Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդը կրակ է բացել Զանգակատան գյուղի տարածքում աշխատող հրշեջների վրա. տեղի է ունեցել փոխհրաձգություն

Հուլիս 01,2018 18:57

Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել եւ հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ այլ տեղեկություններ չունի:

Իսկ թե քանի՞ վիրավոր կա, նա ասաց, որ միայն մեկ վիրավորի մասին գիտի, որի հետ կապված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է: Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031