Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին

Օգոստոս 02,2017 09:57

Երեկ Վայոց Ձորի մարզում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։

Ըստ shamshyan.com-ի, Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում, որը պատկանում էր քաղաքացի Գեղամ Պետրոսյանին:

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Aravot.am-ի տեղեկություններով, Գեղամ Պետրոսյանը (լուսանկարում) ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանն է, որը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում:

Նախնական տվյալներով, մեքենան առեւանգել են հենց հյուրանոցի բակից: Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաեւ դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռիմա says:

    լսելով այս բոթը՝ես ու քույրս խորապես հիասթափված ենք…այդ ազնվագույն ,մրջյուն անգամ չսատկացրած էակի դժբախտացած հանգստի խափանումը գիտակցելով…հարիր է միթե գողին՞ հանգստի մեկնած քնած մարդուն,որ նման է անպաշտպան երեխայի,այդպիսի ծանր հոգեբանական հար ած հասցնել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031