Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ից ավագանու անդամ Արամ Մանուկյանը որդեկորույս մորը՝ «Էսի աչքիս Քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»

Հոկտեմբեր 06,2018 21:39

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող որդեկորույս Ռուզաննա Ադանալյանի մասին գրել էր.«Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»:

Ռուզաննա Ադանալյանը դեռ նախորդ իշխանությունների օրոք է սկսել իր բողոքի ցույցերը, եւ գրեթե ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրերին նա կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է անում: Եվ նախկինում, եւ հիմա Ադանալյանը պահանջում է բացահայտել որդու սպանությունը եւ արդար իրավական գնահատական տալ սպանությունը կատարողներին: Հիմա էլ Փաշինյանի օրոք տիկինը նույն պահանջն ունի, եւ հինգշաբթի՝ հոկտեմբերի 4-ին նա կառավարության շենքի մոտ պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Տիկին Ադանալյանը ցույցի ժամանակ վրդովված ասել էր. «Մենակ սորոսականների մե՞ջ ես դուխավորվում, Փաշինյան, դուրս արի»:

Aravot.am-ը Արամ Մանուկյանից փորձեց մեկնաբանություն ստանալ՝ արդյոք կոռե՞կտ է, լինելով ավագանու անդամ եւ քաղաքացիական ակտիվիստ, ֆեյսբուքում նման արտահայտություն անել: Սակայն Մանուկյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, երբ տեղեկացավ, որ լրագրող ենք:

Երգիչ եւ ՔՊ-ով ավագանու անդամ ընտրված Արթուր Իսպիրյանը տիկին Ադանալյանի մասին կրկին ֆեյսբուքում գրառում էր կատարել, նրան անվանելով՝ «Գիժ անտեր»:

 

Իսպիրյանը սակայն երեկ tert.am-ին ասել է. «Պարզ է, չէ՞, որ դա վարչապետի մեղքով չի եղել, եւ չի կարելի վարչապետին, ում ընտրել է ժողովուրդը, անվանել «Սորոսի ետեւում թաքնված նախիր»: Ես՝ որպես տղամարդ, պատրաստ եմ ներողություն խնդրել կնոջից, բայց դա չի նշանակում, որ ինձ համար ընդունելի են նրա ասածները ժողովրդի կողմից ընդունված վարչապետի հասցեին եւ նաեւ իմ հասցեին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մազերս բիզ-բիզ կանգնեցին էս տեսանիւթը դիտելուց յետոյ:

    Համացանցում 5 րոպէ փնտրելուց յետոյ հեշտութեամբ կարելի է համոզուել, որ այս կինն իրօք որդեկորոյս է եւ (հաւանաբար հերթական) անարդարութեան զոհը: Բազում վստահելի յօդուածներ սկսած 2014 թուականից՝ «Հետքում», «Առաւօտում» եւ այլն: Նոյնիսկ նրա կողմից ամբաստանուողին կարելի է հեշտութեամբ գտնել:

    1) Արա՛մ, Արթո՛ւր, այս կինը, ի հեճուկս ձեր զառանցանքների, «քոչարեանական ֆեյք» չէ: Նա այնպիսի ծանր հոգեբանական վիճակում է, որ եթէ նոյնիսկ ցուցարարներին նախիր է անուանում, դուք՝ որպէս պաշտօնեաներ, իրաւունք չունէք նոյն կերպ արձանգանքել: Ես նոյնիսկ կ’առաջարկէի, յարգելով տիկնոջ վիշտը, ներողութիւն խնդրել:

    2) Այսպէս կոչուած «երգիչ» Արթո՛ւր, կարծես թերի-դպրոցական կրթութիւն ունես, քանի որ լատինատառ ես գրում: Քեզ կարող եմ հայերէնի տառերն անվճար սովորեցնել:

    3) Եթէ հայաստանցի լրագրողներն իսկապէս ազդեցիկ լինէին այս կարգի գործերը դարակներում չէին ծածկուի փոշով:

    4) Յետյեղափոխական կադրային քաղաքականութիւնը շարունակում է մտահոգիչ մնալ: Այս կարգի պաշտօնեաների շարքը ԱԺ ընտրութիւններից յետոյ համալրուելու է 60-70 պատանի պատգամաւորներով ու այդքանով կրկէսը կ’ամբողջանայ:

  2. Վահիկ says:

    Յետյեղափոխական կադրային քաղաքականութիւնը շարունակում է մտահոգիչ մնալ: Այս կարգի պաշտօնեաների շարքը ԱԺ ընտրութիւններից յետոյ համալրուելու է 60-70 պատանի պատգամաւորներով ու այդքանով կրկէսը կ’ամբողջանայ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031