Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյանը պատմել է, որ Տիգրան Սարգսյանի հետ Ամերիաբանկ է գնացել` օֆշոր գումար ուղարկելու համար

Հունիս 20,2014 15:44

Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:

Գործարարից հետաքրքրվեցինք` մտավախություն չունե՞ք, որ օֆշորի գործում Աշոտ Սուքիասյանը կդառնա քավության նոխազ, իսկ մյուս մեղավորների մասնակցությունը իրավապահների կողմից այդպես էլ կմնա չհաստատված` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Աշոտ Սուքիասյանն էլ էր մշտապես հերքում Կճոյանի եւ նախկին վարչապետի մասնակցությունը ու իր վրա էր վերցնում պատասխանատվությունը:

«Եթե Սուքիասյանը կուզենա, գնա կորի առանց դրանց` Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի, թող գնա կորի, ինքն է որոշողը: Եթե ուզում է կորել, թող շարունակի պնդել, որ նախկին վարչապետն ու Կճոյանը կապ չունեն այս գործում: Բայց եթե վարչապետը ժամանակին չգնար բանկ, էդ որ բանկիրը 12 միլիոն դոլար Աֆրիկայի համար բաց կթողներ: Բացի այդ, Աշոտ Սուքիասյանն էլ է ինձ զանգել, ասել, որ վարչապետի հետ գնում է բանկ, վարչապետը խոսել է, որ 5 օրվա ընթացքում բանկը բիզնես ծրագիր կազմի եւ 12 տոկոսով 12 միլիոն դոլարը բաց են թողնելու, 6.000 դոլար էլ թողնել բանկին, որ բիզնես ծրագիրը կազմի»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Հայրապետյանը:

Նա բացառեց, օֆշորի սկանդալից նախկին վարչապետի «չոր» դուրս գալու հավանականությունը` հիշեցնելով Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի հավաստիացումը, որ առանց տվյալ անձի թույլտվության անհնար է որեւէ մեկին գրանցել օֆշորային կազմակերպության բաժնետեր. «Դատախազն էլ պնդեց, որ եթե նրանց ստորագրությունները չլինեն, այդ ձեռնարկությունները հնարավոր չէ ձեռք բերել, հետո այդ հաշիվների վրա միլիոններ են փոխանցվել, հետ եկել Հայաստան, բացառվում է»:

Պարոն Հայրապետյանը հավատում է, որ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը Հայաստանին նախատեսում է գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն. «Գործն արդեն բացահայտված է, նոր չէ, որ պետք է բացահայտվի: Ո՞վ է թույլատրել, որ գումարները օֆշոր ուղարկվեն, Կենտրոնական բանկ, անվտանգության կոմիտե, ֆինանսների նախարարություն, Ամերիաբանկի խորհուրդ… ամեն ինչ պարզ է` ով ինչ է արել, պարզապես հիմա պետք է առերեսումներ լինեն: Պետք է բոլոր մեղավորները դատվեն, որ ժողովուրդը, արտասահմանցին վստահություն ունենա այստեղ ներդրումներ անելու»:

Նա նաեւ ասաց, որ նախկին վարչապետի ու արքեպիսկոպոս Կճոյանի հավաստիացումները, թե կապ չունեն օֆշորի հետ, անհավանական են. «Եթե նրանց ստորագրությունները կեղծիք էին, թող դատախազությունը հրապարակեր, որ կեղծիք են, եւ եթե կեղծիք են, թող ասեին` ով է կեղծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Այոո~,երևում է մեր նախկին Վարչապետը պիտի նոր մասնագիտություն ձեռք բերի ու դառնա հրուշակագործ,քանի որ մինչև դատը ստիպված է լինելու ,,сушить сухари,,.

  2. Քաղաքացի says:

    ու էդ Տիկոյին ուզում են ուղարկել ինչ-որ դինագիտական աշխատանքի? ստացվում է ՝բանտի տեղը բանկ են ուղարկում, բա դրա գույնը հեչ մարդ հաշվի չի առնելու՝ինչ էր պարտադրում կենտրոնկան բանկի ժողովրդին? հիշում եք? ինչ գույնի վերնաշապիկներ հագնել? Շնորհակալ եմ Տիգրան ջան, կասեր Սերժը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30