Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը անձնական եւ քաղաքական դրսեւորումներ ունի». Էդուարդ Շարմազանով

Հուլիս 27,2018 13:58

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ակնհայտ է համարում, որ «մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը անձնական եւ քաղաքական դրսեւորումներ ունի:

Հիշեցնենք, այդ մասին երեկ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում հայտարարել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանն`ասելով. «Մտածում եմ, որ մոտակա սպասվելիք արտահերթ ընտրությունների`իմ հնարավոր մասնակցության մասին է եւ էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ, իմ հնարավոր ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել»:

«Չեմ բացառում նաեւ, որ ապագա ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորության սահմանափակումը լինի պատճառը»,-Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության հետ իր լարված հարաբերությունների մասին: Խոսելով իր պաշտոնավարության տարիներին տնտեսական ձեռքբերումների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ «նման բագաժով» մարդը կարող է վտանգավոր լինել իրենց համար եւ փաստում. «Ի դեպ, նախկին իշխանությունը եւս մտահոգ էր միշտ այդ հարցով: Ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս: Ով էլ գա իշխանության, պիտի ինձնով միշտ մտահոգված լինի: Տասը տարի ես քննադատության եմ միշտ ենթարկվել նաեւ ՀՀԿ-ականների կողմից: Որովհետեւ ես, որոշ հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չէի, արտահայտվում էի եւ քննադատում էի: Ես համարում էի, որ ես իրավունք չունեի լռելու: Եթե ես կենսաթոշակային պարտադիր վճարի հետ համաձայն չէի, եւ տեսնում էի, որ բոլորը քննարկում էին այդ հարցը, ես չէի կարող կարծիքս չհայտնել: Կամ`էդ կամերաների, կարմիր գծերի, հայ-թուրքական արձանագրությունների: Առաջինը ես եմ խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին եւ այդտեղից է սկսվել նաեւ իմ նկատմամբ շատ զգուշավոր վերաբերմունքը անցած իշխանությունների կողմից: Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ, մինչեւ հիմա կապում են: Մենք լուրջ, շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն անցած տարիներին ուղղակի խզվել է»:

«Մենք լարված հարաբերություններ չունենք որեւէ մեկի հետ: Մենք ունեցել ենք մեր մոտեցումները, երկրորդ նախագահն`իր: Բայց ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի դրական դերակատարումը`եւ արցախյան պատերազմում, եւ ՀՀ-ի հզորացման գործում»,- մեր դիտարկումներին կարճ արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031