Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխում ավտոերթի մասնակիցները համերաշխության եւ համակեցության կանոնները հարգելու կոչ արեցին (ֆոտոշարք)

Օգոստոս 12,2018 19:14

«Կարող էինք ընտրել հայկական ցանկացած բնակավայր, 960 համայնքներից մեկը, բայց նախընտրեցինք գալ Շուռնուխ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Շուռնուխը հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, որը կարող էր տեղի ունենար հայկական ցանկացած գյուղում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը, որը դեպի Շուռնուխ ավտոերթի նախաձեռնության անդամներից մեկն է:

Այսօր մի խումբ քաղաքացիներ Աստվածամոր փոխակերպման եւ Երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակից ավտոերթ են  կազմակերպվել դեպի Շուռնուխ: Երթը մեկնարկել է առավոտյան: Կազմակերպիչների խոսքով, ընտրվել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքը՝ հաշվի առնելով այստեղ գյուղացիների եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպը: Նախաձեռնության կարգախոսն է՝ «Առողջ երիտասարդություն, Ավանդական ընտանիք, Առաջադեմ պետություն»:

Արմեն Մինասյանի խոսքով, ցանկացած դեպքում բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց բռնության. «Եթե ուզում ենք ունենալ նորմալ Հայաստան, բոլորը պետք է մերժեն բռնությունը: Մյուս կողմից էլ կոչ ենք անում, որ մենք էլ, որպես այս գյուղի հյուր, հարգենք ցանկացած համայնքում ընդունված համակեցության կանոնները: Եթե եղել է կոնֆլիկտ, պետք է երկու կողմից էլ  խնդիրն առաջացած լինի, ուղղակի համերաշխության կոչ: Առանց բռնության, ապրենք խաղաղ»:

Ըստ կազմակերպիչների, Շուռնուխում տեղի ունեցավ խաղողօրհնեքի ծես, ապա՝ համերգ՝ ազգագրական երգ ու պարով:
Ավտոերիթին միացել են Կապանից, Գորիսից, հարակից բնակավայրերից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031