Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին ահազանգել է, թե շտաբ մտնող որոշ անձանց գումար է տրվում». Ահարոնյանը՝ ԲՀԿ գրասենյակում խուզարկության մասին

Սեպտեմբեր 22,2018 20:42

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ինչ ահազանգի հետքերով է այսօր ոստիկանությունը գործողություններ իրականացնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում:

«Սոցիալական կայքում եղել է  հրապարակում, ինչպես նաեւ՝  հեռախոսազանգի տեսքով ահազանգ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Ոստիկանությունն էլ գործողություններ է իրականացնում»,-տեղեկացրեց Աշոտ Ահարոնյանը:

Ինչ վերաբերում է նշյալ հեռախոսազանգի բովանդակությանը, Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ քաղաքացին ասել է, թե որոշ անձինք են մտնում շտապ, եւ նրանց գումար է տրվում: Հետաքրքրվեցինք, թե արդյոք խուզարկության արդյունքում գրասենյակից իրեր են առգրավվել: «Խուզարկությունների արդյունքները հրապարակվում են ըստ անհրաժեշտության»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել էր, որ ընտրակաշառք չի կարող հայտնաբերվել, որովհետեւ այն գոյություն չունի: Բացի այդ, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանն այսօր հայտարարել էր, որ ԲՀԿ-ն գումար է տվել երեկվա իր ֆլեշմոբի մասնակիցներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ Ստեփան Ռուբինյանն է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել. «Դիմում եմ ոստիկանությանը, ԱԱԾ-ին ու լրագրողներին: Հենց նոր 15 թաղամասում բնակվող ընկերներիցս մեկն ինձ տեղեկացրեց, որ նույն թաղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: ԲՀԿ-շտաբերում կատարյալ լկտիություն է տիրում, թոշակառու տատիկ պապիկների են տանում բերում, բացի այդ քրեական հեղինակությունների ու հաստավիզ թիկնապահների կուտակումներ են նկատվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930