ Թագավորությունում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից (ԲՀԵԽ) կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցան Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց կոչը հղելով ՄԹ իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս ամենամյա քայլարշավը, թվով 47-րդը, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից [...]

     
  • Միայն մենք չենք բազմաչարչար

    Երբ դու ինքդ քո մասին ասում ես՝ «բազմաչարչար ժողովուրդ», դու, առաջին հերթին, նկատի ունես, որ դրանով քո ժողովուրդը տարբերվում է մնացածներից: Այսինքն՝ կան աշխարհիս երեսին ժողովուրդներ, որոնք իրենց պատմության ընթացքում չեն չարչարվել, զրկանքներ չեն կրել, տեղահան չեն արվել: Այդ տրամաբանության համաձայն՝ կան ժողովուրդներ, որոնց տները չեն ներխուժել թշնամիները, չեն սպանել անզեն մարդկանց, չեն բռնաբարել կանանց, չեն վառել եւ թալանել ողջ ունեցվածքը: Դա միայն հայերի հե՞տ է պատահել: Դա մեր ազգային առանձնահատկությո՞ւնն է: Թերեւս, որոշակի տարբերությունն այն է, որ ոչ բոլորի հետ է դա տեղի ունեցել համեմատաբար վերջերս՝ 20-րդ դարում, եւ ոչ բոլոր սպանող-վառող-բռնաբարողներն են թուրքերի նման լկտիաբար պնդում, թե իրենք եւ իրենց պետությունը հայերի նկատմամբ ոչ մի հանցագործություն չեն գործել, մի բան էլ՝ հանցագործը մենք՝ հայերս ենք:

    Բայց դարձնել քո վերքը, քո բազմաչարչար լինելը մի տեսակ պարծանքի առարկա, «ազգային բրենդ» եւ դրանով փորձել ինքնահաստատվել, ինձ թվում է՝ սխալ ճանապարհ է: Կառուցել «ազգային գաղափարախոսությունը» «այս փոքրիկ հողակտորում ծվարած, մազապուրծ եղած, ջարդված, կոտորված, բազմաչարչար ազգի» հոգեբանությամբ, իմ տպավորությամբ, մեզ սխալ ուղղությամբ է տանում: Ռուսական կամ խորհրդային պետության կազմում այդ «խեղճանալն» ուներ իմաստ՝ այդպիսով դու պահպանում էիր քո ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, պատմությունը, ճիշտ է՝ որոշակիորեն աղավաղված տեսքով: Վերջին 20 տարում մենք պետք է մշակեինք Ցեղասպանության վերաբերյալ նոր, խորհրդայինից եւ «սփյուռքահայկականից» տարբերվող քաղաքական հայեցակարգ՝ թե Հայաստանում այդ հարցն ընկալելու եւ թե աշխարհում այն ներկայացնելու առումով: Բայց մենք դա չարեցինք՝ ուրիշ բաներով էինք զբաղված:

     
  • ՌԴ գիտաշխատող . Ինչու Ռուսաստանի հայ հարուստները չեն պատասխանում ադրբեջանական թյուրիմացությանը

    Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, իսկ Մոսկվայից՝ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը եւ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող [...]

     
  • Շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյան. Ցավը կողպեքի տակ դնելը կզոմբիացնե (Տեսագրություն)

    Շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյան. Ցավը կողպեքի տակ դնելը կզոմբիացնե (Տեսագրություն)

    Մի քանի տասնյակ ֆիլմերի հեղինակ շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի նոր` «Մեծ մորս դաջվածքները» նկարը անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը այլ տեսանկյունից:  Լրիվ նոր թեմա է արծածվում` ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած, դաջված կանանց  թեման:  Հեղինակը ցանկացել է զուգահեռներ տանել Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի,  Գերմանիայի դեպքերի միջեւ, եւ ուսումնասիրելով  խնդիրը, նկատել [...]

     
  • «Գիրքը որպես ցեղասպանության վկա»

    «Գիրքը որպես ցեղասպանության վկա»

    Ապրիլի 23-ին, ժամը 12:30-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ: Ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր [...]

     
  • Ազգային արխիվը կճշտի մարդկանց եւ եկեղեցուն հասցված վնասները

    Ազգային արխիվը կճշտի մարդկանց եւ եկեղեցուն հասցված վնասները

    Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Հատուկ հանձնախումբը Եղեռնի ականատեսներից գրի է առել կոտորածի մասին վկայությունները, արդյունքում 2005թ.-ին հրատարակվել է «Վշտապատում» գիրք-ալբոմի առաջին հատորը՝ կազմված շուրջ 1000 փաստաթղթից: Ա. Վիրաբյանի տեղեկացմամբ, եւս երկու հատոր կհրատարակվի մայիսին: [...]

     
  • Իրանական հեռուստաալիքը ցուցադրեց հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրական կինոնկար

    Իրանական հեռուստաալիքը ցուցադրեց հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրական կինոնկար

    Իրանական «Մանոթո 1» (MANOTO 1) արբանյակային հեռուստաալիքը երեկ՝ ապրիլի 8-ի երեկոյան, ցուցադրեց անգլիացի նշանավոր պատմաբան Լորանս Գարդների հեղինակած «Հայերի ցեղասպանությունը» մեկ ժամանոց փաստավավերագրական կինոնկարը: Կինոնկարը պատրաստվել է 2005 թվականին՝ Ֆրանսիայում և հեռուստաընկերության միջոցով թարգմանվել է պարսկերենի: Ֆիլմում ներկայացվում են ցեղասպանության կենդանի վկաների սարսափազդու պատումները հայերի տեղահանության և կոտորածների մասին. տրվում են նաև [...]

     
  • 2015-ի մեր նախապատրաստությունները սկսվեցին

    2015-ի մեր նախապատրաստությունները սկսվեցին

    Մոտենում ենք 1915թ. հարյուրամյակին։ Թուրքական Հանրապետությունը, իր անձանցով ու կառույցներով հանդերձ, ազգային մոբիլիզացիայի նախապատրաստական խանդավառության մեջ է։ Որոշվել է հիմնական թեման. «Հայկական ստերին մի տրվիր։ Թուրքերը կաթից հանած սպիտակ գդալ են։ Մենք նրանց ցեղասպանության չենք ենթարկել, այլ իրենք՝ մեզ»։ Առաջին քայլն էլ արվեց «Խոջալուի ցեղասպանությամբ»։ Այսուհետեւ ապացուցելու ենք, որ 1915թ. [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan