Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ. «Այդպիսի զառանցանքներին այլևս չենք պատրաստվում մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալ»

Հոկտեմբեր 30,2018 18:04

Aravot.am-ն անդրադարձել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրող մթնոլորտին, նաեւ հարցեր էինք ուղղել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Մասնավորապես հարցրել էինք` արդյոք պարոն Աթոյանի ռեկտոր վերընտրվելու ժամանակ խորհրդի անդամներին սահմանված կարգով ուղարկվել է փաստաթղթային փաթեթը, մանավանդ խորհրդի որոշ անդամներ պնդում են, որ չեն ստացել, եւ խորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը հրաժարվել է տրամադրել անգամ իրենց պահանջի դեպքում: Հարցրել էինք արդյոք բուհում ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, եւ ռեկտորը տեղյա՞կ է, որ ՀՊՏՀ խորհրդի նախկին մի քանի անդամների կողմից սկսվել է ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված դիմումի ստորագրահավաք՝ իրենց կողմից բացահայտված փաստերի առնչությամբ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու, այս պատմության հետ կապ ունեցողների գործողություններին իրավական գնահատական տալու ու պատասխանատվության ենթարկելու համար։ Հետաքրքրվել էինք, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն պնդումը, որ պարոն Աթոյանը դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիր է ունեցել, եւ ռեկտորի դոկտորական ատենախոսությունը իր պաշտպանության տարվանից (1996թ.) 22 տարի առկա չէր Ռուսաստանի Դաշնության պետական գրադարանում, ու արդյոք հեռացվե՞լ են խորհրդի այն անդամները, որոնք օրինականության կողմնակից էին եւ ցանկացել են տեսնել թեկնածուի հայտում նշված բոլոր փաստաթղթերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հարցերի, ինչպես նաև լրատվամիջոցի կայքում հրապարակված հոդվածի, հայտնում ենք՝ ամբողջ տեղեկատվությունը զրպարտություն է, քանի որ ամբողջությամբ հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Այդպիսի զառանցանքներին այլևս չենք պատրաստվում մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031