Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը

Ապրիլ 19,2013 18:31

Երևանի քաղաքապետ , Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն ԲՈՒՀ-ի գեղագիտության, գեղանկարչության , գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75 ամյակի առիթով կազմակերպված `հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Երևանի քաղաքապետը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված աշխատանքները:

Հրանտ Թադևոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով և բազմաժանր թեմատիկ ուղղություններով:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել հանդես գալ Հրանտ Թադևոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին միջնորդությամբ:

Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կգործի 10 օր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930