Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտի համայնքապետ. «Դավիթ Սանասարյանը եւ նրա աշխատողները ինձ ճնշել են, որպեսզի հրաժարական տամ»

Հոկտեմբեր 20,2018 23:26

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղ է ժամանել պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ազատամուտում կայացած հանրահավաքը Ֆեյսբուքում ուղիղ եթերով տարածվում էր: Հանրահավաքում Դ. Սանասարյանը հայտարարել  է, որ ինքը Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին հրաժարական տալու պահանջ չի ներկայացնի: Նա ազատամուտցի ծնողներին հորդորել է, որ նրանց երեխաները դասադուլ չանեն, բնականոն կրթություն ստանան:

Ազատամուտ. բողոքի հետքերով

Gepostet von Davit Sanasaryan am Samstag, 20. Oktober 2018

Այսօր`ժամը 21.13-ին մեզ զանգահարեց Ժորա Մարտիրոսյանը եւ խնդրեց գրել, որ Դավիթ Սանասարյանը եւ նրա հետ եկած՝ իր ղեկավարած ծառայության 3 աշխատողները իրեն ճնշել են, համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու պահանջ են ներկայացրել, սպառնացել ազատազրկմամբ: Ժ. Մարտիրոսյանը մեզ ասաց. «Ես Կիրովական էի, եկա, սպասել էին, ինձ տարան իմ կաբինետը, ժողովուրդը լիքն՝ այնտեղ, սկսեցին զրուցել: Սանասարյանն ասաց` իրավիճակը շատ է սրված, լարված, բա ո՞նց անենք, որ իրավիճակը լավանա: Ասի` ես հրաժարական չեմ տալու, բա`որ չես տալիս, թերություններ կունենաս, քեզ կնեղացնեն, երկուշաբթի օրը ուղարկում եմ այդտեղ, որ գան ստուգեն: Ասացի`ուղարկեցեք, թող գան, ստուգեն: Դրանից հետո ինքը հեռացավ, էն 3 հոգին ասացին`էլ Սանասարյանին չես տեսնելու, քանի բանը բանին չի տվել-անցել, այդ գործը կատարի, հրաժարական տուր: Այդ աշխատողներից մեկի ազգանունը Վանյան է, մյուսներինը`չգիտեմ: Ասացին` քանի շուտ է՝ այդ բանն արա, թե չէ գործ տենք սարքիլ, քո թոռն էլ է նստելու, քո տղեն` էլ, դու՝ էլ: Ասացի`դե կանդալները բերեք- դրեք, ես հրաժարվում եմ, ուրեմն `«բեսպրեդե՞լ» է, թե՞ բռնապետություն:

Վանյանը վերջում ասաց, եթե չես համաձայնվում, երկուշաբթի օրը 10 հոգով գալիս են, ստուգեն: Ինչո՞ւ ես տհենց բաներ ասում, գալիս ես`արի ստուգի, ասում էր` քանի շուտ է. հրաժարվի, Դավիթ Սանասարյանին էլ չես տենալու, հազիվ եկել է այստեղ: Վանյանն ասում էր `քեզ 2-8 տարի է հասնում: Ես հրաժարական չեմ տալու մինչեւ իմ ընտրությունները, ընտրություններին էլ իմ թեկնածությունը դնելու եմ»:

Ժ. Մարտիրոսյանը, խնդրելով գրել իր նկատմամբ ճնշումների մասին, ասաց. «Դուք գրեցեք, տվեցեք: Գրի, ինչ-որ ասում եմ, հիմնավոր եմ ասում: Խի՞ գալիս են մարդկանց ստիպում, չեմ տալիս, ի՞նչ եք ուզում. ես հրաժարական չեմ տալիս»:

Գործուղումների գումարների յուրացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով իր նկատմամբ  քրեական գործ հարուցվելու վերաբերյալ Ժ. Մարտիրոսյանն ասաց, որ իրավապահները Ազատամուտի համայնքապետարանի քարտուղարից վերցրել են գործուղումների մասին որոշումները, սակայն համայնքապետարանի ֆինանսիստից, որի մոտ գտնվում են այդ գործով փաստաթղթերը, փաստաթղթերը  չեն վերցրել: Նա ասաց, որ ինքը դրանք պատճենահանել է, առաջիկա երեքշաբթի օրը դրանք կներկայացնի քննիչին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ազատամուտցի says:

    Դու՝ ես իսկական ԴՈՒԽՈՎԸ Ժորա; Քեզ նման եթե մի քանի դուխով գյուղապետ ունենանք, էլ կասկած չի լինի, ՏԻՄ կառավարումը կկայանա; Ժորա ԴՈՒԽՈՎ պայքարի նիմչև վերջ, դու Նիկոլի հողից ու ջրից ես, պայքար, պայքար մինչև վերջ;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031