Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու

Նախարարն ասաց՝ «Տեսեք, դրամահավաքը՝ մի տեղ 2-3 հազար դրամ կարող է հավաքվի՝ աղմուկ բարձրանա, թեժ գիծ եւ այլն, մի ուրիշ տեղ նույն դրամահավաքը կատարվում է, ծնողները շատ գոհ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է իրենց գումարը հասնում նպատակին: Հասարակությունը ոչ թե չի ուզում լրացուցիչ ծախս անել, այլ չի ուզում անիմաստ տեղը ուրիշի գրպանը լցնել»: