Լեւոն Զուրաբյանը՝ «մութ գործարքների» մեջ մտնելու քննադատությունների մասին

Մեզ քննադատում են՝ ասելով, որ այն ժամանակ, երբ գնում էինք Սահմանադրությունը քննարկելու, մեզ մեղադրում էիք, հիմա էդ ո՞նց է լինում, որ դուք եք գնում քննարկելու իշխանության հետ: Սա պարզ դեմագոգիա է: Ամենակարեւորն այն է, որ նա Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ սա հանրության օրակարգն է: