Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. 2-3 պատգամավորների միջնորդություն՝ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներին կալանքից ազատելու վերաբերյալ, բավա­րարվում է, իսկ 45 պատգամավորինը՝ ոչ. «Ժողովուրդ»

Օգոստոս 09,2018 12:40

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատ արձակելու վերաբեր­յալ: Այս եւ այլ հարցերի շուրջ «ժողո­վուրդ» օրաթերթը զրուցել Է ԱԺ փոխ­նախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Որպես քաղաքական գործիչ՝ չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1 -ի մասով, քանի որ այդ ժամանակ երկրի նախագահն էր:

–Բոլոր ժամանակներում էլ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխա­նությունը: Բայց քաղաքական պատասխա­նատուն ու մեղավորը տարբեր հասկացու­թյուններ են: Քաղաքական պատասխա­նատվությունը, մեղավորը, հանցագործը շատ տարբեր եզրույթներ են: Քոչարյանն ունի շատ լուրջ փաստաբաններ, որոնք կներկայացնեն փաստեր: Ես չեմ կարծում, որ Քոչարյանն իմ պաշտպանության կա­րիքն ունի:

Ես՝ որպես ԱԺ նախագահի տե­ղակալ, շահագրգռված եմ, որպեսզի իմ երկրում չլինեն ընտրովի արդարադատու­թյուն, կրկնակի ստանդարտներ: Ես առն­վազն տարակուսելի, զավեշտալի եւ մտա­հոգիչ եմ համարում այն, որ երկու կամ երեք պատգամավորների միջնորդություն՝ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներին կալանքից ազատելու վերաբերյալ, բավա­րարվում է, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ՊՊԾ գնդի վրա հարձակվել են, որի արդ­յունքում սպանվել է ոստիկանության գնդա­պետ, իսկ 45 պատգամավորի ստորագրու­թյան վերաբերյալ ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազությունն ասում են, որ Քոչարյանը կարող է խոչընդոտ հանդիսանալ: Ծի­ծաղելի մեկնաբանություններ են: Այդ ի՞նչ պիտի անի Քոչարյանը. իշխանությունը ձեր ձեռքն է. մի՛ թողեք՝ Հայաստանից գնա: Ի՞նչ խնդիր կա: Եթե դուք չեք կարողանում Հայաստանի սահմանները փակ պահել, որ Քոչարյանը չփախչի, կամ Քոչարյանը եթե փախչող լիներ, չէր գա: Քոչարյանը հայտա­րարել է, որ արտասահմանից գալու է: Արտասահմանից չէր գա, կմնար դրսում: Մար­դը եկել է, չէ՞: Մարդը Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, Արցախի հերոս է եղել, Արցախի առաջին նախագահն է եղել: Այս­տեղ պետության խնդիր կա: Չի կարելի ար­դարադատությունը եւ սեփական կարծիքը նույնականացնել:

–Ասում եք՝ ՀՀԿ-ն ամենից շատ է շա­հագրգռված, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն: Այդ դեպքում նախորդ 10 տա­րիներին ինչո՞ւ հստակ քայլեր չարվեցին:

–Իսկ ո՞վ է ասել, որ հստակ քայլեր չեն ար­վել: Իսկ այսօր ինչ-որ նոր բան ի հայտ եկե՞լ է, կոնկրետ փաստեր կա՞ն, թե ով է կրակել: Մենք խոսում ենք տասը զոհերի մասին. որեւէ մեկը գիտի՞, թե նրանց ով է սպանել: ՀՀԿ-ն ոչ մի բան չի կոծկել: ՀՀԿ-ն առաջինն է շահագրգռված, որ տասը զոհերի սպանության հանգամանքները պարզվեն:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031