Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարչությունը պահի կանգ չէ, այլ՝ դինամիկա». Արմենուհի Մարտիրոսյան

Մայիս 04,2014 18:14

Երեկ «Դալան արթ-ցուցասրահում» տեղի ունեցավ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանի «Ժխտում – Օ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Նրա ուրույն ոճով առանձնացող ինքնատիպ նկարները անտարբեր չեն թողնում ոչ մի արվեստասերի:

Նկարչուհին իր խնդիրը համարում է անսահմանությունը, որտեղ ժխտում է մարդու ստեղծած օրենքներն ու թափանցում Աստծո օրենքների մեջ: Արմենուհին նշում է, որ գործում և ստեղծագործում է անկախ նյութից: աՐՄԻՆԵ

«Նկարչությունը պահի կանգ չէ, այլ՝ դինամիկա, որի միջոցով ես անվերջ ճամփորդում եմ. ազատված երևույթի ակնթարթ»,- այսպես է բնութագրում նկարչուհին իր արվեստը:

Ցուցահանդեսը բաց է առաջիկա երկու շաբաթների ընթացքում, մուտքն ազատ է բոլորի համար:

Լիլիթ ՇԱՐԲԱԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031