Էրդողանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում «նոր դարաշրջան» մեկնարկելու կոչ է արել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մեկնարկել Ֆրանսիայի հետ հարաբերությունների «նոր դարաշրջան»: Այս կոչով Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հինգշաբթի ուշ երեկոյան Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին շնորհավորելու կապակցությամբ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն այսուհանդերձ ազատ կլինեն [...]










