Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գորիսի փոխքաղաքապետ. «Հունան Պողոսյանի դեմ ցուցարարները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներ են»

Հոկտեմբեր 16,2018 18:55

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի մոտակայքում, Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը մի խումբ բնակիչներ փակել էին եւ պահանջում էին  այսօր նշանակված Հունան Պողոսյանի հրաժարականը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ճանապարհը փակողներն ընդամենը 4 հոգի էին: Նրանք մի քանի մեքենաններով փակել էին մայրուղին:

«Մոտեցա, ասացի՝ վարչապետնա նշանակել, ի՞նչ ա նշանակում դեմ գնալ վարչապետի որոշմանը»,-ասաց փոխքաղաքապետը, որը այցելել էր բողոքի ցույցի վայր:

Նա վստահեցրեց՝ ճանապարհ փակող այդ 4 անձինք համայնքում հայտնի են որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներ, նրանք մշտապես ներկայանում են ՔՊ-ի Գորիսի կառույցի ներկայացուցիչներ, եւ մշտապես ՔՊ-ի գրասենյակ ելումուտ են անում:

Մեր հարցին՝ որեւէ մեկը ուղղորդե՞լ էր նրանց Պողոսյանի դեմ ցույցի դուրս գալ, Հովսեփյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, չգիտեմ: Ես իրենց ասացի՝ ի՞նչ ա նշանակում ՔՊ-ի համակրողը վարչապետի որոշմանը դեմ գործի»:

Մայրուղում կայանած այդ 4 անձի մեքենաներն արդեն խցանում էին առաջացել, եւ ինչպես փոխքաղաքապետն ասաց, բողոքի ցույց անողների վրա արդեն մոտ 600 անձինք, որոնք չէին կարողանում ճանապարհը շարունակել, ճնշում գործադրեցին. «Գորիսի ոստիկանապետի հետ մեր համատեղ ջանքերով, ու մեծ դերակատարում ունեցավ, այ այստեղ պետք է ասեմ՝ ժողովուրդը, որը բավականին մեծ զանգվածով հավաքվել էին, բոլորն ասում էին վարչապետի որոշման դե՞մ եք դուրս գալիս»:

Հովսեփյանը վստահեցրեց՝ մայրուղին այժմ բաց է, այն փակ է մնացել շատ կարճ ժամանակով:

Մեր ճշտող հարցին՝ արդյոք փոխքաղաքապետը ՔՊ անդամ է, վերջինս պատասխանեց. «Ոչ, անկուսակցական եմ, բայց այսօր ցանկացած հայ ողջունում է վարչապետի որոշումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱԼԻՆԱ says:

    Մենուա Հովսեփյան, մարզպետը հատուկ նշանակվել է; որ քո նմաններից Սյունիքը մաքրի: ՀՀԿ-ի քսուներ, տարբեր մարզպետներից սնված ելուզակներ(շեֆդ ու իրինուշկան էլ հետ), եթե հիմա էլ մնացիք՝ ուրեմն Փաշինյանը Սյունիքը կարող է Հայաստանից դուրս մարզ համարել:Ձեզ նմանները պետք է պատասխան տան Գորիսը ապականելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031